Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը Թագուհի Թովմասյանից պաշտպանեց Հայկ Կոնջորյանի կնոջը

Թագուհի Թովմասյանը հիշեցրել էր, որ Հայկ Կոնջորյանի կինն աշխատանքի էր անցել «ՀայՓոստ» ընկերությունում 2021 թվականին՝ 6,8 միլիոն դրամ աշխատավարձով․ այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը ՔՊ խմբակցության ղեկավարն էր։ 2022 թվականին Կոնջորյանի կնոջ աշխատավարձը դարձավ 9,5 միլիոն դրամ, 2023-ին՝ 10,5, անցյալ տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ ընկերության տնօրեն։

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 դոլար. դատախազության հայցադիմումը բավարարվել է

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ

Կրակոցներն արձանագրվում են սահմանագծի երկայնքով․ ՊՆ-ն հաստատում է. Փաստինֆո

Ադրբեջանական կրակոցներն արձանագրվում են սահմանագծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ պնդելով, թե դրանք հիմնականում անկանոն բնույթ ունեն։ «Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով, հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- նշեց նա։ Նշենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգել էր,

Փաշինյանի քաղաքականության էությունն այն է, որ նա ոչինչ չի կարողանում ստանալ որեւէ կողմից. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

Այժմ Նիկոլ Փաշինյանն ասում է` ամեն ինչ ճիշտ էր, հովանավորն էր սխալ, ոչ թե Մոսկվա, այլ Անկարա պետք է գնալ

«Ցեղասպանութիւնը ժխտելը կը նշանակէ զայն կրկին կարելի դարձնել». գրքի շնորհահանդէս Իտալիոյ մէջ. «Եռագոյն»

7 Մայիս 2025-ին Իտալիոյ Պատգամաւորներու պալատի «Փալացցօ Սան Մաչութօ» շէնքի «Սալա Տել Ռեֆեթթորիօ» սրահին մէջ տեղի ունեցաւ «Non ti scordar di me – Storia e oblio del Genocidio Armenio» (Անմոռուկ – Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը և մոռացութիւնը) հատորի շնորհահանդէսը, որուն հեղինակն է Կեդրոնական եւ Հիւսիսային Իտալիոյ րաբբիական դատարանի փիլիսոփայ եւ համակարգող Վիթթորիօ Ռոպիաթի Պենտոն: Գիրքի ներածականը

Կանցլեր Մերց. Թուրքիան մեզ և ՆԱՏՕ-ի համար համար չափազանց արժեքավոր գործընկեր է

Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերց. «Թուրքիան պաշտպանում է ՆԱՏՕ-ի համար բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը: Թուրքիան մեզ և ՆԱՏՕ-ի համար համար չափազանց արժեքավոր և կարևոր գործընկեր է»։ Մերցը նաև հայտարարել է, որ շատ մոտ ապագայում կայցելի Թուրքիա։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Անդրանիկ Քոչարյանը հիշեց Արամ Հարությունյանին. «Մի նախկին նախարար կար, բնապահպանության, հետախուզման մեջ էր․․․ ի՞նչ կա»

Արթուր Նահապետյանը Արամ Հարությունյանի մասով չկոնկրետացրեց, միայն ասաց, որ անհրաժեշտ օպերատիվ գործողություններ են իրականացվում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու եւ վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու։

Ո՞րն է նպատակը՝ Ազգային ժողովից նման հայտարարություններ անելու: Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը, դատավորների՞ն է վախեցնում. Զարուհի Նախշքարյան. «Հրապարակ»

«Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում հանդես է գալիս ընդամենը որպես կողմ` ոչ ավել, ոչ պակաս»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ վարույթ է հարուցել, նա տուգանվել է. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, ում թեթև ձեռքով Կապանում ևս ՔՊ-ն պարտություն տարավ։ «Ժողովուրդ» օրաթերթը Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումներից պարզեց, որ անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել է վարչական իրավախախտում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Հանձնաժողովը պարզել է,

Ունենք գնաճ նաև այն ապրանքների առումով, որոնք տեղում ենք արտադրում և բավարար քանակությամբ կարող ենք արտադրել. Սուրեն Պարսյան. «Փաստ»

Ունենք բավականին զգալի գնաճ նաև կրթության ոլորտում. այն կազմում է 7,8 տոկոս՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ նախակրթարանների, և՛ հիմնական կրթության ոլորտում

Կառավարությունն իրականացնում է ՀՀ շահերից բխող գործունեություն: Կիսում եմ վարչապետի որոշումների եւ կատարած գործողությունների քաղաքական պատասխանատվությունը. Թագուհի Ղազարյան. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով խորհրդարանի 107 պատգամավորներին նամակներ հասցեագրած Էդգար Ղազարյանը երեկ տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորներից միայն երկուսն են իր նամակին պատասխանել՝ Վահագն Ալեքսանյանն ու Թագուհի Ղազարյանը։ Նա երկար-բարակ փորձել է հակադարձել, որ իմպիչմենտի հիմք չկա, եւ կառավարության հնգամյա ծրագիրն էլ ամբողջությամբ կատարվում է: Հիշեցնենք, որ պատգամավորներին հասցեագրված նամակում որպես իմպիչմենտի հիմնավորում էր նշվել

Ֆասթ բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք

Ֆասթ բանկի հաճախորդները ս․թ․ մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ձեռք բերելով Mastercard World պրեմիում դասի քարտ, և մինչև հաջորդ ամսվա ավարտը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գործարք կատարելու դեպքում, կստանան 12,000 ՀՀ դրամին համարժեք քեշբեք։ Առաջարկը գործում է միայն նոր պատվիրված քարտերի դեպքում։ Ֆասթ բանկի Mastercard World քարտերը լայն հնարավորություններ են

«Հայրենիք չկա, հերոսներ չկան»՝ սա է գլխավոր ուղերձը

2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախն արդեն վերջնականապես հանձնված էր թշնամուն, Ստեփանակերտում մարդիկ, քաղաքը լքելուց առաջ, պոկում էին հերոսների հուշատախտակից իրենց զոհված հարազատների նկարները, որպեսզի ադրբեջանցիները չպղծեն հերոսների հիշատակը: Բայց հիմա նույն գործով զբաղվում են ազգությամբ հայերը՝ ընդ որում, նրանք, ովքեր պաշտոնապես համարվում են Հայաստանի իշխանություն: Այլ հետեւություն ես չեմ կարող անել նիկոլական քարոզչի՝ որեւէ լուրջ,

Ինչո՞ւ են աղմկում երկրորդ նախագահի սատելիտները

Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ: Նեոնիկոլական դավադրապաշտները, իրենց հիմնական՝ «Սերժն է բերել Նիկոլին» բանաձեւի տարբեր մոդիֆիկացիաներում հիմա էլ հետեւողականորեն փորձում են չեզոքացնել երրորդ նախագահի պաշտոնավարման տարիների թե՛ արտաքին քաղաքական եւ թե՛ տնտեսական ձեռքբերումները։ Բայց քանի որ փաստերը լվացք չեն, որ լողակես՝ գունափոխվեն, նեոնիկոլիստներին, որոնցից շատերը ֆունդամենտալ տեղավորված են երկրորդ նախագահի պրոպագանդիստների թիմում, հակադարձելու ենք զուտ

Ադրբեջանական «Caliber.az» հեռուստաալիքը ՈՄԱ-ի և «Ազատազէնի» գործունեությունը թիրախավորող հերթական ռեպորտաժն է պատրաստել «Հայաստանի ռազմականացումը ազգ-բանակ սցենարով» խորագրով

Շեշտվում է այն հանգամանքը, որ «Ազատազէնի» հրահանգիչները անմիջական կապ ունեն ՈՄԱ-ի հետ, ինչը վկայում է նույն աղբյուրից համակարգման մասին: Ռեպորտաժի հեղինակը մտահոգություն է հայտնում «Ազատազէնի» ֆինանսավորման աղբյուրների գաղտնիության և գաղափարական քարոզչության հետ կապված՝ մասնավորապես Ցեղասպանության, Արցախի կորստի, Գարեգին Նժդեհի գաղափարների շեշտադրումների առումով:

Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված բրոնզե բարձրաքանդակի բացումը Ամստերդամում

Մայիսի 10-ին, Ամստերդամի Ս․ Նիկողայոս Մայր տաճարում, տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված բրոնզե բարձրաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին քաղաքի Ս․ Հոգի հայ առաքելական եկեղեցու ծխի անդամները, ինչպես նաև այլ Եկեղեցիների հոգևորականները և հավատացյալները։ Միջեկեղեցական արարողությանը մասնակցեցին և ներկաներին ուղերձով դիմեցին՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու Ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝  Սեբաստիայի փողոցում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց – Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց – Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը: Երեւանի քաղաքապետարան  

Եթե կա օբյեկտիվ քննադատություն, մեջը` մի հայհոյանք, չի կարելի պահանջել, որ այդ ամեն ինչը դուրս գա, ուղղակի պետք է հայհոյանքը վերացնել. Աշոտ Մելիքյան

-Մեր  մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ, մամուլի ազատության վիճակը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարվա ընթացքում: Այսինքն՝ որեւէ բան չի խոսում այն մասին, որ մեզանում շեշտակի բարելավումներ են տեղի ունեցել այդ առումով,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ մամուլի ազատության վերաբերյալ զեկույցին,

Ժաննա Անդրեասյան. «Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ՖԲ գրառումը. Հարգելի ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն. «Օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ»

Սոցիալական ցանցի օգտատերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։ ℹ️ Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է ջրծաղիկի դեմ երկու արտադրողի կողմից արտադրված պատվաստանյութ: Մեկը Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ՝ չինական Սինովակ (SINOVAC) ընկերության կողմից արտադրված պատվաստանյութն է, որի կիրառման հրամանը հաստատվել է 30.01.2025 թվականին, մյուսը՝ Բարիցելա (BARYCELA) անվամբ՝ կորեական GC Biopharma ընկերության կողմից է

Հաճախորդը տարեցտարի դառնում է ավելի քմահաճ, պահանջկոտ, ստանդարտ մոտեցումներով նրան չես գոհացնի. Աննա Վարդանյանց

Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի շրջանակում Ամերիաբանկում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ, ներգրավված էին բանկի մի քանի տասնյակ աշխատակիցներ

Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում կարելի է երեխային թույլ տալ դրսում առանց հսկողության մնալ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի Ֆեյսբուքյան գրառումը. Հարգելի ծնողներ,նախքան ձեր երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների ուղեկցության, սկսեք սովորեցնել երեխային ինքնապահովման հմտություններ, որպեսզի նա աստիճանաբար ավելի ինքնավստահ դառնա:Եվ այսպես, քա՞նի տարեկան պետք է լինի երեխան, որպեսզի կարողանաք թողնել նրան մի քանի րոպե մենակ. Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր

Նպատակադրված ոչնչացվում են հուշարձաններն ու հերոսների հուշակոթողները. Monumentwatch.org

2025 թվականի մայիս ամսին Artsakhs Monuments-ը տեղեկացրեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։

Էլեկտրալարերի պատճառով հովիվը զոհվել է. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշում էին դեպքի վայրում

Առողջապահության նախարարություն. «Նախկին տնօրենը մի շարք ստահոդ եւ մանիպուլացնող պնդումներ է արել»

Լարվածությունը առողջապահության նախարարության եւ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրենի միջեւ շարունակվում է

«Դուք մի իշխանություն եք, որ 1988-արցախյան շարժման հիման վրա ձևավորված հաղթանակի տոները վերացրել եք։ Հաղթանակի արդյունքը ո՞րն էր»․ փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում

ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ասաց․ «Վստահ եմ, որ հնչեղություն ունեցող գործերով մյուս տարի այս ժամանակ իմ հերթական հաշվետվության ժամանակ առնվազն ձեզ մոտ այս հարցերի գերակշիռ մասը լուծում ստացած կլինեն։ Թե դրանից ով գոհ կմնա, ով դժգոհ, չգիտեմ, բայց հանրության գերակշիռ մասը սպասում է այդ քրեական վարույթների հանգուցալուծմանը»։

Նոր հաստիքներ ու երիտասարդական միջավայրի պարտադիր ձևավորում՝ Հայաստանի բոլոր համայնքներում

«Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսվում է երիտասարդական կենտրոններ ու երիտասարդական տարածքներ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում՝ ապահովելով երիտասարդական միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն ապահովելու, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, առաջնորդական հմտություններ զարգացնելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և ակտիվ քաղաքացիներ դարձնելու։ Սա կլինի լավագույն միջոց շատ ու շատ փոքր համայնքներից դեպի

Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել` իրեն վերևից իջեցված-թույլատրված դաշտը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ: Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար

Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ

Ստամբուլ այցելելու իր մտադրության մասին է հայտնել նաև Դոնալդ Թրամփը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե ինքը կգա Ստամբուլ և անձամբ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր Ստամբուլ այցելելու իր մտադրության մասին է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031