Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում տրվել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ: Տեղում, մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները

Ավտոմեքենան շրջվել է ձորակը

Մայիսի 31-ին, ժամը 13.53-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 150-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի 35 AC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Արդարադատության նախարարին

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արդարադատության նախարար Մուսթաֆա Փուր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նախարարի այցը Հայաստան՝ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ երկու պետությունների միջև գործակցությունն օրեցօր բոլոր ոլորտներում ընդլայնվում է, և ՀՀ անկախության տարեգրության մեջ հայ-իրանական հարաբերություններում շոշափելի վերընթաց է նկատվում:

Հիմնանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ստեղծագործական կենտրոնները

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Աջափնյակ, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման գործընթացը: Ըստ այդմ նախատեսվում են հատակների նորոգման,  լուսամուտների և դռների նորերով փոխարինման, տանիքի վերանորոգման,  բարեկարգման, ներքին և արտաքին հարդարման, սանհանգույցների, օդափոխության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքներ: «Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության ստեղծագործական կենտրոնում նաև անցկացվում է

Վարչապետն ընդունել է Իրանի արդարադատության նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին: Վարչապետը ողջունել է Իրանի արդարադատության նախարարի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական

Մամեդյարով. Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շրջանակներում ևս մեկ հանդիպում է սպասվում 2016թ. հունիսին. Trend.az

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում, որի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend.az լրատվականը։ Խոսելով վերը նշված թեմայի մասին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ասել է, որ 2016թ. հունիսին հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջև սպասվում է ևս մեկ հանդիպում, որը հնարավորություն կտա

Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով

«Լուսանկարներով արձանի մասին չեն դատում». Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը՝ Գարեգին Նժդեհի արձանի մասին

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա օրերս մայրաքաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին. որպես Նժդեհի գաղափարախոսության հետեւորդ՝ ի՞նչ է կարծում, հաջողվե՞լ է քանդակագործին ստեղծել նրա կերպարը: «Մոնումենտալիզմի ընդհանուր մոտեցումներ կան եւ բավականին ներդաշնակ»,- ասաց Սահակ Մինասյանը: Մեր դիտարկմանը, թե խիստ տարբեր գնահատականների է արժանացել արձանը, ընդհուպ մինչեւ Գարեգին Նժդեհին

Ցուցահանդեսը հանրությանը ներկայացրեց միջնադարյան քարտեզներ

Ս. թ. մայիսի 28-ին, ժամը 15.00-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի «Մշակույթի եւ երիտասարդության պալատում» տեղի ունեցավ մի յուրատեսակ ցուցահանդեսի բացում: Ցուցահանդեսը կազմակերպված էր ԱՅԱՍ Ծովային հետազոտությունների ակումբի կողմից, ԼՂՀ Արտաքին գործերի ու Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ: Կարճատեւ երկօրյա ցուցահանդեսը հանրությանը ներկայացրեց միջնադարյան քարտեզներ, որոնք կազմում են Վահե Անանյանի անձնական հավաքածոի մաս: Բացմանը ներկա էին

Արցախի վարչապետ. մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5 000 դրամ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ պաշտպանության բանակի կողմից կամավորների մի մասին արդեն տրվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի: «Որոշումը վերաբերում է առաջին

ՄԻԵԴ-ը ստացել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը

2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել Է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը: Նշենք, որ գանգատը հիմնավորվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու

2015 թ. լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը

Սամվել Մարտիրոսյանը Արծրուն Հովհաննիսյանի ձեռքից ընդունելով մրցանակն՝ ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է գործընկերոջը և նշել, որ Իրանը, լինելով Հայաստանի ամենավստահելի գործընկեր ու բարեկամ երկրներից մեկը, Հայաստանի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի: ՀՀ արդարադատության նախարարի հրավերով Հայաստան ժամանած ԻԻՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է

Լրագրողին սպանած Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Ադրբեջանի ազգային հավաքականի եւ «Գաբալայի» ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը իրեն քննադատած լրագրող Ռասիմ Ալիեւին սպանելու համար դատարանի վճռով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, տեղեկացնում է trend.az-ը: Մեղադրվել են նաեւ ֆուտբոլիստի հարազատները, որոնք օգոստոսի 8-ին դաժան ծեծի էին ենթարկել լրագրողին, որը հաջորդ օրը ստացված ծանր վնասվածքներից մահացել էր: Բաքվի դատարանը սպանությանը մասնակցած հինգ հոգու դատապարտել է 9-ից

Հարությունյանի անվ. փայտափողային-դաշնամուրային քառյակը Չինաստանում ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների գործեր

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում գործող Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մայիսի 10-23-ը հյուրախաղերով հանդես է եկել Չինաստանում։ Վեց քաղաքում կայացել են համերգներ, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից։ Այս մասին մայիսի 31-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնել են քառյակի անդամները։ Դաշնակահար Լիլիթ Զաքարյանը նկատեց, որ Չինաստանում հանդիսատեսի մեջ մեծ թիվ էին կազմում

Հովիկ Աբրահամյանը՝ մենաշնորհի օրինականացման մասին. «Արծվիկ Մինասյանը նման բան չի ասել»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է մենաշնորհի դեմ պայքարի արդյունքների մասին հայտարարությանը սպասել մինչև հինգշաբթի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար՝Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին համալրվեց ևս մեկ հուշաքարով: Մայիսի 31-ին զբոսայգու տարածքում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար: Հուշաքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է: Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։ Հուշաքարի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը բացման հանդիսավոր արարողությունից հետո

Ադրբեջան. կեցցե՛ ստրուկների տոնը

Թմրանյութերի հետ կապված մեղադրանքների պատրվակով ձերբակալվել են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը պղծած երիտասարդները: Հեղինակ՝ Սամիրա Ահմեդբեյլի IWPR, Համաշխարհային ձայներ #815 Փորձագետների խոսքով՝ Հեյդար Ալիեւի արձանը պղծած երկու ակտիվիստների ձերբակալությունը եւ դաժան վարմունքը նրանց հետ առաջին պլան են մղում հետզհետե ավելի ու ավելի ավտորիտար դարձող Ադրբեջանում աճող անձի պաշտամունքը: Բայրամ Մամեդովը եւ Գիասադին Իբրահիմը՝ NIDA

«Քարահունջը 12.000 տարեկան է». ասել է Գրեմ Հենկոկը (Տեսանյութ)

Ըստ բրիտանացի հայտնի հետազոտողի` Քարահունջն աշխարհի հնագույն աստղադիտարանն է: Դրանում նա համոզվել է` գիտարշավի ընթացքում իրականացնելով աստղային դիտում

Երևանի բնակիչը մեղադրվում է կնոջն ու դստերը ծեծի ենթարկելու, ինչպես նաև՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Այնուհետև վիճաբանել է ահազանգի հիման վրա բնակարան մեկնած ոստիկանության տեսուչի հետ, մի քանի անգամ հարվածել նրան, պոկել նրա ուսադիրը, պատռել թղթապանակը:

Դոպինգային սկանդալը Հայաստան հասել է, թե ոչ, վերջնականապես կիմանանք եկող շաբաթ

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե Միջազգային օլիմպիական կոմիտեն ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանին արգելել է մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին եւ« որ ՄՕԿ-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից պահանջել է վերադարձնել 2008 թվականին Պեկինում նրանց ստացած մեդալները: Մեր երկու ծանրորդների որակազրկման լուրը այսօր դեռ ոչ հաստատել կարելի է, ոչ էլ՝ հերքել, քանի որ

Հայաստանում Իրանի քաղաքացիների կատարած և եւ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը 2016 թ-ին նվազել է

Կողմերն առանձնացրել են Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները:

«Ես շոկի մեջ էի, պարուսույցը մեր խմբի Դավիթին հեռացրել էր, որովհետեւ ինքը աղանդավոր է». Գայլ Խանդիկյան

Գիտե՞ս քանի հայ գիտեմ, որոնք մերժում են իրենց հայի ինքնությունը, որովհետեւ զգում են, որ ընդունված չեն, որ հայոց աշխարհի մեջ տեղ չկա իրենց համար: Օրենք պետք է լինի, որը կպաշտպանի հասարակության ամենախոցելի խմբերը՝ կանայք, ազգային եւ կրոնական փոքրամասնություններ, հաշմանդամներ, ԼԳԲՏ մարդիկ:

Գեւորգ Պողոսյան. Փոքր բիզնեսը ստիպված է վճարել ավելի շատ հարկեր

Գեւորգ Պողոսյանն ընդգծեց, որ կան մի խումբ ապրանքներ, որոնց համար սահմանված են շատ բարձր մաքսային վճարներ

«Ավտոմեքենաներ կրճատելով հարցը չի լուծվելու». Վարուժան Հոկտանյան (Տեսանյութ)

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի տնօրենի խոսքով` պետք է օպտիմալացնել կառավարման ամբողջ համակարգը

Ալեքսանդր Կռիլով. «Չի կարելի ասել, որ Ադրբեջանը բոլորին գնել է»

Ռուս փորձագետն ահազանգում է հայկական դիվանագիտության պարտությունը

Հակոբ Ավագյան. «Հարկազատումը մեր այսօրվա ասպիրինը չէ»

Հակոբ Ավագյանի խոսքերով՝ հարկազատման մոդելի կարծրատիպը 2014 թվականից սկսված կոտրվեց

Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները (Տեսանյութ). civilnet.am

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է Հայաստան: ՍիվիլՆեթի հետ զրույցում Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները և նշում, թե ինչ քայլեր են հարկավոր ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Գեորգի Կանաշվիլի. «Պատերազմի չվերսկսման գրավականն Ալիեւն է»

Փորձագետները`քառօրյա պատերազմի եւ ԼՂՀ հարցի մասին

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ

Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930