Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյան. Մենք չենք վստահում Էրդողանին. Deutsche Welle
ՀՀ նախագահը նշել է, որ ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը որևէ կերպ կապված չէ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և փախստականների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
«Երբ պապան գնաց պոստեր, ես աղոթում էի, որ մի բան անի՝ կռիվը վերջանա»
Ապրիլյան պատերազմը՝ մատաղիսցի երեխաների աչքերով
«Քիչ հավանական է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունվի». Ռուբեն Մելքոնյան
Քիչ հավանական է, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունվի: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը քննարկման ենթակա այս բանաձևում որոշ կարևոր դրույթներ առանձնացրեց. «Բանաձևի ձևակերպումը մի հետաքրքիր տարր է պարունակում. շեշտվում է, թե 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը Ցեղասպանություն է: Սա հետաքրքիր ուղերձ
Գերմանիայի ԱԳ նախարար. Եվրոպայի մյուս խորհրդարաններն էլ են քննում պատմական իրադարձությունները. «Հյուրիեթ»
Ես մշտապես նշել եմ, որ 100 տարի անց էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պատմական այդ իրադարձությանը:
Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում, Ջրվեժում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի, Բագրևանդի փող. 1, Մոլդովական փող. 27 համարների, 2. Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղ. 32, 33, 34, 38,
Կարո Արմենյան. «Գօտիները սեղմել նախ եւ առաջ մենաշնորհներու մէջքի՛ն». «Ասպարեզ»
Յաճախ կը խօսուի այն մասին, որ մենաշնորհային համակարգը շարունակութիւնն է խորհրդային տնտեսութեան։ Իրականութեան մէջ, ան աղաւաղումն է նախկին խորհրդային համակարգին, քանի որ ներկայ հանրապետութեան օրով հաստատուած մենաշնորհներուն դիմաց այլեւս ոչինչ կը ստանայ քաղաքացին։ Կը ստանայ գաղթելու իրաւունքը։ Խորհրդային տնտեսակարգը թօթափելով՝ մեր երկիրը անցում չկատարեց դէպի ազատ ձեռնարկատիրական տնտեսութիւն։ Ան ենթարկուեցաւ թալանի եւ փոշիացման։ Անոր արտադրողական
Հոգեբուժարանից փախուստի դիմած հարկադիր բուժվողները հայտնաբերվեցին
Մայիսի 31-ին, ժամը 04.30-ին, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերից ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 4-ի սահմաններում հոգեբուժարանում հարկադիր բուժում ստացող, 1994 թ. ծնված Գարեգին Պ.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.01.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մաս, 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով
«Վստահ եմ, որ գնդապետներն ու գեներալները որ փող են կերել՝ մենակ չեն կերել». Արա Պապյան
Ուռճացված գնումներ արել են ՀՀ բոլոր կառույցները: Եթե մի տեղ ասֆալտ է շուտ փչանում, տրանսպորտային միջոցն է շուտ փչանում, այստեղ մարդկային կյանքի կորուստ ենք ունենում: Հետեւանքները մեծ են:
47-ամյա աղջկա կողմից կացնահարված 76-ամյա մայրը հիվանդանոցում մահացավ. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 31-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր իր տանից, երբ դուստրը՝ 47-ամյա Կարինե Հարությունյանը կացնահարել էր նրան: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում
Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ
«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ՝ իրենց հարազատների հետ: Լուսանկարչուհի Աննա Մանասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրին մասնակցում են երեխաներ ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից և Երևանից: Երեխաների երազանքների ու ամենանվիրական ցանկությունների իրագործմանն ուղղված բարեգործական ծրագրին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան
Forbes. 100 տարի անց Հայաստանն է ընդունում փախստականներին
Ռասթքելենյանը պատմել է իր զգացողությունների և իր ընտանիքի մասին. «Ես սիրում եմ Հայաստանը։ Ես ուզում եմ ապրել այստեղ։ Ես չեմ գնա որևէ այլ տեղ։
«Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել». Արա Պապյան
Մենք, չգիտես ինչու, Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել՝ հույսներս դնելով արտաքին ուժերի վրա, որ պետք է զսպեն: Եթե հույսներս դնում ենք ՌԴ-ի վրա, որ պետք է զսպի, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի ուզում եւ չի կարող:
ՊՆ-ն ապահովված է գեներալների եւ գնդապետների բավարար պաշարներով. «Չորրորդ իշխանություն»
ԱԺ աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով առաջարկվում է օրենքներ ընդունել ոչ թե առանձին ապրանքատեսակների մենաշնորհների, այլ Սամվել Ալեքսանյանի մասին:
Թուրքիայի վարչապետ. Եթե ճանաչեն ցեղասպանությունը, դա մեզ համար օրենքի ուժ չի ունենա. «Հաբերլեր»
Դրանք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած սովորական դեպքեր էին, որ կարող էին պատահել ցանկացած ժողովրդի հետ:
Կիմ Բալայանը հերքում է, թե Սամվել Բաբայանն իրեն պարտք է եղել. «Ժողովուրդ»
Սամվել Բաբայանին էր պատկանում «Քարդան սիստեմ» ՍՊԸ– ն։ Ժամանակին այս ընկերությանն էր պատկանում Հայաստան շինափայտ ներկրելու մենաշնորհը։ Այդ արտոնությունը Բաբայանին էր տրվել դեռեւս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ՝ սելիտրա։ Տարիներ առաջ մեծ գործարք իրականացնելու համար Բաբայանը մեծ քանակությամբ անշարժ գույք էր գրավ դրել։
Սամվել Բաբայանը «մեկին մեկ» ճիշտ է ասում, բայց ինչո՞ւ է ասում, եւ ինչո՞ւ է հիմա ասում. «Չորրորդ իշխանություն»
Սամվել Բաբայանն, իհարկե, ինչ ասում է՝ համարյա «մեկին մեկ» ճիշտ է ասում, բայց ինչո՞ւ է ասում, եւ ինչո՞ւ է հիմա ասում։ Չէ՞ որ այսօրվա իրավիճակը տեսանելի էր նաեւ 1998-ին, բայց այն ժամանակ Սամվել Բաբայանը գերադասեց միանալ նրանց, ովքեր «լրջանալու» փոխարեն որոշեցին հեղաշրջում իրականացնել։ Այն ժամանակ էլ էր, չէ՞, հասկանալի, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը չի
Washington Post. Երկու խոչընդոտ Ղարաբաղում խաղաղության հաստատման ճանապարհին. artsakhpress.am
Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ տեւող բանակցությունները նշանակալի ոչնչի չհանգեցրին, իսկ քառօրյա պատերազմը խարխլեց համապարփակ լուծում գտնելու հույսը:
Ապրիլյան պատերազմով պայմանավորված՝ բազմաթիվ զբոսաշրջիկներ չեղյալ են հայտարարել Հայաստան այցը. «Հայկական ժամանակ»
Եվ մեր հարցին՝ ի՞նչ խնդիրներ այստեղ ունեցան, ի՞նչը նրանց դուրս չեկավ՝ բոլորը միահամուռ պատասխանում էին, որ շատ տպավորված են Հայաստանով եւ խաղաղ ու հանգիստ են զգում Հայաստանում»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։
Աղասի Աղասյանն ու Առաքել Միրզոյանը 10-ական կիլոգրամով բարելավել են արդյունքները
Թեհրանում մեկնարկած ծանրամարտի Fajr Cup միջազգային մրցաշարում հայաստանցի 85 կգ քաշայիններ Աղասի Աղասյանն ու Առաքել Միրզոյանը ավարտեցին մրցելույթները: Աղասյանը երկամարտի 352 կգ արդյունքով տեղ է զբաղեցրել 6-րդ հորիզոնականում, իսկ Միրզոյանը 342 կգ-ով 9-րդն է: Հատկանիշական է, որ երկու ծանրորդներն էլ իրենց ցուցանիշերը 10-ական կիլոգրամով բարձրացրել են ապրիլին Նորվեգիայում անցկացված Եվրոպայի առաջնության համեմատ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Շատ հստակ ուղերձ Սերժ Սարգսյանի ելույթում. «Ժողովուրդ»
Ասել, թե Ղազախստանի կամ Բելառուսի նախագահները դրանից շատ կտխրեն, բնականաբար, միամտություն է, սակայն որ դա խիստ անցանկալի կլինի Ռուսաստանի համար, կասկածից դուրս է։
Ավակովի խոսքերով՝ ուկրաինական ոստիկանությունը կաշխատի Ղրիմում և Դոնբասում. Lenta.ru
Ուկրաինայի ներքին գործերի նախարար, հայազգի Արսեն Ավակովը խոսել է իր գլխավորած գերատեսչության զարգացման հետագա ուղղությունների և կատարելիք քայլերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Ավակովի խոսքերով՝ Ուկրաինայի ներքին գործերի զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն, երկրի ոստիկանությունը պետք է աշխատի Դոնեցկում, Գոռլովկայում, Լուգանսկում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում և Յալթայում։ Ուշագրավ է սակայն, որ Ավակովը չի նշել այն ժամկետները, երբ
Իսկ Հունգարիան հայ ժողովրդից գոնե ՀԿ-ների մակարդակով ներողություն խնդրե՞լ է. «Հրապարակ»
Երեւանում մարշալ Բաբաջանյանի արձանը չի խորհրդանշում Բուդապեշտի դահճին։ Մենք մարշալ Բաբաջանյանին գիտենք որպես ֆաշիզմի դեմ հաղթանակում անուրանալի վաստակ ունեցող խորհրդային զորավարի։
Հիմա ամբողջ հարցն այն է, թե որքանով է լսելի Հայաստանի ձայնը ԵԱՏՄ-ում. «Հայկական ժամանակ»
Խնդիրն այն է, որ միասնական տնտեսական տարածքի մաս կազմող Հայաստանում նավթամթերքների եւ գազի գները մի քանի անգամ ավելի թանկ են, քան այդ նույն տարածքի մաս կազմող Ռուսաստանում, Ղազախստանում…։
Ալիև. ՇՀԿ-ի հետ համագործակցությունը կարևոր է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար. «ՏԱՍՍ»
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Չժան Գաոլիին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Շանհայի համագործակցության (ՇՀԿ) կազմակերպության միջև հնարավոր համագործակցությանը։ Խոսելով այդ մասին՝ նախագահ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հույս ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերել կազմակերպությունում, որը կարող է դիտարկվել
Մարիա Գեւորգյանը Եվրոպայի առաջնությունում առաջին հաղթանակը տարավ
Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում երեկ ուշ երեկոյան ավարտվեց հինգերորդ տուրը: Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որը սեւերով առավելության հասավ էստոնացի Ռեգինա Նարվայի նկատմամբ: Առաջին պարտությունը կրեց Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեցին: Մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 3,5 միավորով ընթանում
Նժդեհի արձանի քանդակագործը՝ Լեւոն Թոքմաջյանին. «Թող ինքը գնա, իր արձանները նայի եւ ուրիշների հետ գործ չունի» «Հրապարակ»
Ստեփանյանը եզրակացրեց, որ եթե Նժդեհի երկար մազերն են նմանության պատրանք ստեղծում Պետրոս Առաջինի հետ, ապա Նժդեհն էլ մինչեւ ուսերը երկար մազեր է ունեցել, ապա, որպես ապացույց, ցուցադրեց այն լուսանկարը, որտեղ Նժդեհը երկարամազ է։
Տարոն Մարգարյան. հենց մանկության տարիներին սերմանված արժեհամակարգն է ձևավորում յուրաքանչյուրի անհատականությունը
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբն են, քանզի նրանք ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Եվ այդ համատեքստում առավել կարևորվում է մեր երեխաների առողջության պահպանման ու հանգստի կազմակերպման, կրթության
Ո՞րն է կոռուպցիայի հաջորդ օղակը. «Ժամանակ»
Հայաստանում ձերբակալվել են ՊՆ գեներալ, երկու գնդապետ: Սա պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի սկսած պաշտոնանկությունների գործընթացի շարունակությունն է: Մինչև ուր այն կհասնի, բնականաբար, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել՝ գործ ունենք որոշակի իմիտացիայի՞, թե՞ իրապես հակակոռուպցիոն գործընթացի հետ: Ի վերջո, գեներալի ձերբակալությունը կատակ բան չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում եղել են ոչ պակաս
ՀՀ ՊՆ. հայ-ադրբեջանական սահմանագոտում հանգիստ է եղել
Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագիրը մեկնարկել է
ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին։ Ծրագրին, ընդհանուր առմամբ, մասնակցել է ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի հիմնական դպրոցների միջին դասարանների 2931 աշակերտ։ Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև


















































