Օրվա լրահոսը
Շվեյցարիայի դեսպան. «20 տարիների ընթացքում ԼՂՀ հարցում շատ քիչ բան է փոխվել»
«Ամեն դեպքում, հարեւանների հետ համեմատած՝ Վրաստանում կյանքը առավել ժողովրդավարական է»,- կարծում է Գիորգի Կանաշվիլին:
Գերմանիայի թուրքական համայնքը բողոքի ակցիա կազմակերպեց Բեռլինում. «Հաբերլեր»
Հակահայկական այս պայքարում խիստ ակտիվ է հայերիս քաջածանոթ Դողու Փերինչեքն ու իր գլխավորած «Վաթան» կուսակցությունը։
Գյումրեցի երիտասարդների իմաստուն սխրանքը
Եթե Ղարաբաղյան այս նոր՝ քառօրյա պատերազմը չլիներ, մենք հանգամանալից ու մանրակրկիտ էինք անդրադառնալու գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի եւ նրա համախոհ երիտասարդների սկսած ու բարեհաջող ավարտած առաքելությանը, որը մեր դժվարին կյանքի հազվադեպ ու բացառիկ երեւույթներից էր: Երիտասարդները մտքներին դրեցին եւ վճռականորեն ու նպատակադրված աշխատելով՝ գյումրեցի երկու տասնյակից ավելի անօթեւան ընտանիքների բնակարանի տեր դարձրին: Երիտասարդների նպատակային գործողությունները
Մոսկվայում մեկնարկեց Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը
Ս/թ. մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկեց հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը: Համերգի բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ
Լոռիում պահպանում և տարածում են ազգային խաղերը
Մայիսի 29-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ազգային խաղերի մրցաշար։ Մասնակցում էին մարզի 10 թիմեր, որոնք ուժերը չափեցին 7 ազգային խաղերում՝ ճղլաստի, աքլորախաղ, պարանի ձգում, բլրի հաղթահարում և այլն։ Այս խաղերն ավանդական են և ամեն տարի անցկացվում են Լոռու տարբեր տարածաշրջաններում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի դեմ գործողների նպատակը Կոստանդնուպոլսի նվաճման վրեժը լուծելն է
2016թ. մայիսի 29-ին Ստամբուլում մեծ շուքով նշվել է 1453թ. Օսմանյան սուլթան Մեհմեդ Երկրորդ Ֆաթիհի Կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճման 563-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքից։ Տոնական միջոցառումներին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։ Կոստանդնուպոլսի նվաճման 563-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել նախագահ Էրդողանը։ Անդրադառնալով
Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,31 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23-23.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.42մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 205.87 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի
ԼՂՀ ՊՆ. կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Ալիևի օգնական. Վիեննայում Ադրբեջանն ավելի պահանջկոտ էր խոսում համանախագահող երկրների հետ. Trend.az
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը մի քանի հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Trend.az լրատվականը։ Ադրբեջանի նախագահի խորհրդականը սկզբում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը. «Մենք, որպես Ադրբեջան, միջազգային հարաբերությունների հիմնական կողմ ենք, համաշխարհային քաղաքականության մաս»։ Անդրադառնալով արդեն Արցախի հակամարտությանը՝ Հասանովն ասել է. «Միջազգային իրավունքի մի շարք
ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները: ՀՀ ՊՆ
«Լավ է, որ Բաբաջանյանը նստած է, բայց չգիտեմ ինչու նստած է աթոռի վրա, այլ ոչ թե քարի». Նարեկ Սարգսյանի քննադատությունը
Քաղաքաշինության նախարարը բացատրեց, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս Առաջինին: Բանն այն է, որ արձանի հեղինակը՝ Գագիկ Ստեփանյանը սովորել է Սանկտ Պետերբուրգում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել և հարցեր ուղղել ԼՂՀ կառավարության ղեկավարին
Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ և նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն է և արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին: Տարիներ ի վեր
Պուտինը կմասնակցի ԵՏՄ գերագույն խորհրդի նիստին. «ՌԻԱ»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Հայտնի է, որ ԵՏՄ ԳԽ նիստը կայանալու է վաղը՝ 2016թ. մայիսի 31-ին, Աստանայում։ Վերը նշված աղբյուրի համաձայն՝ Պուտինի մասնակցության մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը, որտեղ նշվում է, որ ԵՏՄ գերագույն խորհրդի
ԱՄՆ-ում հայտնի է դարձել նախագահի պաշտոնի համար պայքարող առաջին պաշտոնական թեկնածուն. The Guardian
2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պաշտոնապես հայտնի է դարձել այդ երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարող առաջին թեկնածուն։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։ Ըստ այդմ, «Ազատական» կուսակցությունից նախագահի թեկնածու է պաշտոնապես առաջադրվել Նյու Մեքսիկոյի նախկին նահանգապետ Հարի Ջոնսոնը։ Արտահայտվելով այս մասին՝ Ջոնսոնն ասել է. «Ես կաշխատեմ այնքան լուրջ, որքան հնարավոր է»։ Տեղեկացնենք, որ
Երևան կժամանի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական տնօրենը
Հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով Երևան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։ Երաժշտական այս իրադարձությանը հետևելու համար Երևան կժամանեն նաև երաժշտական աշխարհի
8 հրթիռներ ինկած են Նոր Գիւղի վրայ, որուն հետեւանքով փուլ եկած է շէնք մը. «Գանձասար»
Հալէպի մէջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ կը շարունակեն հրթիռակոծել Նոր Գիւղի խաղաղ բնակչութիւնը։ Նոր Գիւղը քար ու քանդ ընելու, խաղաղ բնակչութիւնը սպաննելու ահաբեկչական խմբաւորումներուն բարբարոսութիւնները կը շարունակուին՝ ի լուր աշխարհին։ 8 հրթիռներ ինկած են Նոր Գիւղի վրայ, որուն հետեւանքով փուլ եկած է շէնք մը։ Բնակարաններու նիւթական ահաւոր վնասներուն կողքին, արձանագրուած է 4 զոհ եւ տասնեակ վիրաւորներ,
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Մայիսի 29-ին, ժամը 09.30-ից մինչև ժամը 17.05-ը ընդամենը թվով 165 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 14 ամպ, կատարվել է 35784 կրակոց: Դիտարկվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: *** Մայիսի 29-ին, ժամը 16.44-ից մինչև 17.05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր
ԼՂՀ ՊՆ. Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հայ մայրը, որը դարձել է Լեհաստանի ազգային խորհրդանիշ
Յադվիգա Զառուգեւիչը (Բոգոսյանների ընտանիքից) ճակատագրի բերումով Լեհաստանի անսովոր խորհրդանիշն է, որ դարձել է «Անհայտ Զինվորի» անվանակոչ մայր: Նա, ում Լեհաստանում ճանաչում են որպես հերոսական հայուհու կերպար, 1920 թվականին Լվով քաղաքի պաշտպանության ժամանակ կորցրել է իր միակ որդուն՝ Կոնստանտինին: Ըստ Կիեւի հայ համայնքի կայքում հրապարակված տեղեկության՝ 1925 թվականին Յադվիգա Զառուգեւիչը այն ժամանակվա իշխանությունների խնդրանքով ցույց է
Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր
Ընդ որում, նժույգթափում Հարություն Մերդինյանի նվաճած Եվրոպայի չեմպիոնական տիտղոսն առաջինն է Անկախ Հայաստանի պատմության մեջ:
Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության՝ կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան
Երիտասարդը, որը հայտնի դարձավ զորամասի պատերին ազգային հերոսներին պատկերելով
Մոնթե Մելքոնյան, Թաթուլ Կրպեյան, Վազգեն Սարգսյան, Դուշման Վարդան… անուններ, որոնց դիմանկարները գրաֆիտի է արել 20-ամյա Արթուր Ավագյանը. մի երիտասարդ, ում հետ ծանոթանալու պահից հասկացա՝ նա յուրահատուկ նկարիչ է։ Չնայած համեստորեն իրեն նկարիչ չի համարում, բայց աշխատանքները տեսնելուց հետո վստահ կարելի է ասել՝ նա և՛ տաղանդավոր է, և՛ նրբանկատ, և՛ աշխատասեր։ Ստեղծագործելիս սիրում է երաժշտություն լսել.
Եթե կաշառք վերցնեմ, ինձ կախաղան հանեք
Արդեն 25 և ավելի տարիներ, Հայաստանը թաղված է համակարգային կոռուպցայի մեջ: Հենց խոսք է գնում կոռուպցիայի մասին, հանրապետության նախագահից մինչև ամենացածր կարգի տեսուչ, քարկոծում են կոռուպցիային, էլ ինչ խոսքեր ասես, որ չեն ասում նրա հասցեին. կորչի կոռուպցիան, գետինը մտնի կոռուպցիան, չարիք է կոռուպցիան, անամոթ է կոռուպցիան, շան էրես ունի կոռուպցիան, մեր գլխին բումերանգ է
Հայ մարմնամարզիկները մեդալների բերքահավաք են անում Եվրոպայի առաջնությունում
Շվեյցարիայի մայրաքաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակչում Հայաստանի ազգային հավաքականի անդամներն իսկական բերքահավաք են սկսել: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը իր նախասիրած նժույգաթափերում հավասարը չունեցավ Բեռնում՝ նվաճելով չեմպիոնական ոսկին: Մեծահասակների եզրափակիչ մտած մեր մյուս երկու ներկայացուցիչները նույնպես բարձրացան պատվո պատվանդան: Արթուր Դավթյանը՝ հենացատկում եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում, արժանացան փոխչեմպիոնի տիտղոսին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բեմում` ինչպես մարտի դաշտում (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ժամանակին ռազմապարերը զինվորների ֆիզիկական պատրաստության մաս են կազմել Չեմ կարող պատկերացնել, որ հայի ինքնության կրողները «Կարին»-ի եւ համույթի սաների խմբերի ելույթների ժամանակ կարող են դահլիճում նստած հորանջել կամ փորփրել «ֆեյսբուքը»: Այդպիսիք այլ դահլիճներում են լինում` որակապես այլ «երգիչների» եւ «խմբերի» համերգներին: «Կարին»-ի հերթական ելույթն օրերս էր` Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմում, որը որոշ ժամանակով յուրօրինակ
Դավիթ Ավանեսյանը հաղթեց լեգենդար բռնցքամարտիկ Շեյն Մոզլիին
Այսօր Երեւանի ժամանակով լուսադեմին WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն, ռուսաստանցի հայ Դավիթ Ավանեսյանը չեմպիոնական գոտու պաշտպանության առաջին մենամարտն անցկացրեց: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ՝ միավորներով հաղթեց երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Շեյն Մոզլիին: Դավթի հաջորդ մրցակիցը լինելու է հունիսի 25-ին կայանալիք Թուրման-Պորտեր մենամարտի հաղթողը: Այդ մենամարտում Դավիթը եւ ապագա մրցակիցը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mes.am. Հանրապետության տարածքում՝ Մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4
Կոնստանտին Զատուլին. «Հայերը տուժել են Ռուսաստանը շատ սիրելու պատճառով»
Ռուսաստանի հանրային պալատի անդամ եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Օդեսայի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ է արտահայտել, որ 1915-1922 թթ. Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության ժամանակ հայերը տուժել են Ռուսաստանի հանդեպ իրենց վերաբերմունքի պատճառով, ինչը Թուրքիայում անվստահելիության ցուցանիշ էր համարվում: «Երկրամաս» թերթի տեղեկատվության կենտրոնի փոխանցմամբ, Կոնստանտին Զատուլինը մասնավորապես ասել է. «… Մեր խնդիրները
«Հետախույզ վետերանների միավորման» հայտարարությունը Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ
«Հետախույզ վետերանների միավորումը» ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատրաստակամությունը և նրա ղեկավարած «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այդ նպատակով իրականացվող կամավորների ցուցակագրումը: «Հետախույզ վետերանների միավորումն» իր կազմով կամավորագրվում է այդ գործին և Արցախյան ազատամարտի մասնակիցներին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին կոչ է անում


















































