Օրվա լրահոսը

«2 մլն տուրիստ ա եկել, էս ի՞նչ ֆոկուս ա, կարա՞ք ասեք». Այվազյանը վիճեց Արծվիկ Մինասյանի հետ

Վարդան Այվազյանի խոսքերով՝ ես ու դու իրար լավ ենք ճանաչում, էլի, նենց չի, որ գնանկումով կարողանաս բացատրել, թե ինչի է շրջանառությունն ընկել, երբ 2 մլն տուրիստ է եկել,սպառման ծավալները ընկել են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը անհանգստացած է Միջերկրական ծովում փախստականների և միգրանտների մահերի թվով

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր տագնապն է արտահայտում անցյալ շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում միգրանտների և փախստականների մահվան դեպքերի առնչությամբ: Ենթադրվում է, որ նրանցից շատերը առանց ուղեկցողի անչափահասներ են: Կանխատեսելով Լիբիայի և Իտալիայի միջև վտանգավոր անցակետերով երեխա միգրանտների թվի աճը ամռան ընթացքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Իտալիայի կառավարության և իր գործընկերների հետ առաջիկայում կիրականացնի մի շարք գործողություններ ՝ պաշտպանության աջակցություն ցուցաբերելու

Թաղապետարանները լուսանկարում են բնակիչների շինաղբն ու 20-30 հազարի տուգանք գրում

Թաղային համայնքները բյուջեն լցնելու նոր տարբերակ են գտել. թաղապետարանների աշխատակիցները շրջում են համայնքներով ու որ հասցեում շինարարական աղբ են տեսնում՝ լուսանկարում: Հետո կանչում են տվյալ հասցեի բնակչին ու դեմ տալիս ակտը: Նոր Նորքի բնակիչներից մեկն այս օրերին համայնքապետարանի գրած 20 հազար դրամանոց ակտը վիճարկելու է դատարանում, քանի որ համաձայն չէ, որ ինքն օրենք է խախտել:

Ռուսաստանի քաղաքական ազդեցության հետքերով. աշխատանքային միգրացիա

Վիկտորյա Մելքոնյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ժողովրդավարության առաջին դպրոցի շրջանավարտ Առաջնորդության ակադեմիա ծրագիր ՆԱԽԱԲԱՆ Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի նախաձեռնություն հանդիսացող և նրա կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ ռազմական դաշինքի: Տնտեսությունը մեծամասամբ կախված է Ռուսաստանից, վերջինս մինչև 2043թ. գազի վաճառքի հարցում մենաշնորհ ունի: Երկրում արտաքին ներդրողների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանում

Ինչո՞ւ են արտաքին խաղացողները դժգոհ

Հայ-վրացական հարաբերությունների խնդիրն՝ ըստ վրացի փորձագետի

«Գերմանական հետախուզությունը անդրադարձել է Սամվել Բաբայանին»,- պատմում է Գուրգեն Եղիազարյանը

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հիշում է ռազմական գործիչ Սամվել Բաբայանի սխրանքները: «Նրան հայ ժողովուրդը լավագույնս ճանաչեց Արցախյան գոյամարտում, որպես կայացած հրամանատար, որպես գեներալների ուսադիրը ուղիղ կրող մի մարդու: Երկար կարող եմ նրա մասին պատմել, բայց այս պահին միայն կասեմ 1994 թվականին գերմանական հետախուզության կարծիքը Սամվել Բաբայանի մասին: Ասացին, որ Աղդամի գրավումը, որը կազմակերպել

«Ասում ես` ծխելը վնաս է, ասում են` բա իմ պապը ծխող էր, բայց 101 տարի ապրեց» (Տեսանյութ)

Ծխախոտի տուփերը պետք է տգեղ, ոչ գայթակղիչ լուսանկարներով լինեն, որ երեխաներին չգրավեն

Ֆերդինանտ Առաքելյանը նվեր ունի Հռոմի պապին

Քանդակագործը 4 մետրանոց կոմպոզիցիա է պատրաստել՝ իբրեւ հայ ժողովրդի երախտիքի արտահայտություն

«Բոլոր իրավաբանները, որոնք ստորագրահավաքի մասնակիցներ էին, դիմեցին փաստաբանական դպրոց»

Մայիսի 19-ին ԵՊՀ դոցենտ Գեւորգ Պետրոսյանի՝ «Դատական ներկայացուցչությունը չպետք է լինի փաստաբանների մենաշնորհը» հարցազրույցը ոչ միայն ակտիվ քննարկման տեղիք տվեց իրավաբանների, փաստաբանների շրջանում, սոցիալական ցանցերի մասնագիտացված խմբերում, այլ դրան հետեւեց մայիսի 25-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի արձագանքը՝ «Պետությունը Սահմանադրական մակարդակի բարձրացրեց փաստաբանության ինստիտուտը»: «Առավոտի» զրուցակից իրավաբանը, որը օրեր առաջ փաստաբանի արտոնագիր է

«Պահե՛ք խիստ հսկողության տակ»,- հանձնարարեց քաղաքապետը: Բայց ի՞նչը

Յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ պարոն Հայկ Ասատրյանը զեկուցում է քաղաքում ապօրինի շինությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Այսօր էլ զեկուցեց, ուշադիր լսում էի, թե որ վարչական շրջանում են հայտնաբերվել նման ապօրինություններ: Շենգավիթի մասին ոչ մի խոսք այն դեպքում, երբ հենց իր

Ալեքսանդր Իսկանդարյան. «2015 թվականը Հայաստանի համար հետաքրքիր ու կարեւոր տարի էր»

Եվրոպան սկսել է ընկալել քաղաքական իրողությունները եւ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման՝ առանց տնտեսական հատվածի:

Ռազմական բժիշկը ոգևորված է վերադարձել սահմանից (Տեսանյութ). «Ա1+»

Նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը նոր է վերադարձել սահմանից: Արագածոտնի մարզից երկու աշխատանքային խումբ էր կազմվել, եւ մեկնել էին սահման: Վարուժան Հակոբյանի խոսքերով՝ խնդիրը առաջին գծում գտնվող հիվանդ ազատամարտիկներին, զինծառայողներին դեղորայքային եւ հիգիենիկ միջոցներով ապահովումն էր: «Շատ հեշտ է գտնել պատճառներ: Ասել սա է պակաս, այն է պակաս: Ռազմական բժշկությունը ունեցավ լուրջ զարգացման փուլեր եւ

ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին. ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող

Աշնանը կիրականանա 92-ամյա շանսոնյեի ցանկությունը

Գյումրեցի երիտասարդ արվեստագետն  Ազնավուրի երգերը կներկայացնի հայերեն Շառլ Ազնավուրը քանիցս արտահայտվել է, որ կցանկանար իր երգերը լսել հայերեն: Ժամանակին շանսոնյեի երգերի տեքստերը թարգմանվել են հայերեն, բայց այդպես էլ չեն հնչել: Հավանաբար սա մեկ բացատրություն ունի, այն է՝ երգիչները պարզապես չեն հանդգնել… Իսկ ազնավուրյան երգերը հայերեն տեքստով լսելը դա ոչ միայն իր՝ շանսոնյեի, այլեւ մեր արդեն

Յուրի Վարդանյանը Ախալցիխեում քննարկել է հայերի և վրացիների միջև տեղի ունեցած միջադեպը

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ քննարկել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում՝ ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպն ու տեղի ոստիկանության վերաբերմունքը հայ երիտասարդների նկատմամբ: Ինչպես հաղորդում է դեսպանատան Facebook–ի էջը, դա ՀՀ դեսպանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի երկրորդ հանդիպումն էր այդ միջադեպից հետո: Դեսպան Վարդանյանը փոխանցել

Արմանը Լազգիյանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել

Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Այսօր կիրականացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 31-ին, hունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին

Վայոց ձորի գույներն ու բույրը

Այս տարին հոբելյանական է ծնունդով Վայոց ձորից,  ԽՍՀՄ եւ ՀՀ ժուռնալիստների միության անդամ, Համահայկական երգիծաբանների միության անդամ Արթուր Բունիաթյանի համար: Լրանում է  նրա ծննդյան 70-ամյակը:  Բունիաթյանն աշխատել է «Ջերմուկ» թերթում, Հեռուստապետկոմի Լրաբեր՝ այսօրյա 1-ին ալիք ինֆորմացիոն խմբագրությունում որպես խմբագիր, Ազգային ռադիոյում եւ այլուր: 2009-ին հիմնել է «Ասպետ» անկախ թերթը, որի գլխավոր խմբագիրն ու տնօրենն է

«100 շունն ո՞ւր է, պարոն Տարոն Մարգարյան». «Ա1+» (Տեսանյութ)

Կենդանասերները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ թափառող շների ստերջացման և կացարանով ապահովման հարցով։ «Խնդրել ենք հանդիպում քաղաքապետի կամ որևէ ղեկավարի հետ, ով կարգավորում է սույն հարցերը։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում կենդանիներին սպանդի չեն ենթարկում։ Մենք խնդրել էինք, որ տարածք հատկացնեին, որտեղ մենք անվճար, կամավորական հիմունքներով պահենք շներին։ Ես հասկանում եմ բնակիչների վրդովմունքը, ասում են՝

Այսպիսի արդյունք Նյուրբուրգրինգի հանրահայտ մարաթոնի պատմության ընթացքում չէր գրանցվել

Անցած հանգստյան օրերին գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում կայացավ լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավը՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոնը, որին LMS Engineering թիմի կազմում SP3 T դասում մասնակցում էր B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը: 24-ժամյա մրցարշավին նախորդող որակավորման 2 մրցերթերի ընթացքում Գորոյանն ու թիմակիցները (գերմանացիներ Ուլրիխ Էնդրին ու Ֆիլիպպ Լեյսենը, ամերիկացի Քրիստոֆեր Թայգերը)

Սիրիահայ պատանիները փակ հույզերի դուռը արվեստով են բացում

Փողոցի տարբեր անկյուններում մարդու մարմնի մասեր էին ընկած, նույնիսկ ուղեղ կարող էիր տեսնել, ձեռքից պոկված մատներ, ամբողջությամբ այրված դեմքեր: Այս պատկերներն են գալիս աչքիս առաջ նկարելիս, հենց այդ պատճառով էլ այս գույներն եմ ընտրել

Ազատ Արշակյանը՝ գեներալներ Սամվել Բաբայանի եւ Մանվել Գրիգորյանի մասին

Դուք համաձայն եք, ինչպիսի գեներալ նա է, այդպիսի բժշկի մոտ գնաք բուժվելու:

Ինչպես գերմաներենը գրավիչ դարձնել դպրոցում

Այսօր, երբ աշակերտը մատի մեկ հպումով կարող է համացանցից քաղել իրեն հետաքրքրող ամեն տեղեկատվություն, դպրոցում դասավանդելն ավելի պատասխանատու է դարձել: Մանկավարժը պետք է ուշադիր, տեղեկացված, հետաքրքիր լինի, որպեսզի կարողանա լսարան պահել: Օտար լեզվի ուսուցիչները, իսկ ես գերմաներեն եմ դասավանդում, պետք է կարողանան ի սկզբանե սեր արթնացնել լեզվի նկատմամբ, օրինակ՝ կրտսեր դպրոցում հստակ դնեն լեզվական նախագիտելիքների

«Ինչու եք ձեզ մխիթարում, դուք ի՞նչ եք արել». Ազատ Արշակյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանի մեկնաբանմամբ, ադրբեջանցիներն ուզում են, որ Երեւանն ունենա այն կարգավիճակը, որն այսօր ունի Վանը կամ Կարսը: «Թուրքական էթնոսի համար ընդունելին այն է, որ Էջմիածինն ու Երեւանն ունենան այն կարգավիճակը, ինչ կարգավիճակ ունեն Արեւմտյան Հայաստանում մեր քաղաքները… Լինելու է պատերազմ, լարում, մենք պետք է նայենք մեր թիկունքը, ոչ թե իրենց հայտարարություններին, անընդհատ լինելու

Պաշտոնական այցով Վրաստան է այցելել Սլովակիայի նախագահ Կիսկան. Грузия Online

Պաշտոնական այցով մեր հարևան Վրաստան է այցելել Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։ Սլովակիայի ղեկավար Կիսկային Թբիլիսիի նախագահական նստավայրում ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Երկու երկրների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սլովակիայի և Վրաստանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Սլովակիայի նախագահը Վրաստան է ժամանել մեծ պատվիրակության

«ՀՀ-ում օդանավակայանի գներն ավելի էժան են, քան Վրաստանում եւ Ադրբեջանում». Արծվիկ Մինասյան

Այն, որ ՀՀ ժամանողը չպետք է հանդիպի փող ուզող սպասարկողի, այլ՝ ժպիտով ընդունող, դիմավորողների, միանշանակ է, բայց դրա մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չի:

Վարուժան Սիմոնյանի վրձնի հիշողության ձայնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ, տեղի ունեցավ նկարիչ Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը. Ակոռից Աքորի» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Վարուժան Սիմոնյանն ունի ճարտարապետաշինարարական կրթություն: Նա շատ ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ: Այդ շնորհը Վարուժան Սիմոնյանն իր մեջ պատահական է հայտնաբերել: Նկարչի հիշողության արահետները

Գերմանիայի կառավարության անդամը քննադատել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը. Sputnik

Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու թուրքական ծագումով Այդան Օզօղուզը խոսել է 2016թ. հունիսի 2-ին այդ երկրի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական տարբերակը։ Արտահայտվելով նախագծի մասին՝ Օզօղուզն ասել է. «Այդ քվեարկությամբ փակվելու են բոլոր դռները և նույնիսկ կխոչընդոտվի այս թեմայով Թուրքիայի ու Հայաստանի

Դանակահարություն Կապանում

Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նույն օրը, ժամը 02.45-ին, 1966 թ. ծնված Սպարտակ Դ.-ն դիմում-մեղայական է ներկայացրել, որ մայիսի

Պլանային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փող. 26-ից-41, Բուզանդի փող. 83-ից-107, Ամիրյան փող. 17-ից-80 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930