Օրվա լրահոսը

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է

Երևան-Սևան ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Ե՞րբ ենք համախմբվելու այսպես՝ Ապրիլի 24-ի նման. «Հայացք Երևանից»

Տարին մեկ անգամ ամբողջ հայությունը միաբանվում է։ Ջահերով երթ, ապա Ծիծեռնակաբերդ… Ապրիլի 24-ի հիշողությունը, այդ օրվա պահանջատիրության ահազանգը, ուրացության մերժումը դղրդացնում են երկիրը, ապա՝ մարում։ Եթե տարվա մյուս օրերում չմարեր Հայոց ցեղասպանության հիշողությունը, ապա անուշադրության չէին մատնվի Ցեղասպանության նյութերի ոչնչացումը, դրա մասին գրական ստեղծագործությունների հեռացումը դասագրքերից, չէր հանդուրժվի ուրացումը ցեղասպանության, չէր անտեսվի պետական մակարդակով հայտարարությունը,

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդն այցելել է Արցախի թեմի գրասենյակ․ քննարկվել են արցախահայության առջև ծառացած հրատապ մարտահրավերները

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն այցելել է Արցախի թեմի գրասենյակ, որտեղ հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2023 թվականի էթնիկ զտումներից հետո արցախահայության առջև ծառացած հրատապ մարտահրավերները։ Երկու հոգևոր առաջնորդները քննարկել են ընթացիկ և ապագա ծրագրերը, որոնք ուղղված են տեղահանված ժողովրդի

Գրիգոր Ղազարյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ:

Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է որպես Ադրբեջանի շատ հանցագործությունների փաստերի լուռ պահապան․ «Հայացք Երևանից»

1992թ.-ին՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման խնդրի գոյությունը, Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրավասության բացակայության փաստը։ Առավելագույն իրավունքը, որ Ադրբեջանը ստացել է միջազգային հանրությունից իր ինքնիշխանության ճանաչման ժամանակ, դա ԼՂ կարգավիճակի որոշման բանակցություններին ԵԱՀԽ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցելու իրավունքն էր։ Նույն իրավունքը ճանաչվեց նաեւ Հայաստանի համար։

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են կատարել ակադեմիական քաղաքի տարածքում

Այսօր ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին՝ մաքրման աշխատանքներ կատարելով ակադեմիական քաղաքի տարածքում։ Տարածքը հատուկ էր ընտրված՝ որպես ապագայի կրթական կենտրոն, որը միավորելու է երկրի առաջատար բուհերն ու գիտահետազոտական կենտրոնները։ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում նշել է, որ սա նաև ուղերձ է կրթական համայնքին. նախարարությունը սկսում է

Մի պարադիգմի ավարտ, մի վտանգի վերելք. Արա Թորանյանի խմբագրականը Հայոց Ցեղասպանության ժխտման եւ Հայաստանի մեկուսացման մասին

Մեկուսացած Երեւանը տեղի է տալիս Անկարայի եւ Բաքվի համատեղ ճնշման ներքո. Հայկական տեղեկատվական միջավայրից դուրս այս հայտարարությունը մեծ արձագանք չգտավ։ Բայց դրա հետևանքները հսկայական են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերով, որոնք արտահայտվեցին թուրքական հեռուստաընկերությանը տրված հարցազրույցներում մարտի կեսերին, Հայաստանը հասկացրեց, որ 1915 թվականի  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլեւս արտաքին քաղաքականության առաջնահերթություն

Որքանո՞վ է նպատակահարմար անտեսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը՝ իմպիչմենտի օրակարգը առաջնահերթ դարձնելով․ հարց Նարեկ Մալյանին

Հարց «Արթուն ենք» շարժման համահիմնադիր` Նարեկ Մալյանին։ Հարգելի պարոն Մալյան, ուշադրությամբ հետևում ենք «Արթուն ենք» շարժման Ն. Փաշինյանի իմպիչմենտի հետ կապված գործընթացին։ Ընդ որում, այդ գործընթացը արդեն իսկ մտել է Հայաստանի ներքաղաքական օրակարգ՝ հետին պլան մղելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը։ Մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանի համար այս օրհասական օրերին որևէ նոր ընտրված վարչապետի համար,

«Կրթվելը նորաձև է» շարժումը հասավ սահմանամերձ Բերդավան. Աննա Հակոբյանի ելույթի թեման էր՝ «Մնացել ենք 5-րդ դարում»

Ինչպես սահմանված է «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարության մեջ, մենք շարունակելու ենք կրթարշավը՝ մինչև այն հասնի ամենավերջին գյուղի, ամենավերջին տանն ապրող բնակչին։ Այսօր Շարժումը կանգ առավ Բերդավանում։ Սահմանամերձ այս համայնքում միջոցառումը, լի կրթվելու անկասելի ձգտումով լցված 500 մասնակիցներով, առանձնացավ իր յուրօրինակ ձևաչափով։ Այն սկսվեց ոչ թե ավանդական բանախոսություններով, այլ անմիջապես ակտիվ և բովանդակալից հարցուպատասխանով։ Մասնակիցներից

Աշխարհում աճել են հացահատիկի, մսի և կաթնամթերքի գները, շաքարի գները` նվազել

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ուրբաթ օրը հայտնել է, որ ապրիլին համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը բարձրացել է՝ պայմանավորված հիմնական հացահատիկային մշակաբույսերի, մսի և կաթնամթերքի գների բարձրացմամբ։ ՊԳԿ սննդամթերքի գնային ինդեքսը, որը հետևում է համաշխարհային առևտրի ենթակա մի շարք սննդամթերքների միջազգային գների ամսական փոփոխություններին, ապրիլին միջինում կազմել է 128.3 միավոր, ինչը 1.0 տոկոսով ավելի

Սերգեյ Կոպիրկին․ Մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը․ «168 ժամ»

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «168 ժամ» թերթին – Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում: – Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն

Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ոսկեպարի եկեղեցում

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում:

Նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները

Այսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝

«Տավուշ» հայրենակցական միությունն ազդարարում է բավականին հավակնոտ և բեկումնային գործունեության նոր շրջանի մեկնարկի մասին․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր ԵՊՀ նիստերի դահլիճում կայացավ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը։ Նիստը մեկնարկեց հանդիսավորությամբ՝ ՀՀ պետական օրհներգով և Տավուշի թեմի առաջնորդի տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի օրհնությամբ։ Համագումարը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին տասնյակ պատվավոր տավուշեցիներ: Պատվիրակներից բացի ներկա էին նաև պետական, տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել 1998 թ․-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ մեր դիմումը․ փաստաբան

Փաստաբան Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը 30.12.2024թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել հետախուզման մեջ գտնվող մեր վստահորդին հետախուզող երկրին արտահանձնելու մասին միջնորդությունը մասնակի` մեղադրանքի ծավալն ընդգրկող արարքների մի մասով բավարարելու վերաբերյալ: Իրավահարաբերությունը կարգավորող` 1998թ. ընունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ

Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել․ 2 հոգու տեղափոխվել են Երևանի Այրվացքաբանության ագզային կենտրոն․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շահումյան սովխոզի թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տուժածներ։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ տան նկուղում, ինչի հետևանքով

Մարսելի քաղաքապետը հյուրընկալվել է Հայաստանի պատմության թանգարանում

Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենոա Պայանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին հյուրընկալվեց Հայաստանի պատմության թանգարանում։ Պատվիրակության անդամները Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ծանոթացան նաև «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը։ Շրջայցի ավարտին քաղաքապետ Բենոա Պայանը տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում ներկայացվել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քաղաքական, իրավական և կազմակերպման մասին պատկերացումները

«Արթուն ենք» շարժման նախաձեռնությամբ Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և վարչության անդամների հետ: «Արթուն ենք» շարժման անունից Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը ներկայացրեցին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քաղաքական, իրավական և կազմակերպման իրենց պատկերացումները: Նարեկ ՄԱԼՅԱՆ «Արթուն ենք» շարժման հանրային կապերի համակարգող 

Նիկոլ Փաշինյանը Ախթալայում ծանոթացել է կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման

Կինոոլորտի մասնագետներին առաջարկում ենք միավորել ուժերը․ հայտարարություն

2025 թվականի ապրիլի 30-ին Երևանում Հայաստանի կինոգործիչների միությունում կայացել է կինոոլորտի մի խումբ գործիչների հանդիպում, որի արդյունքում հրապարակվել և սոց ցանցերում տարածվել է «Բաց նամակ»` ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ «Բաց նամակում» հավաքի մասնակիցները իրենք իրենց ներկայացրել են որպես «կինոգործիչների համայնք», շարադրել են իրենց «լուրջ մտահոգությունները»՝ կապված «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների

Ցուցադրվել է անկախության մասին Հ1-ով չհեռարձակված ֆիլմը

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության գրասենյակում մայիսի 2-ին կայացավ լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Թեեւ ֆիլմը ստեղծվել էր Հանրային հեռուստաընկերության պատվերով, այն այդպես էլ չհայտնվեց եթերում։ «Ֆիլմի վրա սկսել եմ աշխատել 2020 թվականին, նախքան պատերազմը։ Ավարտել եմ պատերազմից հետո»,- ասաց Տիգրան Պասկեւիչյանը։ Նա կարծում է, որ ֆիլմի հեռարձակումն Առաջին ալիքով

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ

Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ: Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է

Մենք վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառումն X սոցիալական ցանցում Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը։ Մինչ մենք նշում ենք մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, Հայաստանը նշանակալի նվաճումներ

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ժամանակավորապես կանգնեցնել «Ազատություն» ռ/կ-ի ու այլ հեռարձակողների ֆինանսավորումը. «Ազատություն»

«Ազատություն» – Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք պահանջում էին Թրամփի վարչակազմից դադարեցնել մի քանի հեռարձակողների, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսական միջոցների արգելափակումը: Այս հեռարձակողները լրատվություն են տրամադրում սահմանափակ կամ ընդհանրապես ազատ մամուլ չունեցող երկրներին: ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը մայիսի 1-ի ուշ երեկոյան կիրառել

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։ Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ

Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայնության գնահատում. զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ (օրենքի համարը՝ ՀՕ-65-Ն): Բուն օրենքը ոստիկանությանը բոլոր տեսակի իրավախախտումների պարագայում տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում իրականացնելու լայն լիազորություններ է վերապահելու: Ելնելով օրենքի համահեղինակի ելույթից՝ արհեստական բանականության և դեմքի ճանաչման համակարգերի միջոցով ոստիկանությունը հնարավորություն է ունենալու նույնականացնել անգամ «փողոցում աղբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝

Մտնել ԵՄ՝ սեփական տնտեսությունը սպանելու համա՞ր. Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն

Հայաստանի նման փոքր երկրների դեպքում երիտասարդ բնակչության արտահոսքը, բնակչություն կորցնելը վատ հետեւանքներ կարող է ունենալ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031