Օրվա լրահոսը
Ի՞նչ անեն մի քանի հազար ուսանող, որոնք հայտնվում են «Ֆիզիկայի» խաչմերուկում
Փոխնախարարը վստահեցնում է՝ ֆիզիկայի խաչմերուկից տեղի կունենա հոսքերի վերաբաշխում, դրական կազդի տրանսպորտի ծանրաբեռնվածության վրա
Խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծության, 120 հազար հայերի բռնի տեղահանման մասին. Իվետա Տոնոյան
Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը: Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը շեղվելով օրակարգից հանդես եկավ հակահայկական հայտարարություններով` չէի կարող դրանք անպատասխան թողնել: Մասնավորապես խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ, որ որոնցից մեկը Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի
Հայաստանում նույնպես կա խորհրդային շրջանի անմեղ զոհերի հուշահամալիր… Իր իշխանավարման ողջ ընթացքում Բռնադատվածի օրը ոչ մի խոսք չի ասել. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպանը Վարդան Հարությունյանը գրում է. Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել։ Ըստ հրապարակված լուսանկարի՝ խոնարհվել է նաեւ ինքը։ Հայաստանում նույնպես կա խորհրդային շրջանի անմեղ զոհերի հուշահամալիր։ Ավելին՝ կա նաեւ պաշտոնապես ընդունված բռնադատվածի օր։ Նրա մտքով երբեք չի անցել լինել այդ հուշահամալիրում։ Իր իշխանավարման ողջ ընթացքում Բռնադատվածի օրը
Հիմա ի՞նչ եք առաջարկում, որ Երեւանի ամեն շենքի մոտից դեպի Պռոշյան երթո՞ւղի լինի. ՏԿԵ փոխնախարարը՝ բնակիչներին
«Մարդիկ ի վիճակի չեն, մարդկանց վիճակը մի քիչ հաշվի առնել է պետք». Սերգո Մուրադյան
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր
Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին:
«Հանքաարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջնահերթ ոլորտներից է». Գևորգ Պապոյան
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը կազմում է 600 հազար տոննա։ Նախարարները
ՀՀԿ պատվիրակությունը հանդիպել է Կոնստանտին Կոսաչեւի եւ Վլադիմիր Պլիգինի հետ
Ի պատասխան ադրբեջանական սադրանքների և պատմական փաստերի կեղծման, Շարմազանովը «կատոկում» է ադրբեջանցի բանախոսին, գրում է Տիգրան Աբրահամյանը:
Միխեիլ Կավելաշվիլին ժամանեց Հայաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ
Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն ամփոփել են քննարկումների արդյունքները և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ
«Կրոնները չեն կարող օգտագործվել պատերազմի համար։ Սուրբ է միայն խաղաղությունը». Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին և Սուրբ Աթոռին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը` ջանքեր ներդնելով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ: «Վարդանյանների ընտանիքը խորին ցավակցություն է հայտնում համայն աշխարհի կաթոլիկ հավատացյալներին։ Մեր մտքերը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների և աշխարհի բոլոր կաթոլիկների հետ են։ Սուրբ Աթոռին կոչ ենք անում
Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Կարեն Խաչանովը Մադրիդում հաղթել է ամերիկացու եւ այսօր հանդիպելու է մեկ այլ ամերիկացու հետ
Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդի ATP Masters մրցաշարում մեկնարկելով երկրորդ շրջանից՝ ուժերը չափել է ամերիկացի Ռայլի Օպելկայի հետ եւ պարտության մատնել նրան 7:6, 7:6 հաշվով: Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը նույնպես ամերիկացի է՝ աշխարհի 12-րդ ռակետ, 27-ամյա Թոմմի Փոլը: Թենիսիստները մինչ այդ միմյանց հանդիպել են մեկ անգամ եւ հաջողությունն ուղեկցել է ամերիկացուն:
Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով մեղադրյալ Վրույրի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ այդ նույն սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանի փաստաբանը Արկադիին ասել է, թե ինչու մինչև հիմա Վրույր Բարսեղյանի, այսինքն՝ իր ամուսնու վիզը կտրել չի տվել։
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի վայր մեկնած շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի բուժաշխատողների վրա. Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է. «Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և
Էդգար Ղազարյան. «Իշխանությունը ապրիլի 24-ին կաթողիկոսին հերթական անգամ Ցեղասպանության հուշահամալիր չէր հրավիրել, այնինչ, 2015-ից հայոց ցեղասպանության նահատակները հայ եկեղեցու կողմից սրբադասվել են»
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում արձանագրեց, որ ապրիլի 24-ին ոչ մի պաշտոնյայի կին՝ ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի, ոչ Հանրապետության նախագահի, չի այցելել Ցեղասպանության հուշահամալիր:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար
«ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, կարող է մասնաբաժինն ունենալ հանքից». Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող
Միջազգային փաստաթղթերի խախտման հետևանքները. ԻՔՄ
Ադրբեջանն այդպես էլ չարամտորեն չկատարեց Հաագայի դատարանի որոշումը՝ չնայած դրա պարտադիր բնույթին, իսկ ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չտվեցին։ Ակնհայտ է, որ պարտավորությունների չկատարումից տուժող կողմը չի կարող ստիպել մյուս կողմին կատարել իր սեփական պարտավորությունները։
«Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ամենավտանգավոր երևույթներից է. Անահիտ Մանասյան
Մանասյանի նախաձեռնությամբ քննարկվել են ատելության խոսքի դեմ պայքարի կառուցակարգերը՝ պետական մարմինների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության համատեքստում
Պարզեցնել, արագացնել, հետագծելի դարձնել գործընթացները. մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում. Եղիազար Վարդանյան
«Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտային մի քանի խնդիրներ՝ կապված քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը խթանելու, կառուցապատման համար կանխատեսելի դաշտ ձևավորելու, քաղաքաշինական նորմերով սահմանված կառուցապատման մակերեսները վերանայելու հետ։
Փաշինյանը և Էստոնիայի արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում
«Հայ ժողովուրդը. երեկ և այսօր». գիտաժողով՝ Ստրասբուրգում
Ապրիլի 26-ին Ֆրանսիայի Գրանդ Էսթ տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ստրասբուրգի Մոդեռն և ժամանակակից արվեստի թանգարանում կայացած «Հայ ժողովուրդը. երեկ և այսօր» խորագրով գիտաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի կողմից՝ «Հիշողության քարտեզ» փառատոնի շրջանակներում։ Գլխավոր հանձնակատարը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով
Էդգար Ղազարյան. «Մի ժամանակ սահմանային միջադեպերի ժամանակ ասում էին՝ մեր զինված ուժերի պատասխան գործողություններից հետո թշնամու կրակը լռեցվել է եւ իրավիճակը վերահսկում են հայոց զինված ուժերը»
Հանրայինի եթերում ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին հարցնում են, թե ինչ է կատարվում սահմանին, անընդհատ կրկնում է. «կրակում են, կրակում են»: Ու ոչ մի պատասխան չկա:
«10 խոշորագույն հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 86 մլրդ դրամ հարկ` նախորդ տարվա համեմատ 12 մլրդ դրամով պակաս»
Ցանկից բացակայում է Զանգեզուրի ՊՄԿ, ինչը պայմանավորված է ռոյալթիների վճարման տեխնիկական առանձնահատկություններով, որը կշտկվի ապագայում։
Պարտավոր ենք խոսել ոչ միայն այն մասին, թե ինչ եղավ 1915-ին, այլ՝ ինչ է տեղի ունենում այսօր՝ մեր աչքի առաջ. Աբրահամ Գասպարյանի՝ Թեհրանում արգելված ելույթի տեքստը
Չմոլորվենք՝ պետությունը երբեք ու երբեք հայրենիքը չէ. պետությունը հայրենիքի ֆիզիկական մասնիկն է
Իմփիչմենթը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Իմփիչմենթը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմփիչմենթի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։ Վերջին 30 տարիներին աշխարհում տեղի են ունեցել երկրի ղեկավարներին անվստահություն (իմփիչմենտի ենթարկելու) հայտնելու հետևյալ դեպքերը․ * 1992թ․սեպտեմբերի
«Այս իշխանությունը շատ փոքր է, որ ասի՝ արցախցին կռվել է, թե չի կռվել, ամբողջ աշխարհը գիտի, թե արցախցին ինչ է արել, թող սատարեին»․ Անդրանիկ Չավուշյան
«Արցախը մերը չէ, դե լավ, Սյունի՞քն էլ մերը չէ, Տավո՞ւշն էլ մերը չէ, Ջերմո՞ւկն էլ։ Սփյուռքահայե՞րն էլ մերը չեն, թե՞ իրենք «թուրք» են, Արարատն էլ իրենցն է»։
«Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով ներկայացրել ենք ուղեկցող ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն»
Ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։
«Իրանը հավատում է, որ Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է». Փեզեշքիան
«Հուսով եմ, որ այս այցը և նախորդ փորձագիտական հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները կլինեն ավելի մեծ քայլերի սկիզբ». Փեզեշքիան


















































