Օրվա լրահոսը

Ադրբեջանն ԱՊՀ մյուս երկրներից առանձնանում է հատկապես կրթական համակարգի կոռումպացվածությամբ

Ադրբեջանը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել ամենակոռումպացված երկրների ցանկում։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։

Հենց Ազգային ժողովից պետք է սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը. լրագրողական կազմակերպությունների հայտարարություն

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։

«Լինել պաշտոնյա՝ չի նշանակում լինել այս երկրի եւ ժողովրդի սեփականատերը եւ միանձնյա որոշել, թե ինքը ինչ պիտի անի». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանից դավադրությունը շատ սպասելի է: Տեսնենք՝ ինչ ենք զիջում, ինչ է ինքը մեր անունից տալիս, ինչ պարտավորություններ է վերցնում: Ինքն անընդհատ ասում է՝ սա չեմ անի, նա չեմ անի, բայց մենք տեսնում ենք, որ ինքը զիջումների գնում է:

Վենս. Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը, եթե պատերազմը տևի ևս մի քանի տարի

«Ազատություն». Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը, եթե պատերազմը «տևի ևս մի քանի տարի», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Քաղաքական գործիչը նշել է, որ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել ժողովրդագրական փլուզման, միջուկային հարվածի և Ուկրաինայի համար անդառնալի կորուստների։ Վենսն ասել է նաև, որ Սպիտակ տունը զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կարգավորելու

«Թուրքական արխիվներում շատ կարեւոր փաստաթղթեր կան, որոնցից տեղեկացա, որ հայերին ցեղասպանելու որոշումն ընդունվել է 1914 թվականի դեկտեմբերի 1-ին»․ Թաներ Աքչամ

«Բազմաթիվ նահանգապետերից դեպի կենտրոնական իշխանություն ուղղված հեռագրեր կան, որտեղ նշվում է՝ «մենք բնաջնջեցինք» արտահայտությունը։ Այսինքն՝ ըստ օսմանյան փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակված է, այսինքն՝ ապացուցված է, որ ցեղասպանության մասին է խոսք գնում»։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած, ինչպես նաև մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանի ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները և մարզում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած, ինչպես նաև մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց

Արցախի ներկայացուցչության շենքը չի անցել ՀՀ կառավարության տնօրինմանը. ՈՒՂՂՎԱԾ

Փաստացի, գույքը դեռևս ԼՂ կառավարության սեփականությունն է և այն ՀՀ-ին փոխանցելու վերաբերյալ որևէ նախագիծ այս պահին չկա։

«Ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք». արդարադատության նախարարի հրամանով Հայկ Սանոյանն ազատվել ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից

Շարունակում է գերիշխել մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քեզ հետ, ապա պետք է հաշվի նստես դրա հետ

«Արցախում մեծ ոճիր է իրագործվել, Ղարաբաղի հայերը պետք է կարողանան վերադառնալ, դա նրանց իրավունքն է»․ Թաներ Աքչամ

«Բայց ես մեծ հույսեր չեմ փայփայում այդ հարցում, քանի որ այս դեպքը շատ է հիշեցնում Հայոց ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերականգնել ձգտող հայերի պատմությունը։ Սա հիշեցնում է նաեւ բազմաթիվ պաղեստինցիների պատմությունը, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց երկիր»։

Ալիևի կուսակցության ներկայացուցիչը Իրանին համարում է «ահաբեկչական» երկիր և «ապակայունացնող» դեր վերագրում. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Շատ հետաքրքիր է, որ Իրանի նախագահին ջերմ ընդունելության արժանացրած Ալիևի «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու այցի նախօրեին մի շատ ուշագրավ հայտարարություն էր արել․ «Իհարկե, խորապես մտահոգիչ է, որ Իրանի

Չօգտագործելով «ցեղասպանություն» բառը՝ ձախողում եք պատմական արդարություն ապահովելը. նամակ Թրամփին

Կալիֆորնիայի հայկական օրենսդրական կոմիտեի հիմնադրամի նամակը ԱՄՆ նախագահին Հարգարժան Դոնալդ Ջ. Թրամփ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Հարգելի պարոն նախագահ, Կալիֆորնիայի հայկական օրենսդրական կոմիտեի հիմնադրամը ցանկանում է անդրադառնալ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ձեր հայտարարության մեջ բացակայում էր «ցեղասպանություն» բառը: Հայերի համար «ցեղասպանություն» բառի օգտագործումը չափազանց կարևոր է՝ ընդունելու այն ոճրագործությունները, որոնք տեղի են ունեցել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մեծապես շնորհակալ եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշանակման և այս պատասխանատու գործը ինձ վստահելու համար։ Շնորհակալ եմ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին՝ վստահության և միջնորդության համար։ Մեծ պատիվ է ամենօրյա աշխատանքով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Արագածոտնի մարզի կայացման բարդ ու

Շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն՝ շինանյութի շուկայում

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։

«ԶԻՆԱՊԱՀԻ հատուցումներն աճել են 46 տոկոսով․ միջոցները նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած դրոշմանիշային վճարներից են»․ Կարինե Սարգսյան

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանն ասաց՝ մինչ օրս ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որից 197 միլիարդը պարտադիր դրոշմանիշային վճարներից է՝ այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած դրոշմանիշային վճարներից։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից բերման են ենթարկել

Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:

«Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն»

Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար:

Մեր գլխավոր տեսլականը ապահով, հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի կառուցումն է, որն էլ ճանապարհ կբացի նաև Արցախին առնչվող տեսլականի ապահովման համար. Արտակ Բեգլարյան

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերին հնարավորություն ունեցա կարևոր հանդիպումներ ունենալու ամերիկահայ համայնքի տարբեր խմբերի հետ: Ապրիլի 26-ին ելույթ ունեցա Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում՝ Հարթֆորդում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ Չիկագոյում։ Երկու միջոցառումների ժամանակ ավելի քան 400 անձի ներկայացրեցի Արցախի ժողովրդի դեմ

Գյումրու ողբերգական վթարի հետևանքները. տեղում մահացած վարորդի 9-ամյա դստերը տեղափոխեցին Երևան

Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանն Aravot.am-ին հայտնեց, որ 9֊ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է, նրա մոտ առկա է պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, նրան ռեամոբիլով տեղափոխել են Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն։

Քաղաքապետի և ՀՀ նախագահի հանդիպմանը առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է

Հայոց Եկեղեցին, որպես Սահմանադրությամբ առանձնահատուկ կարգավիճակով օժտված կառույց, պետական այրերի հետ հաղորդակցությունը ամբողջությամբ չի կարող խզել

Օրինակ, եթե վարչապետը վաղը գնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այդ քննադատողները ի՞նչ են կարծում, Վեհափառ Հայրապետը կամ թեկուզ որևէ հոգևորական նրան չպե՞տք է դիմավորի։ Իհարկե, պետք է դիմավորի, ինչը և արել է Վազգեն սրբազանը իր թեմի շրջանակներում։

Թիվ 49 երթուղու ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որում 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»։

Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ. Տիգրան Աբրահամյան

Ե´վ Շարմազանովը, և´ Իվետա Տոնոյանը` յուրաքանչյուրն իր մասով, հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձեցին ադրբեջանցի բանախոսին, այլ նախաձեռնությունն ամբողջությամբ խլեցին:

Փաշինյանը տեղեկացնում է, որ 20 տարվա թալանից պետությանն է փոխանցվել 1,8 մլն դոլար: Փաշինյանի կառավարության հիմնադրած և լուծարված ԱՆԻՖ-ի աշխատողները 3 տարում ստացել են 10 մլն դոլար աշխատավարձ. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը #հատիկառհատիկ. Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 20 տարվա թալանից 7 տարվա ընթացքում պետությանն է փոխանցվել 1,8 մլն դոլար։ Նիկոլ

«ԶԻՆԱՊԱՀ-ը տարեկան 4 միլիարդ դրամ ավել գումար է վճարելու մեր շահառուներին»․ Իրինա Սեյլանյան

ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը նաև հայտնեց, որ իրականացվել է ԶԻՆԱՊԱՀԻ գործունեության կարգավորման օրենսդրական փոփոխություն՝ համաձայն որի՝ ԶԻՆԱՊԱՀԻ այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոխվել է, շարունակելու են ստանալ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը։

Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարություն

«2020 և 2023 թթ-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կատարել է էթնիկ զտnւմ, 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս»․ Էդուարդ Շարմազանովը եւ Իվետա Տոնոյանը պատասխանել են ադրբեջանցի պատվիրակի սադրանքներին

«Կարծում եմ, որ հայկական կողմի մոտեցումները եղել են ընկալելի, որովհետեւ հնարավորինս հանրամատչելի ներկայացվեց եւ իրավիճակը եւ ադրբեջանական ապակառուցողական մոտեցումը»:

Իրանի նախագահի՝ Բաքու այցի ընթացքում փոխըմբռնման 7 հուշագիր է ստորագրվել

Փեզեշքիանն իր ելույթներում պարբերաբար շեշտադրել է «նախկինում միասին լինելը», «պատմական, ազգակցական ընդհանրությունները», դրանց հիման վրա սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը։ Նա ասել է, որ իրեն զգում  է ինչպես Թավրիզում կամ Արդաբիլում, ինչը շատ իրանցիներ մեկնաբանում են որպես «որովհետև Ադրբեջանն Իրանի մասն է եղել»։

Ողբերգական վթար Գյումրու կենտրոնում. կա մեկ զոհ

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ 6 անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031