Օրվա լրահոսը
Թիվ 49 երթուղու ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդն ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որում 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»։
Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ. Տիգրան Աբրահամյան
Ե´վ Շարմազանովը, և´ Իվետա Տոնոյանը` յուրաքանչյուրն իր մասով, հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձեցին ադրբեջանցի բանախոսին, այլ նախաձեռնությունն ամբողջությամբ խլեցին:
Փաշինյանը տեղեկացնում է, որ 20 տարվա թալանից պետությանն է փոխանցվել 1,8 մլն դոլար: Փաշինյանի կառավարության հիմնադրած և լուծարված ԱՆԻՖ-ի աշխատողները 3 տարում ստացել են 10 մլն դոլար աշխատավարձ. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը #հատիկառհատիկ. Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 20 տարվա թալանից 7 տարվա ընթացքում պետությանն է փոխանցվել 1,8 մլն դոլար։ Նիկոլ
«ԶԻՆԱՊԱՀ-ը տարեկան 4 միլիարդ դրամ ավել գումար է վճարելու մեր շահառուներին»․ Իրինա Սեյլանյան
ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը նաև հայտնեց, որ իրականացվել է ԶԻՆԱՊԱՀԻ գործունեության կարգավորման օրենսդրական փոփոխություն՝ համաձայն որի՝ ԶԻՆԱՊԱՀԻ այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոխվել է, շարունակելու են ստանալ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը։
Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարություն
«2020 և 2023 թթ-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կատարել է էթնիկ զտnւմ, 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս»․ Էդուարդ Շարմազանովը եւ Իվետա Տոնոյանը պատասխանել են ադրբեջանցի պատվիրակի սադրանքներին
«Կարծում եմ, որ հայկական կողմի մոտեցումները եղել են ընկալելի, որովհետեւ հնարավորինս հանրամատչելի ներկայացվեց եւ իրավիճակը եւ ադրբեջանական ապակառուցողական մոտեցումը»:
Իրանի նախագահի՝ Բաքու այցի ընթացքում փոխըմբռնման 7 հուշագիր է ստորագրվել
Փեզեշքիանն իր ելույթներում պարբերաբար շեշտադրել է «նախկինում միասին լինելը», «պատմական, ազգակցական ընդհանրությունները», դրանց հիման վրա սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը։ Նա ասել է, որ իրեն զգում է ինչպես Թավրիզում կամ Արդաբիլում, ինչը շատ իրանցիներ մեկնաբանում են որպես «որովհետև Ադրբեջանն Իրանի մասն է եղել»։
Ողբերգական վթար Գյումրու կենտրոնում. կա մեկ զոհ
«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ 6 անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։
Իշխանությունները որեւէ շանս չունեն վերարտադրվելու, սա տեսնում են բոլորը. Դավիթ Անանյան. «Հրապարակ»
Գյումրիում մենք մի քիչ չափազանցնում ենք ընդդիմության հաղթանակը, իրականում հաղթանակ էր այնքանով, որ գործող իշխանությունը չվերարտադրվեց, ծրագիր մինիմումը իրագործվեց, բայց երբ նայում ենք առանձին քաղաքական ուժերի ստացած ձայնը, ապա ամենաշատ քվեն ստացան իրենք, եւ եթե, օրինակ, մասնակցությունը չլիներ, ասենք՝ 42, այլ լիներ 35 տոկոս, այսօր այնտեղ կունենայինք ՔՊ-ական իշխանություն։
«Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած Փաշինյանի հայտարարություններին». Sputnik Արմենիա
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու:
Ագրարային համալսարանը նախադրյալներ է ստեղծում, որ երիտասարդը վաղը դառնա բարեկեցիկ ապրող քաղաքացի. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
Աշխատաշուկայում այդ ոլորտի մասնագետների պահանջարկ կա, որը գնալով մեծանում է
Ալինա Գրիգորյան. Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս. «Հրապարակ»
Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից էր, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. Shamshyan.com
Վնասվել է կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել
«ՀՀԿ – «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում»
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը հանդիպում են ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ։ Կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
Եթե անձը որեւէ գործողություն չի կատարել, միայն ենթադրյալ կարգավիճակի կամ ենթամշակույթին պատկանելու կասկածի հիման վրա նրան քրեականացնելը հակասում է իրավական պետության հիմունքներին. «Ժողովուրդ»
Իրավապաշտպան շրջանակները եւս չեն ընդունում այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթում «կարգավիճակ ունենալու» փաստը չափազանց անհստակ է եւ իրավաբանորեն դժվար ապացուցելի
Ռոբերտ Քոչարյան. Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել
Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։
«Այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և երկու անգամ ավելի աթոռ ու սեղան գնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան»
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
«Իրական Հայաստանն» աշխատելու է, բայց ոչ բոլորի համար
«ՔՊ» հապավումը մարդկանց հոգնեցրել է եւ հաճախ բացասական էմոցիաներ է առաջացնում: Հետաքրքիր դրվագ. Սարիկ Մինասյանի վրա աշխատող գյումրեցի «տասովշիկը» վիրավորվեց, երբ նրան «ՔՊ-ական» անվանեցին, եւ նա, իհարկե, իրավացի է՝ նման մարդիկ աշխատում են ցանկացած իշխանության համար, ոչ թե հատկապես ՔՊ-ի: Կան նման բազմաթիվ հոգեբանական պատճառներ, ուստի հաջորդ ընտրություններին իշխանությունը, հավանաբար, չի ներկայանալու «ՔՊ» բրենդով: Խոսակցություններ
Նիկոլի եւ Ալիեւի թիրախում Սերժ Սարգսյանն է
Փաստորեն, Նիկոլն ու Ալիեւը աշխատում են, ինչպես ասում են, ունիսոն։
Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Ռոբերտ Քոչարյան
Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»:
2.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում
Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 12 կմ հյուսիս արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից 54 կմ արևելք:
Ամոթալի եմ համարում, որ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը լռեցնում է բոլոր հայերի ձայները՝ չեղարկելով ուսանողների կողմից կազմակերպված «Իմ քաղցր հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրումը. Ջոն Հարապեդյան
Ասամբլեայի անդամ Հարապեդյանը դատապարտում է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման չեղարկումը (Սակրամենտո, Կալիֆոռնիա) — Ասամբլեայի անդամ Ջոն Հարապեդյանը (Դ-Փասադենա), Կալիֆոռնիայի Հայկական Օրենսդիր Կովկասի Հիմնադրամի նախագահը, այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ դատապարտելով Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի որոշումը չեղարկել ուսանողների կողմից կազմակերպված «Իմ քաղցր հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց ցեղասպանության մասին. «Որպես հայ-ամերիկացի
«Ես կհետևեմ, որ թուրքերի կողմից ձեզ պատճառած անարդարությունները երբեք չմոռացվեն». Սենատոր Շումեր
Նյու Յորք. Երբ հայ երիտասարդների ամուր բռնած Հայաստանի և Արցախի դրոշները և համայնքի անդամների բարձր պահած հիշատակի ցուցանակները հոսեցին Բրոդվեյով և մտան Թայմս Սքուեր, անցյալն ու ներկան միաձուլվեցին, քանի որ հայ ժողովուրդը կոչ էր անում ճանաչելու մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ողբերգությունը և Արցախի հայերի դեմ այսօր շարունակվող անարդարությունները: Երթը, որը գլխավորում էին Հայաստանյայց Առաքելական
«Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». Ռոբերտ Քոչարյան
News.am. Ի՞նչ ունեցանք 2020 թվականի հոկտեմբերից. հասարակության բևեռվածությունը Հայաստանում ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը՝ սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչիների, ոչ թալանչիների, և այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական մակարդակի վրա, այլ նաև պրոեկցիա արվեց բանակի վրա։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերլուծելով պարտության
«Ծիրանի ծառի» հերթական համերգը Երեւանում մեծ հաջողություն ունեցավ
Հայաստանում արդեն երկրորդ անգամ մեծ հաջողությամբ հանդես եկավ հոլանդացիներից կազմված «Ծիրանի ծառ» երգչախումբը: Ապրիլի 28-ին նրանց համերգը կայացավ Երեւանում, տիկնիկային թատրոնի բեմում: Առաջիկայում սպասվում են համերգներ Սյունիքում՝ Գորիսում եւ Սիսիանում: Երեւանում համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում, եւ յուրաքանչյուր կատարում ջերմ ընդունելություն էր գտնում: Հանդիսատեսին ոչ միայն հոգեհարազատ էին հայ կոմպոզիտորների՝ Ներսես Շնորհալու, Էդգար Հովհաննիսյանի, Վլադիլեն Բալյանի,
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի. ՆԳՆ ոստիկանություն
Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են
Արցախահայության իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ օրախնդիր. Անդրանիկ Գրիգորյան
Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը և պատմության ու մշակույթի խեղաթյուրումը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, պատմության և մշակույթի հանրայնացման և փախստականության իրավունքների խնդրի շուրջ այսօր տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպել էր «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն»-ը։ Քննարկմանը մասնակցում էին միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Գոռ Պողոսյանը, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբաններ պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, պ.գ.թ․
«Հայաստանում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ». Հասմիկ Հակոբյան
«Ողջ մամուլն այսօր լցված էր պատգամավորներին ուղղված վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսելու առաջարկ անող նամակների թեմայով։ Գիտե՞ն արդյոք այս նախաձեռնության հեղինակները, որ իմփիչմենթը ձախողելու է։ Միանշանակ՝ ԱՅՈ։ Քանի որ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունն ունի 34 պատգամավոր, այդ թվում՝ տևական ժամանակ անհետ կորած Մարտուն Գրիգորյանը։ Ուրեմն
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
«Ազատություն». Երկուշաբթի օրը Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են նաև սպաներ Հայաստանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։ «Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման


















































