Օրվա լրահոսը

Առողջական խնդիրների քողի տակ փորձ է արվում ազատ արձակե՞լ Սուրիկ Խաչատրյանի որդուն

Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրների փաստաբան Լեւոն Սահակյանը մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների մասին տեղեկացել է մամուլից: Aravot.am-ի հարցին, թե իսկապես առողջական խնդիրներ ունի՞, թե առողջական խնդիրների քողի տակ փորձում են նրա ազատ արձակել, Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների մասին մենք էլ ենք

«Ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, ովքե՞ր են նրանք այդ մարդկային ճակատագրի հետ խաղացողները». Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գնահատմամբ այն, ինչը Հայաստանին պարտադրում է Վենետիկի հանձնաժողովը բնական երեւույթներից հեռու են: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է, որ Սահմանադրության նախագիծը չսահմանափակի միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը: «Բնության մեջ չկան այնպիսի երեւույթներ, որոնք մեզ պարտադրում է այդ հանձնաժողովը: Ոչ մի էգ գազան էգի հետ չի հարաբերվում, ոչ էլ արուն արուի հետ, նույնիսկ պլյուսը

Առողջապահության վարչության պետը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած գյումրեցի հղի կնոջ մասին

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը, որին այս հիվանդանոց էին տեղափոխել Գյումրիից հուլիսի 31-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ երիտասարդ կնոջը հուլիսի 28-ին տարել են Գյումրու ծննդատուն, որտեղ հետազոտել են, հրավիրել են էնդոկրինոլոգի ու կարդիոլոգի, նկատել են,

«Սյունիքի մարզը կրիմինալով 5-6-րդ տեղում է». Արմեն Կարապետյան

Սյունեցի պատգամավորը վստահեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի՝ 4 անգամ դատապարտված լինելու մասին տեղյակ չէ

Պարտքերի հաշվի՞ն են 4,1% տնտեսական աճն ապահովելու

Վարչապետի ասած՝ 4.1% աճն կասկածի տակ են առնում

Հուզական վիճակը շարքից հանել է Սուրիկ Խաչատրյանի որդուն. Փաստաբան

Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր առողջական խնդիրների պատճառով դեղորայք է ընդունել, բժիշկները սրսկումներ են նշանակել: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի, նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն Aravot.am-ին չասաց. «Քսան տարեկան տղան ապօրինի, ոչինչ չանելու համար կալանավորվում է, իսկ կալանավայրը առողջարան չէ: Հենց միայն այդ հուզական վիճակը, նոր ամուսնացած, քսան տարեկան տղա, այդ ամենը  չե՞ք

Գյումրիից «էրեբունի» հիվանդանոց տեղափոխված 23-ամյա հղի կինը մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը Գյումրիից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 31-ին ծայրահեղ ծանր վիճակում: Նա եղել է 25 շաբաթական հղիության մեջ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ SHAMSHYAN.com-ի կայքում

Պերմյակովի ոչ բոլոր գործերով է ՀՀ դատարանը վճիռ կայացնելու. «Ա1+»

Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքը եւս երկու ամսով կերկարաձգվի։ Գործը հունիսին հանձնվել է հայկական կողմին, բայց Պերմյակովի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքների հարցով ՀՀ դատարանը վճիռ չի կայացնելու։ Վալերի Պերմյակովի գործից մաս է անջատվել եւ ռազմաբազան լքելու փաստով գործը քննելու է Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանը։ Սպանության գործի քննությունն էլ, թեեւ

Շարունակվող բերքահավաք

Հուլիսի վերջին օրը Քաշաթաղի շրջանի հարավային համայնքներում և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում (ՊՊՖ) ամբողջությամբ ավարտին հասցվեց հացահատիկի բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ հուլիսի 30-ին նշված տարածքներում 8 կոմբայններ ընդհանուր հնձել են 40հա հաճար: Ստացվել է 88տ բերք՝ միջինը 22ց/հա բերքատվությամբ: Ցորենի և գարու հունձ չի իրականացվել: Ընդհանուր շրջանում օգոստոսի 4-ի դրությամբ կատարվել է 13050հա

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի հիմնավորումը-դիմումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին Պարոնայք հանձնաժողովի անդամներ, «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2012թ-ի ֆինանսական տարին ավարտեց 10 մլրդ 194 մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2013 թվականին, սեփական նախաձեռնությամբ որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 8 դրամով։  «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2013թ. ֆինանսական տարին  ավարտեց 9 մլրդ 887մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2014 թվականին, կրկին սեփական նախաձեռնությամբ, որոշում  կայացրեց

Հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակում է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում : Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected]  էլեկտրոնային հասցեով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել

Փախստականները ստիպված են երկու տարին մեկ վկայական փոխել

ՀՀ-ում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ օրենքում» կատարված փոփոխությունները առաջացրել են մի շարք փախստականների մտահոգությունը: Ըստ այդ փոփոխության՝ փախստականների վկայականների ժամկետը նվազեցվել է երկու տարի: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նշեց, որ դրա պատճառով փախստականները լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ստիպված են անընդհատ փաստաթուղթ փոխել, մանավանդ, որ հայերեն անուն ազգանուն չի գրվում: Նա նշեց, որ դիմել

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանի քաղաքական էլիտայում առնետավազք է սկսել»

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատմական պահ է ստեղծվել, երբ Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի թուլացումից: Ըստ նրա՝ Էներգակիրների գների սրընթաց անկումը ժամանակին միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսող Ադրբեջանի տնտեսությունը դրել է կոլապսի, ցայտնոտի մեջ: Նա մանրամասնեց. «Ադրբեջանը միամտորեն իրեն դիտում էր գերտերություններին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և

3 վիրավոր` Կիրանց գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով

2 վիրավոր տեղափոխվել են Երեւան Այսօր, ժամը 15-ի սահմաններում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվելէ  ասֆալտով բեռնված մեքենայի: Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն ասաց, որ  Իջեւանի ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է  ցուցաբերվել, նրանք հետազոտվել են: 2 վիրավորի տեղափոխել են Երեւանի

Տավուշում Վարդավառը տոնում են ոչ  եկեղեցու տոնացույցով

3  տարբեր Վարդավառ  Հայաստանում Տավուշի  մարզում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 26-ին էր: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղում Վարդավառը նշում են օգոստոսի առաջին կիրակի օրը, այս տարի այն տոնվեց օգոստոսի 2-ին: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ Ռուսաստանից բազմաթիվ ոսկեպարցիներ, իրենց  ընտանիքներով, սեփական ավտոմեքենաներով  եկել

«Հայաստանի երկինքն ուղղակի իմաստով բաց կմնա, բյուջեն էլ` դատարկ»

Ինչու են հեռանում ավիաընկերությունները Հայաստանից Այս օրերին էլ Եգիպտոսի հանգստավայրեր մեկնող մեր հայրենակիցները մեծով փոքրով բռնում են Վրաստանի ճանապարհը, քանի որ, հատկապես, եթե ընտանիքով են հանգստի մեկնում, մի քանի անգամ էժան է նստում տուրիստական փաթեթը, երբ դեպի Եգիպտոս թռիչքը Թբիլիսիի օդանավակայանից է լինում: Զբոսաշրջային փաթեթները, ճիշտ է, զբոսաշրջիկները ձեռք են բերում հայկական տուրօպերատորներից, սակայն նրանք

«Սերժ Սարգսյանը ուզում է, որ  Հայաստանը դառնա  խանական երկիր». գյումրեցի ազատամարտիկը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ազատամարտիկ, ՀԱԿ կառույցի անդամ Գեւորգ Ալիխանյանը, անդրադառնալով սահմանդրական փոփոխություններին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում փորձում են վերադարձնել բոլշեւիկյան միակուսակցական համակարգը: «Սա ավելի վատ Սահմանադրություն է, քան Սովետական Միությանն էր, քանի որ այստեղ կետեր կան, որտեղ հանցագործին սահմանադրորեն թույլ են տալիս մարդ սպանելու: Սովետական Միության Սահմանադրության մեջ էլ գրված է՝ մարդը ապրելու իրավունք

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրությունը: Այն 2009 թ. հրատարակության լրամշակված ու նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօր ներկայացվեց հանրությանը: Գրքում առաջին անգամ ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության և սպորտի զարգացման

Գեւորգ Գյոզալյան. «Վտանգ կա, որ ՀՀԿ-ն կարող է դարերով իշխել»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շուրջ 20 փաստաբաններ ստեղծել են խումբ, որի նպատակն է հանրությանը տեղեկացնել նոր Սահմանադրության թերությունների մասին: Aravot.am-ի հարցին Վենետիկի հանձնաժողովի գնահատականը  այս անգամ ե՞ւս իշխանությունները, ինչպես նախկինում՝ քաղաքական ուժերի համաձայնության պահանջի դեպքում, կանտեսեն, խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը պատասխանեց. «Սա խմբի համար յոթերորդ-ութերորդական հարց է: Խմբի նպատակն է ցույց տալ հանրությանը, որ

Կեղծ թղթադրամների փոխանակում բանկում. Որոնվում է լուսանկարներում պատկերված անձը (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` կեղծ տարադրամ իրացնելու դեպքի առթիվ։ 2015թ. հունիսի 8-ին մի քաղաքացի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում փոխանակման նպատակով ներկայացրել է մեկ 100 և մեկ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքի կեղծ թղթադրամներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ

ԿՏԱԿ-ի տնօրեն. «Նախատեսվում է ստեղծել Կրթության զարգացման պետական հաջորդ ծրագիրը»

Այն կկազմվի գալիք 10 տարիների համար Այս տարի ավարտվում է Կրթության զարգացման պետական նախորդ ծրագրի ժամկետը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, նախատեսվում է կազմել Կրթության զարգացման պետական հաջորդ ծրագիրը՝ 10 տարի ժամկետով, այսինքն՝ 2016- 25 թթ  համար: «Կրթության պետական զարգացման ծրագիրը կրթության քաղաքականության հիմնական փաստաթուղթն է, որից

Լուծում են ստացել Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները  ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող  աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին,

Ինչպես է աշխատելու գնդապետը ԿԸՀ-ում. «Ժողովուրդ»

Հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ Սերժ Սարգսյանը ՊՆ նախկին խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին երեկ նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով։ Armlur.am-ը նշվածի առնչությամբ զրուցեց Ս. Շահսուվարյանի հետ։ – Պարոն Շահսուվարյան, ինչո՞ւ որոշեցիք ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը եւ դառնալ ԿԸՀ

Լրատվամիջոցների առջեւ ծառացած իրավական խնդիրները՝ համացանցի դարաշրջանում

Իրավաբանա-լրագրողական քննարկումներ՝ երկուստեք հուզող հարցերի շուրջ   «Եթե նախկինում՝ մեր խորհրդի ձեւավորման սկզբնական շրջանում, տեղեկատվական վեճերի վերաբերյալ մեր հայտնած կարծիքները այնքան էլ բարեհաճ չէին ընդունվում, համարվում էին ճնշում դատարանների վրա, ապա այժմ ես միտում եմ նկատում, որ դատարանները սկսել են ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը»,- իրավաբանների եւ լրագրողների համատեղ աշխատանքային քննարկման ժամանակ, ներկայացնելով Տեղեկատվական վեճերի խորհրդի

Մարտական հենակետում քնից արթնացնելու համար սեռական հայհոյանքներ է  տվել հենակետի ավագին

Ի պատասխան պայմանագրային զինծառայողը հարվածներ է հասցրել  հայհոյած զինվորին   Աշտարակ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Հայկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. մարտի 27-ից  մինչեւ 2015թ. ապրիլի 10-ը  համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում, 2015թ. մարտի 30-ի ժամը 06. 45-ի սահմաններում զինվորական ծառայության

Փաստաբանների խումբ՝ ընդդեմ նոր Սահմանադրության

ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 20 փաստաբաններից բաղկացած խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին։ «Անդրադարձ» մամուլի ակումբում խմբի անդամներից իրավաբան Գևորգ Գյոզալյանը տեղեկացրեց. «Մեր նպատակն է հասարակությանն իրազեկել եւ ցույց տալ Սահմանադրական փոփոխությունների թերությունները։ Մենք ոչ թե պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ, այլ խնդիր ենք դրել՝ արդյոք հասարակությանն անհրաժե՞շտ են Սահմանադրական բարեփոխումներ,

Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստի օրը մոտ ժամանակներս պարզ կլինի. TASS

Հայաստանում ռուսական հինգերորդ կայազորի ռազմական դատարանը ստացել է Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Այս տեղեկությունը «TASS»-ին հայտնել է Հյուսիս-կովկասյան կայազորի ռազմական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատալկոն: «Ռուսական հինգերորդ կայազորի ռազմական դատարանը, որը տեղակայված է Հայաստանում, ստացել է Հարավային ռազմական օկրուգի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Պերմյակով Վալերի Պավլովիչի հետ կապված

Արամ Սարգսյանը՝ Անուշ Սեդրակյանին. «Ի՜նչ ուրախալի բաներ եք ասում, նենց հաճույքով եք ասում, որ ՌԴ-ն քայքայվում է»

«Իրանի հետ մեր հարաբերությունները միշտ պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա: Իրանում հայ համայնքն ունի առավելագույն արտոնությունները: Երբ ասում են այնտեղ ժողովրդավարություն չկա, թող գնան տեսնեն այնտեղի ժողովրդավարությունը, թե ինչ առավելություններ ունեն ազգային փոքրամասնությունները: Իրենց թույլ են տալիս ազգային ինքնությունը պահպանել: Իրանը ՀՀ-ի հետ պատրաստ է ունենալ ամենալավ հարաբերությունները, որովհետեւ մենք իր համար պատուհան ենք՝

Ասեկոսե

Իշխանությունն ինչքան էլ լավը լինի,մնում է իշխանություն: ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930