Օրվա լրահոսը

Այսօր երկրորդ չեմպիոնն ունեցանք Շվեդիայում

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ չեմպիոնն ունեցավ: Մինչեւ 17 տարեկան տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանը 50 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 189 (80+109) կգ արդյունք եւ նվաճեց չեմպիոնի կոչումը՝ մեկ օրում երկրորդ անգամ հնչեցնելով մեր օրհներգը եւ ամենից բարձր պարզելով Հայոց Եռագույնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սահմանագոտին այրվում է, ականներ են պայթել

Հրդեհը շարունակվում է

Նաիրիտցիները հնարավոր է բողոքի ակցիաներ սկսեն սեպտեմբերից

«Նաիրիտի» 1800 աշխատակից արդեն ստացել են իրենց ամբողջական աշխատավարձերը: «Խոստացել են, որ վերջին 600-ինն այսօր կփոխանցեն: Կառավարության խոստացած երկու օրյա ժամկետն այսօր է լրանում, եթե փոխանցումներն այսօր կատարեն, աշխատավարձերի խնդիր այլեւս գոյություն չի ունենա: Հիմա մենք սպասում ենք, օրինակ` ուրբաթ օրը շատ ուշ են փակել, երեկոյան ութ անց էր, դեռ աշխատավարձերը չկային, շատ ավելի ուշ

Եվրոպայի ոսկին ու արծաթը Հայաստանի գրանցում ստացան

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների առաջնությունը: Այսօր 15 տարեկանների պայքարում 56 կգ քաշային կարգում Հայաստանից մրցասպարեզ մտան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ու երկուսն էլ փայլեցին: Արմենը պոկում եւ հրում վարժություններում, համապատասխանաբար,  բարձրացրեց 94 եւ 117 կգ եւ երկամարտի 211 արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի

Քննություն է տարվում՝ պարզելու հարսանեկան խնջույքի մի քանի տասնյակ մասնակցի սննդային թունավորման պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 00:15-ին,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ  «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել

Թուրք բարձրաստիճան անձինք գլուխ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ

Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ: Պատվիրակության կազմում են Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին

Ամփոփվել են հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները

ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին: Հանձնաժողովն ընդունեց որոշում՝ կից ցանկով ներկայացված դիմողներին թույլատրել մասնակցել հաշտարարների որակավորման դասընթացին: Հիշեցնենք, որ հաշտարարի որակավորման դասընթացները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է նախկինում ապօրինի կառուցված շքապատշգամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված  ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում  Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության,  հասարակական կարգի պահպանության ծառայության  և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է ավիաընկերությունների ներկայացուցիչներին

Քննարկվել են ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունները

Վրաստանում ռուսաստանցի հայերի մեքենայից պոկել են Գեորգիեւյան ժապավենը

Վրացիներին դուր չի եկել ռուսական մարտական փառքի խորհրդանիշը

«Վերնիսաժի» գործի կծիկը չի բացվում. Գոռ Առաքելյանի պաշտպանը մեղսունակությունը չի վիճարկում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Գագիկ Պողոսյան) «Վերնիսաժի» գործով հրապարակվեց դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գոռ Առաքելյանը մեղսունակ ճանաչվեց: Ավարտվեց գործի դատաքննությունը: Մեղադրական եզրակացությունում առկա չէ հետազոտվող իրավիճակի վերաբերյալ Գոռ Առաքելյանի կողմից նկարագրվող որևէ տեղեկություն, ուստի այդպես էլ հնարավոր չէ պատասխանել նրա հոգեվիճակի վերաբերյալ եղած հարցադրումներին:

Համահայկական խաղերի սփյուռքահայ մասնակիցներից շատերը հրաժարվել են մնալ Գյումրիում

Ինչպես հայտնի է՝ համահայկական ամառային 6-րդ խաղերի  երկու մարզաձեւեր՝ ֆուտզալն ու ֆուտբոլը օգոստոսի 2-ից 7-ը անցկացվելու են Գյումրիում: Այսօր արդեն ֆուտզալը մեկնարկել է. Գյումրին հյուրընկալել է Ավստրալիայի Սիդնեյ ու Արգենտիայի ԼաՊլատա քաղաքների թիմերին ու դեռ սպասում է մեծ թվով սփուռքահայերի Թուրքիայից,  Լիբանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից: Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը

Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողություն (ֆոտոշարք)

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 6-րդ Համահայկական համաշխարհային ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի ավելի քան 165 երկրների վեց հազարից ավելի մեր հայրենակիցներ այսօրվանից պայքարում են անհատական եւ թիմային 17 մարզաձեւերում հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու համար: Բայց Հայաստան ժամանած հայ երիտասարդներից շատերի համար Համահայկական խաղերը առաջին անգամ Հայրենիքին ծանոթանալու բացառիկ առիթ է: Նրանք

Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ 2015թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 15։00-16։00-ի սահմաններում, ամերիկահայ Լևոն Շանթի Թոմազը Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու  2-րդ կայանի մոտակայքում, Թեղենիս լեռան տարածքում, հողապատ և խոտածածկ ճանապարհին, վարել է «Յամահաե մակնիշի ամենագնացը, ինչը կողաշրջվել է՝

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից: Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: 4 մասնակից աշակերտներից երեքը մեդալակիր են դարձել: ՀՀ կրթության

«Մենք թույլ չենք տա, որ մեր անցյալը մեզ սպանի»

  Օգոստոսի 3-ին լրանում է եզդի ժողովրդի ցեղասպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել տասնյակ եզդիներ։ Նրանք ոգեկոչում էին զոհված եզդիների հիշատակը, նաև հիշեցնում, որ եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է։ «Իսլամիստ հրեշների արածն ահավոր ոճրագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ: Այդպիսի բան նույնիսկ ամենազարհուրելի

Ցեղասպանության թեման՝ առանց լացուկոծի ու բղավոցների (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Կայացավ է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մենք եւ նրանք. հետաքննություն» ներկայացման պրեմիերան   Էդգար Էլբակյան թատրոնում օրերս պրեմիերա էր՝ «Մենք եւ նրանք. հետաքննություն» վերնագրով: Կրկին արծարծվում էր հայկական հարցը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը… Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը բազմիցս արծարծված թեմային նոր լուծումներ էր տվել: Ներկայացումը ինտերակտիվ էր, սկսվեց դահլիճից, որոշ դրվագներում մասնակցում էր նաեւ հանդիսատեսը, չկային անհարկի

Գայի 14 հասցեի ատրակցիոնները փորձաքննություն չեն անցել

Վերելակների պահեստամասեր ներկրելը թանկ է, այդ պատճառով ուշ-ուշ են դրանք փոխվում «Վերելակների սպասարկման խնդիր ունենք։ Աշխատողների աշխատավարձերը ցածր են, երիտասարդ կադրերը չեն ցանկանում այս ոլորտում աշխատել։ Իսկ բնակիչները վերելակները խնամքով չեն օգտագործում, մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Մասնագետը, անդրադառնալով վերջերս Բաշինջաղյան հասցեում

Նոր զարգացումներ՝ «Վերնիսաժի» գործով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Գագիկ Պողոսյան) ավելի քան երկու ամսվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ «Վերնիսաժի» գործով հերթական դատական նիստը:  Հրապարակվեց դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գոռ Առաքելյանը մեղսունակ ճանաչվեց: Սակայն այդպես էլ Գոռ Առաքելյանի հոգեկան վիճակի մասին փորձագետները չէին կարողացել եզրակացություն տալ: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է

«Սահմանադրական փոփոխությունները քննարկելու բան չեն»

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Սահմանադրության նախագծի առաջին 7 գլուխների վերաբերյալ իր նախնական դիտարկումները: Հանձնաժողովն առաջարկում է չեղարկել առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Վենետիկի հանձնաժողովը նաեւ կարծում է, որ Ազգային ժողովի  գումարման ողջ ընթացքում նոր խմբակցություններ ձեւավորելու արգելքը պետք է հանվի, քանի որ այն

Սիդնեյում ծնված ու մեծացած հայ մարզիկները զարմացրեցին հայերենի իրենց իմացությամբ (տեսանյութ Ֆոտոշարք)

Այսօր Գյումրիի Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց Համայկական ամառային 6-րդ  խաղերի շրջանակում անցկացվող ֆուտզալ մարզաձեւը: Հիշեցնենք, որ երկու մարզաձեւեր՝ ֆուտզալն ու ֆուտբոլը, անցկացվելու են Գյումրիում: Այսօր տեղի ունեցավ նաեւ հանդիսավոր բացում, որին մեծամասամբ մասնակցում էին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները: Aravot.am-ը Սիդնեյից ժամանած մարզիկ Րաֆֆի Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է զգում հայրենիքում, ինչո՞վ է կարեւորում համահայկական խաղերը:

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանների գործողությունները

Վարչական դատարանն այսօր մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանի: Ոստիկանությունը պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել Վրեժ Զատիկյանին  2013 թվականի սեպտեմբերի 5-ին Տիգրան Մեծ պողոտային հարող Մելիք Ադամյան փողոցում մի խումբ ակտիվիստների հետ խաղաղ հավաք անցկացնելու ընթացքում ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: «Ոստիկանությունը այդ խաղաղ հավաքի ժամանակ բերման էր ենթարկել Վրեժ Զատիկյանին՝ պատճառաբանությամբ,

Հավերժական թշնամիներ-2

Նախորդ անգամ նշեցինք, որ մենք այն բացառիկ ազգերից ենք, որ ունենք հավերժական թշնամիներ, որոնց հետ թշնամությունը ոչ միայն չենք պակասեցնում, այլեւ, կարելի է ասել, ավելացնում ենք: Երկուստեք: Ավելի ճիշտ՝ երեքտեք, որովհետեւ եթե մինչեւ անցյալ դարավերջ մեր հիմնական հավերժական թշնամին Թուրքիան ու թուրքերն էին, անցյալ դարի ութսունականների վերջերին Ադրբեջանն ու ադրբեջանցիք էլ ավելացան: Երկուսին էլ այս

«Հերոսի» «գծի» վարորդը Իջեւան-Երեւան ճանապարհին  պարբերաբար քնում էր

Ճանապարհին «Գազելը» շարքից դուրս եկավ Այսօր, ժամը 12-ին Իջեւանի ավտոկայարանից դուրս եկած, Իջեւան-Երեւան ուղերթի «Գազելի» վարորդի աչքը   ճանապարհին պարբերաբար «կպչում էր»: Միկրոավտոբուսի սրահի հետնամասում  նստած իջեւանցի  ուղեւորներից մեկը, ով  Երեւանում«Սուպերմազ» մակնիշի բեռնատար  է վարում, մեզ ասաց. «Աչքս վարորդի հայելուց չեմ կտրում: Նա մի քանի անգամ ղեկին քնեց»: Երիտասարդը մեզ հորդորեց  վարորդին ուշադրության կոչ անել: Նշենք,

Վանաձոր քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրասենյակ

Վանաձոր քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հերթական հինգերորդ տարածքային կառույցի գրասենյակը: Հենց Վանաձորում է «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում կազմակերպել աշնանային առաջին հանրահավաքը, որին հրավիրվելու են բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նպատակը սկիզբ դնել ընդդիմադիր ուժերի նոր կոնսոլիդացիոն գործընթացին: Ինչպես հիմնադիր համագումարի պահին, այնպես էլ հիմա «Ալյանսը» հանդես է գալիս, որպես ընդդիմադիր դաշտի բացարձակ միավորման գաղափարի

30-35  տարեկան կինը անցել էր Կիեւյան կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում էր ցած նետվել (Տեսանյութ)

Mes.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում

Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկանի մահվան դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը 2 օր անց մահացել է: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ.Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի

«Ժիրայր Սեֆիլյանը թող զբաղվի իր գործերով, լավ կռվել է, բայց բանակի ռազմավարություն չի հասկանում». ՊՆ նախկին նախարար

Վաղարշակ Հարությունյանը բացատրում է, թե ինչու է բանակի կառուցվածքը փոխելու մասին Սեֆիլյանի առաջարկը սխալ Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ առաջարկելով իշխանություններին պաշտպանությունը կազմակերպել այլ մեթոդով: Նա գրել էր. «Սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա: Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի

Կայանալու արվեստը. Ինչի համար է պետք շնորհակալ լինել

   Արձանագրել ունեցածը, ոչ թե բողոքել չունեցածից Ամեն անգամ արթնանալուց հետո եւ ոտքերս գետնին դնելուց առաջ ես բազմաթիվ առիթներ եմ գտնում Աստծուց շնորհակալ լինելու՝ կյանքիս, հարազատներիս, ընկերներիս, ամեն ինչի համար: Վստահ եմ, որ օրը մի քանի տասնյակ անգամ տարբեր առիթներով բարձրաձայն եւ մտքում շնորհակալություն հայտնելով՝ մենք հաջողությունների համար ճանապարհ ենք բացում: Իսկ եթե մարդն ասում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930