Օրվա լրահոսը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի հիմնավորումը-դիմումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին Պարոնայք հանձնաժողովի անդամներ, «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2012թ-ի ֆինանսական տարին ավարտեց 10 մլրդ 194 մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2013 թվականին, սեփական նախաձեռնությամբ որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 8 դրամով։  «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2013թ. ֆինանսական տարին  ավարտեց 9 մլրդ 887մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2014 թվականին, կրկին սեփական նախաձեռնությամբ, որոշում  կայացրեց

Հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակում է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում : Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected]  էլեկտրոնային հասցեով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել

Փախստականները ստիպված են երկու տարին մեկ վկայական փոխել

ՀՀ-ում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ օրենքում» կատարված փոփոխությունները առաջացրել են մի շարք փախստականների մտահոգությունը: Ըստ այդ փոփոխության՝ փախստականների վկայականների ժամկետը նվազեցվել է երկու տարի: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նշեց, որ դրա պատճառով փախստականները լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ստիպված են անընդհատ փաստաթուղթ փոխել, մանավանդ, որ հայերեն անուն ազգանուն չի գրվում: Նա նշեց, որ դիմել

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանի քաղաքական էլիտայում առնետավազք է սկսել»

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատմական պահ է ստեղծվել, երբ Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի թուլացումից: Ըստ նրա՝ Էներգակիրների գների սրընթաց անկումը ժամանակին միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսող Ադրբեջանի տնտեսությունը դրել է կոլապսի, ցայտնոտի մեջ: Նա մանրամասնեց. «Ադրբեջանը միամտորեն իրեն դիտում էր գերտերություններին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և

3 վիրավոր` Կիրանց գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով

2 վիրավոր տեղափոխվել են Երեւան Այսօր, ժամը 15-ի սահմաններում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվելէ  ասֆալտով բեռնված մեքենայի: Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն ասաց, որ  Իջեւանի ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է  ցուցաբերվել, նրանք հետազոտվել են: 2 վիրավորի տեղափոխել են Երեւանի

Տավուշում Վարդավառը տոնում են ոչ  եկեղեցու տոնացույցով

3  տարբեր Վարդավառ  Հայաստանում Տավուշի  մարզում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 26-ին էր: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղում Վարդավառը նշում են օգոստոսի առաջին կիրակի օրը, այս տարի այն տոնվեց օգոստոսի 2-ին: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ Ռուսաստանից բազմաթիվ ոսկեպարցիներ, իրենց  ընտանիքներով, սեփական ավտոմեքենաներով  եկել

«Հայաստանի երկինքն ուղղակի իմաստով բաց կմնա, բյուջեն էլ` դատարկ»

Ինչու են հեռանում ավիաընկերությունները Հայաստանից Այս օրերին էլ Եգիպտոսի հանգստավայրեր մեկնող մեր հայրենակիցները մեծով փոքրով բռնում են Վրաստանի ճանապարհը, քանի որ, հատկապես, եթե ընտանիքով են հանգստի մեկնում, մի քանի անգամ էժան է նստում տուրիստական փաթեթը, երբ դեպի Եգիպտոս թռիչքը Թբիլիսիի օդանավակայանից է լինում: Զբոսաշրջային փաթեթները, ճիշտ է, զբոսաշրջիկները ձեռք են բերում հայկական տուրօպերատորներից, սակայն նրանք

«Սերժ Սարգսյանը ուզում է, որ  Հայաստանը դառնա  խանական երկիր». գյումրեցի ազատամարտիկը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ազատամարտիկ, ՀԱԿ կառույցի անդամ Գեւորգ Ալիխանյանը, անդրադառնալով սահմանդրական փոփոխություններին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում փորձում են վերադարձնել բոլշեւիկյան միակուսակցական համակարգը: «Սա ավելի վատ Սահմանադրություն է, քան Սովետական Միությանն էր, քանի որ այստեղ կետեր կան, որտեղ հանցագործին սահմանադրորեն թույլ են տալիս մարդ սպանելու: Սովետական Միության Սահմանադրության մեջ էլ գրված է՝ մարդը ապրելու իրավունք

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրությունը: Այն 2009 թ. հրատարակության լրամշակված ու նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօր ներկայացվեց հանրությանը: Գրքում առաջին անգամ ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության և սպորտի զարգացման

Գեւորգ Գյոզալյան. «Վտանգ կա, որ ՀՀԿ-ն կարող է դարերով իշխել»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շուրջ 20 փաստաբաններ ստեղծել են խումբ, որի նպատակն է հանրությանը տեղեկացնել նոր Սահմանադրության թերությունների մասին: Aravot.am-ի հարցին Վենետիկի հանձնաժողովի գնահատականը  այս անգամ ե՞ւս իշխանությունները, ինչպես նախկինում՝ քաղաքական ուժերի համաձայնության պահանջի դեպքում, կանտեսեն, խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը պատասխանեց. «Սա խմբի համար յոթերորդ-ութերորդական հարց է: Խմբի նպատակն է ցույց տալ հանրությանը, որ

Կեղծ թղթադրամների փոխանակում բանկում. Որոնվում է լուսանկարներում պատկերված անձը (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` կեղծ տարադրամ իրացնելու դեպքի առթիվ։ 2015թ. հունիսի 8-ին մի քաղաքացի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում փոխանակման նպատակով ներկայացրել է մեկ 100 և մեկ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքի կեղծ թղթադրամներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ

ԿՏԱԿ-ի տնօրեն. «Նախատեսվում է ստեղծել Կրթության զարգացման պետական հաջորդ ծրագիրը»

Այն կկազմվի գալիք 10 տարիների համար Այս տարի ավարտվում է Կրթության զարգացման պետական նախորդ ծրագրի ժամկետը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, նախատեսվում է կազմել Կրթության զարգացման պետական հաջորդ ծրագիրը՝ 10 տարի ժամկետով, այսինքն՝ 2016- 25 թթ  համար: «Կրթության պետական զարգացման ծրագիրը կրթության քաղաքականության հիմնական փաստաթուղթն է, որից

Լուծում են ստացել Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները  ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող  աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին,

Ինչպես է աշխատելու գնդապետը ԿԸՀ-ում. «Ժողովուրդ»

Հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ Սերժ Սարգսյանը ՊՆ նախկին խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին երեկ նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով։ Armlur.am-ը նշվածի առնչությամբ զրուցեց Ս. Շահսուվարյանի հետ։ – Պարոն Շահսուվարյան, ինչո՞ւ որոշեցիք ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը եւ դառնալ ԿԸՀ

Լրատվամիջոցների առջեւ ծառացած իրավական խնդիրները՝ համացանցի դարաշրջանում

Իրավաբանա-լրագրողական քննարկումներ՝ երկուստեք հուզող հարցերի շուրջ   «Եթե նախկինում՝ մեր խորհրդի ձեւավորման սկզբնական շրջանում, տեղեկատվական վեճերի վերաբերյալ մեր հայտնած կարծիքները այնքան էլ բարեհաճ չէին ընդունվում, համարվում էին ճնշում դատարանների վրա, ապա այժմ ես միտում եմ նկատում, որ դատարանները սկսել են ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը»,- իրավաբանների եւ լրագրողների համատեղ աշխատանքային քննարկման ժամանակ, ներկայացնելով Տեղեկատվական վեճերի խորհրդի

Մարտական հենակետում քնից արթնացնելու համար սեռական հայհոյանքներ է  տվել հենակետի ավագին

Ի պատասխան պայմանագրային զինծառայողը հարվածներ է հասցրել  հայհոյած զինվորին   Աշտարակ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Հայկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. մարտի 27-ից  մինչեւ 2015թ. ապրիլի 10-ը  համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում, 2015թ. մարտի 30-ի ժամը 06. 45-ի սահմաններում զինվորական ծառայության

Փաստաբանների խումբ՝ ընդդեմ նոր Սահմանադրության

ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 20 փաստաբաններից բաղկացած խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին։ «Անդրադարձ» մամուլի ակումբում խմբի անդամներից իրավաբան Գևորգ Գյոզալյանը տեղեկացրեց. «Մեր նպատակն է հասարակությանն իրազեկել եւ ցույց տալ Սահմանադրական փոփոխությունների թերությունները։ Մենք ոչ թե պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ, այլ խնդիր ենք դրել՝ արդյոք հասարակությանն անհրաժե՞շտ են Սահմանադրական բարեփոխումներ,

Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստի օրը մոտ ժամանակներս պարզ կլինի. TASS

Հայաստանում ռուսական հինգերորդ կայազորի ռազմական դատարանը ստացել է Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Այս տեղեկությունը «TASS»-ին հայտնել է Հյուսիս-կովկասյան կայազորի ռազմական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատալկոն: «Ռուսական հինգերորդ կայազորի ռազմական դատարանը, որը տեղակայված է Հայաստանում, ստացել է Հարավային ռազմական օկրուգի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Պերմյակով Վալերի Պավլովիչի հետ կապված

Արամ Սարգսյանը՝ Անուշ Սեդրակյանին. «Ի՜նչ ուրախալի բաներ եք ասում, նենց հաճույքով եք ասում, որ ՌԴ-ն քայքայվում է»

«Իրանի հետ մեր հարաբերությունները միշտ պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա: Իրանում հայ համայնքն ունի առավելագույն արտոնությունները: Երբ ասում են այնտեղ ժողովրդավարություն չկա, թող գնան տեսնեն այնտեղի ժողովրդավարությունը, թե ինչ առավելություններ ունեն ազգային փոքրամասնությունները: Իրենց թույլ են տալիս ազգային ինքնությունը պահպանել: Իրանը ՀՀ-ի հետ պատրաստ է ունենալ ամենալավ հարաբերությունները, որովհետեւ մենք իր համար պատուհան ենք՝

Ասեկոսե

Իշխանությունն ինչքան էլ լավը լինի,մնում է իշխանություն: ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Եթե այս նույն կաշառքն ու կեղծիքը լինելու է՝ ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանակա՞ն է համակարգը». Արամ Սարգսյան

  «Մենք հիմա գտնվում ենք ԵՏՄ տիրույթում, որտեղ բոլոր ղեկավարները ազատ, անկաշկանդ փոխում են սահմանադրությունները՝ պահպանելով երկրում ուզուրպատորական իշխանությունն՝ առանց մի քայլ դեպի ժողովրդավարություն: Դրա համար գտնում եմ, որ Սահմանադրական փոփոխություները միտված են համակարգի վերարտադրմանը: Այս համակարգի պարագայում որեւէ նշանակություն չունի, թե ով կվերարտադրի իշխանության բռնազավթման մեխանիզմը»,- այսօր «Հայելի» ակումբում Սահմանադրական բարեփոխումների մասին այսպիսի տեսակետ

«Հայկական ժամանակ». Պալաչն ընդդեմ Ծառուկյանի

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, սկսվեց Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանի հայցի քննությունը ընդդեմ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Արթուր Հարությունյանի «Կինգ Դելյուքս» ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղեւորափոխադրումները։ Դատական նիստին ներկայացել էր միայն

Ավարտվել է պաշտոնատար անձանց անփութության հետևանքով կալանավորի փախուստի գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի  աշխատակից Սամվել Օհանյանը, նույն վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ռազմիկ Ղաբուլյանը և Մեսրոպ Մարտիրոսյանը, 2014թ. սեպտեմբերի 15-ին նշանակված լինելով ՀՀ առողջապահության նախարարության Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող

Փողի հոսքերը շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա առաջին կեսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող գումարների թիվը, եւ ըստ այդմ, պարզ է դառնում, որ տրանսֆերտների ծավալների՝ անցած տարվա ցուցանիշն այդպես էլ չի վերականգնվում։   Այս տարվա հունիսին Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ մեր երկիր փոխանցված եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել

Պալաչին կունեզրկեն. «Ժամանակ»

Արդեն իսկ մեկնարկում է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի նախկին հակառակորդի՝ «Քինգ Դե լյուքս» ընկերության տնօրեն, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդարը, ինչը սկսվելու է նրա բիզնեսներից. նշենք, որ նա իրականացնում էԱբովյանի ներքաղաքային, միջքաղաքային եւ միջմարզային ուղեւորափոխադրումները: Նորընտիր քաղաքապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներն իրեն բողոքել են ուղեւորափոխադրման որակից, ուստի նոր մրցույթ է հայտարարվելու:

Բեռլուսկոնին վաճառել է «Միլանի» բաժնետոմսերի 48 %-ը

Այս կիրակի «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պայմանագիր է ստորագրել ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 48 %-ը թաիլանդցի բիզնեսմեն Բի Թաիչաուբոլին փոխանցելու մասին: Գործարքը կավարտվի սեպտեմբերի 30-ին: Բեռլուսկոնին, այդուհանդերձ, կպահպանի ակումբի նախագահի պաշտոնը եւ կշարունակի տիրապետել բաժնետոմսերի մեծ մասը: Նրա ղեկավարած Fininvest ընկերությունը հայտարարել է, թե գործարքն արժե 480 միլիոն եվրո: Ենթադրվում է, որ տնօրենների խորհրդում տեղ կգրավեն

Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը. Anadolu

Անհասկանալի պատճառներով պայթյուն է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում: Այս տեղեկությունը թուրքական «Anadolu» գործակալությանը հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: «Անվտանգության նկատառումներից ելնելով գազի մատակարարումը դադարեցվել է Յագբասան գյուղում: Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում»: «Anadolu»-ն նաեւ հիշեցրել է, որ անցած

Ստերլիգովին Հայաստանում զգուշացրել են, որ ռուս սահմանապահները կձերբակալեն իրեն

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ նրան կարող է ձերբակալեն սահմանին: Այս տեղեկությունը հայտնել է «Коммерсант»-ը:  «Այսօր Գերման Ստերլիգովի կինը եւ երեխաները վերադարձել են Ռուսաստան: Գերման Լվովիչը չի կարողացել դուրս գալ Հայաստանի տարածքից, քանի որ նրան զգուշացրել են, որ ռուս սահմանապահները պարտավոր են

«Հայկական ժամանակ». Նոր սակագին, նոր չեկեր

  Շաբաթ օրը Շիրակի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացահայտեց. կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացած մասը սուբսիդավորելու է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարներից։ Այս պահին դեռ բաց են մնում մի քանի հարցեր. ամսվա վերջին, երբ բնակիչը ցանկանալու է տեղեկանալ, թե որքան էլեկտրաէներգիա է սպառել, ինչպե՞ս է կողմնորոշվելու, թե որքանն է ինքը վճարելու, որքանը՝ կառավարությունը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930