Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանն անհեթեթություն է համարում ՄԻԵԴ-ի որոշումը

ՄԻԵԴ-ն իր որոշումը կայացրել է նաեւ Վազգեն Մանուկյանի հարցազրույցի հիման վրա «Եվրադատարանի հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ անհեթեթություն եմ համարում, որ որևէ դատարան, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա, վճիռ է կայացնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հայտնի քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է իրավասու

Ինչպես գրավեցինք ԵՏՄ շուկան. «Հայկական ժամանակ»

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ մեր երկիրը մանկուց երազել է  Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ։ Չնայած մինչ այդ, Հայաստանը գնում էր ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրամիության հետ ասոցացվելու եւ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ առեւտրի պայմանագիր կնքելու, եւ նույնիսկ չէր էլ ակնարկվում ԵՏՄ-ին կամ, ինչպես

Շվեդիայից այսօր նոր մեդալներ ենք սպասում

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս: Մինչեւ երեկ մրցահարթակ մտած մեր հինգ տղաներից չորսը մրցանակակիր է դարձել՝ երկամարտում նվաճելով երկուական չեմպիոնի եւ փոխչեմպիոնի տիտղոս: Այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավվելու է եւս երեք ծանրորդ: Մեր աղջիկների պայքարն սկսում է 15 տարեկանների 63 կգ

 Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են

Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:    

Պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության առաջին օրը ձեռնունայն մնացին

Երեկ Սուբոտիցայում (Սերբիա) մեկնարկել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանը հանդես է գալիս ամբողջական կազմով՝ բոլոր 10 քաշային կարգերում: Մեկնարկային օրը մրցագորգ մտան մեր ըմբիշներից Ռազմիկ Պապիկյանը՝ 42 կգ, Կարեն Զուրաբյանը՝ 50, Արման Անդրեասյանը՝ 58,  Հովիկ Աղբալյանը՝ 69 եւ Մհեր Մարկոսյանը եւ բոլորն էլ անմասն մնացին մեդալներից: Մրցանակային տեղ գրավելուն ամենամոտը Մհեր Մարկոսյանն էր,

Վթարային ջրանջատում Շենգավիթում

  «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ. «Հայկական ժամանակ»

Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար, միանշանակ, հիմնավորված կարելի է համարել։ Ո՞րն է, ուրեմն, Սահմանադրության հրապարակված նախագծում ուրվագծվող վերարտադրության պլանը։ Սարգսյանը փորձում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին՝ ընդհուպ ուժեղացնելով իշխող կուսակցության դերը, եւ 2018-ից հետո էլ մնալով ՀՀԿ նախագահ՝ իր ձեռքում պահել

«Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Իվանիշվիլի, ՀՀԿ-ն դարձնել ԽՄԿԿ»

  «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ է պետք բարեփոխել, բացի Սահմանադրությունից Անցումը խորհրդարանական կառավարման համակարգի սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծում միակ հարցը չէ, որը ուժեղ նախագահական համակարգի կողմնակից «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հիմք է տալիս դեմ լինել բարեփոխումներին: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցումն է՞լ Ձեզ

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը : Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) և 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի 

Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և խուլիգանության դեպքերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության աշխատակից Ալբերտ Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել է մի խումբ քաղաքացիների, ովքեր, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ փոխադարձ տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց, որի պատճառով քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: ՀՀ ոստիկանության

Ոչ մի բան չի ջնջվում

Արգելել Ֆեյսբուքը, արգելել Youtube-ը, ջնջել Կասպարովին խորհրդային սպորտի պատմությունից, ջնջել Բորիս Գրեբենշչիկովին ռուսական մշակույթից (քանի որ նա հանդիպել է Սաակաշվիլիի հետ), արգելել պատմական որեւէ իրադարձության՝  Ռուսաստանի կամ Սովետի համար ոչ հաճելի երանգներով քննարկումը՝ նման առաջարկներ հաճախ են հնչում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների կողմից:  Նման առաջարկներից մի քանիսի հիման վրա երբեմն նույնիսկ որոշումներ են ընդունվում: Հիմնավորումը պարզ

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանն իր մեդալների հավաքածուն այսօր հարստացրեց մեկ արծաթով: Մինչեւ 15 տարեկան կրտսեր պատանիների մրցաշարում 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտում ցույց տվեց 226 կգ արդյունք եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Յուրաքանչյուր չափահաս կին ու տղամարդ իրավունք ունեն ընտրել՝ որ սեռի ներկայացուցչի հետ կարող են ամուսնանալ»

«Սահմանադրությունում ունենք բավականին լուրջ խնդիրներ ոչ միայն նույնասեռականների ամուսնությունների արգելքի վերաբերյալ, այլեւ եկեղեցու ու պետության տարանջատման հարցում: Սահմանադրության մարդու իրավունքների գլխում բավականին լուրջ հարցեր, խնդրահարույց ձեւակերպումներ կան, որոնք այլ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Յուրաքանչյուր չափահաս կին ու տղամարդ իրավունք ունեն իրենց անձնական կյանքը կարգավորել ու ընտրել՝ որ սեռի ներկայացուցչի հետ կարող են ամուսնանալ»,- Aravot.am- ի

«Ինձ էլեկտրոնային պուշկա էին առաջարկում, նենց բաներ, որ ծիծաղելի է»

ՊՆ նախկին նախարարը՝ բանակում բարձր տեխնոլոգիաների կիրառման, զոհված զինվորների ծնողներին պատասխան տալու բեռի եւ 7 տեղից ինֆորմացիա ստանալու փորձի մասին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը վերջերս ԱԺ լսումների ժամանակ մտահոգություն հայտնեց, որ բանակի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջեւ չկա կամուրջ. «Ունենք սահմանի վրա խփված տղերք: Կարող ենք լուծել բազմաթիվ խնդիրներ, որ այդպես չլինի, բայց

Հորդորում են ձեռնպահ մնալ առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ  Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միջոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված  անձանցից

Առողջական խնդիրների քողի տակ փորձ է արվում ազատ արձակե՞լ Սուրիկ Խաչատրյանի որդուն

Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրների փաստաբան Լեւոն Սահակյանը մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների մասին տեղեկացել է մամուլից: Aravot.am-ի հարցին, թե իսկապես առողջական խնդիրներ ունի՞, թե առողջական խնդիրների քողի տակ փորձում են նրա ազատ արձակել, Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների մասին մենք էլ ենք

«Ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, ովքե՞ր են նրանք այդ մարդկային ճակատագրի հետ խաղացողները». Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գնահատմամբ այն, ինչը Հայաստանին պարտադրում է Վենետիկի հանձնաժողովը բնական երեւույթներից հեռու են: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է, որ Սահմանադրության նախագիծը չսահմանափակի միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը: «Բնության մեջ չկան այնպիսի երեւույթներ, որոնք մեզ պարտադրում է այդ հանձնաժողովը: Ոչ մի էգ գազան էգի հետ չի հարաբերվում, ոչ էլ արուն արուի հետ, նույնիսկ պլյուսը

Առողջապահության վարչության պետը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած գյումրեցի հղի կնոջ մասին

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը, որին այս հիվանդանոց էին տեղափոխել Գյումրիից հուլիսի 31-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ երիտասարդ կնոջը հուլիսի 28-ին տարել են Գյումրու ծննդատուն, որտեղ հետազոտել են, հրավիրել են էնդոկրինոլոգի ու կարդիոլոգի, նկատել են,

«Սյունիքի մարզը կրիմինալով 5-6-րդ տեղում է». Արմեն Կարապետյան

Սյունեցի պատգամավորը վստահեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի՝ 4 անգամ դատապարտված լինելու մասին տեղյակ չէ

Պարտքերի հաշվի՞ն են 4,1% տնտեսական աճն ապահովելու

Վարչապետի ասած՝ 4.1% աճն կասկածի տակ են առնում

Հուզական վիճակը շարքից հանել է Սուրիկ Խաչատրյանի որդուն. Փաստաբան

Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր առողջական խնդիրների պատճառով դեղորայք է ընդունել, բժիշկները սրսկումներ են նշանակել: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի, նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն Aravot.am-ին չասաց. «Քսան տարեկան տղան ապօրինի, ոչինչ չանելու համար կալանավորվում է, իսկ կալանավայրը առողջարան չէ: Հենց միայն այդ հուզական վիճակը, նոր ամուսնացած, քսան տարեկան տղա, այդ ամենը  չե՞ք

Գյումրիից «էրեբունի» հիվանդանոց տեղափոխված 23-ամյա հղի կինը մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը Գյումրիից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 31-ին ծայրահեղ ծանր վիճակում: Նա եղել է 25 շաբաթական հղիության մեջ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ SHAMSHYAN.com-ի կայքում

Պերմյակովի ոչ բոլոր գործերով է ՀՀ դատարանը վճիռ կայացնելու. «Ա1+»

Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքը եւս երկու ամսով կերկարաձգվի։ Գործը հունիսին հանձնվել է հայկական կողմին, բայց Պերմյակովի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքների հարցով ՀՀ դատարանը վճիռ չի կայացնելու։ Վալերի Պերմյակովի գործից մաս է անջատվել եւ ռազմաբազան լքելու փաստով գործը քննելու է Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանը։ Սպանության գործի քննությունն էլ, թեեւ

Շարունակվող բերքահավաք

Հուլիսի վերջին օրը Քաշաթաղի շրջանի հարավային համայնքներում և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում (ՊՊՖ) ամբողջությամբ ավարտին հասցվեց հացահատիկի բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ հուլիսի 30-ին նշված տարածքներում 8 կոմբայններ ընդհանուր հնձել են 40հա հաճար: Ստացվել է 88տ բերք՝ միջինը 22ց/հա բերքատվությամբ: Ցորենի և գարու հունձ չի իրականացվել: Ընդհանուր շրջանում օգոստոսի 4-ի դրությամբ կատարվել է 13050հա

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի հիմնավորումը-դիմումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին Պարոնայք հանձնաժողովի անդամներ, «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2012թ-ի ֆինանսական տարին ավարտեց 10 մլրդ 194 մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2013 թվականին, սեփական նախաձեռնությամբ որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 8 դրամով։  «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2013թ. ֆինանսական տարին  ավարտեց 9 մլրդ 887մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2014 թվականին, կրկին սեփական նախաձեռնությամբ, որոշում  կայացրեց

Հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակում է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում : Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected]  էլեկտրոնային հասցեով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել

Փախստականները ստիպված են երկու տարին մեկ վկայական փոխել

ՀՀ-ում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ օրենքում» կատարված փոփոխությունները առաջացրել են մի շարք փախստականների մտահոգությունը: Ըստ այդ փոփոխության՝ փախստականների վկայականների ժամկետը նվազեցվել է երկու տարի: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նշեց, որ դրա պատճառով փախստականները լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ստիպված են անընդհատ փաստաթուղթ փոխել, մանավանդ, որ հայերեն անուն ազգանուն չի գրվում: Նա նշեց, որ դիմել

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանի քաղաքական էլիտայում առնետավազք է սկսել»

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատմական պահ է ստեղծվել, երբ Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի թուլացումից: Ըստ նրա՝ Էներգակիրների գների սրընթաց անկումը ժամանակին միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսող Ադրբեջանի տնտեսությունը դրել է կոլապսի, ցայտնոտի մեջ: Նա մանրամասնեց. «Ադրբեջանը միամտորեն իրեն դիտում էր գերտերություններին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և

3 վիրավոր` Կիրանց գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով

2 վիրավոր տեղափոխվել են Երեւան Այսօր, ժամը 15-ի սահմաններում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվելէ  ասֆալտով բեռնված մեքենայի: Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն ասաց, որ  Իջեւանի ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է  ցուցաբերվել, նրանք հետազոտվել են: 2 վիրավորի տեղափոխել են Երեւանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930