Օրվա լրահոսը

Լիոնել Մեսսիի քարը գողացել են

Ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության (2017 թվականին) նպատակով Գաբոնում կառուցվող ստադիոնի հիմքի առաջին քարը, որ այս ամիս Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբայի հետ միասին դրել է «Բարսելոնի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, գողացել են: Ներկայումս թե որտե՞ղ է «Մեսսիի քարը», հայտնի չէ, բայց տեղի ոստիկանությունը հետաքրքրություն է սկսել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Շատ էի ուզում, որ «Ժիզել»-ը բեմ դուրս գա». Վիլեն Գալստյան

Հինգ տարվա ընդմիջումից հետո «Ժիզել» բալետային ներկայացումն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացավ: Ներկայացումը վերականգնել է ՀՀ ժողովրդական արտիստ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: «Շատ էի ուզում, որ «Ժիզել»-ը բեմ դուրս գա: Մի քիչ ինքնագործ բալետմայստերներն ասում են՝ «իմ ձևով» բեմադրեմ «Ժիզել»-ը: Բայց ես

ՀՔԾ-ն հետաձգել է կազմակերպության կողմից ներկայացված միջնորդությունների լուծումը

2015թ. հուլիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ին կազմակերպության կողմից միջնորդություններ

Թեւոսիկի եղբոր սպանության գործով վկա. «Անիմաստ են ինձ դատարան հրավիրել»

Վկան զանգահարել էր Մովսես Ներսիսյանին, քանի որ վերջինս իրեն փող էր պարտք

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ: Անգնահատելի է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը հայապահպանության և մեր ժողովրդի միասնության գործում: Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում

Իսրայել Սարգսյան. «Ուզում եմ հասկանալ Տիգրան Ասատրյանը ինչքա՞ն է նվիրված եղել Թեւոսին»

Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին հիշեցրեց, որ դուրս է գալու

Fitch-ի փոքր-ինչ դրական կանխատեսումն էլ չի փրկի

Հայաստանի տնտեսության աճի համար որեւէ լուրջ հիմք չկա. Տրանսֆերտները նվազում են, հարկերը պակասում են, պղնձի միջազգային գները սրընթաց իջնում են

5-6 հոգանոց երթ Գյումրիում. «Ոտքի Հայաստան»-ին Գյումրիում միացել էր ընդամենը մեկ հոգի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես հայտնի է, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խմբի անդամներն այսօր Վանաձորից շարժվեցին Գյումրի, որի Թատերական հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ երթ անցկացրեցին ու շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Թալին, այնուհետ Աշտարակ: Նրանք երթով պիտի միանան մայրաքաղաքում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Գյումրիում նրանց գրեթե միացողներ չեղան, ընդամենը մեկ հոգի էր: Այդուհանդերձ, նրանք բարձրախոսով տեղեկացրեցին իրենց նպատակի մասին: Քաղաքի կենտրոնական հատվածներում

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների

Մարտական դիրքում դանակահարելու համար սահմանամերձ Բերքաբերից ավագ սերժանտն ազատազրկվեց

Դեպքից հետո նա ցանկացել է ինքնաձիգով ինքնասպան լինել

Դավիթ Սանասարյանը մի քանի անգամ ճեղքել է ոստիկանության պատը

Այս պահին Դավիթ Սանասարյանը եւ նախաձառնության մի քանի անդամներ քայլում են հրապարակում

Ադրբեջանը Ստերլիգովին ձերբակալելու որոշում կայացրեց. «Ազատություն»

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ադրբեջանի Նասմինյան շրջանի դատարանը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել: Նույն հաղորդման համաձայն, Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի և այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանը ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային

Վարչապետը հանձնարարել է հանդիպումներ կազմակերպել գործարար աշխարհի հետ, որ բարձրացնեն կոռուպցիոն երևույթների հետ կապված իրենց հուզող հարցերը,

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի

Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ ՀՀ դատական համակարգի և ԵԽ երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը շարունակական բնույթ կկրի

Հուլիսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Նատալյա Վուտովան քննարկել են ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի երկկողմ համագործակցության արդյունքում գրանցված նվաճումներն ու արդի մարտահրավերները: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի

Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցեր են սկսվել. Interfax

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության) տասնյակ անդամներ երկուշաբթի երեկոյան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա են անցկացրել նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց: «Interfax»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները բողոքում էին կառավարության էներգետիկ քաղաքականության դեմ եւ պահանջում էին իրականացնել «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները: « էլեկտրաէներգիայի սակագինը կիսով չափ

Ծառերի խոր էտը տվել է ցանկալի արդյունք

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի վերջին տարիների ռազմավարությանն ու 2015 թվականի ծրագրի ընթացքին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հստակ խնդիր է դրված ամեն տարի ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիների մակերեսը, ինչը նաև Երևանի գլխավոր հատակագծի դրույթներից է: Քաղաքապետարանի

«Ոստիկանությունը պետք է ապացուցի, որ Գ եւ հենց այնպես 7-երը վիրավորանք են». Լեւոն Բարսեղյան

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը այսօր «SOS» հաղորդաշարի գործով դատական նիստին  մեծ դահլիճ ապահովելու պահանջատերերից էր: Նիստից հետո նա ասաց, թե հաշվի առնելով, որ նախնական նիստ էր, չի ցանկանում մեղադրել դատավորին մեծ դահլիճ չապահովելու համար. «Սա հանրային նշանակության լուրջ վեճ է, ու դատավորը դա պետք է հասկանա»: Լեւոն Բարսեղյանն այս գործով հայցադիմումը

479.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

Սամբոյի միջազգային 6-րդ հուշամրցաշարի հաղթողները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացրեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Երևանի և Վրաստանի պատանի սամբիստների: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին. Տղաներ Պողոս Բալայան-Աբովյան-48 կգ քաշային կարգ Հարություն Սարգսյան-ԲԿՄԱ-52 կգ ք/կ Սաբա Գրիգորաշվիլի-Վրաստան-56 կգ ք/կ Շալվա Գեզաշվիլի-Վրաստան-60 կգ ք/կ Գեորգի Նարոուշվիլի-Վրաստան-65

Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվածների բուժման ծախսերը ոչ թե պետությունն այլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է հոգում

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը շարունակում է վճարել հեպատիտ C-ով վարակված հիվանդների ծախսերը

Սեւանա լիճը դարձել է համահայկական աղբանոց (տեսանյութ). «Ա1+»

Բնապահպանները բնակչությանը բոլոր եղանակներով՝փորձագիտական, մասնագիտական եզրակացությունների միջոցով իրազեկում են, թե ինչ վտանգներ է ներկայացնում «Ամուլսար»–ի հանքավայրը եւ դրա շահագործումը. ««Ամուլսարը» շահագործող ցանկացող ընկերությունը փորձում է տարբեր եղանակներով ֆինանսավորվել ծրագիրը սկսելու համար։ Սակայն մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի թույլ չտանք նման բան»,–ասում է «Հայկական Բնապահպանական ճակատ» համակարգող՝ Լևոն Գալստյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«SOS»-ի համակիրները վիճեցին կարգադրիչների հետ

ՀՀ ոստիկանության երկու աշխատակից՝ Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը ընդդեմ «SOS» հաղորդաշարի գործով նախնական դատական նիստը պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվեց, որ հասցնեն ծանոթանալ գործի նյութերին: Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը մի քանի անգամ ընդհատվեց: Պարզվում է՝ SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը բանավոր էր փաստաբանի լիազորությունները ներկայացրել, նիստը ընդհատվեց, մինչեւ նա

Տրայան Հրիստեա. ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Տրայան Հրիստեայի հետ

Կիթառահարը չի իմացել, որ Երևանում համերգ է ունենալու

Ամերիկահայ երաժիշտ, կիթառահար Վահագնին որոշել էր գալ Հայաստան՝ իր մտերիմ ընկերոջ՝ Տիգրան Համասյանի հարսանիքին մասնակցելու համար, ընկերներն էլ հանկարծ որոշեցին կազմակերպել նրա համերգը Երևանում: Եվ ահա վաղը՝ հուլիսի 29-ին, «Ֆորշ» ակումբում Վահագնին առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար: «Ինձ այստեղ շատ լավ եմ զգում, հուսով եմ՝ էլի կգամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կիթառահարը:

Կալանավորը հայտնել է, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել և բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կալանավոր Մելիք Ա.-ն հայտնել է նաև, որ նույն օրը ինքը ձերբակալվել է և տարվել ձերբակալված անձանց պահման

Լարված իրավիճակ դատարանում՝ Թեւոսիկի եղբոր սպանության գործով (Տեսանյութ)

«Քո վրա «սպրոս» կա, դու էս ամեն ինչի համար պատասխան ես տալու: Լսի՛, քեզ սրբի տեղ մի դիր, արա՛: Դու դրա համար պատասխան ես տալու, ա՛յ տղա»:

«Հին Երևան» ծրագիրը կիրականացվի «Ֆրանկ Մյուլլեր»-ի նախագահի ֆինանսավորմամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի

Երբ շնչելը վտանգավոր է. chai-khana.org

Երևանը պարզապես աղտոտված չէ, ավելին քաղաքի փոշին վտանգավոր է առողջության համար: Էկոլոգանեոսֆերային հետազոտությունների կենտրոնը հայտնաբերել է աղտոտվածության «տեղական առանձնահատկությունները»: chai-khana.org

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է, թե ինչու է մերժվել «Ալյանս» կուսակցության պետական գրանցումը

Ի պատասխան հուլիսի 28-ին լրատվամիջոցներով տարածված «ԱԼՅԱՆՍ» առաջադիմական ցենտրիստական կուսակցության մամուլի ծառայության՝ ««Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել է» վերտառությամբ հայտարարության` որում նշվում է, թե «ՀՀ արդարադատության նախարարության ձեռքերով «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցումը մերժվել է», հայտնում եմ, որ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 24.06.2015թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031