Օրվա լրահոսը

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 98 արկ, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29, 23 և 6

Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. զեկույցում Հայաստանը պահպանում է իր դիրքը առաջին խմբի երկրների շարքում

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում տեղ գրավելու համար: Զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում: ՀՀ կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ

Մոռանանք բռնապետության մասին

Արդեն մոտ 25 տարի է, որ ընդդիմադիրները Հայաստանում, իմ կարծիքով, սխալ են ախտորոշում իրավիճակը, եւ դա պատճառներից մեկն է (գուցե ոչ ամենակարեւորը), որ այս ամբողջ ընթացքում բացասական միտումները խորանում են եւ ամրապնդվում: Սխալն այն է, որ ընդդիմադիրների կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է «բռնապետական ռեժիմ», եւ առաջին դեմքերը՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, իրենց վստահված ժամանակահատվածում կա՛մ արդեն իսկ

ԱՍԵԿՈՍԵ

Մահը մխիթարում է ողջերին, իսկ կյանքը՝ մեռյալներին: ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

Հայաստանը 2018 թ. աշխարհի առաջնությունում կմեկնարկի Դանիայի հետ արտագնա խաղով

Սանկտ-Պետերբուրգում անցկացված 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախնական վիճակահանությունից հետո, որի ժամանակ «E» խումբ ընդգրկված Հայաստանի մրցակիցներ դարձան Ռումինիան, Դանիան, Լեհաստանը, Մոնտենեգրոն եւ Ղազախստանը, հայտնի դարձավ նաեւ խմբի խաղացանկը: 2016 թվական: Սեպտեմբերի 4՝ Դանիայիա-Հայաստան: Հոկտեմբերի 8`  Հայաստան-Ռումինիա, հոկտեմբերի 11՝ Լեհաստան-Հայաստան: Նոյեմբերի 11՝ Հայաստան-Մոնտենեգրո: 2017 թվական: Մարտի 26՝ Հայաստան-Ղազախստան: Հունիսի 10` Մոնտենեգրո-Հայաստան Սեպտեմբերի 1՝ Ռումինիա-Հայաստան, սեպտեմբերի

Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց

Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն այսօր ավելի վաղ դատարանին միջնորդություն էր ներկայացրել` երկու ժամով հետաձգել կալանքի միջնորդության քննությունը` իր պաշտպանյալի անմեղությունը հավաստող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես

Բրազիլիան` վստահությունը վերականգնելու հնարավորություն

Օգոստոսի 10-ից 16-ը Բրազիլիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հունահռոմեական հավաքականը մասնակցելու է վեց քաշային կարգերում: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է 50 կգ քաշային Նորայր Հախոյանին, 55՝ Սլավիկ Գալստյանին, 60՝ Տարոն Դումոյանին, 66՝ Կարեն Ասլանյանին, 74՝ Արմեն Հակոբյանին, 130՝ Էդգար Խաչատրյանին: Նշված բոլոր մարզիկներն էլ վերջերս Ստամբուլում անցկացված Եվրոպայի առաջնությունում չէին արդարացրել

Թուրքիայի դեսպանատունը պայթեցնելուց առաջ 21 ամյա Սիմոնը տատին խնդրել է պատմել Հայոց Եղեռնի մասին. (Տեսանյութ)

Լիսաբոնում 32 տարի առաջ Թուրքիայի դեսպանատունը պայթեցրած 5 երիտասարդների հիշատակման միջոցառումն էր այսօր

Դավիթ Շահնազարյան. «Ուորլիքի ծրագրային հարցազրույցն ուղղված էր Ռուսաստանին»

Ըստ Դավիթ Շահնազարյանի` «Ուորլիքն ամբողջությամբ ջախջախել է Ադրբեջանի իշխանությունների այն թեզը, որ կարգավորումը դա նախեւառաջ ենթադրում է` ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձ»

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շղթան

Ոստիկանները, տեսնելով դա, նրանց ձեռքերը եւ ոտքերը բռնած տեղափոխեցին դեպի Կառավարության շենքի դիմացի մայթ

Ո՞րն է Հայաստանի ամենակոռումպացված համակարգը. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի ուսումնասիրությունները

Այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հ/կ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» թեմայով հրապարակումը: «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, այդպիսի երկիր գոյություն չունի, խնդիրն այն է, թե որքանով է այդ երեւույթը տարածված: Որոշ դեպքերում այն կրում է համակարգային բնույթ, այսինքն` կոռուպցիան դառնում է համակարգի

Միքայել Հայրապետյան. «ՀԱԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ»

Քաղաքականությունը ձիասպորտ չենք համարում

Բաղանիսի սահմանագոտում 4 հա ցորեն է այրվել

Այրվել են նաեւ չորացած խոտերով տարածքներ

Բաքվում մեկնարկեց Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատավարությունը. «Ազատություն»

Այսօր Բաքվում մեկնարկել է պետական դավաճանության, մեքենայությունների, խաբեության, հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավարությունը։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, կարգադրիչները դատարանի դահլիճ են թողել միայն իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մուտքն արգելվել է։ 59-ամյա Լեյլան և 60-ամյա Արիֆը,

Անդրիաս Ղուկասյան. «Մենք լարվածությունը պահելու ենք այնքան, մինչեւ ոստիկանությունը մեր պահանջներին չենթարկվի»

Արդեն անցել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության՝ ոստիկանությանը տրված երեսուն րոպե ժամանակը: Նախաձեռնության անդամները ժամանակ առ ժամանակ մայթից մայթ են անցնում, ինչը ոստիկանության ուշադրությանն արժանացավ եւ այժմ ոստիկանները շղթա են կազմել մայթեզրերին: «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ կարծում է՝ ոստիկանության գործողությունները գտնվում են քաղաքական ազդեցության տակ. «Մենք

Հաստատվել է ոստիկանների անմեղությունը. ակնհայտ սուտ մատնություն կատարողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

2014թ. հուլիսի 25-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013 թվականին համացանցի միջոցով ծանոթացել և տևական ժամանակ շփվել է ոմն Արթուրի հետ, ով, ինչպես հետագայում է պարզվել, հանդիսացել է ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը: 2013թ. նոյեմբերին հանդիպել է Ա. Մկրտչյանին և

Մեր պատասխանը «The Telegraph»-ին՝ միակ երկիրն ենք, որտեղ տուրիստը կարող է ուշ ժամի անվտանգ զբոսնել

Ինչո՞ւ է «The Telegraph»-ը խաղում Հայաստանի վարկանիշի հետ՝ մեր երկիրը դասելով տուրիստական խարդախություններով հարուստ երկրների ցանկում

Վալերի Օսիպյան. «Ոստիկանությանը 30 րոպե հարկավոր չէ»

Քիչ առոջ Անդրիաս Ղուկասյանը մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնելու, որ ոստիկանությանը 30 րոպե են տրամադրում` որոշումը փոխելու համար. «Մենք գտնում ենք, որ այս հարցը պարզաբանելու համար պետք է որոշակի ժամանակ , մենք կսպասենք, որից հետո ձեր որոշումն է: Եթե դուք ձեր դիրքորոշումը չփոխեք, մենք դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության, այսինքն` այդ եղանակով փորձելու ենք մեր

Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդին դատարան է եկել, ասում է՝ «դատավորին եմ սպասում»

Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի «ճակատագիրը»: Մինչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու նրա խափանման միջոցի հարցը, Տիգրան Խաչատրյանի ճակատագրով հետաքրքրվող մի շարք անձինք նրան սպասում են դատարանում: Պարբերաբար մոտենում են դատական նիստերի դահլիճին ու ականջ դնում: Մեր հարցին՝ մարզպետի ազգականնե՞րն եք,

«Տիգրան Խաչատրյանն ավելի շուտ հասներ, այս ամենը տեղի չէր ունենա». Մարզպետի որդու հարցն է որոշվում

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցի վերաբերյալ: Մարզպետի որդու պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը քիչ առաջ ասաց, որ ներկայացրել են հիմնավորումներ, որոնք հիմք են տալիս մերժել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ըստ նրա,

Վալերի Օսիպյան. «Չի կարելի օրենքի հետ խոսել ինչ-որ պայմաններով»

«Ոստիկանությունը պատրաստ է վերահսկել եւ ապահովել իրենց անվտանգությունը, թեպետ իրենց գործողություններն անօրինական են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա հավելեց, որ ոստիկանությունը հանդուրժողականություն կդրսեւորի իրենց բողոքի ակցիան կատարել կառավարության շենքի դիմացի մայթում եւ հարակից հարթակում: Ըստ փոխոստիկանապետի մնացած բոլոր վայրերում բողոքի ակցիա անցկացնելը չի բխում օրենքից եւ հավաքի ազատության իրավունքը չի կարելի օգտագործել

«Ոտքի Հայաստան»-ը ոստիկանությանը 30 րոպե ժամանակ է տալիս

«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ հուլիսի 27-ին Հանրապետության հրապարակում 72 ժամյա նստացույց է կազմակերպելու: Այժմ նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարության շենքի դիմացի մայթում, որպեսզի գնան հրապարակի կենտրոնում սկսեն իրենց նստացույցը, սակայն ոստիկաններն արգելում են փողոցն անցնել` հայտարարելով, որ ակցիան անօրինական է: Նախաձեռնության խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նստացույցը նախատեսում են

Հ.Յ.Դ. Ֆրանսա երիտասարդութիւնը ճնշման կ’ենթարկէ

Ներքեւի մամլոյ հաղորդագրութիւնը հրապարակուած է 23 Յուլիս 2015ին, Փարիզի մէջ Հայկական դատը ա՛լ չի յառաջդիմեր: Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումով, Թուրքիոյ հողին վրայ մեր ընկերներու պայքարով եւ Հայաստանի մէջ  ընկերա-տնտեսական շարժումով յատկանշուող խորհրդանշական այս տարին, նոր մարտահրաւէրներ բացաւ մեր պայքարին համար: Անշուշտ որ հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումը մեզի` մեր պայքարը ծանօթացնելու առիթը տուաւ. սակայն առանց հիմնական

Պլանային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 9.00-ն կդադարեցվի «Շենգավիթ» վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Գ.Նժդեհի,   Սմբ. Զորավարի, Մայիսի 9-ի, Չեխովի, Օդեսայի, Շևչենկոյի, Ռ.Պատկանյան, Եղբայրության, Ս. Տարոնցու, Յու. Մակվարտի, Հ. Հովհաննիսյան, Եղ.Թադևոսյան, Հ.Հովսեփյան, Ֆրունզեի, Գորգագործների, Շահամիրյանների, Նիզամու, Մասիսի, Կամվոլնու, Շարուրի,

ԵՏՄ երկրներից ներկրված ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում` «Մեկ պատուհան» սկզբունքով

2015 թվականից ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ՝ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանն առաջնորդվում են նոր ընթացակարգերով: Մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի խոսքով` մասնավորապես Միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵԱՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵԱՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վճռաբեկ դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային` ՀՀ դատական համակարգի հետ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել այն մեծ աշխատանքը, որ կատարվել է ՀՀ դատական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման

Ուխտագնացություն Ս. Թադեոս (Թադե) Առաքյալի վանք

Հուլիսի 24-25-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Ատրպատականի հայության օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ատրպատականի թեմի առաջնորդարանի, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության աջակցությամբ, «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության հրավերով կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Իրանի Ատրպատական նահանգի Սուրբ Թադեոս Առաքյալի վանք, որը 2008 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ուխտագնացությանը մասնակցում էին ՀՀ

Գողություն Ջրաշենից (Տեսանյութ) 

ՀՀ ոստիկանություն

«Ոչ թալանին» խումբը չի միացել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անցկացրած նստացույցին ու երթին (Տեսանյութ)

Այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամներ Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Լեւոնյանը՝ պարզաբանելու իրենց հետագա անելիքները: Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ այսօրվանից սկսելու են քաղաքացիական քայլեր: Դրանից մեկն այն է, որ ժամը 18.00-ին Երեւանում Հանրապետության հրապարակում կմեկնարկի նստացույցը, իսկ մյուսը երթն է, որը կմեկնարկի Վանաձոր քաղաքի Արցախ պուրակից:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 72-ժամյա նստացույց Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում

  Նստացույցի նպատակը Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես. 1.    Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել: 2.    Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031