Օրվա լրահոսը
Դեսպան Արսենյանը մասնակցել է Եվրասիական անվտանգության վերաբերյալ Լավրովի հետ քննարկմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տելեգրամյան գրառումից տեղեկանում ենք. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ այսօր քննարկել է Եվրասիական անվտանգության հարցեր։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը նույնպես մասնակցել է քննարկմանը:
«Facebook-ում, Instagram-ում փաստերի ստուգում չի լինի». Meta-ն ավարտում է երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը
Meta ընկերությունն այսօր պաշտոնապես ավարտում է երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը։ Ընկերության գլոբալ գործերի գլխավոր տնօրեն Ջոել Կապլանը X-ում գրել է․ «Երկուշաբթի ԱՄՆ-ում փաստերի ստուգման մեր ծրագիրը պաշտոնապես կավարտվի: Սա նշանակում է, որ չի լինի փաստերի ստուգում և չեն լինի փաստեր ստուգողներ: Հունվարին հայտարարել էինք, որ դադարեցնում ենք ծրագիրը և կհանենք տույժերը: Փաստերի ստուգման փոխարեն
Արման Անդրեասյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Արման Անդրեասյանը որակավորման փուլում 10:0 հաշվով պարտության է մատնել լեհ Մաթեուշ Լուժչինսկուն, քառորդ եզրափակչում 4:0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի նկատմամբ եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ:
Մհեր Կարագյոզյան. «Տիկինը Հայէկոնոմբանկում կորցրել է 53.000 դոլար 2024-ին»
Կարագյոզյանը նկատեց նաեւ, որ եթե առավոտյան ցույցի ժամանակ միայն երեք բանկի անուն էր տալիս, որոնք զեղծարարությունների թվով աչքի էին ընկնում, ապա այս պահին ցանկանում է այդ շարքը համալրել եւս մեկով
«Ինտեգրումն անհնար էր». Բաքվում հարցաքննել են Դավիթ Բաբայանին
«Ինտեգրումն անհնար էր: Ես, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները դեմ ենք եղել հայ բնակիչների ինտեգրմանը Ադրբեջանին: Ոչ մի պաշտոնյա չի տեսել նման ինտեգրման հեռանկարը»,- ըստ APA-ի՝ ասել է Դավիթ Բաբայանը:
«ՄԻԵԴ-ում 80 տեսանյութեր ունենք, որոնք ապացուցում են, որ տղաները գերեվարվել են, եթե հետ են կանչում այդ հարցերը, մարդիկ մնում են ձեռնունայն»
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ ասաց, որ իրենց տղաները գտնվում են ադրբեջանական բանտերում, եւ այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար։
Թուրքիան կարիք ունի ժողովրդավարության. Էլիֆ Շաֆաք
Ermenihaber. Թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաքը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդված է հրապարակել «Financial Times»-ում։ Հհիշեցնենք՝ մարտի 19-ից Թուրքիայում սկսվել էին և շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման և կալանավորման։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ հետընթաց է ապրում և ժողովրդավարական ինստիտուտները լուրջ վնաս
«Իմ բոլոր թատերային մտքերը մեծ էկրանին ստանում են առանձնահատուկ դրսևորում։ Կինոյում ես վայելում եմ ժամանակի և տարածության իմ ստեղծած իրականությունը». Արարատ Գրիգորյան
Գոռի և Վարդի դերակատարումների շնորհիվ բացահայտեցի նույնիսկ ինձ համար նոր շերտեր՝ իմ իսկ ստեղծած կերպարներում։ Թե՛ փորձերին, թե՛ նկարահանման հրապարակում նրանց դերասանական խաղն ինձ այնքան մոտիվացրեց, որ կարծում եմ, սա դեռևս մեր համագործակցության սկիզբն է։ Ռեժիսորի համար ամենակարևորն այն է, որ նա գտնում է իր դերասաններին․ Իսկ սա այդ դեպքն է։ Ես տեսնում եմ, որ Գոռին և Վարդին սպասվում է մեծ ապագա արվեստում։
Ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները Ադրբեջանին պետք են Հայաստան անարգել մտնելու համար․ Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանն ունենում է մի քանի պաշտպանական գիծ՝ գումարած այն, ինչ որ նվիրաբերել է այս իշխանությունն Ադրբեջանին եւ Ադրբեջանը հեշտությամբ, ցանկացած պահի կարող է հայտնվել ՀՀ տարածքում»
«Ձեռնարկել քայլեր, որ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունները, ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ազատազրկված անձանց տրամադրվեն անվճար». դիտորդների խումբ
Դիտորդների խումբը 2025թ․-ի փետրվարի 12-ին ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկվան անձանցից: Համաձայն ստացված տեղեկատվության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժաշխատողը անձին նշանակել է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների խնդրի առնչությամբ հետազոտություն, և ըստ անձին բժշկի կողմից տրված տեղեկատվության՝ նշված հետազոտությունը իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։ Վերոգրյալի կապակցությամբ Խումբը 2025թ․-ի փետրվարի 26-ին գրությամբ դիմել է ՀՀ
Բջջային հավելվածով զեղծարարները 4 ամիս շարունակ օրը 2 անգամ գործարքներ են փորձել կատարել. ահազանգում է տուժած քաղաքացին
Անդրադառնալով քաղաքացու ավանդի ելքագրման դեպքին, ավանդով վարկ ձեւակերպելուն՝ բանկի ներկայացուցիչը պարզաբանեց. «Մինչ այսօր եղած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ քննվել են բանկի անվտանգության համակարգի վերահսկողության կողմից: Ամեն անգամ պարզվել է, որ հաճախորդն է տրամադրել տվյալները այս կամ այն անուղղակի ձեւով: Հղումներ են գալիս տարբեր հասցեներից, որոնք առաջին հայացքից դժվար է անմիջապես նույնականացնել, որ իրականը չէ: Պարզապես պետք է ուշադիր լինել, պետք է հարց տաս՝ արդյո՞ք պետք է քարտիս հետեւի եռանիշ կոդը փոխանցեմ»:
3 օրում՝ 24 պատահար․ 2 մարդ զոհվել է, 31-ը՝ վնասվածքներ ստացել
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-ից 7-ը Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու,
«Մոտ մեկ տարի Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումն ակնկալելը հիմնազուրկ է»
«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ -Պարոն Մելիքյան, ըստ Ձեզ՝ խաղաղության բանակցություններն այժմ ո՞ր հանգրվանում են։ Բաքվից հայտարարում են, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, դա նախապայման համարել չի կարելի, ՀՀ-ից պնդում են՝ պատրաստ են այսօր խաղաղության պայմանագիր կնքել։ Իրավիճակը փակուղայի՞ն է, թե՝ լուծման ուղի տեսնում եք։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին
2026-ի երկրորդ կիսամյակում կենսաչափական համակարգը ներդրված կլինի. ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ
«Իմաստն այն է, որ անձը կարողանա իր կենսաչափական փաստաթուղթը էլեկտրոնային կարդացող սարքի միջոցով ընդամենը սկանավորել ու շարունակել ճանապարհը, չլինեն կուտակումներ օդանավակայաններում։ Այն անձը, որը չի ունենա կենսաչափական անձնագիր, ստիպված կլինի այդ տվյալները տեղում հանձնել։ Եվ եթե չենք ուզում այդ բարդությունների կրողը լինել, ուրեմն պետք է վաղ թե ուշ անցնենք այս ճանապարհով»,-ասաց Նելլի Դավթյանը։
Բանկային համակարգի զեղծարարություններից տուժել են նաեւ բանկերի վարկային բաժինների աշխատակիցներ. Կարագյոզյան
Լրագրողի հարցին, թե բանկերը պարբերաբար քաղաքացիներին զգուշացնում են զեղծարարությունների մասին, այդ զգուշացումները բավարա՞ր չեն, պարոն Կարագյոզյանը պատասխանեց՝ ոչ. «Բավարար չեն: Դրանք ապատեղեկատվության տարածման միտում ունեն: Քաղաքացին ինչպե՞ս պետք է հասկանա, ո՞ր գովազդի հղումով պետք է անցնի, որով չէ, կամ որ հեռախոսազանգին պատասխանի, որին՝ չէ»:
Հայաստան՝ անփոխարինելի ուղղություն տարվա բոլոր եղանակներին. Lonely Planet-ի անդրադարձը
Lonely Planet միջազգային պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է Հայաստանի գեղեցկությունը տարվա բոլոր եղանակներին։ Գարնանը՝ վառ ու վայրի ծաղիկներ, ամռանը՝ աշխույժ փառատոներ, աշնանը՝ հարմարավետ ու ջերմ մթնոլորտ, իսկ ձմռանը՝ ձյունառատ արկածներ։ Հայաստան՝ տարվա բոլոր եղանակների՝ ձեր անփոխարինելի ուղղությունը։ Հոդվածն այստեղ՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտե
«Մեր կռիվը փողի համար չէ, ոչ փող ենք ուզում, ոչ բնակարան, սոցիալական ծրագրերում կարմիր գծով պետք է անցնի արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը»
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ – Տիկին Հակոբյան, Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները դժգոհ են։ Փաստորեն, ՀՀ կառավարությունը միտված չէ կատարելու արցախցիների պահանջներն ու լուծելու նրանց բարձրաձայնած խնդիրները։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, սպասելի՞ էր կառավարության այս պատասխանը։ – Ինձ համար միշտ էլ սպասելի է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. «Փաստինֆո»
«Փաստինֆո» – Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ-ից՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Սյունիքի մարզի ուղղությամբ կրակոցներին։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ
Ինքնասպանության 22 փորձ 7 օրում. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի
Այս սեզոնին Երեւանում օդի որակը էականորեն փոխվում է դեպի լավը. Տիգրան Ավինյան
Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օդի որակը վատթարանում հատկապես ձմեռային ամիսներին: Տիգրան Ավինյանին պարզաբանեցին, որ դա պայմանավորված է ջեռուցման սեզոնով, որովհետեւ այդ շրջանում աղտոտման աղբյուրներին գումարվում են աղտոտման նոր աղբյուրներ:
ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին։ Երեկ անդրադարձել էի ԱԳՆ-ի հայտնի հայտարարությանը՝ բնորոշելով այն որպես իրականությունը խեղաթյուրելու և Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ մեղքը կրկին այլոց վրա բարդելու փորձ։ Ցանկանում եմ վերադառնալ տվյալ մտքին՝ բացահայտելով ևս մեկ կարևոր շերտ։ Ուրեմն, 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ-ի կողմից չճանաչված
«Ոչ իրավաչափ եղանակով են միջամտում անձի վերարտադրողական ինքնավարությանը». ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ՝ իրեն հասցեագրված դիմումներով քաղաքացիները բարձրացրել են այն հարցը, որ դիմել են բժշկական հաստատությանը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար, սակայն մերժում են ստացել սահմանված տարիքային շեմը չբավարարելու պատճառաբանությամբ: Ընդ որում՝ քաղաքացիներից մեկը, որն ամուսնացած չի եղել, դիմել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար 68 տարեկանում, մյուսը՝ 57 տարեկանում: Ի դեպ, օրենքի ընդունումից
2000 թվականի համեմատ մայրական մահացության համաշխարհային ցուցանիշը նվազել է 40%-ով, սակայն յուրաքանչյուր երկու րոպեն մեկ՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ մեկ կին է մահանում
Աշխարհն արդեն 75 տարի է, ինչ ապրիլի 7-ը նշում է որպես Առողջության համաշխարհային օր։ Այս տարվա կարգախոսն է՝ «Առողջ սկիզբ, հուսալի ապագա»՝ բարձրաձայնելով մայրական և վերարտադրողական առողջության համակարգերի ամրապնդման հրատապ անհրաժեշտության մասին։ Չնայած մայրական առողջության ոլորտում արձանագրված առաջընթացին, դեռևս կան զգալի բացեր, որոնք հատկապես ազդում են խոցելի բնակչության վրա։ 2000 թվականի համեմատ մայրական մահացության համաշխարհային
Արդյունավետ հանդիպում ունեցանք Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Դեն Քարդենի և Լորդ Ռենարդի հետ․ Արսեն Թորոսյան
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ գործընկեր Ծովինար Վարդանյանի հետ Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում արդյունավետ հանդիպում ունեցանք Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Դեն Քարդենի և Լորդ Ռենարդի հետ: Քննարկեցինք երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների և խաղաղության օրակարգին առնչվող հարցեր: Գործընկերներին տեղեկացրեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
ՆԳՆ-ն «Հպարտ քաղաքացի» ընկերության հետ կնքել է 38 մլն դրամի պայմանագիր․ Factor.am
Ներքին գործերի նախարարությունը «Հպարտ քաղաքացի» ՍՊ ընկերության հետ 2025 թ․ մարտի 26-ին կնքել է 38 մլն դրամի պայմանագիր։ Ընկերությունը պետք է համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ մատուցի։ «Հպարտ քաղաքացի»-ն հիմնադրվել է 2018 թ-ի մայիսի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց 2 օր անց։ Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ունեցել ենք ժամանակներ, երբ մարդը զանգում էր շտապ օգնություն եւ կարող էր այն հասանելի չլինել. Տիգրան Ավինյան
Մարտ ամսվա ընթացքում շտապ բուժօգնություն ծառայության կողմից արձանագրվել է 180 վթար, վրաերթ, տուժել է 194 քաղաքացի, եղել է 3 մահ, կանչերի ընդհանուր թիվը կազմել է 24430, պատասխան է տրվել 56595 զանգի, եւ ոչ մի բողոք չի եղել:
Թեև անբաղդատելի է մարդկային ցավը և անչափելի՝ հույզը, սակայն ձեր հավաքական զոհաբերությունը համեմատելի է Աստվածածնի զոհաբերության հետ․ Արցախի թեմ
Օրհնության խոսք Աստվածամոր Ավետման տոնի առթիվ Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր, Մայր Եկեղեցին այսօր տոնում է մարդկության պատմության մեծագույն կնոջ՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ Այն նաև մեզանում ընդունված է որպես մայրության տոն։ Հայոց աշխարհում պատմության բոլոր ժամանակահատվածներում անգնահատելի է եղել մայրերի սրբազան առաքելությունը։ Մայրերին ցուցաբերված պատիվը և խոնարհումը մեզանում բարձրացված է սրբության աստիճանի։ Հատկապես անչափելի
Հիմա է՞լ է ժողովուրդը Նիկոլից վախենում
2025թ. մարտի 11-ին ֆեյսբուքյան իմ էջում տարածեցի կոչ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների փրկության՝ ազատ արձակման միակ՝ վերջին հնարավորության մասին, այն է. միայն հայ ժողովրդի ամենօրյա հավաքների՝ տասնյակ հազարների հասնող շարունակական հանրահավաքների անցկացման պահանջով փորձել փրկել, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ դա շարունակել այնքան ժամանակ, մինչեւ այդ պահանջը կատարվի: Իհարկե, կա նաեւ մեկ այլ՝


















































