Օրվա լրահոսը

Ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն   այս տարի անցկացվել է մարտի

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը

«Հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը. Իշխան Սաղաթելյան

Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։
Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:

Թրամփ. Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար

«Ազատություն». Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, օդանավում, լրագրողներին տված պարզաբանման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ մաքսատուրքերի սահմանումը կապված է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով։ «Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ, Չինաստանի հետ առևտրում

Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը

Տուրիզմի զարգացման հիմնադրամը դիմել էր Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան «Երեւանի Ա.Արմենակյան փողոցի 121/7 հասցեում գտնվող «Նաիրի Բիզնես տուր» ՍՊ ընկերության դեմ, որը հայտնի է «Նաիրի» հյուրանոց, գումար բռնագանձելու եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին: Գումարը, որը ընկերությունը պահանջում է, 85.876.834 ՀՀ դրամ է: Հակընդդեմ հայցով էլ ընկերությունը պահանջել էր Հիմնադրամից բռնագանձել իր կրած

Երևանը 4-րդն է օդում փոշու ցուցանիշով. Երևանի քաղաքապետարան

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Ջերմ շնորհավորանքներս բոլոր մայրերին և մայրանալու բերկրանքին սպասողներին. ՀՀ չորրորդ նախագահ

Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է։ Մայրն ընտանիքի և օջախի հավերժական խորհրդանիշն է։ Նրա սերն ու ջերմությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում, անկախ մեր տարիքից։ Իսկ մայրական խորհուրդն ու օրհնանքը մշտապես հովանի են մեզ։ Ջերմ շնորհավորանքներս բոլոր մայրերին և մայրանալու բերկրանքին սպասողներին։ Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ չորրորդ նախագահ

Կայացավ Էգոյանի «Արարատ» ֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան. ամփոփվել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգին տեղի ունեցավ Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունը հայկական շարականների ու ժողովրդական երաժշտության միաձուլում է, որը հուզել է տասնյակ հազարավոր

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի կառոյցը վերահաստատեց Արցախի ազատագրութեան եւ հայ ժողովուրդի պատմական իրաւունքներու վերատիրացման գծով իր յանձնառութիւնը

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի (Ֆրանսա, Հոլանտա, Պելճիքա) 85-րդ Շրջանային ժողովը գումարուեցաւ 4-5-6 Ապրիլին, Փարիզի մէջ, մասնակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի, Հայ Դատի, Նոր Սերունդի եւ պատանեկան միութեան ներկայացուցիչներու, հրաւիրեալ ընկերներու եւ ինը կոմիտէութիւններու պատգամաւորներու: Եռօրեայ նիստերու ընթացքին, խորքային քննարկումներ եղան կազմակերպական, քաղաքական, երիտասարդական, Հայ Դատի, քարոզչական, ուղեկից միութիւններու, համայնքի առնչուող հարցերու եւ տրուեցան համապատասխան որոշումներ: Շրջանային ժողովը, ՀՅԴ

Բրատիսլավայում Եվրոպայի առաջնությանը պայքարը սկսում են ազատ ոճայիններ Մանվել Խնձրցյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Հայկ Պապիկյանը և Գուրգեն Սիմոնյանը

Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ, Սիմոնյանը կմեկնարկի Կուրբանովի (UWW) հետ պայքարով 1/8 եզրափակիչում։

Շնորհակալություն ձեր ուժի, նվիրվածության ու անկոտրում ոգու համար. ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

Հայոց հերոսածին մայրեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնի օրը ցանկանում եմ, որ Աստծո օրհնությունը լինի յուրաքանչյուրիդ օջախում: Շնորհակալություն ձեր ուժի, նվիրվածության ու անկոտրում ոգու համար, շնորհակալություն հայրենասեր, հայրենատեր զավակներ դաստիարակելու համար: Թանկագին մայրեր, Դուք եք այն սյունը, որի վրա կառուցվում է ընտանիքն ու հասարակությունը։ Թող ձեզ

Ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը՝ Արագածոտնում կրակոցների պատճառ. Shamshyan.com

Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության

Էլ ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղությամ. ՀայաՔվե

«ՀայաՔվեն» բազմիցս թվարկել է` ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղությամբ: Ի թիվս նախկինում թվարկվածի` կարելի էր նաև հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն` Բաքվում պահվող հայ պատանդների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով․ խնդրել չեզոք երկրի՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն բոլոր

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը. Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության

Լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքները կազմակերպելուն, ունենալու ենք յուրաքանչյուր հայի աջակցության կարիքը. Վիլեն Գաբրիելյան

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հիմնադիր-նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը Այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել եմ նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ: Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային

Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է. Վահե Հովհաննիսյան

Սա խոպան չի, սա մեր պետությունն է, որը զարմանալիորեն անտեր տարածքի ընկալում ստացավ

Մեծարվեցին Հայաստանի պաուերլիֆտինգ մարզաձևի մարզիկները. նրանք հաղթանակած են վերադարձել Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնությունից

1988թ․ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակ ավերիչ երկրաշարժից հետո սպիտակցի մարզիկ ու մարզիչ Գագիկ Սարոյանը հավաքագրել է երկրաշարժից տուժած անապահով և ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բացել մարզական ակումբ, որն էլ դարձել է ուժային եռամարտի ֆեդերացիայի հիմքը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Կոբախիձե

Region Monitor. Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե  

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ մայրաքաղաքում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածնից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով: Նշված ճանապարհահատվածները

Բագրատ սրբազան. Այս օրերը հիշեցնում են Վարդանանց պատերազմից հետո Եղիշեի նկարագրած պատկերը. Հայոց փափկասուն տիկնայք, հանապազ ոտաբոբիկ քայլում էին․․․ նրանք, ովքեր սովոր էին փափուկ գահավորակների, բազմոցների, այսօր ապրում են բաց երկնքի տակ․․․

Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ:

Տիգրան Աբրահամյան. ԱԳՆ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում

ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի հարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել ևս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր:

Մեր համազգային պարտքն է վերանորոգել մեր սրբազան երկիրը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։ Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկը այնտեղ, որտեղ մեր սրբազան հողի հայաթափումից հետո, մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։ Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված,

Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ.ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։ Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։ 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը

Արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում Տիգրան Խաչատրյանի պաշտպանության և շորթման փորձերի բացահայտման ուղղությամբ․ նոր մանրամասներ գործի վերաբերյալ

Նախապատմություն Ավելի քան 8 ամիս է, ինչ ՀՀ քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը գտնվում է ՌԴ-ում կալանքի տակ: 2024 թ. հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել նրան և նույն օրը ձերբակալել: Նրան մեղադրանք է առաջադրվել

Որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Սա խայտառակ պատասխան է։ Իրականությունը խեղաթյուրելու փորձ։ Պարզապես այդքան խիզախություն չունեն՝ հայտարարելու,

Բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները․ «Շիրակ» ՖԱ-ն՝ ի պատասխան «Արարատ»-ի մեղադրանքի

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ: «Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031