Օրվա լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տիրույթի տեսալսողական ﬔդիածառայություններ մատուցողները գործել են ազատ՝ «զերծ իշխանության տարբեր թևերի ﬕջամտությունից»

«Հանրային մուլտիպլեքսում և ցանցային օպերատորների տեսալսողական ծրագրերում զգալիորեն նվազել են ատելության և անհանդուրժողականության խոսքը»

Մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը ու հայտարարել, թե արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկը, մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը, երկիրը ներքաշել արտաքին ու ներքին մղձավանջի ու քաոսի մեջ, Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, Արցախը զրկել անվտանգային որևէ երաշխիքից, կանաչ լույս վառել ցեղասպան ագրեսորի առջև ու հանցակից դառնալ նրան․․․ հայրենազրկել

Այժմ մեր խնդիրների լուծումը հաստատապես կամրջելն է բարեկեցությունը և Հայաստանի Հանրապետությունը․ Մարիա Կարապետյան

«Գյումրեցին արեց համարձակ քայլ․ վտանգեց իր սեփական բարեկեցությունը հանուն Հայաստանի Հանրապետության»։ Այսպես է ահա գոհունակությամբ բնութագրել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրիի ընտրությունները։ Մարդու, քաղաքացու համար «հանուն բարձր նպատակի ինքնազոհողության» այս քարոզը Հայաստանի քաղաքական համակարգի այլասերվածության ակունքն է։ Որովհետև քարոզի բուն հեղինակները գրեթե երբեք չեն կրում այն զրկանքները, որոնց քարոզը անում են, այլ սովորաբար գրասեղանին դրած եկեղեցու

Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի անունից կազմակերպված միջոցառմանը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի անունից կազմակերպված, Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են նաև ԻԻՀ կառավարության անդամներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ

«Ազատություն» – Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենդում Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման ժամանակ: Երեք երկրների խորհրդարանների նախագահները պատվիրակությունների հետ միասին կքննարկեն այդ ձևաչափով հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու տնտեսական նախագծերի զարգացումը, պարզաբանել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Եղիցի լույս․ Ռուբեն, որդի Կառլենի

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։ Մաս 1 «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի

Ֆրանչիսկոս Պապն անակնկալ կերպով ներկայացաւ հրապարակ` բոլոր ներկաներուն շնորհելով իր առաքելական օրհնութիւնը․ Vatican News

Կիրակի 6 Ապրիլ 2025-ին Սուրբ Պետրոս հրապարակին վրայ կայացած Հիւանդներու ու առողջապահական գործիչներու յոբելենական սուրբ պատարագի աւարտին զոր մատուցեց Գերապ. Ռինօ Ֆիզիքելլան կարդալով այս առիթով Սրբազան Պապին պատրաստած քարոզը, Նորին Սրբութիւնը անակնկալ կերպով ներկայացաւ հրապարակ նախ քան վերջին օրհնութիւնը եւ Սուրբ Պետրոս հրապարակին վրայ զետեղուած ամպիոնէն պատարագիչ Գերապայծառին հետ միասին բոլոր ներկաներուն շնորհեց իր առաքելական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ի ցերեկը, 7-11-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վարագությամբ։ 

Կարեն Խաչանովը ֆիզպատրաստության նոր մարզիչ է վերցրել

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը համացանցում գրառում է արել, որով տեղեկացնում է, որ որպես ֆիզպատրաստության նոր մարզիչ իր թիմ է վերցրել Լուիս Լոպեսին: «Բարի գալուստ թիմ» գրել է նա եւ հրապարակել թիմի լուսանկարը: 28-ամյա Խաչանովը մասնակցելու է այսօր Մոնտե-Կառլոյում մեկնարկող  «Մասթերսին» եւ վիճակահանությամբ մեկնարկային տուրում հանդիպելու է Ռուսաստանի առաջատար թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւի

3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանի Հանրապետության տարածքում

Սույն թվականի ապրիլի 6-ին՝ տեղական ժամանակով 06:03:27-ին (ըստ Գրինվիչի 02:03:27), Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Թբիլիսի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք արձանագրվել է M=3.6 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 9 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=41.5935 N, արևելյան երկայնության՝ λ=44.6159E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 5 բալ ուժգնությամբ: Հավելենք նաև, որ

Մարիա Գեւորգյանը հաղթել է թուրք շախմատիստուհուն, իսկ Աննա Խաչատրյանը՝ ադրբեջանցուն

Հռոդոս կղզում (Հունաստան) շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են: Երեկ կայացած 6-րդ տուրը ընդհանուր առմամբ հաջող դասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, որը պարտության մատնեց թուրք Եկատերինա Աթալիկին, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, որին անձնատուր եղավ ադրբեջանցի Այան Ալլահերդիեւան, Սոնա Կրկյաշարյանը եւ Գաբրիելա Հարությունյանը: Մարիամ Մկրտչյանը բաժանեց

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967

Այս ձեռքբերումները պետության քաղաքականության, մեր մարզիկների, մարզիչների, մարզական կազմակերպությունների հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ, Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության

Քննչական կոմիտեից Անի Հակոբյանին ծանուցագիր են ուղարկել Ավետիք Իշխանյանի գրառմանը հավանություն տալու համար

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանի գրառումը Այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի` ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։ Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա` չեմ լայքել։ Ու շատ ափսոս, որ ժամանակին (2 տարի առաջ) երևի չեմ նկատել, հավանություն չեմ դրել։ «Դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում

Ժամանակն է բանակցային խումբ ստեղծել ու փորձել բարձր տուրքերով երկրներից դուրս եկող արտադրությունը բերել Հայաստան․ Արամ Սարգսյան

ԱՄՆ-ը Չինաստանի համար 34% մաքսատուրք է սահմանել` հույսով, որ արտադրությունը կտեղափոխվի իր երկիր։ ԱՄՆ-ում աշխատուժը թանկ է, բնապահպանական նորմերը՝ խիստ։ ԱՄՆ-ը ՀՀ-ի վրա 10% մաքսատուրք է սահմանել։ ՀՀ-ն ԱՄՆ-ից մոտ է, աշխատուժն էլ ավելի էժան… Սպասարկման ոլորտի կողմնակից մեր իշխանության ուշադրությունն եմ հրավիրում փաստին, որ նշված օրենքի բանալի բառը արտադրությունն է: Ժամանակն է այդ ուղղությամբ

Կեցցե՛ հեծանիվը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Կեցցե՛ հեծանիվը: 50կմ առանց դադարի։

Արցախցիների ցավին դարմանող չկա․ «Հայացք Երևանից»

Երեւանի Ազատության հրապարակում մարտի 29-ին մասնակցում էինք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից նախաձեռնված հանրահավաքին։ Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ ելույթներով վաղուց են մտահոգում արցախցիներին եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած են հազարավոր հայրենազուրկների կողքին։ Առաջնային է դառնում Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը, երբ արցախցիների իրավունքները ոտնահարելով՝ ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը՝ կտրկանապես մերժելով անգամ «Արցախ» բառի

Կարմիր կակաչներ (պատմվածք)

-Եթե քեզ ասեն, որ ես էլ չկամ, չհավատաս, ես ետ եմ գալու, – սրանք Հայկի խոսքերն էին, ուղղված մորը՝ Անահիտին: Հայկը լճաշենցի էր: Նրա համար մի ամբողջ աշխարհ էր Սևանը: Նա ժամերով նստում էր լճի ափին, նայում խայտացող ալիքների զվարթ շարքերին, խոսում նրանց հետ: Ճայերը թևածում էին լճի մակերեսին: Տպավորություն էր, թե նրանց փետուրները խառնվել

Բաքվի միապետը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձից «հատիկ առ հատիկ» կողոպտում է մեր երկիրը․ «Հայացք Երևանից»

Հետպատերազմյան գրեթե չորսուկես տարվա ընթացքում ՀՀ-ում ոչ այնքան հաճախադեպ, բայց բավական արատավոր մի թեզ է շրջանառվում՝ ընդ որում օրվա իշխանությունների մակարդակով: Աննշան բացառություններով՝ դրա մասին խոսում են անգամ երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, Կառավարության անդամներ, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական, այսպես կոչված, վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ այդմ՝ թշնամու զավթողական գործողությունները, սպառնալիքները զսպելու համար

Քարի լիճ ավտոճանապարհը դեռևս փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ՆԳՆ

Պատասխանատվությունը՝ որպես մարդու պատվի ու արժանապատվության գիտակցված արժեք, մեզանում ամենաշատը իշխանության թիվ մեկ կրողից է պակասում․ «Հայացք Երևանից»

Անպատասխանատվության ակունքը, կամա թե ակամա, հանրությունն է՝ ի դեմս անպատասխանատու ընտրազանգվածի եւ, մասնավորապես, նրա անկիրթ, շահամոլ ու անձնակենտրոն տարրերի, որոնց համար պատասխանատվություն ասվածը խորթ երեւույթ է: Զիգմունդ Ֆրեյդն այդ առնչությամբ իմաստուն խոսք ունի. «Մարդկանց մեծամասնությունն իրականում չի ցանկանում ազատություն, քանի որ դա ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը սարսափելի է մարդկանց մեծ մասի համար»: Եվ այդպես՝

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` միտված խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման

Գնալով ավելանում են ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները: Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ օրեր

ԱԳՆ․ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից․ «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը

Մխիթար Հայրապետյանն այցելել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոց` քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Ապրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր տեխնոլոգիական կրթության ոլորտում առկա ներուժն ու

Անցկացվեց լրագրողների միջեւ շախմատի հոբելյանական 10-րդ մրցաշարը

Շախմատի ակադեմիայում կայացավ լրագրողների միջեւ շախմատի 10-րդ մրցաշարը, որն ավանդաբար կազմակերպում է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Հոբելյանական մրցաշարի հովանավորը Երեւանի քաղաքապետարանն էր, կային նաեւ աջակցող ընկերություններ: Մասնակիցները, որոնք ներկայացնում էին 13 լրատվամիջոցներ, խաղացին արագ շախմատի ժամանակացույցով եւ կանոններով. Պարտիայի համար 10 րոպե եւ լրացուցիչ 5 վայրկյան ամեն մի քայլի համար: Հաղթողն ու մրցանակային տեղ զբաղեցնող լրագրողները

Տավուշցի 40 փոքրիկները Երևանում էին՝ չինական մշակույթի հետ ծանոթանալու համար

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի մեր այս փուլի շահառուները` տավուշցի 40 փոքրիկները, այսօր Երևանում էին` Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում, որտեղ Միջազգային Գիտամշակութային Կենտրոնը կազմակերպել էր չինական մշակույթի հետ ծանոթացման միջոցառում։ Կենտրոնը նպատակ ունի խթանել չինարենի միջազգային կրթությունը և սատարել մշակութային երկխոսությանը։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ ժողովուրդներ են, և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ գոհունակությամբ

Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր ամենշաբաթյա խորհրդակցությունում լայն քննարկման է ենթարկել հայ-ադրբեջանական սահմանագծին առկա օպերատիվ իրադրությունը` հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, այդ թվում` ԱԹՍ-ների թռիչքների առումով: Պաշտոնական տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը կոնկրետ խնդիրներ է դրել պատասխանատուների վրա` «օպերատիվորեն արձագանքելու ցանկացած սադրանքի»:

Գերմանական Բունդեսթագի նմանված Գյումրու ավագանին և նրա ընտրյալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կլինեն արդյունավետ, համակագործակցային և փոխզսպող կառավարման լավագույն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջև․ Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ, այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական պատիվը և ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։ Խնդրում ենք՝ երբևէ չմոռանա՜ք, որ այս հավաքական հաղթանակը ուղղակի անհնար կլիներ առանց ձեր արդարախոհության, պատվախնդրության և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031