Օրվա լրահոսը

«Ծաղիկ Ռուբոյին ի՞նչ է եղել, տասը տարի նստած է եղել բանտում». Սուրիկ Խաչատրյանի խորհրդական

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի համոզմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին ուղղված հայտարարությամբ արջի ծառայություն է մատուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մարզպետի խորհրդականը այդ հայտարարության հետեւում տեսնում է ԲՀԿ առաջնորդին: Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Ծաղիկ Ռուբոն ստում է, երբ ասում է, թե ինքն ու Սասուն Միքայելյանն

Ծառուկյանին. «Առավոտից մինչեւ ժամը 1-ը դու թունդ ընդդիմադիր ես, 1-ից հետո ասում ես՝ չէ»

«2008-ին մարդիկ իրար հայհոյում էին, մարդ կար իրենց շարքերում, որ ասում էր՝ մինչեւ արմունկը արյան մեջ եք, այսօր իրար դեմ- դիմաց նստում են: Եթե ընդհանուր շահ է, մենք էլ կարող ենք ունենալ մեր շահերն ու մեր գաղափարները: Չի կարելի ամեն ինչ սեւով ու սպիտակով դիտել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին խոսելիս եռյակին հիշեցրեց ՀՀԿ

«Հովեր» անսամբլի 7-րդ ձայնասկավառակն արդեն լույս է տեսել

Այսօր՝ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հովեր-անսամբլի» հունվարյան համերգային շրջագայությանը նվիրված մամուլի ասուլիս: Համերգները տեղի են ունեցել Ֆրանսիայում, Էստոնիայում և Ռուսաստանում: Բացի շրջագայության վերաբերյալ տպավորություններից,  անսամբլի ներկայացուցիչները ներկայացրին նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր՝ թվով 7-րդ ձայնասկավառակը: Հունվարի 22-ից փետրվարի 5-ը տեղի ունեցած շրջագայությունն անցկացվել է անսամբլի մենակատարների կազմով: Համերգային շրջագայությունն ամբողջությամբ արվել է «Հովեր»

Քաղաքացիները կարծում են՝ արդյունքում կա՛մ Սարգսյանը, կա՛մ Ծառուկյանը կձերբակալվի. (Տեսանյութ)

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ փետրվարի 20-ը շատերի համար սեւ օր կլինի

Արտակ Խաչատրյանը կարծիք չի հայտնում ԲՀԿ-ականի կողմից ծեծվելու լուրի մասին

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է լուրը, թե իրեն ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղաներն են ծեծել: «Չեմ կարող դրա մասին ընդհանրապես կարծիք հայտնել, որովհետեւ դեպքը անհայտ է, իսկ անհայտ բանի մասին կարծիք հայտնելը լուրջ չեմ համարում: Երբ մանրամասներ բացահայտվեն, հարկ եղած դեպքում կխոսեմ: Այս պահին ինքս ոչինչ չգիտեմ, որովհետեւ գործի զգալի

Մեղադրանք է առաջադրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատարին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ  Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին,  միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի

Գյումրիում նորից քաշքշել, հայհոյել են շտապօգնության բուժակին ու վարորդին

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի է ունեցել շտապօգնության անձնակազմի դեմ հարձակման հերթական դեպքը:  Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» եւ «Վազ 21015» մակնիշի մեքենաների բախման ժամանակ տուժածներից մեկին հիվանդանոց տեղափոխելիս նրա եղբայրը՝ Կարապետ Մխիթարյանը, հենց «Գյումրի բժշկական կենտրոնի» ընդունարանի դիմաց խփել ու կոտրել է շտապօգնության մեքենայի դուռը: Մինչ շտապօգնության անձնակազմը փորձել է տուժողին դուրս

Գուրգեն Եղիազարյան. «Խնդիր է եղել զրկել Ծառուկյանին ապահովությունից»

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ դա Սերժ Սարգսյանի հրահանգն է եղել

«Մենք գիտենք՝ ինչպես կանխել կրոնական քարոզչությունը հասարակական վայրերում». Սևան Աղաջանյան

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունն (ՀԿ) ամիսներ առաջ պայքար է նախաձեռնել Հայաստանում գործող քայքայիչ աղանդների, մասնավորապես՝ Եհովայի վկաների դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը՝ կոչ անելով մի շարք հասարակական կազմակերպությունների ևս միանալ այդ պայքարին: «Մենք գաղափարական պատերազմ ենք հայտարարում Եհովայի վկաների դեմ: Ունենք

Բացի Ծառուկյանից, ևս 4 ԲՀԿ-ականներ կզրկվեն մանդատից. 1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում, բացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, կեսից ավելի բացակայությունների հիմնավորմամբ մանդատից զրկվելու են ևս 4 ԲՀԿ-ական պատգամավորներ: Ըստ տեղեկությունների՝ մանդատից զրկվելու է նաև Կարապետ Գուլոյանը, որը ևս Գագիկ Ծառուկյանի խնամին է: Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում արդեն ավարտվել են ուսումնասիրությունները, և այս շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համապատասխան արձանագրություն կներկայացնի Կենտրոնական

Ռուբեն Սաֆրաստյանը՝ ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու մասին. «Պահը հասունացել էր»

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի որոշումը տեղին էր

Հարուցվել է քրեական գործ՝ գործարար Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ։ 2015 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին, Նոր Հաճն քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 7/1 հասցեում կա տղամարդու դիակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել

Արտախորհրդարանական կուսակցությունների, Հ/Կ-ների և քաղաքացիական շարժումների համատեղ հայտարարությունը

Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների դրսևորած հակասահմանադրական վարքագիծը, որն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Մենք արձանագրում ենք, որ –Սերժ Սարգսյանն ուժային ու վարչական լծակները գործի դնելով՝ ուզում է հասնել հակասահմանադրական հեղաշրջման, այն է՝ սահմանադրական «բարեփոխումների» գնալ, –Սերժ Սարգսյանը, գերազանցելով իր լիազորությունները, պետական ռեսուրսներն օգտագործում է իր

Հայրիկյանը՝ Քոչարյանին. «Чья бы корова мычала»

«Մարգարեության ոլորտն իմը չի, դրա համար չեմ կարող ասել,թե ով ինչպես կարձագանքի: Իսկ ես հրապարակված նյութից տեսա, որ Ռոբերտ Քոչարյանն  ունի մտահոգություն եւ քողարկված վախ: Ծանոթանալով նրա ասածներին, ես հիշեցի ռուսական ասացվածքը՝ «Чья бы корова мычала»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին՝ իշխանությունը կանսա՞ երկրորդ նախագահի կոչին եւ կանգ կառնի՞,

ՌԱԿ-ը սթափության կոչ է անում

Ռամկավար ազատական կուսակցության համապետական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին հանրապետության քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տագնապալի իրավիճակ են ստեղծել հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մտահոգ է մեր ողջ ժողովուրդը, Հայաստանում թե սփյուռքում։ Գաղտնիք չէ, որ հանրապետությունում առկա են սոցիալ- տնտեսական եւ քաղաքական լուրջ դժվարություններ, որոնց լուծումը հրատապ է եւ առաջնահերթ։ Հստակ է նաեւ, որ

ՍԴՀԿ մամլո դիւան. «Ողջունելով նախագահ Սարգսյանի քայլը՝ այն համարում ենք նաև ուշացած»

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, մեկնաբանելով Խորհրդարանից Ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը, նկատել է. «Մենք, իհարկե, ողջունում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն  այդ արձանագրությունները վերջապես հետ կանչեց: ՍԴՀԿ-ն  մշտապես կողմ է արտահայտվել դրանց հետկանչմանն ուղիղ այնքան , որքան նաև դեմ է եղել ընդհանրապես ստորագրելուն: Պաշտոնական Անկարան, ուրանալով Ցեղասպանության փաստը, օգնելով ու զինելով Ադրբեջանին,

Կիրո Մանոյան. «Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար»

Կիրո Մանոյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի կատարած քայլն ամբողջական կլինի այն դեպքում, երբ ինքը հետ վերցնի ստորագրությունը

«Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան կուլիսային պայմանավորվածություն չկա». Սուսաննա Մուրադյան

«Ճանաչելով այս իշխանությանը, ես համոզված եմ, որ իշխանությունը չի անսալու ոչ մեկի «խաղաղության կոչին», այսինքն, քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը հանձնելուն: Այլ բան եռյակն այս պահին չի առաջարկում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի կոչից հետեւում է, որ պետք է կանգ առնել եւ չդիմել վարչական ակտիվ գործողությունների`

ՀՀԿ-ն չի փոշմանե՞լ Սամվել Բալասանյանի հարցում

Հանրապետականների ու ԲՀԿ-ականների միջեւ ծագած «պատերազմը» ԲՀԿ-ականներից կարծես  աննախանձելի իրավիճակի մեջ է դրել հատկապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Մի կողմից վերջինս պարտական է Սերժ Սարգսյանին իր թեկնածությունը սատարելու ու իրեն քաղաքապետ դարձնելու համար, մյուս կողմից լինելով ԲՀԿ-ական՝ ամենայն հավանականությամբ չի կողմնորոշվում ինչպե՞ս սատարել իր առջեւ իշխանափոխության նպատակ դրած Գագիկ Ծառուկյանին: Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի

ԲՀԿ-ականները չեն բացառում անգամ հացադուլը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվեց, որ եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից և դա լինի մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը, ապա մենք՝ ես, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ բազմաթիվ այլ անդամներ, կսկսենք նստացույց, չի բացառվում՝ նաև հացադուլ»:

«Շանգրի Լա» խաղատան մոտից Վարդան Օսկանյանի տղային ու նրա մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Camry մակնիշի 17 ՕՏ 007 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է 31-ամյա Արա Օսկանյանը, ով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի որդին է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Օսկանյանը հայտնեց,

Աշոտ Մելքոնյան. «Մեր քաղաքականությունը Թուրքիայի հետ դառնում է շատ ավելի սկզբունքային եւ արժանապատիվ»

Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելու որոշման պատճառը հանրության բացասական մոտեցումն էր

Նախագահին հասած լուրերը վարչապետի համար «խիստ ծանրակշիռ փաստա՞րկ» էին

Գագիկ Ծառուկյանի բիզնեսը ստուգելու մասով հարկայինը ասելիք չունի

Քաղաքապետարանի պատասխանը Եռյակի հանրահավաքի մասին դիմումին

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել 2015 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների գրության վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է. «2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները գրություն են ներկայացրել Երևանի քաղաքապետին, որում տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում` իրենց

Վահրամ Բաղդասարյան. Ռոբերտ Քոչարյանի կոչն ուշացած է

«Ինձ թվում է, իրենք մինչեւ այս իրավիճակը պետք է այդ մասին մտածեին, եւ այդ մարդուն այս իրավիճակին չհասցնեին, որը որեւէ նպատակ չի ունեցել խորը քաղաքականության մեջ մտնելու, խորը ընդդիմություն դառնալու: Աստիճանաբար կոալիցիայից դարձրեցին այլընտրանք, այլընտրանքից` ընդդիմություն: Հիմա ի՞նչ են առաջարկում. Խաղաղության կոչեր են անում, ասում են` դուք բան մի արեք, թող Գագիկը գնա ինչ ուզում

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուն: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դրական զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ամուր միջպետական կապերի ընդլայնման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական ակտիվ շփումները։ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Դավիթ Ուսուպաշվիլու այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է Սադախլո-Բագրատաշեն նոր կամրջի շինարարության համաձայնագրի ստորագրումը

ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ 2014 թվականը հայ-վրացական հարաբերությունների համար ձեռքբերումների տարի էր՝ հագեցած բարձր մակարդակի փոխայցելություններով: Վարչապետը գոհունակությամբ հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցի

Կարո Կարապետյանը ևս ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Կարո Կարապետյանը: Նրա դիմումի տեքստը ներկայացնում ենք ստորեւ. Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել

Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը` Եվրոպայի Խորհրդի ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատյա Դորգովա-Դրեյերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին` կրթության ոլորտի միջազգային փորձագետներ Իյան Սմիթը և Թոմ Համելթոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում նախարարության և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող մի շարք նախագծեր,

Վիկտորիա Նուլանդը Ադրբեջանում եւ Հայաստանում կքննարկի ԼՂ խնդիրը

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կայցելի Ադրբեջան: ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Նուլանդը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որպեսզի քննարկեն առեւտրի ու ներդրումների, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման, անվտանգության, ահաբեկիչների դեմ պայքարի, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հետ կապված հարցեր: Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությանը: Նա նաեւ կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Փետրվարի 17-ին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930