Օրվա լրահոսը
Պատերազմում հաղթողը չի կարող ողբացող մնալ. «Ա1+» (տեսանյութ)
Հայ ժողովուրդը ցեղասպանությունից դասեր է քաղել։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չի կիսում այն տեսակետը, թե մենք 100 տարի անց էլ շարունակում ենք մնալ ողբացող ազգ։ «Այն փաստը,որ մենք 90 ականների սկզբին զենքով մեր հայրենիքը պաշտպանեցինք,հետո էլ ազատագրեցինք հայրենիքի բռնազավթված մի կտորը Արեւելքում։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք, ունենք հաղթանակած բանակ»,- նշում է Աշոտ Մելքոնյանը։ 100
Ինչու է մեր ազգային ցավին առնչվող խնդիրը քննարկվում բացառապես պետական պաշտոնյաների մասնակցությամբ. «Ժողովուրդ»
Հայրենի պաշտոնյաները գիշերն անհանգիստ էին։ Նրանք նախանձելի միասնականությամբ քննարկեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերը, որն, ինչ խոսք, ողջունելի էր։ Պարզապես անհասկանալի է, թե ինչու է մեր ազգային ցավին առնչվող խնդիրը քննարկվում բացառապես պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Արդյոք հասարակական սեկտորն այստեղ անելիք չունի՞։ Վերջիվերջո, տասնյակ տարիներ շարունակ նույն այդ էլիտան՝ որոշ ձեւափոխումներով շատ գործառույթներ է իրականացրել ինչպես
Ինչպես մեծացնել Google Drive-ի ծավալը 2 ԳԲ-ով. ItTrend
Այսօր ամպային ծառայությունները դարձել են անփոխարինելի ու անհրաժեշտ, սակայն դրանց տրամադրած ծավալն անսահմանափակ չէ։ Google ընկերության Drive ծառայությունը տրամադրում է 15 ԳԲ ազատ տարածք, սակայն այն կարող է բավական արագ սպառվել, հատկապես եթե դուք արխիվացնում եք նաև լուսանկարներ։ Իսկ ի՞նչ կարելի է անել Drive-ի ծավալն անվճար մեծացնելու համար։ Անվտանգ ինտերնետի օրվա առթիվ Google-ը ցանկանում է օգտագործողներին
Մեր եկեղեցին ու նրա առաջնորդը ոգեւորող ոչ մի ազդակ չեն հաղորդել. «Հայկական ժամանակ»
Մի քանի օր առաջ «ՀԺ»-ի թղթակիցը ոչ սովորական տեսարանի ականատես է դարձել։ Կանգառում կանգնած՝ նա հեռվից լսել է ոստիկանական մեքենաների ձայնային-տագնապային ազդանշանները։ Քիչ անց՝ մեծ արագության տակ մոտեցել է մի ավտոշարասյուն՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ։ Այսպիսի աղմուկ-աղաղակով կանգառում կանգնած մարդկանց դիմացով անցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ավտոշարասյունը, ինքը՝ Վեհափառը, Տ դասի «Մերսեդեսով», որի վրա փայլել է
Ոստիկանները հայտնաբերեցին Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողին
Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը բացահայտվել է: Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են
«Dasaran» կրթական ծրագիրը և ՀՀ 56 թանգարանները
Իր գործունեության ընթացքում «Dasaran» կրթական ծրագիրը զարկ է տվել և ներկայումս էլ զարկ է տալիս ինչպես կրթական, այնպես էլ մշակութային ծրագրերի իրականացմանը, մշակութային համագործակցության եզրերի ընդարձակմանը: Վերոնշյալի ամենավառ օրինակը «Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա համագործակցությունն է: Փոխհամագործակցության շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը մշակութային-ճանաչողական տեղեկատվություն է տրամադրում «Dasaran»-ի կայքի միջոցով, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս
Մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի
Հայաստանը հնարավորություններ է կորցնում. «Ժամանակ»
Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է շարունակել հարաբերությունը Հայաստանի հետ, սակայն ապագան մշուշոտ է, և պարզ չէ, թե ինչպես պետք է կառուցել այդ հարաբերությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության լույսի ներքո: Սա նշանակում է, որ ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, թե մոտ
Իշխան Զաքարյանը թեեւ արձակուրդում է, բայց… «Հայկական ժամանակ»
Երեկ Սերժ Սարգսյանը նախագահականում խորհրդակցություն է անցկացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հետ։ Հետաքրքիր է, որ ըստ նախագահականի տարածած լուսանկարների, այդ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որը դեռ ապրիլին լքեց կոալիցիան, եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում հետ կապված անցյալ շաբաթ աղմուկ էր
Գագիկ Ծառուկյանն իր շուրջը (ինչու չէ՝ նաեւ իր ներսը) պիտի նայի. «Հրապարակ»
Առաջնորդության դերին հավակնելուց առաջ Գագիկ Ծառուկյանը, եթե անկեղծ է իր մտադրություններում (ուզում ենք հավատալ, որ այդպես է) եւ ինչ-ինչ պատվեր չի կատարում (չենք պնդում, թերեւս չենք էլ բացառում նաեւ այդ հանգամանքը), ապա նախ պիտի «անտարբեր չլինի» եւ, «խնդիրներից չթաքնվելով», շատ ուշադիր իր շուրջը նայի։ Ու ոչ միայն նայի, այլեւ տեսնի, թե ովքեր են իրեն շրջապատողները։
1915. թուրք ժողովուրդը պետք է առերեսվի ճշմարտության հետ
Սաիթ Չեթինօղլուն առանց ժառգոնի եւ հազվադեպ անկեղծությամբ թվարկում է այն պատճառները, թե ինչու է վնասների փոխհատուցումը բարոյական անհրաժեշտություն եւ բացատրում թե ինչու է պահանջվում, որպեսզի վերադարձվի հայկական գույքը, որ պետության սեփականությունն է դարձել : Հիշեցնելով, որ « հասարակության բոլոր շերտերն ու պետությունն իր բոլոր կառույցներն այս կամ այն կերպ ներգրավված են եղել ցեղասպանական գործողություններում եւ շահ հետապնդել», Չեթինօղլուն նշում
Հայաստանի դպրոցականները կպատրաստեն մեկուկես մլն անմոռուկներ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում: Մասնավորապես, ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է՝ մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց
Լեւոն Տեր-Պետրոսյան. Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ. «Չորրորդ Իշխանություն»
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը:
Մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Տիգրան Սիմոնյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մշակույթի նախարարը դրական է գնահատել «Հիշողություն» ֆիլմում արված աշխատանքը եւ խաղը. «Հրապարակ»
Թե ինչու են կինոթատրոնները հրաժարվում ֆիլմի ցուցադրությունից, եւ ինչ ճակատագիր է ունենալու «Հիշողություն» ֆիլմը, պատմում է ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը. «Ես ուզում եմ իմանալ, թե ինչի համար թույլ չեն տալիս, ո՞վ թույլ չի տալիս։ Կինոդահլիճներն ու կինոթատրոնները հրաժարվում են ցույց տալ, ասում են՝ մինչեւ մեզ չասեն ցույց տվեք… իսկ ո՞վ պետք է դա ասի, բնականաբար՝
Դրո-2՞
Դիտեցի «Հիմնադիր խորհրդարանի» փաստացի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը «Սիվիլնեթին»: Առնվազն 10 անգամ նա «հակառակորդ» բառն օգտագործեց Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հասցեին, նշեց, որ իր պայքարը դասական քաղաքական պայքար չէ, այլ ազատագրական պայքար, հավատացրեց իր համակիրներին, որ կգա պահը, եւ նրանք հարվածներ կհասցնեն եւ կծեծեն: Իսկույն հիշեցի, որ նա ՀՅԴ «Դրո» կառույցի վարչության անդամ էր, իսկ
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, մյուսներին քիչ է վճարում, իսկ շատերին ընդհանրապես չի վճարում:
«Մեր իշխանավորներից ո՞ր մեկը կբացատրի՝ այդ երբվանի՞ց Ղարաբաղը Հայաստան չէ»
Վերլուծելով հունվարի 31-ին Բերձորում կատարված դեպքերը՝ ակամա գալիս ես մի եզրակացության, որ Բերձորի դեպքերը պետք է գնահատել որպես պետական մակարդակով կազմակերպված և իրականացված ահաբեկչություն՝ ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների, այլև ամբողջ հայ ժողովրդի դեմ: Իշխանությունները անում են ամեն ինչ՝ կատարվածի մեղքը Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա բարդելու համար: Հիմնադիր խորհրդարանն անց է կացնում 100-ամյակը առանց ռեժիմի
«Զինադադարի պայմանագիրը կնքել են Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը». Լեւոն Զուրաբյան
«Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, թե ինչպես եւ ինչու կնքվեց զինադադարի պայմանագիրը,թե ինչ իրավիճակ էր 1994-ին: Ես չեմ ուզում դրա մեջ մտնել: Կան պետական անվտանգության խնդիրներ, որոնց արծարծումը վնաս է երկրի համար»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կնքած զինադադարի բիշքեկյան պայմանագիրը դավաճանություն
Եղեռնը հայ կերպարվեստում
«Ոչ մի ժողովրդի հետ տեղի չի ունեցել այնպիսի ողբերգություն, որպիսին մեզ հետ եղավ 1915-ին: Եվ այդ ողբերգությունն ամենատարբեր ձևերով իր արտահայտությունը գտավ նաև հայ կերպարվեստում»,- ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Արվեստաբանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսություն կարդաց՝ տեսաէկրանի օգնությամբ ներկայացնելով հայ անվանի նկարիչների՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող 55 նկարներ, որոնց մեծ մասը
«Մարտիմեկյան վտանգը» Գյումրիում
Գարնան գալուն հայերիցս շատերն ենք սպասում: Գարնանը անհամբեր սպասելու շարժառիթները յուրաքանչյուրիս մոտ տարբեր են: Տնակային ավաններում իրենց գոյությունը մի կերպ պաշտպանող գյումրեցիներն անհամբեր սպասում են, որ դուրս գան ձմեռային մղձավանջից ու արևկող անեն խոնավությունից փտած իրենց կացարանները, հողագործը՝ որ դաշտն ու այգին մշակի, շինարարը՝ իր կիսատ թողած պատը շարի, և այդպես շարունակ: Սակայն գարնան
«Սերժ Սարգսյանի ասած` «առաջ Հայաստանը» չէինք պատկերացնում, որ էս կիզակետն էր»
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը զգացմունքային պահ է որակում մարտական պարգեւները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու Ապրես Զոհրաբյանի եւ Իգոր Մուրադյանի քայլերը: «Իհարկե, չպետք է մոռանալ, որ այդ մեդալները, պարգեւները ժողովրդի երախտիքն է ազատամարտիկներին կամ հասարակական ակտիվ գործիչներին, որոնք մեդալի են արժանացել: Բայց եթե հաշվի առնենք, որ ժողովուրդն այսօր չի տիրապետում իրադրությանը եւ ժողովուրդը չէ իրական գնահատական տվողը այսօրվա կատարվող
Թուրքիայի քաղաքացին Շիրակի դատարանում Հրանտ Դինքին էր մեջբերում (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում խորթ հոր` Թուրքիայի քաղաքացի Էվիլյա Գյուլիշթեքինի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարության ավարտին, սպանվածի քույրն ու եղբայրը սկզբում թուրքերեն, այնուհետ քրդերեն լեզվով սկսեցին բավական բորբոքված հարցազրույց տալ լրատվամիջոցներին: Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ են ասում Ջենգիզ Չալին ու Ֆաթիմա Գյուլիշթեքին, հատկապես որ անընդմեջ լսում էինք Հրանտ Դինքի
«Լեսթերի» մարզիչը հենց խաղադաշտում փորձել է խեղդել մրցակից թիմի ֆուտբոլիստին
Գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնի հերթական անզուսպ արարքը նրա համար աշխատանքի կորստի արժեք է ունեցել: Պրեմյեր լիգայի վերջին հորիզոնականում ընթացող «Լեսթեր» ակումբի ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլը դարձել է «Կրիստալ Փելեսի» հետ հանդիպումը: Գնդակի համար պայքարի արդյունքում լոնդոնցիների կիսապաշտպանը հայտնվել է Պիրսոնի ոտքերի առջեւ ու վերջինը սկսել է խեղդել ֆուտբոլիստին: Հետագայում մարզիչը որքան էլ ցանկացել է
Ազատամարտիկները չպետք է մեդալները վերադարձնեն. Արաբո ջոկատի հրամանատար
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգեւները: Հիշեցնենք, որ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը, որպես դատապարտելու նշան՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Թեեւ այսօր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում հայտնել էր, թե Իգոր Մուրադյանը իրականում
ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները թիմակցին նկարահանել են զուգարանում սեքսով զբաղվելիս
Ֆուտբոլիստը, որի անունը չի հրապարակվում, Մանչեսթերի գիշերային ակումբներից մեկի զուգարանում մինչեւ 30 տարեկան կնոջ հետ զբաղվել է սեքսով: Զուգարանի խցիկի դռան տակից ու վերեւից հեռախոսները ներս խցկելով սեռական ակտը նկարահանել են ֆուտբոլիստի թիմակիցները ու անմիջապես տարածել թիմի ներսում: Ակումբի ղեկավարությունը հետաքննություն է սկսել եւ հրաժարվում է տեղի ունեցածի մասին որեւէ մեկնաբանություն տալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Լեւոն Արոնյանը մնաց 5-րդ տեղում
Երեկ Բադեն-Բադենում ավարտված շախմատի ««GRENKE Chess Classic» գերմրցաշարում Լեւոն Արոնյանը պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Հայաստանի լավագույն շախմատիստը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի է արել մրցաշարի առաջատարներից մեկի՝ գերմանացի Արկադի Նայդիչի հետ: Իսկ հաղթող ճանաչվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-news.ru-ի
Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող


















































