Օրվա լրահոսը

Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր: Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի ԼՂ Եղնիկներ զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում

ՀՀ-ն չի կատարել միջազգային որոշ պարտավորություններ

«Հայաստանը չի կատարել երեք առաջնային հանձնարարականները` տրված ՀՀ կառավարությանը կապված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կետերի իրագործման հետ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում-Հայաստան 2015. արդյունքներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոն: Մանրամասնելով` նա նշեց, թե որոնք էին այդ առաջնային հանձնարարականները.

Պետությունը չի պաշտպանում հանուն գերակա շահի իրենց տներից զրկված քաղաքացիներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մոտ 10 որոշում է կայացրել, որոնցով ճանաչել է Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի սեփականատերերի իրավունքների խախտումները, սակայն դա դեռեւս չի առաջացրել համակարգային փոփոխություններ: Այս մասին փաստում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը: Ուսումնասիրելով մեր երկրում սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների վիճակը՝ խումբը զեկույց է պատրաստել: Չնայած ՄԻԵԴ-ի որոշումներին՝ մեկ

Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս առնվազն երկու ամիս. «Ազատություն» ռադիոկայան

Մոսկվայի քաղաքային դատարանի այսօրվա որոշման համաձայն՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը կշարունակի տնային կալանքի տակ մնալ առնվազն մինչև ապրիլի 15-ը: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, դատավորը մերժել է Հայրապետյանի փաստաբանի բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել իր պաշտպանյալին՝ վկայակոչելով նրա առողջական վատ վիճակը․ գործարարը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կանոնավոր բուժման կարիք

Փետրվարի 14-15-ին սպասվում է փոփոխական ամպամածություն

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է

ԵԽ-ի հերթական մտահոգիչ զեկույցը`ՀՀ քրեակատարողական հիմնարկների մասին

Եվրոպայի խորհուրդն այսօր Ստրասբուրգում հրապարակել է անդամ երկրների քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ վիճակագրության տարեկան հաշվետվությունը (հեղինակներ` Մարսելո Ֆ. Աեբի, Նատալիա Դելգրանդե): Համաձայն 2013-ի դրությամբ կատարված հաշվետվության`քրեակատարողական հիմնարկներին մեկ դատապարտյալի համար հատկացվող գումարի չափը բոլոր երկրներում նվազել է տնտեսական ճգնաժամի պատճառով: Հաշվետվության մեջ մտահոգություն կա այն մասին, որ այս փաստը բացասական ազդեցություն կունենա դատապարտյալների կենսական պայմանների վրա:

Ոստիկան վկային հարցրեցին՝ ուղղորդե՞լ են ձեզ, պատասխանեց՝ անձնական հարց է

Անցյալ տարվա հունիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների գործով այսօր դատարան ներկայացած ոստիկանության նախկին աշխատակից, ներկայումս Վերնիսաժում շների վաճառքով զբաղվող Արկադի Բաղդասարյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը մեկը մյուսից տարբեր էր: Հրապարակվեցին նաեւ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի հետ ճանաչման ներկայացնելու արձանագրությունը, ինչպես նաեւ երկու այլ վկաների հետ առերեսման արձանագրությունները: Վկան լրացուցիչ հարցաքննության ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ են նրա ցուցմունքներում

Ի՞նչ պատահեց Տիգրանակերտում՝ ցեղասպանությունից հետո

Այսօր թուրքական անձնագրային գրասենյակների արխիվներից չնչին գումարով՝ 10-15 դոլարով, կարելի է ձեռք բերել մինչեւ 1895 թվականը հասնող ցանկացածի տոհմածառը: Հրապարակախոս-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ՝ Տիգրանակերտն ապրել է տարբեր՝ հայկական, ասորական բյուզանդական, պարսկական, արաբական, քրդական ժամանակաշրջաններ: Եվ բոլոր ժամանակներում էլ կառուցողների, ճարտարապետների մեծամասնությունը միշտ հայեր են եղել: Տիգրանակերտի հայաշունչ լինելը գալիս է նրա ճարտարապետությունից: Բոլոր տեսակի

Բացվեց Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Կրթօջախի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի անմիջական

Ոստիկանները բռնություն կիրառեցին զոհված զինվորների ծնողների նկատմամբ. epress.am (Տեսանյութ) 

Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները դադարեցվել են

Ծառայողական գործառույթների իրականացման ընթացքում ՀՀ ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամ Արտուր Հարությունյանը 21.12.2014 թ. ՀՀ փաստաբանների պալատից ստացել է թիվ 1842 փաստաբանի արտոնագիրը, սակայն նշված հանգամանքի մասին դիտորդների խումբը չի հայտնել ՀՀ ոստիկանությանը՝ անտեսելով «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի

Ջութակահարների անսամբլը բնակարանում է փորձեր անցկացնում

Ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ջութակահարների անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գեւորգ Աճեմյանը 1958թ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի իր դասարանի 16 սաներից հիմնեց այս կոլեկտիվը: Այն պետական կարգավիճակ ստացավ 1970թ. եւ գործեց մինչեւ իր հիմնադրի կյանքի ավարտը՝ 1998թ.: Այնուհետեւ, պետական կարգավիճակից զրկված կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեց անսամբլի հիմնադրի կինը՝ ջութակահար,

Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար

Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է տվյալ միություններին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն` հետագայում պարտքեր չկուտակելու համար:

«Դեմ առ դեմ». Գուրգեն Եղիազարյան եւ Ռուբեն Մեհրաբյան

Այսօր՝ ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց քաղաքագետ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Թեման՝ ռուս -ամերիկյան հարաբերությունների սրումը Ուկրաինայի հարցի շուրջ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք

Ժիրայր Սեֆիլյանը չպատասխանեց Մանվել Գրիգորյանին

«Մենք լավ էինք անում, որ գնում էինք ու էլի ենք գնալու: Ոչ ոք մեզ չի կարող իր կամքը թելադրել: Մենք ենք որոշում՝ ի՞նչ անել: Ինչպես որ արցախյան պատերազմի ժամանակ ամբողջ Հայաստանից, սփյուռքից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ վազելով հասան Արցախ՝ պաշտպանելու Արցախի հողն ու արցախցուն, այսօր էլ տարբեր կողմերում բնակվող մեր հայությանն ապրիլի 24-ին հրավիրում ենք Երեւան,

«Ոչնչից մեծ աղմուկ է բարձրացել». Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ բարձրացված «սկանդալի» մասին

Ոչնչից մեծ աղմուկ է բարձրացել. այսպիսի բնորոշում են տալիս «Հայելի» մամուլի ակումբի բանախոսները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ բարձրացված աղմուկին: «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը կարծում է, որ ոչ մի արտառոց բան չկա. «Հատկապես որ եղավ բացատրություն, որ Վազգեն Առաջին կաթողիկոսն ուներ այդպիսի հաշվեհամար, այնուհետեւ Գարեգին Առաջին կաթողիկոսն է ունեցել նման հաշվեհամար, այնուհետեւ

Օտարազգի ունկնդիրները Կոմիտասյան պատարագը նկարել ու «յութուբ» են «գցել»

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հունվարի 22-ից փետրվարի 5-ը, «Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով, մեկնարկային համերգային շրջագայություն է ունեցել: Երկու համերգ կայացել է Ֆրանսիայում, երեքը՝ Էստոնիայում, մեկ համերգ էլ՝ Սանկտ Պետերբուրգում: Էստոնիայում «Հովեր» երգչախումբը մասնակցել է «Մուստոնեն ֆեստ» հեղինակավոր փառատոնին, որը էստոնացի հայտնի երաժիշտ Անդրես Մուստոնենի անունով է: Մուստոնենը Hortus Musicus հանրահայտ անսամբլի հիմնադիրն է,

Գալուստ Սահակյան. Մաքսային միությանը միանալու որոշումը չի նշանակում ԵՄ հետ քաղաքական երկխոսության դադարեցում

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած հավասարակշիռ դիրքորոշման համար:

Դեմքի քսուքները պետք է պարունակեն վիտամիններ E, D

Ձմռանը անպայման պետք է դեմքը խնամել

Վերնիսաժի կրակոցների գործով վկային թվացել էր, թե «սալյուտ» է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գոռ Առաքելյանի (Յուվեցի Կարոյի փեսայի՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի), Վալերի Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատարան են այսօր ներկայացել վկաներ, որոնք մասնավորապես ցուցմունք տվեցին անցյալ տարվա հունիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների մասին: Վկա Նորիկ Սարգսյանը, որը գործիքներ եւ պահեստամասեր է

«Ես ուզում եմ եւ կարծում եմ, որ իշխանափոխությունը կլինի մինչեւ ապրիլի 24-ը». Արմեն Մարտիրոսյան

«Մեզ մոտ իշխանափոխության կամ հեղափոխության հիմքերն այնքան շատ են, որ չեմ կարծում ցեղասպանության տարելիցի առիթը պետք է օգտագործվի: Իշխանափոխության գործընթացն այս պահին ռեալ է՝ խորհրդարանական երեք ուժերի ֆորմատով: Բացարձակ չեմ տեսնում, որ այդ գործընթացը կձգձգեն՝ մինչեւ ապրիլի 24-ը: Մինչեւ ապրիլի 24-ը նոր իրավիճակ կլինի»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ավելին, նա

Լեւոն Հայրապետյան. «Ես վիրավորվում եմ, երբ սամբոյում մեր նվաճումները վերագրում են միայն վերջին տարիներին»

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեց ու մեկ առ մեկ թվարկեց այն սամբիստների անունները, որոնք դեռ տասնյակ տարիներ առաջ են աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ու մրցանակակիր դարձել, հաղթել ու պատվո պատվանդան բարձրացել աշխարհի գավաթի առաջնություններում: – Պարոն Հայրապետյան: Ինչպե՞ս եք գնահատում սամբո ըմբշամարտի ներկայիս վիճակը: Նկատի ունեմ եւ մարզական արդյունքները, եւ մարզումային

Ժիրայր Սեֆիլյանի հորդորը Սեյրան Օհանյանին (Տեսանյութ) 

«Մենք շարունակելու ենք մեր իրազեկման գործունեությունը: Առաջիկայում Շիրակի մարզ կմեկնենք, հավանաբար Գյումրի»,- «Զարկերակ» մամուլի ակումբում, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց Հիմնադիր խորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը: Ուժի մեջ է նաեւ Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ին Երեւանում նախատեսված միջոցառումը`«դուրս գալ փողոց եւ տուն չվերադառնալ, մինչեւ ռեժիմից չազատվենք»: «Խառնակչություն չենք անելու, չենք խոչընդոտելու զոհերի ոգեկոչման արարողությանը, խաղաղ գործընթաց է

«Հայկական սահման. Տավուշ». հնարավոր է՞ ներդրումներ կատարել բարձր ռիսկայնության գոտում

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրապարակել է իր անդրանիկ զեկույցը, որը կրում է «Հայկական սահման. Տավուշ» խորագիրը: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մասին տեղեկագիր-զեկույց պատրաստելու շարժառիթներից մեկը Հայաստանի կառավարության ընդունած երկու օրենքներն էին՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»: Շուրջ 50 էջանոց զեկույցում, որը գրվել է դաշտային աշխատանքների

Պարզ քաղաքական հաշվարկ՝ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի խնամիության ու իշխանափոխության միջեւ

Այն, որ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը սկսել են կսմթել իրար, դա վկայում է ԲՀԿ-ՀՀԿ իրական առճակատման մասի՞ն, թե՞ այս ամեն ինչը շոու է՝ այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե դուք շոուի իմաստը բացատրեք ինձ, ես կհասկանամ: Եթե դաշտում լինի մի պայքարող խումբ եւ այդ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկությունը` մանևր

«Դա հենց Ռուսաստանի հետ պայմանավորված բան էր, մանևր, որ տեսեք`Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ինքնուրույն»,-այսօր «ՆՅՈՒԹ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ բանաձևին` հայկական պատվիրակության քվեարկությանը, այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում որոշվեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ինչին հայկական

Ժիրայր Սեֆիլյան. «Ստեփանակերտի ադմինիստրացիան տեղի զոնը նայողներն են» 

«Ստեփանակերտի ադմինիստրացիան առաջնորդվում է գողական օրենքներով, նրանք տեղի զոնը նայողներն են ու հայտնվել է մի ուժ, որը ցանկանում է փչացնել իրենց շեֆին: Մենք ասել ենք`ընտրեք` ԼՂՀ իմիջը, թե Սերժի իմիջը: Իրենք են ընտրել Սերժի իմիջը»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը: Ասուլիսում Սեֆիլյանը պատմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ

Հասմիկ Պողոսյանը քաղաքից բացակայելու պատճառով չի ասմունքել

Մշակույթի նախարարը հարյուրամյակի միջոցառումից դուրս է մնացել Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում նկարահանվել են հատուկ տեսանյութեր, որոնք շատ շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Դրանցում մեր քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատնից» հատվածներ են ասմունքում: Այս նախագծում, սակայն, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (լուսանկարում) բացակայում է: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչու Հասմիկ Պողոսյանը եւս չի ասմունքել

Գորգագործությունը եղեռնից առաջ ու հետո

Գորգագետ Աշխունջ Պողոսյանի տվյալներով, Արեւմտյան Հայաստանում 19-րդ դարին  գորգագործական մշակույթը մեծ զարգացում է ապրել: «Կարպետ», «Ալբերտ Էլիոտ» եւ այլ գորգագործական ձեռնարկությունների ոչ միայն բաժնետերերն էին հայեր, այլեւ աշխատուժը: Աշխունջ Պողոսյանը այսօր «տեսակետ» ակումբում պատմեց, որ եղեռնից առաջ խոշորագույն գորգագործության ձեռնարկություններից մեկը՝ «Մազպանեն», Ուրֆա քաղաքում էր գործում, մոտ 400 աշխատատեղով, այնտեղ նույնպես միայն հայեր էին աշխատում.

Հաստատվել է ՀՀ-ում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2015թ. բյուջեի նախագիծը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031