Օրվա լրահոսը
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, մյուսներին քիչ է վճարում, իսկ շատերին ընդհանրապես չի վճարում:
«Մեր իշխանավորներից ո՞ր մեկը կբացատրի՝ այդ երբվանի՞ց Ղարաբաղը Հայաստան չէ»
Վերլուծելով հունվարի 31-ին Բերձորում կատարված դեպքերը՝ ակամա գալիս ես մի եզրակացության, որ Բերձորի դեպքերը պետք է գնահատել որպես պետական մակարդակով կազմակերպված և իրականացված ահաբեկչություն՝ ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների, այլև ամբողջ հայ ժողովրդի դեմ: Իշխանությունները անում են ամեն ինչ՝ կատարվածի մեղքը Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա բարդելու համար: Հիմնադիր խորհրդարանն անց է կացնում 100-ամյակը առանց ռեժիմի
«Զինադադարի պայմանագիրը կնքել են Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը». Լեւոն Զուրաբյան
«Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, թե ինչպես եւ ինչու կնքվեց զինադադարի պայմանագիրը,թե ինչ իրավիճակ էր 1994-ին: Ես չեմ ուզում դրա մեջ մտնել: Կան պետական անվտանգության խնդիրներ, որոնց արծարծումը վնաս է երկրի համար»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կնքած զինադադարի բիշքեկյան պայմանագիրը դավաճանություն
Եղեռնը հայ կերպարվեստում
«Ոչ մի ժողովրդի հետ տեղի չի ունեցել այնպիսի ողբերգություն, որպիսին մեզ հետ եղավ 1915-ին: Եվ այդ ողբերգությունն ամենատարբեր ձևերով իր արտահայտությունը գտավ նաև հայ կերպարվեստում»,- ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Արվեստաբանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսություն կարդաց՝ տեսաէկրանի օգնությամբ ներկայացնելով հայ անվանի նկարիչների՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող 55 նկարներ, որոնց մեծ մասը
«Մարտիմեկյան վտանգը» Գյումրիում
Գարնան գալուն հայերիցս շատերն ենք սպասում: Գարնանը անհամբեր սպասելու շարժառիթները յուրաքանչյուրիս մոտ տարբեր են: Տնակային ավաններում իրենց գոյությունը մի կերպ պաշտպանող գյումրեցիներն անհամբեր սպասում են, որ դուրս գան ձմեռային մղձավանջից ու արևկող անեն խոնավությունից փտած իրենց կացարանները, հողագործը՝ որ դաշտն ու այգին մշակի, շինարարը՝ իր կիսատ թողած պատը շարի, և այդպես շարունակ: Սակայն գարնան
«Սերժ Սարգսյանի ասած` «առաջ Հայաստանը» չէինք պատկերացնում, որ էս կիզակետն էր»
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը զգացմունքային պահ է որակում մարտական պարգեւները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու Ապրես Զոհրաբյանի եւ Իգոր Մուրադյանի քայլերը: «Իհարկե, չպետք է մոռանալ, որ այդ մեդալները, պարգեւները ժողովրդի երախտիքն է ազատամարտիկներին կամ հասարակական ակտիվ գործիչներին, որոնք մեդալի են արժանացել: Բայց եթե հաշվի առնենք, որ ժողովուրդն այսօր չի տիրապետում իրադրությանը եւ ժողովուրդը չէ իրական գնահատական տվողը այսօրվա կատարվող
Թուրքիայի քաղաքացին Շիրակի դատարանում Հրանտ Դինքին էր մեջբերում (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում խորթ հոր` Թուրքիայի քաղաքացի Էվիլյա Գյուլիշթեքինի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարության ավարտին, սպանվածի քույրն ու եղբայրը սկզբում թուրքերեն, այնուհետ քրդերեն լեզվով սկսեցին բավական բորբոքված հարցազրույց տալ լրատվամիջոցներին: Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ են ասում Ջենգիզ Չալին ու Ֆաթիմա Գյուլիշթեքին, հատկապես որ անընդմեջ լսում էինք Հրանտ Դինքի
«Լեսթերի» մարզիչը հենց խաղադաշտում փորձել է խեղդել մրցակից թիմի ֆուտբոլիստին
Գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնի հերթական անզուսպ արարքը նրա համար աշխատանքի կորստի արժեք է ունեցել: Պրեմյեր լիգայի վերջին հորիզոնականում ընթացող «Լեսթեր» ակումբի ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլը դարձել է «Կրիստալ Փելեսի» հետ հանդիպումը: Գնդակի համար պայքարի արդյունքում լոնդոնցիների կիսապաշտպանը հայտնվել է Պիրսոնի ոտքերի առջեւ ու վերջինը սկսել է խեղդել ֆուտբոլիստին: Հետագայում մարզիչը որքան էլ ցանկացել է
Ազատամարտիկները չպետք է մեդալները վերադարձնեն. Արաբո ջոկատի հրամանատար
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգեւները: Հիշեցնենք, որ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը, որպես դատապարտելու նշան՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Թեեւ այսօր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում հայտնել էր, թե Իգոր Մուրադյանը իրականում
ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները թիմակցին նկարահանել են զուգարանում սեքսով զբաղվելիս
Ֆուտբոլիստը, որի անունը չի հրապարակվում, Մանչեսթերի գիշերային ակումբներից մեկի զուգարանում մինչեւ 30 տարեկան կնոջ հետ զբաղվել է սեքսով: Զուգարանի խցիկի դռան տակից ու վերեւից հեռախոսները ներս խցկելով սեռական ակտը նկարահանել են ֆուտբոլիստի թիմակիցները ու անմիջապես տարածել թիմի ներսում: Ակումբի ղեկավարությունը հետաքննություն է սկսել եւ հրաժարվում է տեղի ունեցածի մասին որեւէ մեկնաբանություն տալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Լեւոն Արոնյանը մնաց 5-րդ տեղում
Երեկ Բադեն-Բադենում ավարտված շախմատի ««GRENKE Chess Classic» գերմրցաշարում Լեւոն Արոնյանը պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Հայաստանի լավագույն շախմատիստը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի է արել մրցաշարի առաջատարներից մեկի՝ գերմանացի Արկադի Նայդիչի հետ: Իսկ հաղթող ճանաչվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-news.ru-ի
Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ
Փետրվարի 10-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման և շփումների ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին և նրանց հուզող հարցերին: Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահն ընդգծեց, որ հայ համայնքը թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Անդրադառնալով Սիրիայի
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն պահանջել էր «Առավոտի» լրագրողի դեմ քրեական գործ հարուցել
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Պողոսյանը մեկ թերթից բաղկացած իր որոշումն էր ուղարկել «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանին: Այդ գրությամբ տեղեկացվել էր, որ մերժվել է լրագրողի դեմ հարուցել քրեական գործ իրավաբան Ռուբեն Լեւի Այվազյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Հանցակազմի բացակայության հիմքով քննիչը մերժել էր քրեական գործ հարուցել: Այս տարվա հունվարի 13-ին
Խորհրդակցություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական վերաբերյալ
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում
«Դադարշիշն էլ էր հայ, բայց հայերի դեմ է կռվել»
ԼՂՀ ոստիկաններին եւ վերնախավին թուրք, թրքաբարո անվանելու մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի այցը Լաթաքիա և Քեսաբ
Փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ ունեցավ տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպեց Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի
Վարդան Դևրիկյան. «Եթե Գրիգոր Լուսավորիչն էլ գար կաթողիկոս դառնար, էլի դժգոհություններ կլինեին»
«Զարմանում եմ, որ մեր հասարակությունը երբեմն սևեռվում է անհեթեթ, հիմնազուրկ հարցերի վրա, մանավանդ, մեր եկեղեցու բնագավառում բազում լուրջ խնդիրներ կան»,-Aravot.am-ի հարցին` արդյոք համոզի՞չ էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով բանկային հաշվի վերաբերյալ Մայր աթոռի պարզաբանումը, Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին սկանդալային քննարկումների
Արտակ Խաչատրյանին առևանգել է դիմակավորված երեք տղամարդ
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ և գործով տուժող ճանաչված Ա.Խաչատրյանը։ Քննությամբ պարզվել
Ո՞վ եւ ինչո՞ւ է մահափորձեր պլանավորել Աչաջրի գյուղապետի դեմ
Չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում
Քրդերի ու եզդիների, նաև հայ փաստաբանների թունդ կռիվ Շիրակի դատարանում (Ֆոտոշարք, տեսանյութ )
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր սկսվեց խորթ հոր` Թուրքիայի քաղաքացի Էվիլյա Գյուլիշթեքինի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը` ազգությամբ եզդի Մայային, նախորդ տարի Թուրքիայում սպանել էր նրա ամուսնու եղբայրը` անչափահաս երեխաների աչքի առաջ: Մաքսիմ Բաքոյան էլ, վերադառնալով
Պերմյակովը կրակելիս խլացուցի՞չ է օգտագործել, թե՝ ոչ. փաստաբանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել. pastinfo.am
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: Միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը
Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի բողոքարկել, բայց չի ընդունում. pastinfo.am
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը: Այս մասին Կարեն Սարդարյանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում: Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով: Հակոբ Հակոբյանն իրեն
Արգիշտի Կիվիրյանին ոստիկա՞նն է վնասել, թե՞ բռնակը. այս հարցն է վիճարկվում
«Հաջորդ դատական նիստին մենք հանդես ենք գալու միջնորդությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու հարցով»,-Aravot.am-ին դատական նիստից հետո տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նշենք, որ այսօր փետրվարի 10-ին ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ա. Մկրտչյան) տեղի ունեցավ Արգիշտի Կիվիրյանի դեմ 24.08.2013-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցված քրեական
Շաքարային դիաբետիկների հնդկական դեղերը կփոխարինեն ֆրանսիականով. (Տեսանյութ)
Էնդոկրինոլոգները նախընտրում են ֆրանսիական դեղամիջոցը
Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն
Փետրվարի 10-ին` Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարում մատուցվեց սրբազան Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկավագներ: Ս.
Հակադիաբետիկ դեղերն այսուհետև ձեռք են բերվելու Ֆրանսիայից
Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերն այսուհետև գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հանրապետության և մայրաքաղաքի առաջատար էնդոկրինոլոգների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված ընդլայնված քննարկման ընթացքում հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին հավանություն է
Հունվարի 30-ից փետրվարի 5 –ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` 232 տղա և 195 աղջիկ
Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41064 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4594 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 823 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` 232
Շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը
Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, և այդ դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով


















































