Օրվա լրահոսը
Ռուստամյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»
«Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում
Հրանուշ Խառատյանը տարաձայնություններ ունի Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար, որը Նախախորհրդարանի արդեն նախկին անդամ է, ապրիլի 24-ին «100- ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն ու շարժումը ընդունելի չէ: «Այո՛, ես տագնապներ ունեմ, կարծում եմ, որ ապրիլի 24-ը վիճարկելի խնդիր է, վիճարկելի օր է: Հիմնադիր խորհրդարանի անդամներն ունեն փաստարկներ, դրանց մեջ կան շատ սթափ փաստարկներ, բայց իրենց որոշ փաստարկների դեմ ունեմ իմ առարկությունները»,-
Ռուս փորձագետը Հայաստանում հակառուսական սադրանքներ է նկատում. Vestnik
«Վեստնիկ Կավկազա» խմբագրական խորհրդի պետի տեղակալ, Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւը «Վեստի» ռադիոկայանի «Նաչալո» հաղորդման ընթացքում ասել է, որ հունվար ամսին ԵԽԽՎ-ում Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ քվեարկությունից հրաժարվելը Հայաստանում առաջացրել է հակառուսական տրամադրություններ: Ըստ «Վեստնիկ Կավկազա»-ի՝ հաղորդավար Գեորգի Սարալիձեն հիշեցրել է, որ Հայաստանի պահվածքը հակասում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին: Հաղորդավարը նաեւ հավելել է,
Կարեն Դուրգարյանը՝ Կոնսալեսի համերգի հանվելու մասին. «Ես չեմ պաշտպանվում»
Ըստ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի, Կոնսալեսը պատրաստ չի եղել հանդես գալու համար
Արցախում մեծ ակնկալիքներ ունեն Ռուբեն Վարդանյանի հիմնադրամից
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա
«Պարոն Ծառուկյանը չի թաքցնում իր սերտ կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս Պուտինի աշխատողն է» (Տեսանյութ)
Տիգրան Խզմալյան- Գառնիկ Իսագուլյան թեժ բանավեճը
Ռուս զինվորականը հերքում է Պերմյակովի մասին «Լայֆնյուզի» տարածած տեղեկատվությունը. chita.ru
Անդրբայկալյան զորամասի հրամանատարի տեղակալ Սերգեյ Գուրուլեւը ռուսական «Չիտա» գործակալության թղթակցի հետ զրույցում հերքել է Գյումրիում 7 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի առողջական վիճակի մասին «Լայֆնյուզ»-ի իր անունից տարածած տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ «Լայֆնյուզ» գործակալությունը, հղում կատարելով Գուրուլեւին, հաղորդել էր, որ Պերմյակովը հոգեբանի ուղեգրով բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա, ենթադրաբար, ամեն ամիս հետազոտություն
Հիմնադրվել է «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը»
Փետրվարի 7-8–ին Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ առաջին համառուսաստանյան հայկական երիտասարդական հասարակական կազմակերպության` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» հիմնադրումն ու շնորհանդեսը: Համատեղ գործունեության ռազմավարության վերլուծությանը նվիրված ֆորումի երկօրյա աշխատանքը ցույց տվեց, որ միասնական կազմակերպության շրջանակում ավելի սերտ և համախմբված գործունեությունը կուժեղացնի հայ համայնքի աշխատանքի արդյունավետությունն ընդհանրապես: Կազմակերպության ստեղծման նախաձեռնողները հանդիսացան մի շարք
Գառնիկ Իսագուլյան- Տիգրան Խզմալյան բանավեճի առաջին փուլն անցավ խաղաղ
«Ազգային անվտանգությունը լրջորեն վտանգված է, եթե դրանով սկսում են զբաղվել արվեստագետները»,- «Նյութ» մամուլի ակումբում այսօր իր խոսքը հեգնանքով սկսեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա գնահատականներով, Հայաստանն այսօր մտել է մի շատ լուրջ գործընթաց, որն աշխարհում եւ տարածաշրջանում բնութագրվում է շատ բուռն զարգացումներով, որոնցից առանցքայինը մեր ազգային անվտանգության առանցքային համակարգի փոփոխությունն է`կապված տարածաշրջանում ռուսական կայսրության նահանջով եւ
Փաստաթղթերը կեղծելու դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատակիցների կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պատիժը կրում է բաց տիպի գոտում և իրավունք ունի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս գալ աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկին
Արտակ Խաչատրյանի անվտանգությունից ելնելով՝ նոր մանրամասները չեն հրապարակում
Արտակ Խաչատրյանի թոքերի դրենաժավորումը շարունակվում է
Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում կատարված փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք: -2015թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրվում է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը, որի տարեկան արժեքը
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի
Հակաարևմտյան տրամադրությունների շեշտակի աճ Ռուսաստանում. «Ազատություն» ռադիոկայան
«Լևադա» կենտրոնը հրապարակել է իր հերթական հետազոտության արդյունքները:
Ադիբեկյանը հիշեց Ծառուկյանի սպառնալիքը՝ «Կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ». (Տեսանյութ). «Ա1+»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ Հայաստանում միշտ էլ սպանություններ, ծեծ եւ նմանատիպ այլ երեւույթներ եղել են, սակայն այսպիսի մեծ հնչեղություն չի ստացել։ Նրա խոսքերով՝ պարզապես հունվար ամսին տեղի ունեցած դեպքերը մեծ հնչեղություն ստացան, քանի որ վակումային շրջան էր եւ իրադարձություններ չկային։ Պարոն Ադիբեկյանը ավելացնում է, որ եթե սահմանին պատերազմ լիներ, այդպիսի դեպքերին ուշադրություն չէր
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ
Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին
«Եթե կարող են մարդկանց 90 տոկոսին ծեծելով վախեցնել, ուրեմն молодец». ձեռներեց
«Կոչ եմ անում ուժային կառույցներին արագ բացահայտել Արտակ Խաչատրյանին ծեծելու դեպքը, իսկ եթե Արտակով մեզ վախեցնելու նպատակ ունեն, ասեմ՝ մենք մեր երկրում ենք ապրում, ես այս երկրի տերն եմ ու բացի ինձնից Հայաստանում մարդկանց 90 տոկոսը առեւտրով է զբաղվում, ու եթե կարող են մարդկանց 90 տոկոսին ծեծելով վախեցնել, ուրեմն մոլոդեց: Բայց թող իմանան՝ մենք վախեցողը
Ժիրայր Սեֆիլյանը ԼՂՀ վերնախավին անվանել է թրքաբարո. (Տեսանյութ)
Ողջ հարցազրույցի ընթացքում, խոսելով ԼՂՀ իշխանությունների մասին՝ նա գործածել է «հակառակորդներ» բնորոշումը: Նախախորհրդարան
ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել քննիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերը
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու դիմումի վերաբերյալ, որի արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստացվել էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանի դիմումը՝ քննիչի և հոգեբուժարանի բաժնի վարիչի կողմից կաշառք
Տեղումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ
Ըստ նախնական կանխատեսումների` երաշտային գարուն չի լինի
Սպանված կուրսանտի հոր իրավահաջորդը. ներգրավվեց փաստաբան
Այս տարվա հունվարի 29-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համածառայակիցների կողմից դաժանաբար սպանվեց Հայկազ Բարսեղյանը: Համածառայակիցները բռնել էին ննջասենյակում պառկած Հայկազի ոտքերն ու ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա կախել նրան: Aravot.am-ի տեղեկություններով, այսօրվանից այս գործով ներգրավվեց փաստաբան Գարիկ Գալիկյանը: Նա Հայկազի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է:
Արդյո՞ք Պերմյակովը կփոխանցվի ՀՀ իրավապահներին. «Չորրորդ իշխանություն»
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից մեկը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանը, «ՉԻ»-ին հայտնեց, որ շրջանառվող հիվանդությունը Պերմյակովի մեղսունակության հետ կապված հարցի պատասխանը չի կարող տալ։ – Պերմյակովի նախկինում ունեցած հիվանդությունը չի զրկում նրան մեղսունակ կամ անմեղսունակ լինելու տարբերակից։ Դա կորոշվի դատահոգեբանա-հոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությամբ, թե կոնկրետ այս հանցագործությունները կատարելիս ինքը եղե՞լ է մեղսունակ, թե ոչ։
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց «Հայք» միության անդամների հետ
10 փետրվարի 2015թ., Երեւան: Սույն թվականի փետրվարի 8-ին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հանձնախմբի հերթական նիստը , որին ներկա էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ողջունելով երիտասարդներին՝ Հովհաննիսյանը կոչ արեց լինել առավել ակտիվ, քանի որ հասունացել է միասնական պայքարի ժամանակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 164 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 136-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 37 հեռախոսազանգ, որոնցից 32-ին լուծում է տրվել, իսկ
Տնտեսական համագործակցության մասին հրամանագրեր են ստորագրվել
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու և ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. 1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր
«Մի քանի սերունդ ճանապարհորդել է Զորի Բալայանի ստեղծած իրապատում տարածքում»
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Ձեր կյանքն ու գրական հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի քանի սերունդ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հաշվի առնելով վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ձյան առատ տեղումները, որոշ ավտոճանապարհներին անբավարար տեսանելիությունը, սաստիկ քամիները, ինչպես նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տրանսպորտի
Մի բացահայտված ահաբեկչության պատմություն. «Չորրորդ իշխանություն»
Ենթադրենք՝ իշխանությունները ճիշտ են ասում, իրենք այս ամենի հետ հեչ կապ չունեն։ Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում գործում է ինչ-որ հանցավոր խումբ, որը օրը ցերեկով Երեւանի կենտրոնում դիմակավորված ու ավտոմատներով զինված հարձակվում է մարդկանց վրա, առեւանգում ու ժամերով ծեծում, ընդ որում՝ այդ հանցագործությունը հանգեցնում է ներքաղաքական ցնցումների (այսինքն՝ խաթարում է կայունությունը եւ դրանով իսկ
ՀՀ ԿԳՆ. Հայաստանի լավագույն բուհերից մեկը հայտնվում է ոչ շահեկան լրատվական հոսքերում, որն առաջին հերթին վնասում է ուսումնական հաստատության հեղինակությանը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ: Նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս ուսումնասիրում են խնդիրը, որի արդյունքների մասին կտեղեկացվի երկու կողմերին: Միաժամանակ, նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում, որ հերթական անգամ Հայաստանի երբեմնի լավագույն բուհերից մեկը հայտնվում է իր համար


















































