Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեվանում եռյակ տղա է ծնվել

Արարատը, կարծես, զգում էր եռվորյակ եղբայրների ծնունդը

Ավտոմաքսատուն. Նորամուծություններ` ԵՏՄ անդամակցության շրջանակում

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, համաձայն նոր կարգի՝ Հայաստանում մշտապես բնակվող անձանց կողմից ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի` ՀՀ-ում գտնվելու ժամկետային սահմանափակումներ չեն գործում: Իսկ ԵՏՄ անդամ այլ երկրներում մշտապես բնակվող անձանց կողմից ներմուծվելու դեպքում

Դեսպան Մարգարյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Փետրվարի 6-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրաքի հետ: Քննարկվեց հայ-բելգիական հարաբերությունների խորացմանը, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը, միջազգային ասպարեզում գործակցությանը, Բելգիայի հայ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, երկու երկրների արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև սերտ շփումների բարենպաստ ազդեցությունը միջպետական

Կարինե Աճեմյան. «Ադրբեջանը պատշաճ կերպով չի ներկայացել Եվրանեսթի գագաթաժողովներին»

«Վերջին երկու տարում այնքան ոչ կառուցողական են եղել Ադրբեջանի` նաև այդ ձևաչափով աշխատանքները, որ դա զարմանալի չէ»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանցի գործընկերոջ այն կարծիքը, թե իրենց համար «Եվրանեսթում» Հայաստանի նախագահությունը անընդունելի է, այսպես պատասխանեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի «Եվրանեսթ» հայկական պատվիրակության անդամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նշենք, որ «Եվրանեսթի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Սպիտակի ոլորաններում ծանրաքաշ մեքենաներ են արգելափակվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում սաստիկ բքի և առատ ձյան պատճառով 2 ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել են, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և

ԱՄՆ-ի նոր դեսպան. «Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է». «Ազատություն» ռ/կ

Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում: Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ: Ըստ Հայաստանում

ՕԵԿ-ը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քաղաքական խորհրդի որոշմամբ Կոտայքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ է նշանակվել Արթուր Միսակյանը, իսկ Գեղարքունիքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ՝

Վահե Էնֆիաջյան. «Մենք չենք նահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ»

ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Այս կարգախոսն էր այսօր միավորել հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին իրենց ձայնը բարձրացնելու կատարված ոճրագործության դեմ: Հազարավոր մարդկանց միասնականությունը վկայում է, որ երկրում առկա անպատժելիությունն այլևս հանդուրժել հնարավոր չէ: Այն ազգային խնդիր է, ոչ թե կուսակցության կամ սոցիալական խմբի խնդիր, և այն, որ այսօր բողոքի

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը ճանաչվել է տուժող

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնակայանի քննչական բաժնի քննիչ Գ.Նահապետյանի որոշմամբ տուժող է ճանաչվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը: Մինչ այդ, նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, եւ դատական գործընթացն էլ , որն ընթացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կապված էր ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի

Քննությամբ պարզվել է, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին. արարքը որակվել է սպանության փորձ

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի,

Փետրվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝   Փետրվարի 10-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 10-ին լեռնային շրջաններում զգալի, 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:     ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն  

Ի. Տոնոյան. Այս ամենի միակ մեղավորը քաղաքական ղեկավարությունն է. zham.am

«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ դրանից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: zham.am-ն այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի

Գողություն՝ «ՊրոԿրեդիտ Բանկից» (տեսագրություն)

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է քաղաքացին մատների ճկուն շարժումներով հափշտակում գումարը:

Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող. Քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող, և փետրվարի 9-ին քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար (բժիշկների հավաստմամբ՝ ավելի վաղ նա ի

Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը նշանավորվեց նոր գրքի լույս ընծայմամբ

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գրքի շնորհանդեսը: Ինչպես նշեց գրքի հեղինակը, տարբեր պատճառներով Վահան Տերյանի կենսագրության բազմաթիվ մանրամասներ պահվել են յոթ փակի տակ, իսկ ստեղծագործություններն ամբողջությամբ չեն հրապարակվել: Այս գրքում տեղ է գտել հայ սիրված գրողի 6

Հերացի փողոցում ավտովթարներն ու խցանումներն անպակաս են

Հերացի փողոցում վթարների հիմնական պատճառը ծննդատան հարեւանությամբ գտնվող հետիոտնային անցումն է: Փողոցը անցումով հատող քաղաքացիներին ճանապարհ տալու համար վարորդները կտրուկ արգելակում են՝ միմյանց հետեւից «ուտելով» հարվածներ: Ընդամենը մի քանի մետր այն կողմ վերգետնյա անցում կա, որը կառուցվեց այս ծանրաբեռնված փողոցը հատող քաղաքացիների անցուդարձն անվտանգ ապահովելու համար, սակայն Ճանապարհային ոստիկանության կողմից հետիոտնային անցումն այդպես էլ «չապամոնտաժվեց»:

«Հնարավոր սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա». Հովիկ Աբրահամյանի արձագանքը. Tert.am

«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ ինքն ակնկալում է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, այլապես «դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք

U21 Հայաստանի հավաքականի խաղացանկը հաստատվել է

Նիոնում կայացած ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունից հետո, որի արդյունքով «E» խմբում Հայաստանի մրցակիցները լինելու են Դանիան, Ռումինիան, Ուելսը, Բուլղարիան եւ Լյուքսեմբուրգը, ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է խմբի` արդեն հաստատված խաղացանկը: 16.16. 2015` Ռումինիա-Հայաստան 08.09. 2015` Հայաստան-Ռումինիա 09.10. 2015` Բուլղարիա-Հայաստան 13.10. 2015` Հայաստան-Լյուքսեմբուրգ 13.11. 2015` Ուելս-Հայաստան 17.11. 2015` Դանիա-Հայաստան 29.03. 2016` Հայաստան-Դանիա 06.09.2016`

Սամվել Բալասանյանը վախենո՞ւմ է անհանգստացնել Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Մի քանի օր առաջ Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու ամենաակտիվ անդամը` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, լքել է նիստերի դահլիճը: Պատճառը եղել է այն, որ ավագանու անդամները դեմ են եղել նրա` Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձի նախագիծը օրակարգ մտցնելուն: Ուղերձում գրված է. «Հարգելի պարոն Սարգսյան, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ

Մասնագետը`ալյուրի հարստացման մասին. «Կաթը երկաթով հարստացնելուց հետո երեխաների մահվան դեպքեր են գրանցվել»

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի` մեծ դժգոհություն առաջացրած նախագիծը:

«Կարող է վաղը ստացվի»

«Առավոտը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ Դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18թթ. նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. «Ոչ, մտավախություն չունեմ»: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Քայլերը որոշում ենք միասնաբար»: Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովին Գագիկ Ծառուկյանը, որ եթե իշխանությունը տեղի չտա,

Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները ԵՄ-ին արժեցել են 21 միլիարդ եվրո

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիությանը արդեն 21 միլիարդ եվրո են արժեցել: Այս մասին, ըստ ռուսական TASS գործակալության, այսօր Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իսպանիայի թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն: Իսպանացի նախարարը, մասնավորապես, ասել է. «Պատժամիջոցները բոլորին բավականին վնաս են հասցրել: Այս պահին Եվրամիությունը արտահանման անկման պատճառով կորցրել է

2014 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված բոլոր որոշումներն ու կարգադրությունները կատարված են

Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 164 և 37 հեռախոսազանգ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ բարձրացված հարցերից 168-ը համապատասխան լուծում կամ պատասխան են ստացել: Եվս 33 հարց ուսումնասիրման և կատարման ընթացքում է: Քաղաքապետի կողմից 2014 թվականի

Ռուստամ Գասպարյան. «Ժողովուրդը պետք է հեռացնի Սերժ Սարգսյանին, ուրիշ ելք չկա»

ԲՀԿ պատգամավորը պնդում է, որ ՀՀԿ-ն էլ է կողմ իշխանափոխության, բայց վախենում են ասել:

Հանձնարարվել է ուսումնասիրել գովազդային վահանակների սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել մայրաքաղաքում տեղադրված գովազդային վահանակների՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանությունն ու, ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հնարավորին սեղմ ժամկետում վերացնելով առկա թերությունները: «Ընդամենը մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեց մայրաքաղաքում արտաքին գովազդի դաշտում յուրօրինակ մշակույթի ձևավորման, այդպիսով նաև գովազդային վահանակների արդիականացման ուղղությամբ:

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia  

Վարչական արձանագրություններ՝  բացօթյա ապօրինի առևտրի և ապօրինի շինարարության համար

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 10 արձանագրություն է կազմվել: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով էլ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին

Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ազատամարտիկների հետ

Հայ զինվորի կողքին լինելու, նրան ոգեշնչելու ու հայրենի երկրի սահմանները պաշտպանելու առաքելությամբ ավելի քան 5000 անդամ ունեցող «Երդվյալ ազատամարտիկների» միության 150-ից ավելի ներկայացուցիչներ պատրաստվում են ճանապարհ ընկնել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վերջին շրջանի լարվածությունն ու սահմանային միջադեպերն առաջին գծում կռված հերոսներին պարտավորեցնում են կրկին լինել սահմանին ու թշնամուն հասկացնել, որ հարկ եղած դեպքում պատրաստ են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031