Օրվա լրահոսը
«Ֆեյքերն» ու դյուրահավատ օգտատերերը
Ինչպե՞ս տարբերել՝ հեղինակն իրակա՞ն է, թե՞ կեղծ Մենք՝ լրագրողներս, պարտավոր ենք ստուգել փաստերը: Այսինքն՝ եթե, ենթադրենք, ինչ-որ մեկը տեղեկատվություն է տարածում, որ այսինչ բանկը միաձուլվում է այնինչ բանկի հետ, պետք չէ ագահ ձկան նման կուլ տալ այդ խայծը եւ միանգամից դնել քո կայքում կամ քո թերթի էջերում: «Մի րոպե,- կմտածի քիչ թե շատ փորձառու լրագրողը,-
102-րդ ռազմաբազայի արյունոտ հետքը (տեսանյութ)
Գյումրիյում տեղի ունեցած ողբերգական դեպքերը բոլորիս համար առիթ հանդիսացան, որպեսզի մենք վերհիշենք այդ քաղաքում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ծառայողների կողմից կատարված մահացու ելքով այլ դեպքերը: Տեսանյութում քննարկված են 1999, 2013 և 2015 թվականի մահաբեր դեպքերը, որոնց արդյունքում սպանվել է Հայաստանի թվով 11 անմեղ քաղաքացիներ (այդ թվում 4-ը` անչափահաս), ինչպես նաև բարձրացված են մի շարք
Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետեւ ժողովրդին փողոց դուրս բերո՛ղը չկա. «Չորրորդ իշխանություն»
Որովհետեւ իշխանափոխություն իրականացնելն այլ բան է, իշխանափոխությունից հետո երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը՝ բոլորովին այլ բան:
Սգո օր հայտարարելու մշակույթը Հայաստանում եւ այլուր
Հունվարի 12-ին գազանաբար սպանվեց Ավետիսյանների ընտանիքը՝ վեց մարդ: Հունվարի 19-ին մահացավ նույն սպանդի ժամանակ անմարդկայնորեն խոշտանգված Սերյոժա Ավետիսյանը: Յոթ անմեղ զոհ: Հայաստանում այդ կապակցությամբ պաշտոնապես սուգ չհայտարարվեց, թեեւ սգում էին բոլորը: Սուգ չհայտարարվեց անգամ դեպքի վայրում՝ Գյումրիում: Փոխարենը կառավարական մակարդակներից հայտարարվեց՝ «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»: Այդ մշակույթի փնտրտուքները մեզ տվեցին հետեւյալ արդյունքները: Հայաստանի Հանրապետությունում՝ անկախության
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոց իրացնողը և կալանավորվել
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քաղաքացի Երվանդ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 300 փաթեթներում` յուրաքանչյուր փաթեթում 0.7 գրամ, 2014թ. օգոստոս ամսին մոտ 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով վաճառելու
«Բագրատ տուր»-ի տնօրենը՝ իր տան դարպասից կախված նռնակի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը ասաց, որ եթե իմանար, թե ով է հունվարի 20-ին իր տան դարպասից նռնակ կախողը, ապա անձամբ կպատժեր նրան։ Ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության՝ երեկ՝ ժամը 06.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից կախված է Ֆ-1 տիպի մարտական
«Ինքը միայնակ ոչինչ չէր կարող անել, եթե իրեն չուղղորդեին սահման». «Հայկական ժամանակ»
Պերմյակովը կա՛մ հայտնաբերվել է հայ իրավապահների կողմից եւ հանձնվել ռուսներին, կա՛մ նրան հատուկ հնարավորություն են տվել դեպի սահման գնալու, որպեսզի այնտեղ իրենց ծառայակցին ձերբակալեն ռուս սահմանապահները։
Հարգելի՛, իրապես հոգսաշատ քաղաքացիներ, ձեր պահանջները երեկ հնչեցնելը, մեղմ ասած, տեղին չէր. «Ժողովուրդ»
Գյումրեցիներն այս օրերին իրենց անկոտրում կամքի շնորհիվ կարողացան անգամ ՌԴ իշխանությունների տրամադրվածությունը փոխել եւ, փաստորեն, պաշտպանում են մեր բոլորի պատիվը։ Մինչդեռ երեկ՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի օրը, Երեւանում ՀՀ նախագահի նստավայրի առաջ բոլորովին այլ պահանջներով ակցիաներ էին։ Չգիտես ինչու՝ «Նաիրիտի» աշխատակիցները չէին կարողացել եւս երկու օր սպասել, ապա միայն հերթական անգամ հավաքվել նախագահականի առաջ: Նույնը եւ
Դատն ավարտվեց. 860 կգ հերոին տեսակի թմրանյութը ենթակա է ոչնչացման
Ավթանդիլ Մատեաշվիլին դատապարտվեց 17 տարվա, իսկ Օսման Ուղուրլին` 19 տարվա ազատազրկման:
Եթե ռուսները փոքր-ինչ համոզված լինեին, որ Պերմյակովը հավաքագրված մեկն է… «Հրապարակ»
Ախր շատ ծիծաղելի է մայդան սպասել մի երկրից, որի ԱԺ-ն 99 տոկոսով կողմ է հայ-ռուսական միասնությանը։
Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն
Ավանդույթը կարելի է ներդնել, եթե հանրությունն ու իրավիճակը պահանջում են. «Ժամանակ»
Իշխանությունների այն բացատրությունը, թե Գյումրիի դեպքերից հետո սգո օր չհայտարարվեց, որովհետև Հայաստանում նման ավանդույթ չկա, իսկապես հիմարություն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Գայանե Շագոյանը: «Այլ բնութագրում չեմ կարողանում գտնել, որովհետև մի ավանդույթ, որը բավականին հստակ և կայուն գործող է, դա, կարծես թե, հենց, հիշատակման և սգո օրերի արարողություններն են: Հայ ժողովրդի պատմությունն
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:
Հապաղումը պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով. «Հրապարակ»
Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, վարչապետին, Վեհափառին ու մյուսներին մեկնել Գյումրի, մասնակցել անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությանը, լինել ժողովրդի կողքին, սգո օր հայտարարել, արժանապատիվ սգալ ողբերգությունը։ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կասկած չունի, որ այդ հապաղումն ուղղակիորեն պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով։ «Ռուսաստանի վարքագծի հետ էր կապված, քանի դեռ Ռուսաստանի արձագանքը չկար, մեր իշխանությունը քայլեր չէր ձեռնարկել։
«Մեզ համար մեծ նշանակություն ունի մեր ազգային արժանապատվությունը». Վազգեն Մանուկյանը Գյումրիի դեպքերի մասին
vazgenmanukyan.am. – Պարոն Մանուկյան, Գյումրիում տեղի ունեցածն այնքան անմարդկային ու անտրամաբանական էր, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում սպանության դրդապատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում գտնել և տարբեր, անգամ ծայրահեղ ենթադրություններ են անում: Ըստ Ձեզ, դա սովորական հանցագործությո՞ւն էր, թե կանխամտածված ու ծրագրված գործողություն: Եվ արդյոք կարելի՞ է այստեղ արտաքին հետք փնտրել: – Իսկապես, շատ անմարդկային ու
Դուրս գանք զոհի կարգավիճակից
Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Թվում է, թե հարցը տարօրինակ է հնչում: Ոչ ոք չի ցանկանում հայտնվել զոհի կարգավիճակում, բայց ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ. «Կլինի ռուսաստանյան դատավարություն». ԳԱԼԱ
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին: -Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կկատարվեն սեղմ ժամկետներում
ՀՀ Արմավիրի մարզը ևս սգում է գյումրեցի փոքրիկի մահը
Այսօր Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մոմավառության և հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորականի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը իրենց մասնակցությունն ունեցան մարզային իշխանությունները, տարբեր կառույցներ ու կազմակերպություններ, ինչպես նաև ուսանողներ ու բազում
Հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով
Հունվարի 20-ին, ժամը 15.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի սենյակներից մեկում, հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և փրկարարական ջոկատը սակրավորներով: Պարզվել է, որ շենքի 5-րդ
Հոգեհանգստի կարգ՝ Ավետիսյանների հիշատակին. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ազատության հրապարակում մոմավառությունը շարունակվում էր
Սուրբ Նշան եկեղեցում կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի կարգը. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ժամը 16.40-ի սահմաններում, երբ Գյումրու ռուսական ռազմաբազայում երկու երկրների ՝ ՀՀ և ՌԴ քննչական կոմտեների ղեկավարները խորհրդակցություն էին անցկացնում Վալերի Պերմայկովի գործը համատեղ քննելու մեխանիզմ մշակելու մասին, հարյուրավոր գյումրեցիներ և հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ սպասում էին փոքրիկ Սերյոժայի Գյումրի տեղափոխմանը: Գյումրու կենտրոնում քայլելու տեղ չկար. այստեղ էր ՀՀ
Լրագրողները փակեցին Աղվան Հովսեփյանի ավտոշարասյան ճանապարհը՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել Պերմյակովի գործից. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազամաբազա այցելեցին ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարները: Վերջիններս մոտ 3 ժամ մնացին ռազամաբազայի ներսում, որտեղ պահվում է Վալերի Պերմյակովը: Երբ դուրս եկան, լրագրողները կանգնեցին ավտոշարասյան դիմաց՝ փակելով նրանց ճանապարհը: Լրագրողները պահանջում էին, որ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը որոշակի մանրամասներ ներկայացնի այս գործից, սակայն մեքենայից դուրս
Բրյուսելում կայացել է Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը
Հունվարի 20-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակազմի ղեկավար կունենա
ՀՀԿ-ական Արմեն Շահնազարյանին նոր պաշտոն կտան
Թուրքիայի վարչապետ. «Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրավման հետեւում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն». News.am
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով եւ մտքերով


















































