Օրվա լրահոսը
ՀԵՀ-ն ընտանի կենդանիներ նվիրեց 12 զավակ ունեցող ընտանիքին
Կովն ու խոզը, որ հատկացրել է հիմնադրամը, կօգնեն, որպեսզի կարողանանք մեր հոգսը թեթևացնել:
ԵԽ. հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է
Հունվարի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Այն գլխավորում էր Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին: Եվրախորհրդի ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, և սա նրանց առաջին հանդիպումն էր ՏԿԱԻ նախարարի հետ: Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանը
Մովսես Հակոբյանն ու Անջեյ Կասպշիկը՝ ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ
Հունվարի 19-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Դիմանկար-Մոնթե Մելքոնյան
Դարերի ընթացքում հայ ժողովուրդը հերոսների մի աստղաբույլ է տվել և Մոնթե Մելքոնյանը (Ավոն) բացառիկներից մեկն է, ով ոչ միայն հերոս է, այլ՝ հերոսների հերոս… Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ պատերազմներ է տեսել, անցել է տարատեսակ մացառուտներով ու քարքարոտներով, կրել է անասելի տառապանքներ, տվել է միլիոնավոր զոհեր և արյան գնով հասել մինչև մեր
Սուքիաս Ավետիսյան. Չարժե սգո օր հայտարարել
Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ բոլոր ղեկավարները պետք է գնային Գյումրի
ԻՊ գրոհայինները ֆուտբոլ դիտելու համար 13 անչափահասի են գնդակահարել
«Իսլամական Պետության» գրոհայինները ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք-Հորդանան (0:1) հանդիպումը դիտելու համար Իրաքի Մոսուլ քաղաքում 13 անչափահասի են գնդակահարել: Կազմակերպության գաղափարախոսները համարել են, որ մարզական խաղեր դիտելը հանցագործություն է, որը պետք է պատժվի մահով: Ազգայնամոլները 13 երեխաներին մեղադրել են կրոնական օրենքները խախտելու մեջ եւ նրանց գնդակահարել գնդացրով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Lenta.ru-ի
«Բանդա 2-ի» գործով դատախազը «պաշտպանեց» դատավորին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը չհասցրեց վկաների հարցաքննությունը սկսել, քանի որ «Բանդա 2-ի» գործով ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հանդես եկավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Պաշտպանը ասաց, թե դատավորը իր հարցերի միջոցով այնպես է ուղորդում վկաներին, որ նրանք հարմարեցնում են իրենց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Պաշտպանը վկայակոչեց նախորդ
«Տարօրինակ է, որ ՌԴ նախագահը ներողություն է խնդրում, նոր մեր իշխանավորները սկսում են ցավակցել». Իսագուլյան
Այսօր Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում Գյումրիի սպանդից տուժած Ավետիսյանների ընտանիքի վերջին փոքրիկի՝ Սերյոժայի հիշատակին ԲՀԿ-ականների հետ մոմավառության էր մասնակցում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմա բավականին բարդ է որեւէ գնահատական տալ Գյումրիի դեպքերին. «Նախ պետք է հետաքննությունն ավարտվի, իրենք տան իրենց եզրակացությունը, որից հետո նոր միայն կարելի է
Մեկնարկում է նախկին ոստիկանապետի եւ քննչական բաժնի պետի նախկին տեղակալի դատը
Նրանք մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ
Ոստիկանական լրացուցիչ ուժերը Գյումրի են տարել՝ փոքրիկ Սերյոժայի մահվանից հետո կարգուկանոն պահելու համար
Աբովյանի եկեղեցում Գյումրիի սպանդից տուժած փոքրիկ Սերյոժայի հիշատակին մոմավառությունից հետո ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց քաղաքական ուժերին, գործիչներին, որ յուրաքանչյուր հայտարարություն անելիս չափազանց զգույշ լինեն. «Բոլորը գիտեն, որ ժողովուրդը դժգոհ է, բորբոքվածություն կա մարդկանց մեջ, ուրեմն պետք է հաշվի առնել այդ ամեն ինչը եւ հայտարարություններ անելիս զգուշավորություն ցուցաբերել»: Հարցին՝ խնդիրը հուզմունքի
Սուքիաս Ավետիսյան. «Ցանկացած պատիժ Պերմյակովի համար քիչ է» (Տեսանյութ)
Սուքիաս Ավետիսյանը չի բացառում, որ երկու վճիռ կկայացվի
Ցեղասպանություն Գյումրիում` Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին (Տեսանյութ)
«Դա ոճրագործություն էր, եղեռնն ինչպե՞ս է եղել: Այն ժամանակ էլ է չէ՞ այդպես եղել, հանկարծ անզեն մարդկանց մոտ մտել են ու այդպես բոլորին կոտորել»,- Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածի մասին ասաց Ազատության հրապարակում սկսված մոմավառության մասնակից մի քաղաքացի: Նրա խոսքով, Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը նույնպես եղեռն էր. «Գյումրին փոքրիկ քաղաք է, այդ
Թոշակառուներ ունենք, որոնց օրական 800 դրամ էլ բաժին չի ընկնում
Ցրտահարության պատճառով 13 տոկոս բերքի կորուստ ենք ունեցել
ՀՀ ԳԱԱ-ն անընդունելի է համարում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ
2015թ-ի հունվարի 16-ին` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության ընդլայնված նիստում, քննարկվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ, որն արտացոլված է «Голос Армении» թերթի 2014թ-ի դեկտեմբերի 22 համարի «Национальная академия наук: вчера, сегодня, завтра» հոդվածում: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս
Երեւանցիներն արտասվում են Ավետիսյանների համար, բառեր չեն գտնում իրենց վիշտը արտահայտելու (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից երեւանցիները Ազատության հրապարակում սգում են Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի` փոքրիկ Սերյոժայի մահը: Քաղաքացիները մոտենում են Սպենդիարյանի անվան բալետի եւ օպերայի թատրոնի աստիճանահարթակին, մոմեր վառում եւ արտասվում են: Շատերը նույնիսկ չեն կարողանում խոսել ու արտահայտել իրենց վիշտը: Իսկ թատրոն տանող աստիճանահարթակին վառվող մոմերից բացի, մանկական խաղալիքներ են, Սերյոժայի ու
Սարգիս Հացպանյան. «Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ուղղակիորեն կապված է Պուտին-Էրդողան հանդիպման հետ»
Էրդողան-Պուտին հանդիպումը, ըստ պրն Հացպանյանի, ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ակնկալիքները, աշխուժությունը մեղմացնելու նպատակ ունի
Փոքրիկ Սերյոժան 7 օր մեր խաղաղության երաշխավորն էր
Ուղիղ մեկ շաբաթ կյանքի ու մահվան հետ պայքար էր տալիս 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որի ծնողներին, քույրիկին ու տատիկ-պապիկին եւ հորաքրոջը հրազենով սառնասրտորեն սպանել են Գյումրիում հունվարի 12-ի առավոտյան: Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար այս պահին կալանավորված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովը. նա խոստովանել է սպանությունը. թե իրականում ինչ է կատարվել՝ դեռ պետք
ՀՅԴ. «Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի»
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 9-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը։ Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը։ Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած
ՀՀԿ խմբակցություն. «Վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում»
ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում: Այս օրերին մեր ժողովուրդը իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն: ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի:
Կան տեղեկություններ, որ Գյումրի է ժամանելու Սերժ Սարգսյանը (ֆոտոշարք)
Ոստիկանները փակել են Սուրբ Նշան եկեղեցու բակը
Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման սկզբում Նախագահը եւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը: Նախագահ Սահակյանն ընդգծել է այս
Քյարամ Ամոյանին բերել են դատարան, մորը ճանաչել ներկայացուցիչ
Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով, որը հայտնի է «Բանդայի գործ» անվամբ, մեղադրական դատավճռում որեւէ բառ չկար այս գործով երկար ժամանակ ամբաստանվող Քյարամ Ամոյանի մասին: Դատախազի ճառում բառ չհնչեց Քյարամ Ամոյանի մասին: Ամբաստանյալը դատաբժշկական-դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննությունից հետո, ասես, կորել էր: Մինչդեռ, անցյալ ուրբաթ Քյարամ Ամոյանը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Դատավոր Մեսրոպ
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
2015 թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի մարզի դատախազության դիմացի հրապարակում հավաքված քաղաքացիների կեսը, տեսնելով պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց ստրկամտությունն ու ապիկարությունը, ազգային ու մարդկային արժանապատվության պոռթկման ազդեցությամբ ինքնաբուխ կերպով շարժվեց դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսության շենք: Նրանց և ճանապարհին նրանց միացած մյուս քաղաքացիներին դեպի հյուպատոսարան տանող ճանապարհի վրա դիմավորել է ոստիկանական պատնեշը:
Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկը
Կենտրոնի 315 աշխատակիցներից ընդամենը 15-ն են աշխատանքի տեղավորվել լիբանանական «Սանիտեկ» ընկերությունում
Գագիկ Ծառուկյանն ո՞ւմ համար վառեց 3 մոմերը. մոմավառություն՝ Աբովյանում (Տեսանյութ)
Մեր հարցին՝ այդ սպանդը Գյումրիի Դուք ինչի՞ հետ եք կապում՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Թեման փակեցինք»:
Դատախազն ու պաշտպանը դատարան չեկան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր երրորդ անգամ հետաձգվեց Հունան Գասպարյանի եւ Կարեն Նավոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Խարդախության համար մեղադրվող զինվոր Հ. Գասպարյանը խոստացել էր հաջորդ դատին ներկայանալ, իսկ Կ.Նավորյանը ճիշտ է՝ բերվել էր մեկուսարանից, սակայն նրա պաշտպանը՝ Մարինե Թովմասյանը չէր ներկայացել: Դատական նիստին չէր ներկայացել
Ինչո՞ւ էր Արման Մկրտումյանը երեկ ժ.18.20-ին այցելել Կենտրոնի դատարան
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Կենտրոնի դատարանում ժ.17-ից դատական նիստեր չեղան: Պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի սպասվելիք այցն էր դատարան: Վճռաբեկի նախագահը սակայն դատարան է ներկայացել ժ.18.20-ին, իր հետ բերելով նորանշանակ դատավոր Հայարփի Բոյաջյանին: Վերջինիս ներկայացրել է դատավորներին: Այս դատավորը «կնստի» Կենտրոնի դատարանում՝ Թբիլիսյան խճուղու վրա գտնվող, եւ մասնագիտացված է քաղաքացիական գործերով:
Գագիկ Համբարյան. «Մեկ ամսվա զինծառայող Պերմյակովը որտեղի՞ց այդքան լավ գիտեր Գյումրին»
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե Պերմյակովն է կատարել հանցագործությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը խոսել է Գյումրիում սպանության գործով Հայաստանում իրականացվելիք հրապարակային դատական քննության մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ


















































