Օրվա լրահոսը
Եվրամիությունը Հայաստան վերադարձած միգրանտների կողքին է
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ Հայ օգնության միության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ: Ծրագրի շնորհիվ Հայաստան վերադարձած 17 ընտանիք վերահաստատվել է Հայաստանում: Իր բիզնեսն է հիմնել 17 ձեռնարկատեր՝ արտադրություն և ծառայություններ առաջարկելով տարբեր
Վահան Արծրունին՝ Գյումրիի դեպքերի մասին. «Շատ լրագրողներ իրենց ավելի բանական հայ դրսեւորեցին, քան որոշ չինովնիկներ»
Aravot.am-ը երգիչ, երգահան Վահան Արծրունուց հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Գյումրու դեպքերի հետ կապված՝ որպես մտավորական եւ քաղաքացի: «Բոլորիս համար սա նախ ահավոր վիշտ է, բայց նաեւ որպես իրադարձություն հստակ թեստ է, որով պետք է անցկացնենք բոլոր հասկացությունները, մեր արժեհամակարգը, պատկերացումները՝ ե՛ւ մեր դաշնակիցների նկատմամբ, ե՛ւ մեր ներսում տիրող տարաձայնությունների մասին: Ես ամեն ինչին հետեւում
«Ռուսաստանն ուզում է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում». Լևոն Մութաֆյան
«Գյումրիում կատարված հանցագործությունն ունի քաղաքական ենթատեքստ, հեռահար նպատակներ ու խնդիրներ: Սա ռուսական մեծապետական շովինիզմի հերթական դրսևորումն է և քաղաքական ծրագրերի իրականացման նախափուլերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց թատերագետ Լևոն Մութաֆյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանն ուզում է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում, որպեսզի գյումրեցիները ժամանակի ընթացքում հեռանան այդ տարածքից, ու Ռուսաստանն ավարտին հասցնի իր
Հացադուլ սկսած ընտանիքի հայրը Սերժ Սարգսյանին է ուզում տեսնել
Գողությանն օժանդակելու հարցում մեղադրվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի հարազատները այսօր սկսած հացադուլը անժամկետ են անցկացնում: Նրա հայրը`Լավրենտի Առուշանյանը, վստահեցնում է, որ որդու գլխին սարքել են, իսկ իրական մեղավորները վկայից տուժող են դառել. «Տղաս անմեղ է, վարկածի հիման վրա դատել են ոչ թե Աշոտ Առուշանյանին, այլ ամբողջ հայ ազգին: Վարկածով մարդ չեն դատում»: Նրա
Գյումրու ռուսական ռազմակայանը 2016թ.-ից կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով. Интерфакс
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից: «Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում պարտադիր ժամկետային զինծառայության անցած վերջին զինծառայողները կզորացրվեն 2016թ. գարնանը», – հայտնել են շտաբից՝ նշելով, որ այդ որոշումն ընդունվել է նախորդ տարի ու կապ չունի Գյումրիում տեղի ունեցած ողբերգության
Համերգ հիշատակի…
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը… Ս. թ. հունվարի 21-ին, ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հիշատակի համերգ: Համերգին մասնակցում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները: Մուտքն ազատ է:
Գյումրու ողբերգությունում Մոսկվայի՝ հայկական սխալը. Ведомости
Երկրի առաջին դեմքերի լռությունը և տուժող կողմից ներողություն խնդրելու ուշացումը միշտ չէ, որ արտաքին քաղաքականության վարման ճիշտ տարբերակ է, հատկապես, եթե խոսքը մերձավոր դաշնակցի մասին է՝ գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ անդրադառնալով Գյումրու ողբերգությանը: «Ռուսաստանում սոցիալական ցանցերում շատերը զարմանում են, թե ինչու հայ ընտանիքի սպանությունը, որի մեջ մեղադրվում է ռուս դասալիք զինվոր Վալերի Պերմյակովը, Գյումրիում բուռն
Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական ուղերձը Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրանում մասնավորապես ասված է. «Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին Մեծարգո հայրենակիցներ, Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած
Գագիկ Համբարյանը` Վովա Գասպարյանին. «Ամեն ինչ աղոթքով չի լուծվում»
«Նրանք, ովքեր սովորեցնում են, թե ինչպես իրենց պահեն, թող իրենք օրինապահ լինեն և հետո բարոյական իրավունք ունենան խոսել`ով ինչպես իրեն պետք է պահի»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ ոստիկանապետին հարիր պահվա՞ծք էր այն, որ երեկ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով գյումրեցի ցուցարարների զայրույթին ու պահվածքին` կապված Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկելու հարցի հետ, ասել
Պերմյակովին հանձնելու պահանջով ստորագրահավաք Վանաձորում
Քաղաքացիական նախաձեռնող խմբի երիտասարդները հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով Վանաձորում իրականացնում են ստորագրահավաք: Ստորագրահավաքի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը
Այս արհավիրքը երբեք չի մոռացվելու՝ մնալով պատմության մեծագույն փորձություններով անցած մեր ժողովրդի կյանքում: Հ. Նաղդալյան
Մեր ողջ ժողովրդի հետ, ամեն օր, ժամ առ ժամ հետևել եմ փոքրիկ Սերյոժային փրկելու բժիշկների փորձերին՝ մեծ հույս փափագելով, որ նրա ապաքինումը մխիթարանքի մի փոքր նշույլ կհաղորդի այս մեծ ողբերգությանը, որ հասավ Ավետիսյանների ընտանիքին, մեկ ընտանիք դարձած մեր ողջ ժողովրդին: Ի մեծ ցավ բոլորիս, Հայաստանի, Ռուսաստանի լավագույն մասնագետների բոլոր ջանքերով անգամ հնարավոր չեղավ կանխել ճակատագրի
Զ.Փոստանջյանի պահանջագիրը Վ.Պուտինին
Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Պատճենը՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ՝ Յուրի Յակովլևի Չայկային Պահանջ Հարգելի պարոն Պուտին, Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեց ամսական
Բանակում մահացած Վանիչկա Հովակիմյանի հայրը դժգոհ է արդարադատությունից
Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը
475 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475 դրամ: NASDAQ OMX Armenia
Նելիկ Հարությունյանը չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվելու կապակցությամբ հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար
«Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը շատ բան ցույց կտա» (Տեսանյութ)
«Կատարվածը հրեշավոր, արտառոց արարք էր, ու սպասում ենք նախաքննության ավարտին: Նախաքննությունը մեզ շատ բան ցույց կտա»,-ասաց Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին նվիրված մոմավառության մասնակից հասարակական գործիչ Իզաբելլա Աբգարյանը: Նրա խոսքով, ակտիվ քաղաքացիները հետեւողական են լինելու գործի օբյեկտիվ քննության ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում. «Լինելու ենք սկզբունքային, որ հասարակությունը վերահսկի այս ամբողջ ընթացքը, որ նախ պարզվի իրական
Պուտինի կեղտոտ որոշումներից, թող հայերը հետևություններ անեն՝ ով է իրենց ընկերը. Գանապոլսկին՝ Գյումրու դեպքերի մասին
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է շտապեր Հայաստան, ելույթ ունենար հայերի առջև, անձամբ վստահեցներ, որ կհետևի այդ հրեշի դատական գործին, հրահանգ կտար, որ ստուգեն Հայաստանում գտնվող ռուս զինվորականների հոգեկան վիճակը, բայց ամենակարևորը՝ ծաղիկներ դներ զոհվածների շիրիմներին, հունվարի 19-ին Ֆեյսբուքում գրել է ուկրաինացի լրագրող Մատվեյ Գանապոլսկին՝ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրու
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծ ցավակցություններն է հայտնում Սերյոժա Ավետիսյանի հարազատներին
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը » :
Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարները 102-րդ ռազմաբազայում են
Այս պահին Գյումրու 102-րդ ռազմաբազա ժամանեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Ժամանեցին մեծ շքախմբով, մեծ թվով ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Թե ովքեր էին նրանց հետ՝ դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը այստեղ եւս հսկողություն է իրականացնում: Այս պահին լրագրողները սպասում են երկու երկրների քննչական կոմիտեների նախագահների ռազմաբազայից դուրս գալուն, որպեսզի
Երբ ծանր հանցագործությունը ողբերգական դեպք է դառնում. media.am
Գյումրիում կատարված սպանությունը ռուսաստանյան մեդիան (հիմնականում հեռուստաալիքները) լուսաբանեց այն բառապաշարով ու ոճով, որից ծորում էր անթաքույց մեծամտությունը: Խոսքն առաջին հերթին բառերի, տերմինների ու հասկացությունների միտումնավոր լղոզման մասին է: Մեդիա մանիպուլյացիայի առաջին նշանը հստակ տերմինը էմոցիոնալ բառով փոխարինելն է: Ինչն էլ տեղի է ունենում ռուսաստանյան պատասխանատու մեդիայում: Եվ հետո այդ նույն լղոզումը շրջանառության մեջ է դնում
«Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու առնչությամբ դեռ գործ չի հարուցվել. «Շարունակելու ենք, դեռ մի բան էլ ավելի»
«Այսօր պետք է վերցնեմ դատաբժշկի եզրակացությունը, հետո գնամ բողոք ներկայացնեմ, ինձ այսպես են ասել ոստիկանությունում»,-Aravot.am-ի հարցին` արդյոք իրեն ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ գործ հարուցվե՞լ է, այսպես պատասխանեց սոցիալական ցանցերում որպես «Նավակ ճոճողը» ներկայացող քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը դեռ հետաքննություն է իրականացնում: Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ սպասում է քննիչի զանգին, հավանաբար այսօր
Հայտարարություն. Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը
1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք եւ երեխաներ: 1990 թ. հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեները Գյումրիի գործով համակարգող մարմին կստեղծեն
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:
Աիդա Սերոբյան. «Մենք միայն այդ Պերմյակովով չենք կարող բնորոշել ռուս ազգին»
Աիդա Սերոբյանի կարծիքով` գործում դեռ բազմաթիվ հարցականներ կան
Գյումրիի դեպքերի կապակցությամբ մի խումբ արցախցիների հայտարարությունը
Մենք՝ Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, ցնցված ենք Գյումրի քաղաքում հայկական ընտանիքի յոթ անդամների հրեշավոր սպանությամբ: Մենք սգում ենք ողջ հայության հետ և հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անմեղ սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մտերիմներին: Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից ձերբակալված Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել ՀՀ պատկան մարմիններին` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի
ՍԴՀԿ. խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր կսկիծով տեղեկացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին:
ՀԵՀ-ն ընտանի կենդանիներ նվիրեց 12 զավակ ունեցող ընտանիքին
Կովն ու խոզը, որ հատկացրել է հիմնադրամը, կօգնեն, որպեսզի կարողանանք մեր հոգսը թեթևացնել:
ԵԽ. հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է
Հունվարի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Այն գլխավորում էր Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին: Եվրախորհրդի ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, և սա նրանց առաջին հանդիպումն էր ՏԿԱԻ նախարարի հետ: Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանը
Մովսես Հակոբյանն ու Անջեյ Կասպշիկը՝ ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ
Հունվարի 19-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Դիմանկար-Մոնթե Մելքոնյան
Դարերի ընթացքում հայ ժողովուրդը հերոսների մի աստղաբույլ է տվել և Մոնթե Մելքոնյանը (Ավոն) բացառիկներից մեկն է, ով ոչ միայն հերոս է, այլ՝ հերոսների հերոս… Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ պատերազմներ է տեսել, անցել է տարատեսակ մացառուտներով ու քարքարոտներով, կրել է անասելի տառապանքներ, տվել է միլիոնավոր զոհեր և արյան գնով հասել մինչև մեր


















































