Օրվա լրահոսը
Եվրոպան եւ մենք. Profane vulgar
Անհատի եւ ամբոխի խնդիրը 21-րդ դարում Մեր Ազգային պատկերասրահում գտնվող ամենատպավորիչ գործերից մեկն է Եղիշե Թադեւոսյանի «Հանճարն ու ամբոխը» կտավը, որը մեր անվանի նկարիչը ստեղծել է 1909 թվականին: Պուանտիլիզմի՝ «կետային» տեխնիկայի ազդեցության տակ վրձնած գործի սյուժեն հասկանալի է առանց ավելորդ մեկնաբանությունների՝ «հանճարը», անձը, անհատականությունը «գլուխն առած» փախչում է ամբոխի աղաղակներից, ծաղրից, վիրավորանքներից: Այդ թեմային արվեստագետն
«Պայքարում ենք տեռորիստական ապտակների դեմ». բողոքի ակցիա՝ ընդդեմ պատգամավորի ու ազատամարտիկների վրա հարձակումների
Այս պահին Իսահակյանի արձանի դիմաց հավաքված մի խումբ ակտիվ քաղաքացիներ պատրաստվում են բողոքի երթով գնալ ոստիկանություն, ապա Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր՝ պահանջելու բացահայտել վերջին հարձակումները պատգամավորի, ազատամարտիկների եւ ակտիվիստների վրա: Ակցիայի նախաձեռնող Արա Պետրոսյանը անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հեղինակին ստորագրությամբ ազատ արձակելու ոստիկանության քայլին, ասաց, որ այդ մարդուն պետք է
Վարդան Այվազյան. «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի պայմանները պահպանվում են»
Հայաստանի ապրանքը զրոյական մաքսատուրքով անցնելու է Վրաստանի տարածք եւ հակառակը
ՀԱԷԿ-ի փոխտնօրենը փողերի լվացման կասկածանքով է կալանավորվել
«Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)» եւ «Յուրացնելը կամ վատնելը»՝ այս հոդվածներով է Ռուբիկ Մովսիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
Վարդան Այվազյանը դատապարտում է ազատամարտիկների եւ Արամ Մանուկյանի վրա հարձակումները
Արամ Սարգսյանն էլ վստահ է, որ այդ հարձակումներն ուղղված են հենց ազատամարտիկների դեմ
«Անբան Հուռին» մուլտֆիլմի միջազգային դրամահավաքի ավարտին մնացել է 5 օր, սակայն հավաքվել է անհրաժեշտ գումարի 80 տոկոսը (Տեսանյութ)
«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 825.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով Indiegogo միջազգային հարթակում կազմակերպված դրամահավաքի ժամկետի ավարտին մնացել է 5 օր: Այցելելով հետեւյալ կայք՝ յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից: Այսօրվա դրությամբ արդեն հավաքվել է մոտ $7700` տասը հազար անհրաժեշտից: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար
«Կարսի եռակողմ հանդիպումը կարող է դառնալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գծով ՌԴ-ին հարավում շրջափակելու մեկնարկը»
Փորձագետները՝ մեր երեք հարեւանների մերձեցման հերթական դրսեւորման մասին Չորեքշաբթի օրը Կարսում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործոց նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է. «Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առթիվ մեկ անգամ եւս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում
ԱԺ-ն Արամ Մանուկյանի և ազատամարտիկների հետ կատարվածը դատապարտող հայտարարություն է պատրաստել (Տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Մինչ քննարկվող հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Բոլորին թող հայտնի դառնա, որ բոյկոտն ու ձախողումը տարբեր բաներ են: Բոյկոտում են որևէ օրինագծի, ԱԺ-ի հետ կապ ունեցող խնդիրների շուրջ: Բայց ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը փորձ էր ԱԺ աշխատանքները ձախողելու, որը չստացվեց»: Հիշեցնենք, որ ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել են ԱԺ
«Կառավարությանը թյուրիմացության մեջ են գցել». Սպառողների պաշտպանը՝ ցորենի ալյուրի հարստացման օրենքի մասին
Մասնագետներն իրենց եզրակացությունը օրենքի մասին կհայտնեն քննարկումներից հետո
Ի՞նչ կանի Գալուստ Սահակյանը, երբ իր մոտ Սերժ Սարգսյանին հայհոյեն. «Ռեակցիաս ուժեղ կլինի, տեղը տեղին»
Վերջին օրերի միջադեպերի՝ ազատամարտիկներին եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու հետ կապված այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ հարցերով ամենից շատ ԱԺ-ն է զբաղվել՝ հանձինս իրեն. «Մարդիկ մտածում են, որ ով ինչով զբաղվում է, կայքով կարող են հրապարակել ու դրանով ինչ-որ դիվիդենդներ ձեռք բերել, ես դա անամոթություն եմ համարում:
Դատարանում կառավարության ներկայացուցիչների դիրքորոշումները չէին համընկնում
Դատարանը իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ դատական նիստի ընթացքում
Գալուստ Սահակյան. «Հոկտեմբերի 27, Մարտի 1 ենք ունեցել՝ արտահերթ նիստ չենք արել»
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված ինքը հայտարարության տեքստ է պատրաստել եւ առաջարկելու է քաղաքական ուժերին միանալ այդ հայտարարությանը: Նա ասաց, որ թույլ չի տա այդ հարցը քաղաքականացնել եւ միտինգային երեւույթներով շարժվել: Նրա խոսքերով՝ «Դա ոչ թե բոյկոտ է, այլ ԱԺ աշխատանքների ձախողում՝ ընդդիմադիրի նոր
Դպրոցի տնօրենը ծնողների «գերեզմանով երդվել է», որ ազատվող աշխատակիցներին հետ է ընդունելու
Սակայն երդումից անցել է գրեթե մեկ տարի, բայց տնօրենի հորդորով գործից ազատված երեք աշխատակիցները անգործ են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջիվան Սիրականյանը՝ տղամարդու խոսք տալով, որ հետ կընդունի, հորդորել է նույն դպրոցի մաքրությամբ զբաղվող աշխատակիցներին ազատվելու դիմում գրել՝ պայմանով, որ ամենաշատը մեկ ամսից հետ է ընդունելու: Տնօրենը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում գործից
Շարմազանովը դեմ է արտահերթ նիստին. «ԱԺ-ն չպետք է սարքել շուկա, մի աշխատեք, մահանա էր պետք»
«Այսօրվա իրավիճակը, որ եղավ, բնական եմ համարում, բայց միեւնույն ժամանակ չափազանցված եւ քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը»,- այսօր ոչ իշխանական ուժերի բոյկոտը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ դեռ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հույս
Մինչ գլխավոր դատախազի ասուլիսը՝ միջադեպ Սեդրակ Բաղդասարյանի հետ (Տեսանյութ)
Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մինչ կշտապեր լրագրողների հետ հանդիպման, պետության կարիքների համար իրենց սեփականությունը կորցրած Սեդրակ Բաղդասարյանը հանդես եկավ հարցով, մեղադրելով դատախազին, որ նա ճիշտ տվյալներ չի ներկայացրել, որ իրենց առաջարկներ չի արել: Գ.Կոստանյանը հորդորեց առանց վիրավորական արտահայտությունների ներկայացնել այն, ինչը կա, եւ խոստացավ, համաժողովին եւ լրատվամիջոցներին ներկայացնել այն տեղեկանքը, որը կապված էր ՄԻԵԴ-ում
Խստորեն դատապարտում եմ բռնության, ինչպես նաև, քաղաքական կոնսոլիդացիան խաթարող ցանկացած դրսևորում. Հ. Նաղդալյան
Վերջին օրերին տեղի ունեցող ,, Ազատամարտիկների դաշինքի,, անդամների, իսկ այնուհետև՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը: -Տիկին Նաղդալյան, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված այս բռնությունները: Ի վերջո, ու՞մ է ձեռնտու այս իրավիճակը: – Կարծում եմ, սրանք փորձեր են քաղաքական դաշտում լարում ստեղծելու և այն տեղափոխելու անկայուն
Ինչո՞ւ թույլ չեք տվել առանց Ձեր հուշելու իմ պաշտպանյալն իր լեզվով շարադրեր այն, ինչ կատարվել է
Գյումրիի վթարի գործով նոր մանրամասներ Իմ պաշտպանյալ Մանվել Վարդանյանը, առանց փաստաբանի մասնակցության, 10.11.2014 թ. ժամը 22:50 րոպեից մինչեւ 23:55 րոպեն եւ 13.11.2014 թ. ժամը 10:05-ից մինչեւ 12:10 րոպեն, գտնվելով շոկային վիճակում, տվել է ցուցմունքներ եւ իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հայտնում եմ, որ ես, որպես Մանվել Վարդանյանի պաշտպան, գործում ներգրավվել եմ 13.11. 2014թ. ժամը 12:20
«Նախագահի հասցեին ոչ մի բան չի հնչել, տանում են դեպի նախագահ». Սասուն Միքայելյան
Ազատամարտիկների Դաշինքի անդամները քիչ առաջ սկսեցին իրենց քննարկումը՝ ազատամարտիկների վրա ուղղված հարձակումների վերաբերյալ: Նրանց հանդիպումն ընթանում է դռնփակ՝ ոչ լուսաբանման համար: Ազատամարտիկները որոշել են մինչեւ քննարկման ավարտը չխոսել լրագրողների հետ: Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը Aravot.am-ին ասաց, որ բոլոր հարձակումներն էլ նույն սցենարով են իրագործվել, իշխանությունները խոցելի մարդկանց են փնտրում. «Ցույց տալու, որոնք ընդդիմադիր են այս իշխանություններին
2015-ին աճելու է Կենտրոնական բանկի և ՀՀ ներքին պարտքը
«2015-ին հարաբերական առումով` 0.6 տոկոսով նվազելու է կառավարության պարտքը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Սակայն նա նաև նշեց, որ աճելու է Կենտրոնական բանկի և ՀՀ ներքին պարտքը: Նա մասնավորապես ասաց. «2015-ին արտաքին պարտքը 35.6-ից դառնալու է 35.2 տոկոս: Ճիշտ է, օգտագործելու ենք վարկեր, սակայն մեր պարտքը հարաբերականորեն նվազելու է 0.6 տոկոսով: Սակայն
«Սեքս»՝ շահադիտական նպատակներով
Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր զինվորի պաշտպանի բողոքը Զինծառայող Արսեն Ֆահրադյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 9 հոդվածների հատկանիշներով: Նա բնութագրվել է դրական, նրան մեղսագրված հոդվածներից մեկի մասին վկաները տեղեկացել են դատարանում եւ ապշել: Նա նախկինում չի դատապարտվել: X զորամասում տեղի ունեցած դատական դռնփակ նիստից հետո դատարանն Արսեն Ֆահրադյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել
«Երաժշտությամբ զբաղվելը տիեզերական երևույթ է». Լեշեկ Մոժջեր
«Ես ամեն օր փորձում եմ իմ ներաշխարհը կատարելագործել ու զարգացնել՝ ունակություններիս աճի հետ միասին, որպեսզի մարմնիս՝ նվագելուն պատրաստ կատարյալ վիճակից կարողանամ հանդիսատեսի հետ կիսվել զգացողություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեհ ջազ դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերը: Լեհ երաժիշտը Հայաստան է ժամանել մի քանի ժամ առաջ: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19-ին կկայանա նրա
Նոր նշանակումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ով ամիսներ առաջ ավարտել է ուսումնառությունը Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի և Օքսֆորդի համալսարաններում` ստանալով դոկտորական աստիճան, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն: Նորաօծ քահանաներից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա
ՀՅԴ-ն չի հասկանում ոչ իշխանականների բոյկոտի իմաստը. «Եթե ձեւ ենք անում ու բոյկոտում՝ պիտի հիմնավորում տրվի»
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ոչ իշխանականների բոյկոտին չեն մասնակցել, որովհետեւ ոչ իշխանականների բոյկոտը հակասահմանադրական է, կառավարության արտահերթ նիստը հրավիրվել է սահմանադրական ճանապարհով: Հիշեցնենք, որ ոչ իշխանականները պահանջում են ընդհատել կառավարության արտահերթ նիստը, նոր արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, Արամ Մանուկյանի ծեծին տալ գնահատական: Aravot.am-ի
Կրակոցներ և սպանության փորձ գերեզմանատանը. տուժողը փորձում էր թաքցնել իրականությունը (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Դեկտեմբերի 14-ը Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է
Գոհար Գասպարյան երեւույթի, նրա «առասպելական» հաջողությունների, աշխարհի հեղինակավոր բեմերում ունեցած շուրջ 4000 համերգների, մեր օպերային թատրոնում կերտած 21 դերերգերի մասին չէ, որ կուզենայինք խոսել այսօր, այլ ներկայացնել լեգենդար երգչուհու կյանքի՝ մինչ օրս հանրությանն անծանոթ էջերից մի քանիսը: Այս նպատակով «Առավոտը» դիմեց արվեստաբան, ՀՀ վաստակավոր գործիչ, երգչուհու 60 տարիների մտերիմ բարեկամ ու կենսագիր Սերգեյ Առաքելյանին: «Գոհարը
Խոշոր չափերով ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գեղամ Գ.-ն 2014թ. օգոստոսին չպարզված անձից իր օգտագործման և իրացնելու նպատակով 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել 300 փաթեթով, յուրաքանչյուրը 0.7 գրամ քաշով, խոշոր չափերով ընդհանուր` 210 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 147 գրամը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից
Վարչապետն ընդունել է ասիական շուկայում գործունեություն ծավալող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին: Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում և հույս
Իվանիշվիլիի նախկինը կինը թաքուն ամուսնալուծվելու համար դատի կտա նրան. Грузия Онлайн
Ինգա Պավլովան, որը լրագրող Վլադիմիր Իվանիձեի հետաքննության համաձայն 1991-1994թթ. Փարիզում ամուսնացած է եղել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, երբ վերջինս արդեն կին ուներ, հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Իվանիշվիլիին, այդ մասին նա հայտնել է Յութուբում տեղադրած տեսանյութում, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը: Պավլովան միլիարդատեր Իվանիշվիլիին մեղադրում է իրենից թաքուն ամուսնալուծվելու և դրանից հետո
Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա
Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38158 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4371 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 897 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 231
Սամվել Ֆարմանյան. «Խորհրդարանին պետք է ներկայացնել տեղեկություններ մեր գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ»
«Խորհրդարանի խոսնակը պարտավոր էր խորհրդարանին ներկայացնել տեղեկություններ մեր խորհրդարանական գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա հավելեց նաև, թե ավելին, «պետք է ԱԺ խոսնակը պարբերական կապի մեջ լինելով ոստիկանության հետ` տեղեկություններ ներկայացնի խորհրդանում, թե ինչպես է ընթանում դեպքի քննությունը»: Այնուհետև ամփոփեց. «Սա պարզ տրամաբանություն է,


















































