Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կոորդինացնող խումբ են ստեղծել

Վաղը կամ մյուս օրը նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ կստանան

Անդրադարձ է կատարվել «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում  ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային: Ողջունելով պարոն Կոսլային` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբերանվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության

«Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» գիտաժողով

եկտեմբերի 15-ին, Ամերիկայի հայկական համագումարի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամի կողմից և Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի ու ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի առաջին օրվա հանդիպումը, որի առանցքը հայ – ադրբեջանական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի

Լյովա Երանոսյանը ազատամարտիկին հորդորել է արտագաղթել երկրից. նոր մանրամասներ ազատամարտիկի վրա հարձակման մասին. «Առաջին լրատվական»

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից այսօր «Առաջին լրատվական»-ը «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստից հետո հետաքրքրվեց, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իր և Մանվել Եղիազարյանի դեմ հարձակումը: Ի պատասխան՝ Ռազմիկ Պետրոսյանը պատմեց, որ իրեն և Եղիազարյանին իսկապես հյուրասիրության է կանչել գեներալ-մայոր Լյովա Երանոսյանը և խորհուրդ տվել «թողնել-գնալ» երկրից: «Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք

Կենտրոնական բանկը 4 մլն ԱՄՆ դոլար է վաճառել

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին իրականացվել է 4  մլն ԱՄՆ դոլարի վաճառք 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն  

Ոստիկաններն արագ բացահայտեցին մթերային խանութից կատարված գողությունը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Նվեր Դ.-ին, որի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի խմիչք և սննդամթերք: Նվեր Դ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, եղբայրը` 1997 Հայկ Դ.-ն և ոմն Արթուր, մթերային խանութից կատարել են գողություն: Գողոնը մասամբ

Բազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականի ծրագրերով նախատեսված ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես նշվել է, որ 1560 շենքերում կատարվել են թեք և հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ, ընդ որում, 37 շենքում՝ հիմնանորոգում:  Կատարվել են նաև շենքերի մուտքերի դռների և պատուհանների ապակեպատման, ջրամատակարարման ու ջրահեռացման, խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է շենքերի մուտքերի վերանորոգման

Ռուբեն Սարգսյան. «Ամենաշատը գերբնակեցված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը»

Ռուբեն Սարգսյանի խոսքերով՝ քրեակատարողական հիմնարկներում ամենամեծ խնդիրը բուժսպասարկումն է «Ամենաշատը գերբնակեցված է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը, հոկտեմբերի 13-ի դրությամբ այնտեղ 153 հոգի ավելի է եղել»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը: Նա նշեց, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը նախատեսված է

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է, թե ինչու է ազատ արձակվել Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրածը

Ա.Սվազյանի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական կտրվի՝ դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ

Մանկապարտեզների մեծ մասում հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հիմնանորոգման ծրագրի ընթացքին՝ զեկուցվել է, որ 57 օբյեկտների մեծ մասում աշխատանքներն ավարտված են: Թվով երկու մանկապարտեզներում դեռևս ընթանում են շինարարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի թիվ 1 մանկապարտեզում

Շմոլ գազի և սննդային թունավորումներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Լիլիթ Ա.-ին, 1996 թ. ծնված Անուշ Գ.-ին, 1995 թ. ծնված Անի Գ.-ին, 2005 թ. ծնված Սերգեյ Գ.-ին և 1968 թ. ծնված Գևորգ Գ.-ին, ովքեր, ըստ ծնողների հայտարարության՝ տանը լոգանք ընդունելուց հետո

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների լուծմանն ուղղված ծրագրեր՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականին հասարակական կազմակերպությունների հետ մայրաքաղաքում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես առանձնացվել է այգիները հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարավետ հանգստի գոտի դարձնելու նպատակով Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև Երևանի կենդանաբանական այգում ճոճանակների

Ճակատի գծից ոչ հեռու ականի պայթյունից ադրբեջանցի հովիվ է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Այսօր նոր միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում: ԼՂ Մարտակերտի շրջանին սահմանակից ադրբեջանական Թարթառի շրջանի, ճակատային գծից ոչ հեռու գտնվող Հասան Ղայա վայրում ականի պայթյունից զոհվել է 41-ամյա հովիվ Ռամին Շալուխովը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: «Ազատություն» ռադիոկայան

Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել չնախատեսված տեղերում աղբը թափելը բացառելու ուղղությամբ

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 142 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով չնախատեսված տեղերում աղբը թափողներին հայտնաբերելու և երևույթն առհասարակ բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև իրականացվող աշխատանքների

Ռուսները հայերին ադրբեջանցիներից վստահելի են համարում, բայց Ալիևին Սարգսյանից շատ են համակրում. Интерфакс

«Հասարակական կարծիքի համառուսական կենտրոն»-ի անցկացրած հարցման համաձայն, ռուսների համար ամենավստահելի գործընկերներ են համարվում Բելառուսն ու Ղազախստանը, հարցվածների 65%-ը և 46%-ը համապատասխանաբար հենց այդ երկրների անուններն են տվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Առաջատարներին զգալի տարբերությամբ հաջորդում է Հայաստանը՝ (7%), այնուհետև Ադրբեջանն է՝ (6%), Ղրղըզստանը՝ (3%), Մոլդովան (3%), Թուրքմենստանը՝ (3%), Տաջիկստանը՝ (2%): Ամենավստահելիների ցուցակում զգալի նահանջել է Ուկրաինան,

Տանտերը բռնել է գողության նպատակով իր տուն մտած կնոջը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արևիկ Մ.-ն, մուտքի դուռը բանալիով բացելով, մուտք է գործել Սասուն Մ.-ի տուն, սակայն նկատելով վերջինիս՝ հանցագործությունն ավարտին

«Հիմնի՛ր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին». կֆինանսավորվեն երիտասարդների բիզնես առաջարկները

«Հիմնիր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին».  ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացվող այս ծրագրի արդյունքում կֆինանսավորվեն երիտասարդների լավագույն բիզնես գաղափարներն ու գործարար-առաջարկները: Ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն, որի նպատակն է նպաստել ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվող 18-35 տարեկան շուրջ 30

Վիրավորանքներ փոխոստիկանապետ Երանոսյանի հասցեին (Տեսանյութ)

Այս պահին ակտիվիստները Նալբանդյան 130 հասցեում են՝ Ոստիկանության շենքի դիմաց: Ոստիկանները պատ կազմած նրանց արգելում են մոտենալ ոստիկանության շենքին, հրաժարվում են պատասխանել ակտիվիստների հարցերին, թե ինչու են խոչընդոտում իրենց ազատ տեղաշարժման իրավունքը: Ակտիվիստները վանկարկում են՝ «ա-մոթ» եւ որոշ վիրավորական արտահայտություններ են ուղղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հասցեին: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Երանոսյանը սպառնացել էր կտրել

Գեւորգ Կոստանյան. «Ես դրանք չեմ կապում իրար հետ. պատգամավորի նկատմամբ բռնություն եղավ, մեքենաներ հրկիզվեցին, նման հայտարարություն եղավ»

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր տեղի ունեցած «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովության հարցում» միջազգային համաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: «Հրկիզված մեքենաների» հետ կապված, ըստ գլխավոր դատախազի, քրեական գործ է հարուցվել. «Գույքը դիտավորությամբ փչացնելը կամ ոչնչացնելը հոդվածի բնույթը եւս պահանջում է, որպեսզի

Այդ կանեփաբույր Ամստերդամը

Ինչպես հայտնի է՝ Հոլանդիան այն շատ քիչ երկրներից է աշխարհում, որտեղ մարիխուանան (կամ դրա գլխավոր հումքը՝ կանեփը) օրենքով մասնակիորեն թույլատրված է գործածել՝ աճեցնել եւ օգտագործել՝ առանց տարածելու: Հենց այդ պատճառով էլ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի ծաղիկների շուկայում ոչ միայն աշխարհահռչակ հոլանդական կակաչների սոխուկներն էին ազատ վաճառքի, այլեւ կանեփի տեսականու սերմերը: Ամստերդամում գրեթե յուրաքանչյուր անկյունից մարիխուանայի բույրն

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա». ՀՖՖ

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ վնասվածքի հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար. «Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի և փոխարինում խնդրեցի: Բլաշիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր

Այն, ինչ տեղի է ունեցել ազատամարտիկների հետ, սարսափելի է. ՍԴՀԿ ատենապետ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արտաշատի  ՙՙԺիրայր –Մուրադ՚՚  մասնաճյուղը նոր գրասենյակ ունի Արտաշատում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ՙՙԺիրայր Մուրադ՚՚ մասնաճյուղի նոր գրասենյակը: Բացման հանդիսավոր միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ով նշեց, որ Հայաստանում վերջին օրերին ընթացող ազատամարտիկների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարներն ուղղակի ոճրագործություն է: -Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia  

Արթուր Սաքունց. «Պետությունը պետք է գնա պատիժների կրման համակարգի փոփոխությանը»

Արթուր Սաքունցը համարում է, որ քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության նպաստող գործոնների թիվը շատ է

Մարգարիտ Եսայանը՝ ՀՀԿ-ի սխալի մասին. «Մենք ավելորդ անգամ անիմաստ ձեւով հնարավորություն տվեցինք շոու անել»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դատապարտեց ազատամարտիկների եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարվածը եւ քննադատեց ոչ իշխանական ուժերին՝ այսօրվա արտահերթ նիստը բոյկոտելու համար: Նրա խոսքերով՝ կատարված միջադեպերը հարիր չեն մեր տեսակին: «Կարծում եմ՝ այն իրականացվեց՝ այս հանդարտ ընթացքը պղտորելու եւ աղավաղելու նպատակով: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սա

Հանպատրաստից այց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:  Նախարարի այցն անսպասելի էր ոչ միայն  բժշկական կենտրոնում բուժում ստացողների, այլև ղեկավարության համար: Արմեն Մուրադյանը դիսպանսեր հսկողության բաժանմունքում  զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց  նրանց առողջական վիճակով: Նախարարի հետ զրույցում քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին գոյացող հերթերից,  ծառայության գերծանրաբեռնվածությունից: Նախարարը հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին խիստ հանձնարարականներ

Բացվեց Սարգիս Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար. «Սարգիսը չհանդուրժեց թշնամու մուտքն իր խրամատ և զոհվեց հերոսի մահով»

Դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բացվեց 2014թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս՝ մարտի ժամանակ, ծանր վիրավորված և օգոստոսի 2-ին հոսպիտալում մահացած կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Սարգիս Մովսիսյանը և օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված երկու տղաներ՝ Արարատ Խանոյան և Գոռ Գրիգորյան, Արմավիրի մարզից էին։ «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»

Ներկայացվել է Կոնգրեսի դիրքորոշումը վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ

Դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյի հետ: Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին ներկայացրել են Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի և Հրազդանում Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիթոսյանի վրա

Ալեքսանդր Արզումանյանը վերադարձավ դահլիճ. «Ավելի ճիշտ չէ՞ր լինի մենք էլ բազարների մեջ մտնեինք»

«Դեմ լինելով ԵՏՄ-ին անդամակցության ողջ փաթեթին` ինձ հետաքրքրում է` որտեղից այս շտապողականությունը, թըթ-շըփ, մեկօրյա, 24-ժամյա, արտահերթ ռեժիմով, ուզում ենք այս գործընթացն անել ու դեռ հասկանալի չէ, թե մեր գործընկերներն ուզում են վավերացնել, թե ոչ»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նշենք, որ թեև ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել էին նիստը, սակայն որոշ պատգամավորներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031