Օրվա լրահոսը

 ԱՍԵԿՈՍԵ

Լավ բժիշկը նա է, ով ձեզ փրկում է վատ բժշկից: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

Գագիկ Մելիքյան. «Սա ձեռնտու է ընդդիմությանը, որպեսզի ցեխ շպրտեն իշխանության վրա». «Հրապարակ»

Ցանկացած դեմ խոսք ցանկացած քաղաքացու, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի նկատմամբ, օրենքով սահմանված կարգով պետք է պատիժ ստանա, եւ կարծում եմ, որ այնպիսի պատիժ պետք է ստանա, որ պատժվողը նույնիսկ երանի տա ականջները կտրված շան թուլին։

Երազանք եւ իրականություն

«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Գիտական հոդվածներ եմ գրելու, հոնորար եմ ստանալու, կոնֆերանսների, սիմպոզիումների եւ կոնգրեսների եմ մասնակցելու»: 1989 թվականի մայիսին Բուտիրյան բանտում՝ արդեն զգալով, որ դուրս գալը շաբաթների խնդիր է, այդպիսի ծրագրեր ուներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Համբարձում Գալստյանը («Չուղարկված նամակներ», էջ 116): Դեկտեմբերի 14-ին նրա ծննդյան օրն էր, իսկ 20 տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի

Անդրանիկ Միրզոյանը՝ իր տան խուզարկության մասին. News.am

Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի բնակարանը խուզարկել են, սակայն որեւէ բան չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Միրզոյանը: «Խուզարկությունը կատարվել է իմ հարբեցող, նաեւ խարդախ սանիկի ուղղորդված եւ ակնհայտ սուտ ու զրպարտող ցուցմունքների հիման վրա»,-ասաց ՀՔԾ նախկին պետը: Նա ասաց, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել:    Նյութի

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին տեղում է  ձյուն 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և

Ադրբեջանական դիրքերի դիմաց ՝ «սխալ» եռագույն

ՊՆ-ն նարնջագույն ներկ չի՞ ճարում

Վիրտուոզ դաշնակահար. «Դպրոցում ասում էին՝ այդպես չի կարելի Շոպեն նվագել»

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին լեհ վիրտուոզ դաշնակահար  եւ կոմպոզիտոր Լեշեկ Մոժջերը մեկ բացառիկ համերգով հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երաժիշտը ամեն ստեղծագործությունը կատարելուց առաջ ներկայացնում էր  եւ հեղինակին, եւ գործը: Լեշեկ Մոժջերը հիմնականում Շոպեն կատարեց: «Դպրոցում ինձ ասում էին, որ այդպես չի կարելի Շոպեն նվագել: Բայց ես մինչեւ հիմա այդպես եմ կատարում»,-ժպտալով պատմեց ճանաչված երաժիշտը: Նա

Զինեդին Զիդանի «Երազանքի թիմը»

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ավագ, ներկայումս՝ Մադրիդի «Ռեալի» փոխարինող կազմի մարզիչ Զինեդին Զիդանը կազմել է ներկայիս գործող ֆուտբոլիստների իր «Երազանքի թիմը»: Ահա դրա կազմը. Իկեր Կասիլիաս, Դանի Ալվես, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելու, Լուկա Մոդրիչ, Յայա Տուրե, Զլատան Իբրաիմովիչ, Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.Wikipedia.com-ի

«Ոստիկանությունը քանի գնում, չաղանում է մեր երկրում»

Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Aravot.am-ի  խնդրանքով գնահատելով վերջին շրջանում ստեղծված ամենաթողության մթնոլորտը.  ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչներին բռնության ենթարկելու, ծեծելու, «Նախախորհրդարան»-ի անդամների ավտոմեքենաները հրդեհելու դեպքերն, ասաց, որ այս ամենի գլխավոր  պատասխանատուն  Սերժ Սարգսյանն է: «Ոմանք նրան ընտրել են, ոմանցից էլ իշխանությունն է զավթել, նստել որպես գլխավոր պաշտոնյա, ուզի, թե

Այգուտում ավագանու անդամի 1 տեղի ընտրությունը կորոշվի վիճակահանությամբ

Գեղարքունիքի մարզի Այգուտ, Ներքին Շորժա, Կախակն, Գեղամասար, Փամբակ եւ Շատջրեք համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացել են ավագանու ընտրություններ: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ, վերը նշված համայնքներում, նախնական տվյալներով, արդեն հայտնի են ընտրված ավագանիների անունները, բացառությամբ Այգուտ համայնքի մեկ տեղի, որի համար պայքարում հավասար՝ 39-ական ձայն են հավաքել ավագանու թեկնածուներ Անդրանիկ Արաբաչյանը եւ

Ֆուտբոլասեր կինը դեմ է գնացել շարիաթի օրենքին

Սաուդյան Արաբիայում մի կին, որը կրքոտ ֆուտբոլասեր է, հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս երկրում կանանց կտրականապես արգելված է մուտք գործել ստադիոն: Սակայն այդ կինը զգեստափոխվել է եւ տղամարդու հագուստով ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներից մեկին: Նրան նկատել են մրցակից թիմի երկրպագուների համար նախատեսված տրիբունայում միայնակ նստած: Ոստիկանությունը գործը հանձնել է վերադաս մարմիններին, սակայն շարիաթի օրենքները

Մարգարիտ Եսայան. «Հույս ունեմ, որ Արամ Մանուկյանը այդ մեկ հոգուն 1-2 հարված հասցրել է»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը որոշ ուշագրավ դիտարկումներ արեց՝ վերջին միջադեպերի, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին ծեծելու հետ կապված: Նախ, Մարգարիտ Եսայանը խորհուրդ տվեց հիշել մեր երկրի քաղաքական կյանքից որոշ պատմություններ. «Կհիշեք, թե ում իշխանության ժամանակ ով ում ոտքին էր կրակում կամ կներեք, հետույքին, ում թիկնապահները, որ լրագրողների նկատմամբ էին հաշվեհարդար տեսնում: Բոլորովին

Բռնությունը խոսում է այն մասին, որ իշխանություններն այլ գործիքներ այլևս չունեն. Վարդան Հակոբյան (Տեսանյութ)

«Տափակ ձևակերպումների դեմ պայքարել իմաստ չունի: Մենք ոչ մի բանի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն մեր իրավունքների: Ահա այսօրվա երթը իշխանությունների նետած ձեռնոցի պատասխանն է: Հավաքվել են տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, ովքեր դեմ են բռնությանը: Ցանկացած բռնություն ցույց է տալիս իշխանությունների ոչ ադեկվատությունը: Բռնությունը խոսում է այն մասին, որ իշխանություններն այլ գործիքներ այլևս չունեն»,-

Զինակոչիկը խնդրում է հետաձգել զորակոչումը` մոր գերեզմանը սարքելու համար

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը 69 զինակոչիկի դիմում բավարարել է Զինակոչիկների ծնողներից շատերը գիտեն, որ 2009 թվականից կա հասարակական խորհուրդ, որը իրականացնում է զինակոչիկների դիմում բողոքները բաց հանձնաժողովով քննարկելու գործառույթ: «Ծնողները գալիս կամ զանգահարում են` կապված դիմումի բովանդակությունից, ասում ենք ներկայացնել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հիմք կդառնան խնդիրը հասկանալու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի

Գետահովտում կընտրեն հետամանորյա խումհարով

Սարիգյուղում եւ Լուսաձորում՝ առանց փոփոխությունների

Նախարար Գաբրիել Ղազարյանը աշխատանքային այցով եղավ Արմավիրի մարզում (ֆոտոշարք)

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր շրջայցով եղավ Արմավիրի մարզում: Նա այցելեց Փարաքար համայնքի, Էջմիածին, Մեծամոր, Արմավիր քաղաքների մարզադպրոցներ, հետեւեց տեղերում կատարվող աշխատանքներին, ծանոթացավ եղած խնդիրներին եւ հոգսերին, ծաղիկներ դրեց Արմավիր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Շրջայցի ավարտին նախարարը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը քննարկեցին մարզում ֆիզիկական կուլտուրայի

Հանրապետական խմբակցության որևէ պատգամավոր նիստին չի ներկայացել

Ոչ իշխանական ուժերը այսօր ԱԺ-ում նախաձեռնեցին ստորագրահավաք արտահերթ նիստ հրավիրելու համար Ազգային Ժողովի ստորև բերված հայտարարությունն ընդունելու նպատակով: Սակայն Հանրապետական խմբակցության որևէ պատգամավոր նիստին չներկայացավ և, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում` քվորում չապահովվեց: Ազգային Ժողովի հայտարարություն Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների եւ ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ

Ֆրանսիայի ԱԳՆ-ը մտահոգված է ադրբեջանցի լրագրող Իսմայիլովայի կալանավորմամբ

Փարիզը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային կալանավորելու կապակցությամբ, որին մեղադրում են իր նախկին գործընկերոջը ինքնասպանության դրդելու մեջ, փոխանցում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս տարվա մայիսին նախագահ Ֆրանսուա Օլանդը, երբ այցելել էր Բաքու հանդիպել է Իսմայիլովայի հետ: Ֆրանսիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել պահպանել

Արթուր Սաքունց. «Քրեակատարողական հիմնարկներում արտաքին զննության արդյունքում գրանցումները չեն համապատասխանում ՁՊՎ-ների գրանցումներին»

Վահրամ Աբրահամյանի խոսքերով՝ 2014 թվականի ընթացքում ՁՊՎ վարչության կողմից իրականացվել է 321 իրազեկում

ՏԸՀ գրանցամատյաններում առկա չեն քվեարկության կարգի խախտման վերաբերյալ գրառումներ

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է ս.թ. դեկտեմբերի 14-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող միակ քաղաքային համայնքի` Չարենցավանի քաղաքապետի թեկնածուն օրենքով սահմանված ժամկետում

«ՀԱԷԿ-ում յուրացումներն, անպայման, նախարար Մովսիսյանի գիտությամբ են եղել»

Ատոմակայանի աշխատակիցներին օրենքով հասանելիք գումարը տարիներով չեն տվել

«Սերժ Սարգսյանը, երևի թե նեղանալով Գյումրիում խփած իր տոկոսներից, վրիժառու է դարձել»

Սեպտեմբերի 30–ին  Գյումրու ավագանին  ուղերձով դիմել էր կառավարությանը՝ խնդրելով 1, 281.8 մլն հատկացնել Գյումրու 6 փողոցների ասֆալտապատման ու  բարեկարգման համար, սակայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը  մի քանի օր առաջ պատասխանել էր, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցները սպառվել են ու խորհրդի կարգով ուղղորդել,  թե համայնքի միջոցների հաշվին թող աշխատանքները կատարվեն: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն

«Աստծո պատիժը նրանց գլխին, ովքեր զրպարտում են Առաքել Մովսիսյանին». (Տեսանյութ) «Ա1+»

Առաքել Մովսիսյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հերքել է իր վարորդի մասնակցությունը Արամ Մանուկյանի հանդեպ բռնության մեջ. «Ես վարորդ չեմ ունեցել, ես եմ միշտ վարել մեքենան եւ օգնականներ չեմ ունեցել»։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Երևանի շատ շենքեր կարող են կանաչ տանիքներ ունենալ

Ճարտարապետ, ճարտարապետության գիտությունների թեկնածու Ծովինար Մուրադյանն առաջարկում է կանաչապատել Երևանի այն շենքերի տանիքները, որոնք տալիս են այդ հնարավորությունը: Ճարտարապետն այսօր Նարեկացի արվեստի միությունում ներկայացրեց «Կանաչ տանիքների կարևորությունը գերխիտ քաղաքներում» նախագիծը և խոսեց արդի զարգացումների գործընթացում գերխիտ կառուցապատված քաղաքների կանաչ տանիքների կառուցման անհրաժեշտության, կանաչ տանիքների կիրառության ճարտարապետական, քաղաքաշինական, կոնստրուկտիվ-տեխնոլոգիական, միջավայրակայուն ու տնտեսական, ինչպես նաև ռազմավարական առանձնահատկությունների

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի)  և Վարդենյաց (Սելիմի)  լեռնանցքներում  տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական

Նաիրիտցիները կոորդինացնող խումբ են ստեղծել

Վաղը կամ մյուս օրը նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ կստանան

Անդրադարձ է կատարվել «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում  ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային: Ողջունելով պարոն Կոսլային` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբերանվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության

«Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» գիտաժողով

եկտեմբերի 15-ին, Ամերիկայի հայկական համագումարի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամի կողմից և Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի ու ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի առաջին օրվա հանդիպումը, որի առանցքը հայ – ադրբեջանական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի

Լյովա Երանոսյանը ազատամարտիկին հորդորել է արտագաղթել երկրից. նոր մանրամասներ ազատամարտիկի վրա հարձակման մասին. «Առաջին լրատվական»

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից այսօր «Առաջին լրատվական»-ը «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստից հետո հետաքրքրվեց, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իր և Մանվել Եղիազարյանի դեմ հարձակումը: Ի պատասխան՝ Ռազմիկ Պետրոսյանը պատմեց, որ իրեն և Եղիազարյանին իսկապես հյուրասիրության է կանչել գեներալ-մայոր Լյովա Երանոսյանը և խորհուրդ տվել «թողնել-գնալ» երկրից: «Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք

Կենտրոնական բանկը 4 մլն ԱՄՆ դոլար է վաճառել

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին իրականացվել է 4  մլն ԱՄՆ դոլարի վաճառք 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031