Օրվա լրահոսը
Իվանիշվիլիի նախկինը կինը թաքուն ամուսնալուծվելու համար դատի կտա նրան. Грузия Онлайн
Ինգա Պավլովան, որը լրագրող Վլադիմիր Իվանիձեի հետաքննության համաձայն 1991-1994թթ. Փարիզում ամուսնացած է եղել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, երբ վերջինս արդեն կին ուներ, հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Իվանիշվիլիին, այդ մասին նա հայտնել է Յութուբում տեղադրած տեսանյութում, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը: Պավլովան միլիարդատեր Իվանիշվիլիին մեղադրում է իրենից թաքուն ամուսնալուծվելու և դրանից հետո
Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա
Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38158 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4371 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 897 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 231
Սամվել Ֆարմանյան. «Խորհրդարանին պետք է ներկայացնել տեղեկություններ մեր գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ»
«Խորհրդարանի խոսնակը պարտավոր էր խորհրդարանին ներկայացնել տեղեկություններ մեր խորհրդարանական գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա հավելեց նաև, թե ավելին, «պետք է ԱԺ խոսնակը պարբերական կապի մեջ լինելով ոստիկանության հետ` տեղեկություններ ներկայացնի խորհրդանում, թե ինչպես է ընթանում դեպքի քննությունը»: Այնուհետև ամփոփեց. «Սա պարզ տրամաբանություն է,
«Հիշում եմ, թե ինչպես էին ուսուցիչները բարձրաձայն կարդում դասագրքերը»
Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող Ալիկ Խառատյանը պատրաստել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» oxv~evkauk աուդիո տարբերակը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված, «Տեղական իրավապաշտպանության խթանում» կարգախոսով, երկօրյա դասընթացից հետո հատկացվող փոքր դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Իջեւանի բնակիչ, 29-ամյա Ալիկ Խառատյանը։ Ալիկի նախաձեռնությամբ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» oxv~evkauk աուդիո տարբերակը շուտով պատրաստ
ՀՅԴ-ն չմիացավ բոյկոտին, բայց չեն մասնակցում քվեարկությանը
«Ամբողջությամբ չպայմանավորվեցինք, ընդհանուր մտահոգություն կար: Որոշեցինք առայժմ, որ 6.30-ին այսօր արտահերթ նիստ պետք է հրավիրենք, որը պետք է անդրադառնա ՀՀ-ում այս ամենաթողությանը, որի ժամանակ ընդունվի հայտարարություն: Մանրամասները դեռ չենք քննարկել: Անհրաժեշտ է , որ օրենսդիր մարմինը իր հստակ գնահատականն արտահայտի»,- այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ոչ իշխանական ուժերի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում
Ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին արտահերթ նիստն ու լքեցին դահլիճը (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ ոչ իշխանական վեց խմբակցությունները հայտարարեցին, թե եթե արտահերթ նիստում չքննարկվի երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես ազատամարտիկներին ծեծի ենթարկելը և հարձակումը Արամ Մանուկյանի վրա, իրենց կբոյկոտեն արտահերթը: Ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցել են ու տեղեկացրեց. «Մենք բոլորս էլ համամիտ կլինենք, որ հայտարարության տեքստով,
Նոր տարուն ժամկետանց ապրանքներ են «սաղացնում» սպառողների վրա (Տեսանյութ)
Սպառողն ինքը պետք է հետեւի, որ ապրանքը ժամկետի մեջ լինի
Տեղի է ունեցել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտական շնորհանդեսը
Երևանում այսօր աշխատանքներն է սկսել «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովը, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այն կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ ջանքերով: Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընթերցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը. «Հարգելի՛ գործընկերներ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք
Բաքվում մենք մեր ուժը առավելագույն չափով ցույց կտանք
2015 թվականի հունիսին Բաքվում կկայանան 1-ին Եվրոպական ամառային խաղերը: Հայաստանը մասնակցելո՞ւ է դրան: Եթե այո, հայ մարզասերն ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ: «Առավոտը» զրուցեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: – Ի վերջո, կողմնորոշվե՞լ ենք, Եվրոպական ամառային խաղերին Հայաստանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: – Փետրվարին պաշտոնապես կհայտարարենք, մասնակցելու դեպքում՝ նաեւ ձեւաչափի մասին: – Դա կախված
Մհեր Սեդրակյանը՝ լրագրողներին. «Գրավոր հարցերը կբերեք կտաք օգնականիս, կա՛մ կպատասխանեմ, կամ չէ» (Տեսանյութ)
«Սրանից հետո ինչ հարց կունենաք, գրավոր կբերեք օգնականիս կտաք՝ կպատասխանեմ: Սրանից հետո խնդրում եմ, ոչ մեկդ ինձ հարց չտաք, թե չէ կվիրավորեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ազատամարտիկների ծեծի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Դուք հարցեր եք տալիս ինձ ու բաներ եք սարքում»: Լրագրողների դիտարկմանը, որ
Ոչ իշխանականները սպառնում են բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանը (Տեսանյութ)
Այսօր ՀՀ ԱԺ-ն ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նստաշրջան` քննարկելու մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև վարկային: Սակայն մինչ ՀՀ կառավարության արտահերթ նիստի որոշման նախագծի վերաբերյալ քվեարկությանն անցնելը, որում օրինակ` առաջարկվում է նիստերը սկսել ժամը 11.00-ին և այլն, ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե եթե ԱԺ-ն արտահերթ նիստով չքննարկի երկրում ստեղծված իրավիճակը` մասնավորապես ազատամարտիկներին
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
ԱՄՆ-ում քննադատում, իսկ Ռուսաստանում մեծարում են հայր և որդի Ալիևներին. azatutyun.am
Ամերիկայում հորդորում են պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները ոտնահարող Իլհամ Ալիևի կառավարության նկատմամբ, իսկ Մոսկվայում մեծարում են Ադրբեջանի նախկին ու ներկայիս առաջնորդներ Ալիևներին: Անցած շաբաթավերջին AZAD կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքում, Ադրբեջանին վերաբերող քննարկում է անցկացրել, որին մասնակցել են ամերիկացի վերլուծաբաններ, քաղաքագետներ: «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության նախկին նախագահ, հիմա ՄըքՔեյն ինստիտուտի մարդու իրավունքների և
Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկվածն ազատ է արձակվել. armtimes.com
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը չի ձերբակալվել. նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով կատարված արարքը (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս
Ծառուկյանի ֆենոմենը-4
Հոդվածաշարի նախորդ մասերում մենք փորձեցինք հասկանալ եւ բացատրել ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի քաղաքական առաջընթացի գաղտնիքը, բայց ոչ հասկանալ կարողացանք եւ ոչ էլ բացատրել: Շարունակելով մեր ջանքը՝ փորձենք միանգամայն այլ կողմից մոտենալ հարցին: Վերջապես ո՞ւմ է ձեռնտու ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի քաղաքական առաջընթացն ու հաղթարշավը: Առաջին հերթին, իհարկե, Ծառուկյանի մտերիմներին ու մերձավորներին, ինչպես նաեւ՝ ԲՀԿ
Գեւորգ Կոստանյան. «Ինչ չափով են պաշտպանված կամ ինչու են հալածվում քաղաքացիները»
«Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» միջազգային համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Վաղուց անցել են այն ժամանակները, երբ յուրաքանչյուր պետություն իր ներքին գործն էր համարում, թե ինչ չափով են պաշտպանված կամ ինչու են հալածվում իր քաղաքացիները»: Ըստ նրա՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր
Եկեղեցու օծման արարողություն Աբու Դաբիում
Դեկտեմբերի 10-ին հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն: Ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի ունեցավ ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գևորգ Ղարիբջանյանը բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձավ Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշեց, որ անձամբ է
Ինչո՞ւ են ծեծում ազատամարտիկներին
Հայաստանում միջին ռանգի պաշտոնյաների մի խումբ կա, ովքեր պաշտոնների են եկել զուտ քաջնազարյան ոճով, ովքեր մշտապես պղտոր ջրում ձուկ են որսում: Նրանք այդ «գործի» չափազանց բարձր կարգի պրոֆեսիոնալներ են, սակայն նրանց գործունեության ճանապարհին՝ մշտապես խանգարող մի հանգամանք կա. այդ մարդիկ իրենց պաշտոնեական գործունեության հետ ոչ մի կապ չունեն, այսինքն՝ ոչ մասնագիտություն ունեն, ոչ կրթություն, ոչ
Հայաստանի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ
«Ուշագրավ են տվյալները Եվրոպական դատարանի դատական իրավազորությունն ընդունելուց ի վեր Հայաստանի դեմ ներկայացված գանգատների եւ դրանց կապակցությամբ կայացված վճիռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն՝ 2002-2014թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ: 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ վերաբերյալ կայացվել է 49 վճիռ»,- «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները
Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում բռնարարքների վերաբերյալ
«Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի, ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի, ՀԱԿ Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունները, «Նախախորհրդարանի» անդամների անձնական ավտոմեքենաների հրկիզումները հանդիսանում են ՀՀ-ում կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ հրապարակային և ցինիկ, անպատժելի ահաբեկության փաստեր, որոնք ուղղված են վախի մթնոլորտի, ներքին գրաքննության
Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց
Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ավագ քննիչի հեռացման հարցը. pastinfo.am
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովին գրավոր միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ տույժ կիրառելու վերաբերյալ: Ընդ որում` առաջարկվել է ամենածանր պատժամիջոցը` լիազորությունների դադարեցում: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ խոսքը գնում է ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով թույլ տրված խախտումներին: Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչը
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.72օ և արևելյան երկայնության 45.20օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է
ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են կատարել ՀՔԾ նախկին պետի տանը. Shamshyan.am
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ՝ Անդրանիկ Միրզոյանի տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկութան համար և քննչական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Թե, կարողանամ…
Թե, կարողանամ, ես կվերացնեմ պատերազմները, Հողը կսնեմ՝ լոկ խաղաղության առողջ սերմերով, Մարդկության ներսից ընդմիշտ կհանեմ ագահությունը, Որ կյանքը լցվի Տիրոջ աղոթքով, մանկանց ճիչերով: Թե, կարողանամ, հույս կներարկեմ սիրող սրտերին, Մեծ տիեզերքի լույսը կսփռեմ նրանց ճամփեքին, Ես ինձ կզոհեմ, միայն թե հասնեն իրենց բաղձանքին, Զավակներ ծնեն, երկիր շենացնեն, հասցնեն մուրազին: Թե, կարողանամ, անդորր կբերեմ
Արամ Մանուկյանի վրա հարձակվողը Առաքել Մովսիսյանի վարորդներից է. Ilur.am
Ilur.am. Մեր ունեցած տեղեկություններով՝ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: Ըստ մեր հայթայթած առաջին տեղեկությունների, Սվազյանը եղել է Շմայսի մեքենաներից մեկի վարորդը, սակայն պաշտոնապես ձեւակերպված չի եղել որպես վարորդ։ Նշենք, որ ժամանակին Սվազյանի վրա քրեական գործ է հարուցված եղել, որը կապված էր թանկարժեք քարերի մաքսանենգության
«Ամեն ինչ սկսեց նրանից, երբ մայրը երեխային կերակրեց չղջիկի մսով»
Էբոլան մարդուց մարդ փոխանցվում է արցունքի, թքի, քրտինքի, արյան միջոցով Այսօր Աղվերանում առողջապահության նախարարության կազմակերպված ԶԼՄ_-ների համար շնչառական վարակների եւ այլ կենսաբանական ռիսկերի համաճարակաբանության վերաբերյալ իրազեկման դասընթացի ժամանակ՝ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողներին ներկայացրեց Էբոլա վիրուսի վտանգավորության աստիճանը: «Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մայրը իր 2 -ամյա երեխային
«1996թ.-ից եմ ղեկավարում համայնքը, ոչ մի անգամ մրցակից չեմ ունեցել ընտրություներին»
Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում այս տարի էլ համայնքի ղեկավարի ընտրությունն անցնում է առանց պայքարի: 1996.թ-ից մինչեւ օրս համայնքը ղեկավարող Սուրիկ Գրիգորյանն ընտրություններին մասնակցում է առանց մրցակցի: Այս անգամ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված Վարդան Գալստյանը մինչեւ վերջ չմասնակցեց ընտրապայքարին եւ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտնեց: Գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը փոխանցեց, որ անցած տարիներին էլ գյուղապետի պաշտոնի համար
Գեղեցիկ՝ հրաշալի լինելու չափ
Սրահում չորսն էին՝ վաճառողը, ով թիկունքով կանգնած փող էր հաշվում, հայրը, դուստրն ու տարեց մի կին, ում ակնհայտորեն ոչ թե ձկնապուրի սերն էր բերել խանութ, այլ դրամի պակասությունը: Զարմանալու խիստ մարդկային հատկությունը հիմնավոր զսպած հայրը՝ համոզված, թե տարիքը երեխա մնալու, երեխա լինելու իրավունք այլևս չի տալիս, փորձառու աչքին խիստ անբնական հանդարտությամբ ետուառաջ էր քայլում մարմարե
Գյուղապետի թեկնածու. «Ով կհաղթի, թող վայելի այս պաշտոնը»
Ձորաստանի գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանի խոսքով` իրենց գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններն անցնում են առանց լարվածության ու ընդհարումների, թեեւ մրցակցություն կա գյուղում: Ասում է` իրենց գյուղում միշտ մրցակիցներ եղել են ընտրություների ժամանակ, բայց երբեւէ գժտություններ, բախումներ չեն գրանցվել, նման երեւույթներ բացառում է նաեւ այսօրվա ընտրության ընթացքում: «Մեր գյուղում ընտրությունները միշտ հանգիստ են անցնում, ծերացած գյուղ է,


















































