Օրվա լրահոսը
Ճշմարիտյանը վստահեցնում է, որ արտահանման կառուցվածքում դրական փոփոխություն կա (Տեսանյութ)
Թանկացումների, դրամի արժեզրկման եւ ԵՏՄ-ին միանալու մասին էկոնոմիկայի նախարարի դիտարկումները
Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում ՉԺՀ չորս քաղաքացիների սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երևանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։ Քննության տվյալներով՝ ՉԺՀ-ի քաղաքացիներ Չյուին և Վանգին Երևան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014թ. հոկտեմբերին
«Ես ամենաաղքատ մարդն եմ»
Ազատամարտիկը հայտնվել է ծայրաստիճան աղքատության մեջ Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երեւանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետեւ 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող ազատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթեւան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա էլ կնոջ
Գյումրիում կրակել են փաստաբանի տան պատուհանին
Հենց նոր հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ժամը 8.45 սահմաններում կրակել են գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի տան՝Պուշկինի փողոց, 16 տան ուղղությամբ՝ վնասելով պատուհանը: Վերջիններս արթնացել են հենց այդ կրակոցից: Թե ո՞րն է պատճառը ու արդյոք կապվա՞ծ է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ, այս մասին Թամարա Յայլոյանը դեռ ասելիք չունի, քանի որ դեռ ճշգրտումներ չի կատարել: Մինչդեռ
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը, խնամին հաղթեցին
Առնվազն տարօրինակ է հերքել մի բան, երբ հրապարակման մեջ արդեն իսկ կողմը հերքել էր:
Թուրք վերլուծաբան. «Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ ձեր իմացած թուրքական երաժշտության մեծերը հայեր են». ermenihaber.am
https://ermenihaber.am. Թուրքիայի կառավարության որոշմամբ` արաբերեն գրով օսմաներենը պետք է, որպես պարտադիր ուսուցման առարկա, այսուհետև դասավանդվի հանրակրթական դպրոցներում: Կրթության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրդողանի որդեգրած քաղաքականության պարզ շարունակությունն է: Թեմային անդրադարձած թուրքական «Բուգյուն» թերթի
Ստեփան Գրիգորյան. «Ռուսական լծի տակ գտնվելը մահ է հայ ազգի համար»
Ստեփան Գրիգորյանը համարում է, որ ընդդիմությունը ԵՏՄ անդամակցությանը ո՛չ պետք է դեմ քվեարկեր, ո՛չ էլ՝ կողմ
ԵԱՀԿ Մինսկի խումբը գերմանացիների հետ կքննարկի Ղարաբաղի հարցը. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Բեռլին՝ քննարկելու Ղարաբաղի հարցը, այս մասին Թվիթերում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր մեկնում ենք Բեռլին: Համանախագահները կհանդիպեն Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը», – գրել է դիվանագետը: Թե ինչու են համանախագահները հանդիպում հենց գերմանացիների հետ, նշված չէ, սակայն Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից
Քրեական եւ քրեադատավարական օրենքները շատ հեռու են այսօրվա ռիթմից
Քրեակատարողական հիմնարկները թվաքանակի պահպանման, կերակրման եւ այլ «ծախսերի» իրենց շահաբաժինը, «հանցագործ էլիտան», որը, ի դեպ, վաղուց բանտերում եւ գաղութներում չէ, իր ղումարային եւ «տան» վարձի շահաբաժիններն ապահովում են կալանավորների եւ դատապարտյալների լուռ համաձայնությամբ։ Ըստ նախկին արդարադատության նախարարի, ՀՀ քրեական նոր օրենսգիրքը մեկ տարի է՝ գտնվում է Ազգային ժողովում եւ սպասում է իր հաստատմանը, չնայած, ըստ
Մարզական լրագրողները Արթուր Ալեքսանյանին ընտրեցին Հայաստանի լավագույն մարզիկ:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին հանրապետության 2014 թվականի 10 լավագույն մարզիկները: 30 մարզական լրագրողների ձայների ամփոփումից հետո ցուցակը գլխավորեց հունահռոմեական ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի 10 լավագույն մարզիկների անվանացանկ: 1. Արթուր Ալեքսանյան, հ/հ ըմբշամարտ, 300 միավոր 2. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ, 270 3. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 180 4. Գրիգոր Գրիգորյան,
Ստեփան Գրիգորյանը՝ ԵՏՄ-ի մասին. «Հայաստանը մտնում է մի կազմակերպություն, որը չկա»
Ստեփան Գրիգորյանը համարում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդելու են նաեւ Հայաստանի վրա
Արամ Սարգսյան. «Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել»
Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ: Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի
Կոռնիձորի Արոն՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու մասին.«Միգուցե վարչապետին պատասխանելու արդյունք էր»
«Մենք կալբասի կռիվ չտվեցինք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով ազատամարտիկների՝ ծեծի ենթարկվելու փաստին, այսպիսի կարծիք հայտնեց Կոռնիձոր ջոկատի հրամանատար, ԵԿՄ հիմնադիր առաջին նախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): «Իրավունք և աջակցություն հիմնադրամի» տնօրեն, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը նկատեց. «Նախախորհրդարանի անդամների մեքենաների այրելը, Գևորգ Սաֆարյանի դեմ մահափորձը և այս դեպքերը, ռեժիմի ցանկացած գործողություն ուղղված է Նախախորհրդարանի դեմ:
Չգիտեմ լամ, թե խնդամ այս պատմության ողջ ճշմարտության վրա
2004թ. ամուսնուս` Կ. Բադալյանի միջնորդությամբ 2800 ԱՄՆ դոլարով Ս. Ծաղիկյանը ձեռք է բերում ռուս նկարիչներ Ա.Դեյնեկայի եւ Պ. Կոնչալովսկու վրձնին պատկանող 4 գեղանկար: Գեղանկարները ենթարկվում են փորձաքննության, դրանց բնօրինակ լինելը 2005թ. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաստատում է: Նկարների փորձաքննությունն իրականացրել է ոմն Մեքինյանը, որը եւ երկրից արտահանել է ՌԴ (2005թ. հունվար):
Նպատակային և արդյունավետ կդառնա պետության երաշխավորած բուժօգնությունը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մի քանիսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ: Խնամքի հաստատություններում հերթապահ աշխատողների կողմից շուրջօրյա խնամքի կազմակերպման արդյունավետության և որակի բարձրացման
Բարեփոխվում է մարդատար-տաքսի ավտոմեքենայով ուղևորափոխադրման կարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա: Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին:
Կակտիվանա Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը
Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ
Մշտադիտարկվում է խոշոր ընկերությունների տնտեսական գործունեությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետի առաջարկով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ապրանքների թանկացման վերաբերյալ կատարվող ուսումնասիրության արդյունքները՝ եզրակացնելով, որ նկատվող գնաճը համարժեք է դրամի փոխարժեքի փոփոխությանը (առանձին): Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային
Հայաստանում երիտասարդների համար աշխատանք գտնելը գրեթե անհնար է. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միություն
Սույն թ-ի դեկտեմբերի 10-ին՝ ՍԴՀԿ «Սապպահ Գյուլ» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդների և ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամների միջև: ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների
Արվեստի գործերի գնորդների 70%-ը Հայաստանից է
«Գալա արտ» ցուցասրահի հիմնադիրները «փակագծեր» են բացում Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները, մասնավորապես՝ նկարիչները, ողջունելով երեւանյան մասնավոր ցուցասրահների այսօր արդեն պրոֆեսիոնալ աշխատանքը, հիշում են 1990-ականների կեսերը, երբ նոր-նոր սկսեցին բացվել դրանք: Պետությունն այլեւս նկար չէր գնում՝ ինչպես խորհրդային շրջանում, հետեւաբար մասնավոր ցուցասրահները նկարիչների եկամտի ու աշխատանքների քարոզչության հիմնական միջոցն էին: Մեր զրուցակիցները հատկապես նշում
Լեռնիկ Ալեքսանյան. «Ոստիկանությունը տրամադրված է ազատամարտիկների ծեծը բացահայտելու»
«Շատ տգեղ է, շատ վատ է այդ ծեծը: Չգիտեմ ինչի համար է՝ պատճառները քաղաքական են, մարդային են, թե ինչ են, ես չեմ ընդունում ազատամարտիկներին ծեծելը: Ավելի ճիշտ՝ վատ եմ ընդունում: Շատ բացասական երեւույթ է>,- այսօր «Հայելի» ակումբում ազատամարտիկների ծեծի հետ կապված այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարճ արտահայտվեց՝ «Նողկալի
Տնտեսագետ. «Մենք գնում ենք մեր պահուստները քամուն տալու ճանապարհով» (Տեսանյութ)
Վարդան Բոստանջյանը եւ Զոյա Թադեւոսյանը տնտեսական դրության փրկություն են համարում համաժողովրդական շարժումը
Փիրումյանները՝ Ասատրյանի աշխատությունում
Ռուսերեն հրատարակվել է Արմեն Ասատրյանի «Փիրումյաններ» գիրքը, որը վերաբերում է Փիրումյանների իշխանական տոհմի ծագմանը, պատմությանը, առնչություններին: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար: Հեղինակը վեր է հանել հնարավոր բոլոր փաստերն ու տեղեկությունները՝ կապված Փիրումյանների ծագման, ինչպես նաեւ Բայանդուր ու Փիր անունների ու այդ արմատով բառերի հետ: Արմեն Ասատրյանը մի քանի տարի առաջ էլ հրատարակել է
Ավետիք Իշխանյանը՝ Վլադիմիր Գասպարյանի գործակալների մասին
Այսօր «Հայելի» ակումբում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատամարտիկների ծեծի հետ կապված գնահատական տալիս ասաց, որ իրավապահ մարմինների համար սա հստակ պատվի հարց է՝ բացահայտելու այդ գործը: Խոսելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որակումների եւ լրագրողների հետ վերջին զրույցի մասին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ոստիկանապետը չպետք է քաղաքական գործիչ լինի. «Նա քաղաքական վերլուծություններ անելու իրավունք չունի: Նրա լիազորություններն են
ԱՄՆ պետդեպը «խորը, խիստ, չափազանց» մտահոգ է մարդու իրավունքների խախտումներով
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելու գործին՝ Ադրբեջանի իշխանություններին մեղադրելով իր իսկ ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ: «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ աճող սահմանափակումներով: Մենք խիստ մտահոգված ենք, որ Խադիջա Իսմայլովան կալանավորվել է մինչև դատական գործընթացը: Մենք չափազանց անհանգիստ ենք, որ իշխանությունները
Գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխությանը. ՏՄՊՊ հանձնաժողովի դիտարկումը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պարոն Շաբոյանին առաջարկել ենք, որպեսզի ներկայացնի իր դիտարկումների արդյունքները ապրանքների թանկացման հարցում և շուկայական դիրքի չարաշահումները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում վարչապետի հանձնարարության հիման վրա կատարված գների ուսումնասիրության արդյունքները: Նախ
Կտրել են Նուռնուս գյուղի խողովակաշարի մի հատվածը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Մ.-ին: Ոստիկանությունում Աշոտ Մ.-ն խոստովանել է, որ 2013 թ. ամռանը, գողություն կատարելու նպատակով, համագյուղացու՝ 1967 թ. ծնված Մկրտիչ Ս.-ի հետ վերջինիս զոդման սարքով կտրել են Նուռնուս գյուղի
«Դասագիրքը պետք է ուղղորդի եւ գնահատի»
Անգլերենի դասագրքում ներկայացվում է ժամանակակից ընտանիքի մոդելը Ամեն ինչ սկսեց նրանից, երբ 8-րդ դասարանի Անգլերենի դասագրքի (հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան, «Անտարես», 2009) մի դասն ուսումնասիրելիս երեխայի մոտ հարց առաջացավ. «Իսկապե՞ս, հայրե՞րն են զբաղվում երեխայի դաստիարակությամբ, մայրերը՝ գնում աշխատանքի՞»: Փորձում ես բացատրել, որ երկուսն էլ հնարավոր է, հետո ինքդ ես կարդում շարադրված օրվա դասը ու փորձում երեխային
Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի աշնանային դեկորատիվ էտը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 5-ից մեկնարկել է ծառերի և թփերի աշնանային սանիտարական էտը: Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող այս գործընթացը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտվում են թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիներն ու անկման վտանգ պարունակող ծառերը։ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության հիման վրա խոր էտ կատարվում է միայն թեղի


















































