Օրվա լրահոսը

Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ  Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության “Տեմպուս և երկկորղմ  համագործակցության” ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես “Տեմպուս” և “Էրազմուս Մունդուս” ծրագրերն ուսանողների և

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ կառավարությունում

Քիչ առաջ կառավարության շենք մտավ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Լրագրողների հարցին՝ ի՞նչ գործով է եկել կառավարություն, Մինասյանը ջերմ ժպտաց եւ ասաց. «Բարեւ ձեզ»:

ԱԳ փոխնախարարը Թեհրանում խոսել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման մասին

Դեկտեմբերի 8-10-ին Թեհրանում տեղի ունեցավ «Աշխարհը բռնության և ծայրահեղության դեմ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից նախաձեռնած և 2013թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ընդունված համանուն բանաձևի կիրարկմանն ու բռնության, անհանդուրժողականության և ծայրահեղության դեմ պայքարում միջազգային համագործակցության մթնոլորտի ստեղծմանը: Գիտաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը,

Ավետիք Իշխանյանը խախտում է անմեղության կանխավարկածը. «Սա պետական ահաբեկչություն է, իրենք ողորմելի ղզիկ են»

«Ես քանի որ պետական պաշտոնյա չեմ, խախտում եմ անմեղության կանխավարկածը եւ հայտարարում, որ սա պետական ահաբեկչություն է»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ազատամարտիկների ծեծի, մեքենաների հրկիզման դեպքի միջադեպերի հետ կապված: Նրա խոսքերով՝ ինչպես ոստիկանապետն ասում է, որ ինքն օրենքի մարդ է, «թող ինձ ապացուցեն, որ այդ 8-9 դեպքերով՝ ծեծի, հրկիզման, ոստիկանությունը գործում է 

«Ժողովուրդն ինադու գոյատեւում է»

Ասում է Բաբկեն Պիպոյանն ու համաձայնում, որ թանկացումների, դրամի արժեզրկման ֆոնին գնողունակության անկում կլինի եւ կբարձրանա աղքատության ցուցանիշը: «Առավոտի» հարցին, թե սովորական ՀՀ քաղաքացին որքա՞ն գումար պետք է ունենա, որպեսզի կարողանա նորմալ ամանորյա սեղան ունենալ, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այս հարցի պատասխանը միշտ կոնֆլիկտ է ծնում ու խոստացավ

ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը ներկայացրել է խոշտանգումների մասին զեկույցը. amerikayidzayn.com

ԿՀՎ-ի գործակալները կիրառել են նաև հետանցքային սնուցում, որոշ կալանավորների նկատմամբ իրականացվել է մի քանի հարյուր ժամ արթուն պահելու միջոցով տանջամիջոցը, սպառնացել են վնասել նրանց ընտանիքի անդամներին։ Մեկ դեպքում իրականացվել է սեռական անարգանք։

Գրպանահատություն թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում

Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում:

Մի՞թե չկա ազդեցիկ դեմք ու ձեռք

Եվս մեկ «բաց նամակ» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին 1993 թվականից աշխատել եմ հ. 1 ուսումնարանում որպես հավաքարար։ 1997 թվականին ուսումնարանը լուծարվեց եւ ուսումնարանի շենքը տրամադրվեց Երեւանի պետական արդյունաբերական քոլեջին։ Ես շարունակեցի աշխատել քոլեջում։ Ամեն ինչ խաղաղ ու հաշտ էր մինչեւ 2011 թվականը, երբ քոլեջը միացվեց ՀՊՃՀ-ի քոլեջին։ 2009 թվականին քոլեջ ընդունվեց Մարինե Գրիգորյանը՝ որպես ժամավճարային

Ստեփան Մարգարյան. «Մեր պահանջները գնալով ավելի ռադիկալ կդառնան». «Չորրորդ իշխանություն»

Ես բազմիցս ասել եմ՝ որեւէ քաղաքական ուժ չի կարող արհեստականորեն սրել իրավիճակը եւ օրակարգ թելադրել իշխանություններին։

«Զվարթնոց» օդանավակայանից ճամպրուկ են գողացել

Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված  Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ  դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ: Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ.

Գների ինդեքսն աճել է 2,6 տոկոսով. «168 ժամ»

Երեկոյան մտա դեղատուն՝ «ճնշման» դեղերի հերթական խմբաքանակը գնելու։ Վերջին մեկ տարում դրանք համարյա կայուն էին։ Նույնքան կայուն, որքան իմ «կախվածությունն» այդ դեղերից։ Ես 15 օրը մեկ գնում եմ բժշկի նշանակած երկու տեսակի դեղահաբերի կեսամսյա պարտադիր պաշարը։ Դրանցից մեկը՝ ավելի էժանը, թանկացել էր մոտ 15 տոկոսով, իսկ ավելի թանկը՝ 22: Այս տխուր փորձառությունից հետո փորձեցի գտնել

Արտակ Շաբոյան. «Թանկացումները փոխարժեքի հետ համահունչ են»

«Այս պահին չկա՞ն չարաշահումներ»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ռուսաստան-ԱՄՆ թշնամանքի հայկական արտացոլումը

Որքան գերտերությունները շուտ հաշտվեն, այնքան լավ մեզ համար Այս տարվա ընթացքում աշխարհում չարության եւ անհանդուրժողականության «չափաբաժինը» չի քչացել: Մենք՝ հայերս, տուժում ենք այդ լարվածության երկու հիմնական օջախներից՝ Միջին Արեւելքում շարունակվող պատերազմը ֆիզիկական վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցների համար, իսկ Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը ներքաշում է մեզ՝ հայաստանցիներիս, անիմաստ «երկընտրանքների» մեջ: Ամեն օր ես կարդում եմ տասնյակ հրապարակումներ,

Դրամի արժեզրկումն ավելացրել է պետական պարտքը. «Հայոց աշխարհ»

Արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող դրսեւորումները պետական պարտքի վրա ունեցել են բացասական ազդեցություն։ Դրամով արտահայտված պարտքը ավելացել է։ Եթե սեպտեմբերին այն 1,8 տրիլիոն դրամ էր, ապա նոյեմբերին գերազանցել է 1,9 տրիլիոնը։ Փոփոխությունը հիմնականում պայմանավորված է պարտքի վերագնահատմամբ։ Ազգային արժույթի արժեզրկման պատճառով Հայաստանի պարտքը ավելացել է շուրջ 100 մլրդ դրամով։ Խոսքը բնականաբար վերաբերում է արտաքին

ԵՏՄ-ի ազդեցությունը գյուղատնտեսության վրա (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Հայաստանը մտադիր է 2015 թվականի հունվարի 1-ից անդամակցել Եվրասիական Տնտեսական Միությանը: Համեմատելով ՀՀ-ում և ԵՏՄ-ում գործող մաքսային դրույքաչափերը, համոզվում ենք, որ 13-ից 14 տոկոսով թանկանալու են տրակտորները, շուրջ 19 տոկոսով` բեռնատարները, շուրջ 5 տոկոսով` սերմացուն և 8-ից 9 տոկոսով թանկանալու է պարարտանյութը: Գյուղմթերքներ արտադրողների ու արտահանողների համար գրեթե ոչինչ չի փոխվի սննդամթերքը

Ինչո՞ւ են հարձակումների ենթարկվել բացառապես ընդդիմադիրները. «Չորրորդ իշխանություն»

Ովքե՞ր կարող են կանգնած լինել այս ահաբեկչությունների հետեւում։ Եթե «պատահական զուգադիպությունների» ու կենցաղային մոտիվների վարկածները բացառում ենք (իսկ դրանք միանգամից պետք է բացառել, որովհետեւ նման «պատահականություններ» չեն լինում), մնում են մի քանի տարբերակներ, որոնք էլ կփորձենք կետ առ կետ քննարկել։ 1. Այս ամենը կազմակերպել են «օտարերկրյա մութ ուժերը», որպեսզի Հայաստանում սրեն ներքաղաքական իրավիճակը եւ զանգվածային

Բռնության վերաբերյալ տված հաղորդումը չի գրանցվել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի վերջերին տեղեկանալով, որ Սևանի թաղամասերից մեկում գտնվող` Գրիշա Ա.-ի տանը բնակվող Ա. Ա.-ն տան տերերի կողմից ենթարկվել է բռնությունների, զանգահարել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մաս, տվել հաղորդում, սակայն իր տված հայտարարությունը բաժնում չի գրանցվել և դրան

Անկարան Երևանին կոչ է անում կարգավորել հարևանների հետ խնդիրները. «Ազատություն» ռադիոկայան

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Կարսում բավական մանրամասն անդրադարձել են տարածաշրջանային հակամարտություններին:

Ավետիք Իշխանյանը հիշեցնում է. «Եթե նույնիսկ դուք փոքրամասնություն եք, ճշմարտությունը մնում է ճշմարտություն». «168 ժամ»

«168 ժամի» հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:  – Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ԵՏՄ-ի դեմ հասարակական լայն ընդվզում չեղավ։ Ժամանա՞կը չէ, թե՞ մարդկանց համար պարզապես հասկանալի չի այս խնդիրը։ – Ես դա հետևյալ ձևով կբացատրեի. եթե Հայաստանի իշխանությունները և քաղաքական վերնախավն այս 20 տարիների ընթացքում ունենային իսկապես պետական

«Երեւան իմ սեր» հիմնադրամը շինարարական աշխատանքների կատարման համար հայտարարում է մրցույթ

«Երեւան իմ սեր» հիմնադրամը, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ, նախատեսում է Երեւանի ավանդական ճարտարապետությանը բնորոշ ոճով կառուցել երկհարկանի, մոտ 800 քմ մակերեսով համերգային մասնաշենք։ Շինարարական աշխատանքների կատարման համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մրցույթի պահանջներին բավարարող բոլոր շինարարական կազմակերպությունները։ Մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաեւ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել «Երեւան

Լեւոն Երանոսյան. «Ականջները կկտրեմ շան թուլի պես». «Ժողովուրդ»

Հիմա ընկերներ են, կարող է նստած լինեն, խմած լինեն, վեր կենան, իրար ծեծեն, հանրապետության նախագահի անո՞ւնը շոշափվի։

Ոստիկանապետը հակադրվում է վարչապետին. «Ժամանակ»

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի քանի շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած մտքին, որ առաջիկայում միավորված տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները կմիավորվեն մեկ այլ ընդհանուր նախարարության մեջ՝ ներքին գործերի նախարարության: Վովա Գասպարյանը հայտարարել է, որ իր կարծիքով ոստիկանությունն ավելի ճիշտ է, քանի որ ապակուսակցական մարմին է, ոստիկանապետը կուսակցական չէ

Որքան էլ փորձեն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պաթոսով «կերակրել» հասարակությանը՝ չի ստացվելու. «Ժողովուրդ»

Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ ունենք քաղաքական ոգեւորություն, պաթոս, որը թելադրվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից, եւ գործողություններ ու ռեսուրսներ, որոնք ԲՀԿ-ի վերահսկողության տակ են։ Առայժմ փողն ու ռեսուրսները չեն գնում «պաթոսի» հետեւից։ Դրա համար երեկվա երթը, թեեւ ուղեկցվում էր «Սերժիկ, հեռա¬ցի՛ր» վանկարկումներով, այնուամենայնիվ, ազդեցիկ չէր։ Խոսքերն այլեւս ոչինչ են հայրենի քաղաքական դաշտում,

Ամանորին իրար սուրճ եւ թեյ հյուրասիրենք ու էլ ավելի գեղեցիկ նշենք Սուրբ ծննդյան տոնը. «Հրապարակ»

Եթե հիշում եք, անցյալ տարիներին խանութներն արդեն այս օրերին լցվում էին ամանորյա «բարիքներով», եւ մարդիկ արդեն նախնական գնումներ էին կատարում: «Հա, անցյալ տարի այս ժամանակ խմիչք ու հյութեր արդեն առնում էինք կամ չփչացող ապրանքներ, հիմա էլ առնենք, բայց մտածում ենք՝ սպասենք, միգուցե մինչ այդ գոնե մի քիչ ստաբիլ գներ լինեն»,- ասաց մի կին: «Չենք նշելու»,-

Ինչի՞ն է միանում Հայաստանը, երբ եվրասիական տարածքը չի գործում. բելառուսցի քաղաքագետը չի հասկանում Երևանի քայլի իմաստը. «Առաջին լրատվական»

«Հարց է առաջանում՝ ինչի՞ն է միանում Հայաստանը, երբ եվրասիական տարածք գոյություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց բելառուսցի քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի սյունյակագիր Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա տնտեսական խնդիրներին և առևտրային պատերազմին: Նա նշեց, որ չնայած լուրջ տարաձայնություններ կան Բելառուսի և Ռուսաստանի միջև՝ Բելառուսը չի արգելափակի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Գազալցակայաններում գազն արդեն թանկացել է. «Հրապարակ»

Գազի գնի թանկացումն այլեւս ոչ թե խոսակցություն է, այլ՝ իրողություն։ Երեկ Երեւանում թանկացավ նաեւ բնական գազը: Գազալցակայաններում 1 խմ գազի դիմաց պահանջում էին 210 դրամ, մինչդեռ դեկտեմբերի 9-ին գազն արժեր 190 դրամ: Տարակուսած ավտովարորդներին ԱԳԼՃԿ աշխատողներն զգուշացնում էին, որ եւս 20 դրամի թանկացում է սպասվում, եւ այսօրվանից՝ դեկտեմբերի 11-ից, բնական գազը վաճառվելու է 1 խմ-ն

ՀԵՀ Տավուշի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մարզպետ Հովիկ Աբովյանի հետ

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Երիտասարդները հիմնականում ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներ էին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, սակայն կային նաև արդեն բուհն ավարտած և աշխատող երիտասարդներ: Հենց սկզբից մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց երիտասարդներին, որպեսզի հանդիպումը չընկալվի որպես պաշտոնական միջոցառում, այլ լինի անկեղծ,

«Երկկուսակցական» համակարգ

Խմբագրություն այցելած հերթական հեղինակին ես հանդիպեցի դեռեւս վերելակում, որտեղ նա մի անծանոթ մարդու կասկածանքով հարցրեց՝ «դուք կուսակցակա՞ն եք»: Հավանաբար, կուսակցությունների նկատմամբ որոշակի վերապահումներ ուներ: Հասնելով իմ առանձնասենյակ՝ նա հանեց իր գրությունը, որն ուղղված էր մի շարք պետական այրերի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գլխավորությամբ: Մենք սիրում ենք ինչ-որ «անհասանելի» հասցեներով հայտարարություններ անել: Օրինակ՝ վերջերս

ԱՊԱՐԱՆՑՈՒ ԱՂՈԹՔԸ

Խաղաղություն ամենեցուն, Ամենաշատն ապարանցուն:

Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: ՀՀ տրանսպորտի և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031