Օրվա լրահոսը

Պետք են «բեկումնային մարդիկ»

Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության եւ ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետեւյալ տրամաբանությամբ. «հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» – «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը (ընդհուպ մինչեւ ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը) հուշում

ԱԼԻՏԵՐԱՑԻԱ

Կլանը կլանից կլանեց, Աստված տեսավ՝ չընկալեց։

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

Լյուդմիլա Սարգսյանը՝ Արամ Մանուկյանին ծեծելու մասին. «Պատվիրատուն հենց իրենց միջից է»

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր երեկոյան իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Սա վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ նման միջադեպն է: Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին  հարցրեց՝ այսքան դեպքերից հետո կարիք չկա՞, որ ընդդիմադիրները թիկնապահներով շրջեն: Նա պատասխանեց. «Ո՞վ է մեզ տրամադրելու թիկնապահ: Նրանց պետք է վճարել: Բայց վերջին

Լեւոն Զուրաբյան. Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների. iLur.am

«Այս վերջին հարձակումները իրար հետ փողկապակցված մի շղթա են»,- այդ մասին iLur.am-ի լրագրողի փոխանցմամբ քիչ առաջ հայտարարել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կոնգրեսի մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ ժամեր առաջ իրականացված հարձակումը: «Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ նրանց հաշվարկը շատ

Նամակները Տավուշից տանում են Սեւան, ետ բերում Տավուշ

Աշխատողների կրճատումներ են եղել

«Արամ Մանուկյանին ծեծողը եղել է դիմակավորված». Լյուդմիլա Սարգսյան

Քիչ առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու հետ կապված փոխանցեց հետեւյալը. «Մուտքի մոտ հարձակում է եղել՝ դիմակավորված անձանց կողմից: Արամին հիմա տանում էին հիվանդանոց, որ ստուգեին: Կասկածներ կան, որ Արամ Մանուկյանն ուղեղի ցնցում է ստացել»: Հիշեցնենք, որ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին էլ էին երկու օր առաջ ծեծել

«Չեմ ուզում հավատալ, որ մեր տան վրա դիտավորյալ են կրակել». գյումրեցի փաստաբան

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան   ժամը 8.45 սահմաններում անհայտ անձը  կրակել էր  գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի՝ Գյումրու քաղաքապետարանի հետնամասում   գտնվող Պուշկինի փողոց, 16  տան ուղղությամբ՝ վնասելով նրանց  հյուրասենյակի ապակիները: Փաստաբանը, որը բավական աղմկոտ  դատավարությունների է մասնակցում,  լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ միշտ անկաշկանդ հարցազրույցներ է տալիս, Aravot.am -ի հետ զրույցում ասաց. «Չեմ ուզում հավատալ, որ սա դիտավորություն է

Լաուրա Արամյան. «Սպորտի նախարարները այնքան արագ են փոխվում, որ…»

Հաշմանդամային սպորտի խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ Aravot.am-ը բանախոսներին առաջարկեց հստակ ասել, թե պետական ո՞ր կառույցը կամ պաշտոնյան է, որ կարեւորություն չի տալիս ոլորտի ֆինանսավորմանը, ինչին  Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի աշխատանքների համակարգող Լաուրա Արամյանը պատասխանեց. «Հաշմանդամություն ունեցող մարզիկները, որոնք նույնիսկ միջազգային մրցումներում որոշակի հաջողությունների են հասել, իսկ այդպիսիք քիչ են, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ուսանելու

«Նույն բաները մի հարցրեք»,-ասաց թուրք ամբաստանյալը

Գորիսի  նստավայրում դեկտեմբերի 11-ի դատական նիստում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլու և Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մատեաշվիլու գործով  դատական նիստը: Սրտի վիրահատության պատճառով նախորդ նիստին չմասնակցած Հայկազ Հովհաննիսյանն այս անգամ ներկա էր նիստին: Ըստ Հայկազի, ինքը վարորդ է աշխատում տաքսի ծառայությունում: Այդ օրը կատարել է իրենց ծառայության պատվերը. Մեղրու մաքսակետից վերցրել է Օսման Ուգուրլուն և տեղափոխել

Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Ավարտվեց ՀՀԿ ԳՄ  նիստը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել են հաջորդ շաբաթ Աժ արտահերթ նիստին, խնդիրներին, օրենսդրական նախաձեռնություններին եւ այս կիրակի նախատեսված ՏԻՄ ընտրություններին: «Քննարկել ենք, ճշգրտել մեր տեսակետերը»,- նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք քիչ առաջ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքին, պարոն

Գագիկ Ծառուկյան. «Որ ասում եմ՝ նոր որակի իշխանության ստեղծում, չի նշանակում, որ գալով՝ պետք է ջարդեն, փշրեն, ավիրեն». (Տեսանյութ)

Հայաստանի լիբերալ կուսակցությունն օրեր առաջ հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը՝ պատրաստ իր ամբողջ ռեսուրսներով ներգրավվել շարժման գրասենյակների աշխատանքներին: «Սա լավագույն ճանապարհն է լինելու Հայաստանի քաղաքացու կողքին համախմբելու բոլոր առողջ ուժերին և ստեղծելու ներքին մրցակցություն՝ խրախուսելով շարժման առավել ընդգրկունությունը»,-ասված էր հայտարարության մեջ: Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում

Արամ Մանուկյանին տեղափոխում են հիվանդանոց. նրա վիճակը կայուն է

Քիչ առաջ իր տան մոտ՝ Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձը հարձակվել եւ ծեծի է ենթարկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Ինչպես հաղորդել է «Չորրորդ իշխանությունը»՝ ժամը 20-ի սահմաններում, երբ Ա. Մանուկյանը ներս է մտել իրենց շենքի շքամուտք, այնտեղ դարանակալած մի անթրաշ երիտասարդ, 30-35 տարեկան, հարձակվել եւ բռունցքով հարվածել է պատգամավորի դեմքին, որը հարվածից ընկել է եւ

Հարձակման է ենթարկվել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը. Newsline

Հարձակման է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Այդ մասին հայտնում է Newsline-ի լրագրողը:  Անհայտ անձինք Արամ Մանուկյանի վրա հարձակում են գործել այն շենքի մոտ, որտեղ բնակվում է պատգամավորը: Մանրամասները կարող եք կարդալ` Newsline-ի կայքում

Պետությունը հաշմանդամային սպորտով զբաղվելու ցանկություն չունի՞

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանն ու համակարգող Վարդուհի Արամյանը հանգամանալից խոսեցին հանրապետությունում հաշմանդամային սպորտ անմխիթար վիճակի, պետության կողմից անուշադրության մատնված լինելու մասին: Սամվել Ռոստոմյանի խոսքերով իրենց ֆեդերացիան, որ հիմնադրվել է 2009 թվականին, պետական աջակցություն չի ստանում: «Հաշմանդամային սպորտ հասկացությունը Հայաստանում սկսվեց 90-ականների սկզբին, երբ դեռ չէր կազմավորվել Պարալիմպիկ խաղերի

Երբ բալիկն է փոխարինում աչքերի լույսին

Նաիրա Փայտյանը ցանկանում է, որ լուծվի իր «Լույս առանց աչքերի» ֆիլմի հերոսուհու աշխատանքի հարցը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից վերջ դնել բռնություններին

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Հայաստանում վերջերս վերսկսված բռնությունների կապակցությամբ: Հատկանշական է, որ, հատկապես, բռնությունների թիրախ են դառնում նրանք, ովքեր այսօր շատ ավելի ակտիվ և համարձակ են հանդես գալիս իշխող վարչախմբի ապօրինությունների դեմ և միաժամանակ ներկայացնում են կոնկրետ գործողությունների ծրագրեր: Այն, ինչ իրականացվեց ազատամարտիկների նկատմամբ ոչ միայն լկտիության

3 զույգ տղա՝ կեսարյան հատումով

6 տղայի հայրը պետությունից բնակարան է խնդրում

Լեյլա Յունուսին ներկայացրել են կանացի խիզախության միջազգային մրցանակին. «Ազատություն»

Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը կալանավորված իրավապաշտպան Լեյլա Յունուսի թեկնածությունը ներկայացրել է կանացի խիզախության միջազգային մրցանակին (International Women of Courage): Ամենամյա միջազգային մրցանակը հիմնվել է 2007 թվականի մարտին ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից և շնորհվում է ողջ աշխարհի ականավոր կանանց։ Մրցանակի թեկնածուներին ընտրում են ԱՄՆ դեսպանատները։ «Ազատություն» ռ/կ

Պատանի նկարիչների ամանորյա նվերը «Շախմատի ակադեմիային» (լուսանկարներ)

«Գասպարյան արտ-ստուդիայի» պատանի սաներն այսօր Մանկական արվեստի զարգացման մշակութային կենտրոնում իրենց աշխատանքների ցուցահանդես էին բացել «Շախմատը երեխաների հեքիաթային աշխարհում» խորագրով: 4-16 տարեկան երեխաները շուրջ երկու տարվա ընթացքում պատրաստել էին շուրջ 60 աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, պաննո, որոնք շուտով նվիրելու են «Շախմատի ակադեմիային»: «Գասպարյան արտ-ստուդիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գասպարյանն Aravot.am-ին ասաց, որ այս գաղափարը ծնվել

Ջեմալ Փաշայի թոռը իր պապին սպանողներին ավազակախմբի անդամներ որակեց. (Տեսանյութ)

«Այս միջոցառումները միայն ուղեղները լվանալու համար են կազմակերպվում: Միջոցառման սկզբից հստակ ու հասկանալի էր: Ջեմալ Կրտսերը եկել էր պատմությունը լվանալու, սրբագրելու, պատմությունը մեղմելու: Այդ ընթացքում չմոռացավ հիշել իր պապի, այսպես կոչված, ողբերգական մահը՝ ասելով, թե  ավազակախմբի անդամներ են նրան սպանել»,- Aravot.am-ի հետ զրույցում Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ հանդիպումից հետո ասաց «Վեմ» ռադիոկայանի լրագրող,

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատվել է

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ  Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը հաստատելու մասին։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրված 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության Նախագահի

Գոռգոռոցներ ու պարսավանք Երեւան եկած Ջեմալ փաշայի թոռան հասցեին

Քիչ առաջ Ջեմալ փաշայի թոռաբ՝ Հասան Ջեմալի հանդիպումն ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Ավարտից հետո մասնակիցները սկսեցին բարձրաձայն դժգոհել: «Հրանտ Դինք հիմնադրամը յանի հայկակա՞ն է, թուրքական հիմնադրամ է, բերեցինք մարդասպանի թոռանը փառաբանեցինք, ճանապարհեցինք»,-  դժգոհեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա ասաց, որ հարցեր տալու էր եկել Հասան Ջեմալին. «Այս մարդը ցեղասպանությանն ինչ իրավական գնահատական է տալիս: Փոխհատուցման հարցին ոնց

Իրակլի Ղարիբաշվիլի. «Մեկ կամուրջ կկառուցվի, որն անվանեցինք Բարեկամության կամուրջ»

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների

Լեւոն Գալստյան. «Կոտայքի մարզպետը 25 տարի մինիմում պետք է համապատասխան վայրում նստած լիներ»

Արարատյան արտեզյան ավազանը «կատաստրոֆիկ» վիճակում է

Շտապօգնության ավտոմեքենաներ` սահմանամերձ համայնքներին

ՀՀ  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում  Տավուշի մարզի չորս, Արարատի, Լոռու, Շիրակի և Արմավիրի մեկական համայնքներին ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից տրամադրվեցին շտապօգնության ավտոմեքենաներ: ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ որոշում ընդունեց, ի թիվս այլ ծրագրերի, «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի ընթացքում տնտեսված միջոցների հաշվին իրականացնել ՀՀ մարզերին

Ազատամարտիկներին եռյա՞կն է «փուռը տվել»՝ իշխանությունների հրահանգով

«Եռյակ-իշխանություն համագործակցություն կա: Խնդիրն այն է, որ կոնկրետ եռյակն ինքը որոշում չի կայացրել փուռը տալ ազատամարտիկներին, այլ այն գլխամասը, ովքեր այս կաթսայում ճաշն են եփում»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նկատի ուներ ասելով, թե «եռյակը փուռը տվեց ազատամարտիկներին», այսպես պատասխանեց «Իրավունք և աջակցություն հիմնադրամի» տնօրեն, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը: Նա հավանական է համարում այն սցենարը, որ ոչ իշխանական

Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Դեկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի` հայ-լեհական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Նովակովսկին ասաց, որ Լեհաստանում առանձնահատուկ

Կայացավ ԵՊԼՀ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը

Արդեն երկար ժամանակ է, ինչ  Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական  համալսարանը ամեն տարվա վերջում մրցանակաբաշխություն է կազմակերպում, և այս տարին նույնպես բացառություն չէր: Այսօր  հանդիսությունների սրահներից մեկում ԵՊԼՀ-ի ուսանողական խորհուրդը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ միասին կազմակերպեց  «ԵՊԼՀ լավագույն ուսանող»  խորագրով մրցանակաբաշխությունը: ՈՒԽ անդամները, դասախոսներն ու համալսարանի աշխատակիցներն ուշադիր հետևում են ուսանողներին, և տարվա վերջում

12-ամյա Սարգիս Մելքոնյանը գրել է իր հոգում եղածը

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանի օրհնությամբ այսօր տեղի ունեցավ 12-ամյա Սարգիս Մելքոնյանի առաջին՝ «Անցողիկ հավերժություն» գրքի շնորհանդեսը: Գրքում, բացի ոտանավորներից, զետեղված են նաև նկարներ, որոնք նույնպես Սարգսի ձեռքի աշխատանքներն են: «Պետք է սովորություն դարձնենք՝ ուշադրության կենտրոնում պահել աճող սերնդին, պետք է գնահատել այն գեղեցիկ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031