Օրվա լրահոսը
ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացին հետևել է Էդվարդ Ասրյանը
Մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Քննության ընթացքին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Պետք է մեզ հարց տանք՝ ո՞րն է այսօր հայկական թատրոնը. Դանիել Դանիելյան
Առաջին անգամ շրջանառում ենք նաեւ մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը
Որոնումների, արժեւորելու ճանապարհ
Աշխարհում կան մատնոցների թանգարաններ, եւ ով իմանա, գուցե մի օր էլ Հայաստանում Ռուզաննան ստեղծի իր թանգարանը՝ նպաստելով զբոսաշրջությանը Հիշողությունները չեն ծերանում, դրանք ամեն օր կարող են նորոգվել իրերի, վայրերի, դիպվածների միջոցով: Ողջունելի է, երբ ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ՝ կամրջելով ժամանակները… Մարտի 14-16-ին Նկարիչների միությունում կայացավ տնտեսագետ, ֆինանսիստ, մատնոցների հավաքորդ Ռուզաննա Անդրեասյանի 3-րդ ցուցահանդեսը՝ «Մատնոցների ընտանիք»
«Եվրամիության դիտորդներին սահմանից հանելու սցենարը քննարկելու կարիք դեռ չկա, պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում»․ Պարույր Հովհաննիսյան
«Կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաեւ վստահության միջոցառումների ստեղծումը»։
Քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծն առգրավվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ։ Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային
Առաջնային խնդիր է Սևանա լճի ավազանի կլիմայադիմակայուն և ցածր ածխածնային զարգացման խթանումը․ կայացավ «Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» խորագրով աշխատաժողովը
Մարտի 21-ին Երևանում կայացավ «Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ, միջազգային ու տեղական փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության անդամներ։ Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Սևանա լճի
Վճռաբեկ դատարանը մերժել է Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, գնդապետ, Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամ Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով ՀՀ գլխավոր դատախազի հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ՄԵՐԺՎԵՑ:
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mercedes»-ը. Shamshyan.com
Կոտրել է երկաթե ճաղավանդակ, ցուցանակը և հայտնվել մայթին
Ինչը կարող է դառնալ Հայաստանի բարձրագույն կրթության թվային վերափոխման հիմնաքար
Հարցազրույց ԷլԿԱՄՊՈՒՍ ծրագրի համակարգող Արմեն Բուդաղյանի հետ –Պարոն Բուդաղյան, ի՞նչը դրդեց Ձեզ մշակել այս ծրագիրը և ի՞նչն էր հիմնական խթանը –Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում թվային վերափոխումը վաղուց արդեն օրակարգային խնդիր էր։ Կորոնավիրուսային համավարակի ընթացքում ՀՀ բոլոր բարձրագույն կրթական հաստատությունները ստիպված էին արագ անցում կատարել հեռավար ուսուցման, բայց այդ գործընթացն իրականացվեց հապճեպ, առանց անհրաժեշտ ռազմավարության, դասախոսների հատվածական և
Սուրիա առաքուած մարդասիրական օժանդակութիւնը հասաւ Հալէպ
«Գանձասար». Հայաստան-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակէտի ժամանակաւոր բացումէն ետք, ՀՀ կառավարութեան որոշումով Սուրիա առաքուած մարդասիրական օժանդակութեան շարասիւնը Կիրակի, 23 Մարտի երեկոյեան ժամը 4:30-ին Հասաւ Հալէպ։ Հալէպի Արդիւրանաբերական ցուցահանդէսի համալիրէն ներս, ՀՀ Սուրիոյ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Խարազեան շարասիւնի պաշտօնական յանձնումը կատարեց Հալէպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալին։ Պաշտօնական յանձնումի արարողութեան ներկայ էին նաեւ ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս
«ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ»․ Պարույր Հովհաննիսյան
ԱԳ փոխնախարարն անդրադարձավ նաեւ հարցին, թե վիզաների ազատականացման հարցում ի՞նչ ժամկետներ կան։
Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է. նրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. դեսպան Դըկոտինյի
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը:
Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ: Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը` RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը: Էրդողանն ու իշխող
«ԵՄ հետ մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ ակտիվ աշխատանք կլինի»․ Պարույր Հովհաննիսյան
Նա հավելեց, որ պաշտպանության ոլորտում արդեն կա շատ կոնկրետ շոշափելի ծրագիր՝ դա եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունն է։
Հրապարակվել են Գյումրիում և Փարաքարում ընտրողների վերջնական ցուցակները
Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ✔️ընտրողի անհատական տվյալներ, ✔️հաշվառման հասցե, ✔️քվեարկության օր, ✔️քվեարկության ժամանակ, ✔️ընտրողի ընտրական տեղամասի համար, ✔️տեղամասային կենտրոնի հասցե: Գյումրի կամ Փարաքար
Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 23-ին դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում: Անահիտ Մանասյանը հանդիպմանը մասնակցող 14-17 տարեկան մոտ 30 երիտասարդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին, խոսել է այն մասին, թե ինչպես է
«Անկախ դիտորդ»-ը մի շարք խնդիրներ է արձանագրել Գյումրիում և Փարաքարում քարոզարշավի ընթացքում
«Անկախ դիտորդի» արձանագրած հիմնական խնդիրները «Անկախ դիտորդ» դաշինքը (կազմում՝ «Ուղղակի ժողովրդավարություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ներ) երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում 2025 թ. մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, որի ընթացքում մինչ օրս արձանագրվել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ Մարտի 13-ին և 14-ին «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարող Մարտուն
Կա՞ արդյոք որևէ բան, որ այս պայմաններում հայ հասարակությանը կվիրավորի քայլ անելու աստիճան. Վահե Հովհաննիսյան
Մեր ժողովուրդը կարող է ոգևորվել ու հույսով լցվել Մակրոնի ցավակցական կամ խրախուսական հեռագրերից, բայց չնկատել, որ Ֆրանսիան կտրուկ մեծացրել է իր ներդրումներն Ադրբեջանում
Կատարվել են դեֆորմացված, ծեր, հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքներ, Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի. Արմեն Բեգոյան
Նշված հատվածից հեռացվել է 80 ծառ, տնկվել է ցերսիս տեսակի 90 ծառատեսակ, լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ, որոնք տարբեր տարիների տնտեսվարողների կողմից փակվել էին
Թբիլիսիում հայ երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպից հետո հնարավոր է` վրացի երկրպագուները զրկվեն հաջորդ՝ Թուրքիայի հետ խաղին մասնակցելու հնարավորությունից. «Վրացական սպորտի երկրպագուներ»
ArmeniaSputnik. Թբիլիսիում հայ երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպից հետո հնարավոր է` վրացի երկրպագուները զրկվեն Թուրքիայի հետ հաջորդ խաղին մասնակցելու հնարավորությունից. հայտարարել է «Վրացական սպորտի երկրպագուներ» կազմակերպությունը։ «Ցավում ենք խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար, որն արդարացում չունի։ Դա վիրավորում է մեր ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները»։ 2024-ին Ալբանիայի հետ խաղի ժամանակ նմանատիպ գործողություններից հետո Վրաստանի ֆուտբոլի
Տիգրան Աբրահամյան. ՊՆ արձագանքը, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում
Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր, դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:
«Բոլորն էլ ասում են, որ դա աննախադեպ բան է». Էդմոն Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանի՝ վրացական թիմի հանդերձարան մտնելու եւ Հայաստանին հաղթելու առիթով շնորհավորելու մասին
Հիմա որ ասում եք՝ Մելիքբեկյան Արմենը պետք է հեռանա, որ արդարությունը լինի: Բայց ինչ-որ մեկը պետք է հետեւի չէ՞ այդ արդարությանը: Արդարությանը հետեւողը իր թիմակցին հարցնում է՝ ո՞վ է ճիշտ ու իր թիմակիցն ասում է՝ ես, հարցնում է՝ ֆուտբոլի վիճակը լավ է, չէ՞, նա էլ ասում է ՝ լավ է, ու հավատում է նրան: Այսինքն, նրանք միայն քանդարար են: Այս պատմությունն այն մասին է, որ եթե փոխեն, հանեն Մելիքբեկյան Արմենին եւ ուրիշին դնեն, բայց շարունակի մնալ այս մոտեցումով իշխանություն, ոչ մի ոլորտում մենք հաջողություն չենք ունենա:
«Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին»․ Կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։ Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։
Առնետները վխտում են, մարդիկ՝ գարշահոտությունից շնչահեղձ լինում․ թեկնածուն Գյումրու Մուշ թաղամասում գործարան է հիմնում
Այսօր Գյումրու «Մուշ» թաղամասում մեծ հանրահավաք անցկացնելուց հետո «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին, որոնցից մեկը վերաբերվում էր հսկայական այդ թաղամասն առնետանոցի վերածվելուն։ Բանն այն է, որ հենց այստեղ է գտնվում քաղաքի գլխավոր աղբավայրը, որի պատճառով գարշահոտություն է տարածվում ողջ թաղում։ Ընդդիմադիր դաշինքի թեկնածուն, որը հաջողակ գործարար է, տեղեկացրեց, որ
Մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից․ ՀՖՖ նախագահ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ. Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ
«Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»․ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Երբ հանդիպումը սկսում ես այդպես՝ երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո՝ երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։ Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել
Գյումրեցու ապտակից մինչև «Եդինայա Ռոսիյայից» մարդ բերելու մասին․ «Մայր Հայաստանը» պատասխանում է քաղաքական բամբասանքներին
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր այս քաղաքի ամենամեծ բնակելի թաղամասերից մեկում՝ «Մուշում» մեծ հանրահավաք անցկացնելուց հետո քայլերթով շարժվեցին դեպի Բուլվարային, Շերամ, Աշոցք թաղամասեր, եղան նաև Շիրակացի փողոցում։ Մեծ ոգևորություն առաջացնող նրանց քարոզչական երգը՝ «Մեր ձայնը հզոր է, կարևորը՝ նոր է, անհնարին բան չկա» բառերով, անտարբեր չէր թողնում ոչ մեկին, մարդիկ
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր:
Իլոն Մասկը փակում է Թուրքիայում ընդդիմադիր գործիչների հաշիվները X-ում
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Իլոն Մասկը փակում է Թուրքիայում ընդդիմադիր գործիչների հաշիվները X-ում՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Էրդողանի ռեժիմի դեմ զանգվածային բողոքի ցույցերի մասին տեղեկությունների պատճառով։
Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպմանը մեր ընտրանին պարտվեց 6:1 հաշվով (ֆոտոշարք)
Մարտի 23-ին Թբիլիսիում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 1:6 հաշվով:


















































