Օրվա լրահոսը
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու
Դիանա Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը․ «Հետք»
Այս գիշեր՝ մարտի 22-ին, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: «Հետքի» տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա
«Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչո՞ւ պիտի իմ ժամանակը ծախսեմ»․ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը հպանցիկ անդրադարձել է հայ – ադրբեջանական հակամարտությանը․ «Ազատություն»
«Ազատություն» – Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը շատ հպանցիկ անդրադարձել է նաև հայ – ադրբեջանական հակամարտությանը: Ամերիկայի նախագահի բանագնացի առաքելության մասին խոսելիս՝ Ուիթքոֆը նշել է, որ տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ ԱՄՆ-ն այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու
«Թող ինձ բանտարկեն, ու երկիրը միանգամից կփոխվի․ հեղափոխությունը կսկսվի Գյումրիից»․ Վարդան Ղուկասյան
Այսօր Aravot.am-ը «Ձորի մայլա» թաղամասում քարոզարշավ անցկացնող Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե իր վերջին բարձրաձայնումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակո՞ւմ է վարչական ռեսուրսներն իր դեմ կիրառել։ Հիշեցնենք, Մուշ թաղամասում անցկացրած քարոզարշավի ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ ամբողջ պետական ապարատն աշխատում է իր դեմ, նույնիսկ հրահանգել են ընտրողներին՝ ընտրական տեղամաս մտնելիս՝ Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը դուրս
Փաշինյանի բանակցային «մոտեցումը» բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ. Վարդան Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Ցանկացած օբյեկտիվ չափանիշով Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է։ Վեց տարիների ընթացքում, ինչ նա իշխանության է եկել, նրա դիպչած յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական հարց վերածվել է մոխրի։ Մի ժամանակ
Փշատավանի նորակառույց մանկապարտեզի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 744 մլն դրամ․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մանկապարտեզի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 744 մլն դրամ։
Ձերբակալվել են տղամարդիկ, որոնց մոտ դանակ ու ատրճանակ է հայտնաբերվել
Մարտի 22-ին, ժամը 4:40-ի սահմաններում, Երևան քաղաքի պարեկները բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու: 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19.5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39
Ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալվել են ծառեր․ փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը
Մարտի 22-ին ՆԳՆ ՓԾ Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալված ծառերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Լերմոնտովո գյուղում, Դիլիջանի ոլորաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում
Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել․ կա զոհ․ Shamshyan.com
Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացղվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել
Ադրբեջանը կարող է ապահովել, որ Հայաստանը ստորագրի, բայց ինքը հետաձգի կամ խուսափի ստորագրելուց, ինչը հնարավորություն կտա հետագայում պարտադրել նոր և ավելի կոշտ պայմաններ․ Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ բլեֆ էր անում, երբ ասում էր՝ «հենց հիմա պատրաստ եմ ստորագրությունս դնել համաձայնագրի տեքստի տակ»։ Ավելի ուշ, արդեն քմծիծաղով ընդգծում էր, թե «ես ուղղակի այդ կերպ վերահաստատում էի իմ պատրաստակամությունը՝ գործընթացն ավարտական փուլ հասցնելու նպատակով»։ Այսինքն, երկրի ղեկավար կոչվող անձը,
Մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում: Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան – Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։
Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար․ Արմեն Աշոտյան
Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը»
Խոստացված ժամկետից մեկ տարի անց էլ YouTube դրամայնացումը ՀՀ-ում անհասանելի է
Երեկո է։ Բազմոցին նստած կամ մահճակալին պառկած, YouTube-ով լրատվական տեսանյութ, ֆիլմ կամ որեւէ հաղորդում ես դիտում։ Հանգիստ դիտում ես, եւ հանկարծ տեսանյութն ընդհատվում է գովազդով։ Հայաստանում նման բան տեղի չի ունենում, քանի որ Հայաստանում ակտիվացված չէ YouTube ալիքների դրամայնացումը։ Մինչդեռ, վերը նկարագրված իրավիճակը շատ ծանոթ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ղազախստանի, հարեւաններ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ եւս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո»
«Մինչ այդ Հայաստանը եւ, մեծ հաշվով, Ադրբեջանը հանդես են գալու որպես «մանրադրամ»։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ավելի լավ է ընկալում իրավիճակը եւ փորձում է առավելագույնը կորզել». «Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ, հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը: -ՀՀ իշխանական շրջանակները, միջազգային հանրություն կոչվածը, ոգեւորված են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը, որը համաձայնագրի վերածվեց, պատրաստ
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու, Շիրակի մարզերում, Թալին, Աշտարակ, Վարդենիս,
Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ. սա պատուհան է, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության
Այլընտրանքային մեդիան այսօր հավասարազոր մրցում է զանգվածային լրատվամիջոցների հետ
Պատմության համաձայն, երբ Իմաստուն Եզոպոսին հարցրին, թե որն է այս աշխարհում ամենասարսափելին, նա անմիջապես պատասխանեց՝ «Լեզուն», եւ մինչ նրանք զարմացած էին, նա բացատրել էր, որ կեղծ տեղեկություններով լեզուն կարող է հսկայական կործանարար վնաս պատճառել: Իսկ երբ նրան հարցրին, թե որն է կյանքում ամենաօգտակարը, նա նորից պատասխանեց. «Լեզուն, երբ կառուցողական բարի բաներ է խոսում, կարող է
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Մարտի 22-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում, իր պաշտոնավարման օրոք, որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավելի անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ: Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ
Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ. անհրաժեշտ է այս ոլորտի վերաբերյալ ունենալ համապարփակ օրենսդրություն, որը տոտալ կվերափոխի ոլորտը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ մարտի 21-ին անցկացվել են խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ. Օրենսդրական լուծումներ» թեմայով։ Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Պաշտպանն իր ելույթում
Ընդդեմ «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հրամանի
Վճռաբեկ դատարանը մարտի 17-ին որոշում կայացնելով, արձանագրեց, որ «Որպես կանոն, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս, ՀՀ վարչական դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, փաստերն ու ապացույցները, ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը որոշում կայացնելիս վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական
Բաքուն պատրվակներ է փնտրում՝ հայերի վրա կրկին հարձակվելու համար․ Ժան-Քրիստոֆ Բյուսոն
Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի թվիթերյան գրառումը Այս մի քանի օրվա ընթացքում արդեն 13-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը պնդում է, թե հայկական ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ։ Սուտ է, իհարկե: Ինչպես 2020 թվականին, Բաքուն պատրվակներ է փնտրում՝ հայերի վրա կրկին հարձակվելու համար՝ պնդելով, որ նրանք խաղաղություն չեն ուզում։
Կար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլեւ պարտվածի հոգեբանություն չունեինք․ «Հրապարակ»
Կար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլեւ պարտվածի, կոտրվածի, նվաստացածի հոգեբանություն չունեինք, եւ դա արտահայտվում էր ամեն ինչում: Ճիշտ է` 1994-ին եւ դրանից հետո մենք բազմաթիվ շանսեր ունեինք՝ մեր հաղթանակը կապիտալիզացնելու եւ անգամ «Բաքվում թեյ խմելու», սակայն մեզ ագրեսիվ չէինք պահում, չէինք փորձում ոչնչացնել պարտված թշնամուն` մեծահոգի էինք ու համբերատար: Մեզ թվում
Ժառանգության ոչնչացումն ու յուրացումը նպատակ է հետապնդում ջնջել տեղական բնակչության և տարածքի միջև կապը. «Գեղարդ»
Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական հետքն Արցախում։ Հողին են հավասարեցվում եկեղեցիներ ու հուշարձաններ, ամբողջական գյուղեր՝ Մարիամաձոր, Ծամձոր, Քարինտակ և այլն, հասարակական նշանակության շինություններ ու թաղամասեր։ Այսպես՝ Ստեփանակերտում ոչնչացվել են ամբողջական բնակելի թաղամասեր, քաղաքի պատմական հատվածը, կառավարական շենքեր։ Ադրբեջանի կողմից այս գործելակերպն ամենևին էլ նոր չէ, այլ՝ տասնամյակներ շարունակ իրագործվող ռազմավարություն․ տարածքի յուրացումն իրականացվում է
Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն` դավաճաններից ազատվելու անկարողությունը կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն. «…միմյանց նկատմամբ սերմանված նախանձն ու ատելությունը, ներարկված վախերը, շահամոլ եսասիրությունն ու դավաճաններից ազատվելու անկարողությունը՝ ոչ միայն տարածքային կորուստների պատճառ դարձավ, այլ նաև կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը»:
Քաղաքագետ․ Բաքուն, հասկանալով, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը դեռեւս չի մարսել, նոր ռազմական հանցագործությունների չի կարող դիմել․ «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է: – Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ամեն հնարավոր ձեւով փորձում են հայ ժողովրդին վախի մեջ պահել` հնարավոր ռազմական գործողությունների սպառնալիքով: Այն դեպքում, որ աշխարհաքաղաքական ազդակները` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից եկող հայտարարություններում բացառում են նոր պատերազմի հնարավորությունը: Ի՞նչ կարող ենք եզրակացնել` ստացվում է, որ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը սինխրոն աշխատում են:
Ամեն բան ես զիջել՝ հանուն աթոռիդ․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյբուքյան գրառումը Դու ոչ միայն զիջել ես, այլ նաեւ հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։ Ի՞նչ ես զիջել, հերթով ասեմ … Նիկոլ, 12.000 քառ կմ Արցախ ես զիջել։ 120.000 հայ մարդու տուն ու գերեզման ես զիջել։ 5.000 կյանքեր ես զիջել։ 12.000 վիրավոր ես զիջել։ Հարյուրավոր վանքեր ես զիջել։ 100-ից ավելի


















































