Օրվա լրահոսը
Հովիկ Աբրահամյան. «Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն
Պաշտոնի մոլուցք
Պաշտոնը կառավարման համակարգի հիերարխիկ աստիճան է: Քանի որ աշխարհում ապրող բոլոր մարդիկ` որպես կենսաբանական էակներ, իրենց որոշակի հատկանիշներով համարյա նույնն են, թվում է, թե մարդ-պաշտոն հարաբերությունը նույնպես պետք է ամենուրեք մոտավոր նույնը լինի: Մյուս կողմից՝ ամեն ժողովուրդ, ամեն ազգ ունի իր յուրատիպ առանձնահատկությունները` սկսած մարդկանց արտաքին տեսքից, սովորույթներից, կրոնից, վերջացրած նմանատիպ այլ հատկանիշներով, ուստի բնական
Հեղափոխական պոտենցիալն ու երկիրը զարգացնող ներուժը արտագաղթում են (Տեսանյութ)
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի ներկայացմամբ` Հայաստանից մեկնում են նախաձեռնող, ակտիվ մարդիկ
Կնոջը հրել-գցել էր գետին և պարանոցից գողացել ոսկյա շղթան
Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել-գցել էր գետին և պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան: Ոստիկանները տուժողին դատաբժշկի ուղեգիր էին տվել: Ոստիկաններն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է հոկտեմբերի 1-ին կողոպուտ կատարելու կասկածանքով բերման
Երկու պատճառ, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջի (Տեսանյութ)
«2015-ի բյուջեն, որպես քաղաքական եւ սոցիալական փաստաթուղթ ձախողված է: Սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք կուտակվում են եւ ոչ մի կերպ լուծում չեն գտնում, մեզ անհանգստացնում են»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Նա առաջարկում է փակել մի քանի նախարարություններ ու այդ գումարներն ուղղորդել սոցիալական խնդիրների լուծմանը: Ընթացող կառուցվածքային փոփոխություններին պատգամավորն ասաց, որ կողմ
«Միջակ, անտաղանդ մարդկանց բարկացնում է, որ իրենց ոհմակում չես»
Հարցազրույց դերասան, ռեժիսոր-պրոդյուսեր Արթուր Էլբակյանի հետ -Դուք առաջին անգա՞մ էիք մասնակցում UNITED SOLO ամերիկյան փառատոնին, Ձեր տպավորությունները: – Այս փառատոնին, այո, մասնակցում էի առաջին անգամ: Եվ թող անհամեստ չթվա, որքանով ես տեղեկացված եմ, մինչ այժմ ոչ մի հայ դերասան Նյու Յորքի բեմում որեւէ փառատոնի շրջանակում չի խաղացել ամերիկյան հանդիսատեսի համար: Ես նկատի ունեմ հենց ամերիկյան
Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթը նվիրված կլինի Գոհար Գասպարյանի 90 ամյակին
Մրցույթին ներկայացված է մասնակցության 53 հայտ
Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ են մտել բրիտանական ու ֆինլանդական փորձով
Հայաստանի առողջապահությունը բրիտանական փորձով է բարեփոխվում, ՌԴ-ն` ֆինլանդական
Քաղաքացիների առաջարկները ներառվելու են տարբեր ծրագրերում
Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ տարին վարչական բոլոր շրջանների կենտրոնական, մարդաշատ վայրերում տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ», որոնց միջոցով ևս քաղաքացիները կարողանում են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել քաղաքային իշխանություններին։ Քաղաքացիների նամակները պարբերաբար հավաքվում են, ամփոփվում և նեռարվում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերում: «Քաղաքում տեղադրված այս տաղավարները երևանցիների համար ևս մեկ հնարավորություն են
Հարկադիր կատարման ծառայությունը հայտնաբերել է կեղծված վճարման հանձնարարագիր
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է կիրառվել և հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել պարտապան Սիլվա Համբարձումյանին պատկանող ք.Երևան, Երզնկյան փողոց, թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն
«Աշխարհում էլ է լեցուն դահլիճներ ապահովելը խնդիր»
Մեզանում դեռեւս պահպանվում է խորհրդային ժամանակներից եկած պետական եւ ոչ պետական կարգավիճակ ունեցող երաժշտական կոլեկտիվների հանդեպ հանրության տարբերակված վերաբերմունքը: Թեեւ պատմությունից հայտնի են ժամանակին Ռուսաստանում գործող կայսերական օպերային թատրոնները կամ եվրոպական երկրներում՝ պալատական նվագախմբերը: Մեծ հաշվով, երկու դեպքում էլ ինչ-որ չափով կոլեկտիվներին տեր է կանգնում պետությունը: Այսօր կան հայաստանյան պետական կոլեկտիվներ, ընդ որում՝ կամերային կազմերով,
Գյումրիում Կալաշնիկովի արձանի բացմանը ռուսները հարկ չհամարեցին հրավիրել տեղի լրագրողներից շատերին
Այս պահին Գյումրու «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի տարածքում, Գյումրու ռազմական կայազորի «Большая крепость» կոչվող զինվորական թաղամասում ընթանում է մի մեծ միջոցառում, բացվում է Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը և զինվորական պատմական թանգարան: Նկատենք, սակայն, որ Գյումրիի լրատվամիջոցների մեծ մասին այս իրադարձության մասին տեղյակ չէին պահել, և երբ տարբեր տեղերից իմանալով` լրատվամիջոցները փորձել էին կապվել ռազմական
Շանտաժով զուգորդված` ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացիները նույնաբովանդակ հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին իրենց միջև առկա վեճի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի
Զարուհի Փոստանջյանն առաջարկեց կրճատել ԱԻՆ-ը եւ գումարներ տնտեսել
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության կառուցվածքում նոր փոփոխության վերաբերյալ նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցը: Ինչպես հայտնի է, երեկ կառավարությունը որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը եւ անունը դնել միջազգային տնտեսական ինտեգրացման նախարարություն: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատգամավորներին վստահեցրեց, որ այդ փոփոխության արդյունքում այլ օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու
Զնգոցը, որ սպանում է ձայնը
Ձայնը, ձայնը լսվում էր ամեն տեղից, չէր կենտրոնանում, սփռվում էր ու չէր կուտակվում: Ցանուցիր ձայներից ծփում էր ծնգծնգոցը ու ծավալվում, ձայնը ձուլվում էր շրջապատին: Աշխարհում միայն ձայնը հնարավոր չէ կրկնել: Յուրաքանչյուրն ունի իր ձայնը, որ տարբերվում է մնացած ձայներից, որովհետեւ ձայնը ճակատագրի ստորագրությունն է կյանքի մագաղաթին: Ձայնի մեջ տասնյակ ու հազարավոր ձայներ են ձուլված ու
Սպանություն Վերին Շենգավիթում. ոստիկանությունը անհետաձգելի միջոցառումներ է իրականացրել
Նոյեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտ ընկել և ուշագնաց է եղել մոտ 45 տարեկան Անդրանիկը: Շտապօգնության խումբը նշված հասցեում հայտնաբերել է տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1971 թ. ծնված Անդրանիկ Պարսամյանի դիակը` կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային
Հր. Բագրատյանը հրաժարվեց մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին. «Ա1+»
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց ստեղծել «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով: Նախագծի համահեղինակներ են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը: Հանձնաժողովում նախագիծը ներկայացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին հետաքրքրում էր՝ ինչպես կարող են ստեղծել հանձնաժողով եւ քննարկել «Նաիրիտ»-ի հարցը, երբ անգամ հայտնի
Վերացվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը
Գեղամ Նազարյան. «Եռյակի լռությունն առերեւույթ է» (Տեսանյութ)
«Եթե պայքարը լուրջ է, ինքնանպատակ նստացույցեր, հանրահավաքներ չեն լինում» Եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», երկու հանրահավաքներից հետո այս լռությունը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը առերեւույթ է համարում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, քաղաքագետն ասաց. «Եթե պայքարը լուրջ է, ինքնանպատակ նստացույցեր, հանրահավաքներ չեն լինում, քանզի այդ ճանապարհով շարժումը շատ արագ կմարի: Եթե ենթակառուցվածքներ չես ստեղծում,
«Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար այլընտրանք չունի». «Չորրորդ իշխանություն»
Հայաստանի համագործակցությունը Եվրասիական միության հետ չի բավարարվի ձեռքբերված պայմանագրերով, այն կընդլայնի շրջանակը, կստորագրվեն նոր համաձայնագրեր ռազմական, տնտեսական ոլորտներում։ «ՉԻ»–ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ Ըստ նրա՝ ռազմական եւ տնտեսական ոլորտները փոխկապակցված են, ուստի այս պարագայում գործելու է հայտնի աքսիոման. «Տնտեսական տարածքը պետք է պաշտպանված լինի»։ Ըստ նրա՝ ռազմական օգուտներից
«Երեւանն իմ քաղաքն է, այն է ոգեշնչում ինձ»
Ասում է Ֆրանկֆուրտում կատարելագործվող հայ բարիտոն Գուրգեն Բավեյանը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, Տաթեւիկ Սազանդարյանի եւ Գոհար Գասպարյանի անվան մրցույթների դափնեկիր, «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակակիր, բարիտոն Գուրգեն Բավեյանը իր արվեստը կատարելագործելու նպատակով մեկնել է Գերմանիա: Արդեն մեկ տարի է, ինչ երգիչը սովորում է Ֆրանկֆուրտի երաժշտական բարձրագույն դպրոցում եւ
Հովհաննես Մանուկյանը հիշեցնում է, որ ԱԻՆ-ը «սաղմնավորվել» է տարածքային կառավարման նախարարությունում
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության կառուցվածքում նոր փոփոխության վերաբերյալ նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցը: Ինչպես հայտնի է, երեկ կառավարությունը որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատգամավորներին վստահեց, որ այդ փոփոխության արդյունքում բյուջեից նոր ռեսուրսներ չեն ծախսելու, եղած ռեսուրսների մեջ տեղավորվելու են. «Իր կազմով նոր ստեղծված
Սոս Գիմիշյան. «Տեր-Պետրոսյանը եղել է, կա ու մնում է արեւմտամետ գործիչ». «Հայոց աշխարհ»
Ցավում եմ, որ ուշադիր չեն կարդում նրա խոսքերը ու սխալ պնդումներ են անում, թե դարձել է ռուսամետ:
Արմեն Երիցյան. «Ես կարմրեցի Ձեր հարցից». «Ժողովուրդ»
Պարոն Երիցյան, այնուամենայնիվ, Ձեզ ո՞ր արժանիքների համար են նման պաշտոնների նշանակում:
Վարակվել ապագայի երազանքով
Դուրս գալով «խեղճուկրակի» հոգեվիճակից Հոկտեմբերի 11-ին UWC Dilijan College-ի բացումը մի տեսակ աննկատ անցավ հայաստանյան լրատվամիջոցների եւ, հետեւաբար, հասարակության համար: Մի տեղ ինչ-որ հիմարություն կարդացի, թե այդ դպրոցը կապ ունի աղանդավորների հետ՝ ինչ ասես մարդկանց մտքով չի անցնում: Մնացած տեղերում լիքը քննադատություն կար Հայաստանի նախագահի հասցեին, թե ինչու է նա ասել, որ կցանկանար այս քոլեջում
Ներսիկ Նազարյանի գործերը վա՞տ են. «Չորրորդ իշխանություն»
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին պատկանող Հյուսիսային փողոցում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը կիսադատարկ վիճակում է։ Գրեթե դատարկ են ոչ միայն առաջին անհրաժեշտության մթերքների տաղավարները, այլեւ ամենօրյա սպառում չենթադրող ապրանքներինը։ Տպավորություն է ստեղծվում, որ սուպերմարկետը փակման եզրին է եւ «գոյատեւում է» մինչեւ վերջին մթերքը վաճառելու եւ փակվելու տրամաբանությամբ։ Եթե Հյուսիսայինի «Մոսկվիչկան» դեռ կենդանության նշաններ է տալիս,
Այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի եվրաինտեգրվելու հեռանկարը, «Ժողովուրդ»
Եթե Ռուսաստանին հաջողվի Վրաստանին էլ դուրս բերել եվրոպական ուղուց:
Արաբները, ռուսները եւ այլոք պայթեցրել են տրանսֆերային շուկան
Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, խոսելով տրանսֆերային շուկայում տեղի ունեցած փոփոխությունների բնույթի մասին, ասել է. «Արաբները, ռուսները, ինդոնեզացիները եւ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող այլ անձինք եկան ֆուտբոլ եւ ուռճացրին տրանսֆերային շուկան»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ cnn.com-ի
ԵՏՄ անդամակցությունը չի հեշտացնի աշխատանքային միգրանտների կյանքը
Մեր հասարակությունում կարծիքներ են պտտվում, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու հետևանքով կհեշտանա հայ միգրանտների «գործը» Ռուսաստանում: Ուստի, հարկ ենք համարում հայտնել, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրով որևէ նման բան նախատեսված չէ: Միակ արտոնությունը, որը տրվում է ԵՏՄ անդամ պետությունների միգրանտներին` դա անվճար շտապ բժշկական օգնությունն է (անվճար «շտապօգնության» կանչի իրավունք): Որևէ այլ արտոնություն
Թե ինչ կարժենա սկայպով մերկապարը
Նոր Նորքի բնակչուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել էր մի տղամարդու հետ: Նրանց կապը շարունակվել էր նաեւ skype-ով: Էմանուելա անունով կինը տեսաձայնագրել է skype-ով տղամարդու մերկապարը, ապա սպառնացել, որ այն կտարածի «յութուբով», եթե տղամարդն իր ասած գումարը չտա: Ուշադրության արժանի է այն, որ շորթման եղանակով գումարին տիրանալը բնորոշ էր արական սեռի ներկայացուցիչներին: Aravot.am-ի տեղեկություններով նախապատրաստվում


















































