Օրվա լրահոսը

Դատավորը «խուժան» է անվանել հայցվորին հենց դատաքննության ժամանակ. փաստաբան

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ փաստաբան Ռուբեն Մկրտումյանը, պնդում է, որ եղբոր  նկատմամբ անպատժելիությունը հանգեցրեց դատական համակարգում անպատասխանատվության եւ որոշ դատավորների «լկտիության»: «Օրինակ, ինչպես դատավոր Արմեն Բեկթաշյանի պարագայում, որը դատական քննության ժամանակ «խուժան» անվանեց հայցվորին` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանին, և, չնայած դատավորի էթիկայի կոպիտ խախտմանը, մնաց անպատիժ: Դա գիտի՞ պարոն նախագահը»,

Մեքենայի կայանման համար 50.000 դրամ վարչական տույժ են նշանակել

Այսօր Վարչական դատարանը ուսումնասիրեց ոստիկանության ներկայացրած ապացույցները քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով: Ոստիկանության ներկայացրած ապացույցը տեսանյութ էր սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ ոստիկանները ակտիվիստներին, այդ թվում Սուրեն Սահակյանին դիմելով՝ պահանջում էին հեռացնել իրենց մեքենաները քաղաքապետարանի առջեւից: Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը քաղաքապետարանի դեմ նստացույց անողներից էր ու իրենց մեքենաները ողջ նստացույցի

Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ աղմուկի շուրջ

2014 թվականի հոկտեմբերի 30-ին  մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ մի նյութ (այսուհետ՝ Նամակ): Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես): Նամակի հեղինակները հանրության անունից մրցույթի

Երվանդ Բոզոյանը՝ «Առավոտում» իր աշխատած տարիների մասին

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Առավոտում» աշխատել է թերթի հիմնադրումից մի քանի ամիս հետո: Խմբագիր Արամ Աբրահամյանն է առաջարկել նրան աշխատանք: Ասում է՝ իրեն հետաքրքիր էր «Առավոտում» աշխատանքը. «Ինձ հետաքրքիր էր այդ աշխատանքն այն առումով, որ «Առավոտը», իշխանության թերթ լինելով, փորձում էր ներկայանալ որպես բարեփոխումների կողմնակից, ոչ թե բոլոր իրավիճակներում իշխանությանը պաշտպանող կամ միշտ ընդդիմության քննադատող: Փորձում

Սուրեն Սահակյանի գործերով վճիռները` նոյեմբերի 14-ին

  Նոյեմբերի 14-ին քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի դեմ ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված երկու դատական գործերով   կհրապարակվեն դատարանի վճիռները: Այսօր ՀՀ վարչական դատարանում սեպտեմբերի 10-ի և սեպտեմբերի 21-ի գործերով տեղի ունեցան դատական նիստեր (նախագահող դատավոր Սամվել Հովակիմյան): Երկու դեպքում էլ Սուրեն Սահակյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը`Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով

   «Հնագույն նվագարանների» 7-րդ ֆիլմում քնարն է

Այսօր  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պրեմիերա էր: Ռիտա Շառոյանը ներկայացրեց նոր ֆիլմը, որը «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի 7-րդն է: Ֆիլմաշարն անդրադառնում է մեր  ազգային նվագարաններին,  ընդ որում նաև այնպիսիներին, որոնք  իսպառ կամ գրեթե չեն գործածվում: Սակայն այդ նվագարանները մեր ժողովրդի հետ ճանապարհ են անցել և մեր պատմության մի մասնիկն են: Իրեն հատուկ եռանդով ու սկզբունքայնությամբ հեղինակը  

Պոռնոաստղը որոշել է օգնել «Լոս-Անջելես Լեյքերզին»

Երբեմնի հզոր բասկետբոլային ակումբ «Լոս-Անջելես Լեյքերզի» գործերը մեկնարկած NBA-ի առաջնությունում ավելի վատ չէին կարող ընթանալ: Թիմը պարտությունը պարտության հետեւից է կրում՝ Արեւմտյան ափի մրցաշարային աղյուսակում հայտնվելով վերջին հորիզոնականում: Եվ ահա պոռնոաստղ Սեդի Սանտանան որոշել է իրեն հայտնի մեթոդներով օգնել իր սիրելի թիմին: Նա Twitter-ի իր էջում խոստացել է բասկետբոլիստներից յուրաքանչյուրի հետ օրալ սեքսով զբաղվել, եթե

ՀՀ ոստիկանությունում դեռ շարժվում են սովետական օրենսդրությամբ 

«Հայաստանում դեռ սովետական միության կարգերն են ոչ միայն պետական մարմիններում, այլև ժողովրդի մեջ: Դա նաև արտացոլված է օրենսգրքում»,-Aravot.am-ի հետ զրույցում, պատմելով ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնում իր հետ կատարվածի մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:  Նա պատմեց, որ երբ նոյեմբերի 5-ին ոստիկանության կենտրոնի բաժին  իրեն բերման են ենթարկել,  իրեն թերթիկ են տրամադրել, որում

Նավարայի խորհրդարանի պաշտոնական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին

Նոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։ Հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ

Սերգեյ Փարաջանովի լուսանկարների վաճառքից հասույթը կտրվի կալանավայրում գտնվող անչափահասներին

«…Լինելով ծաղրածուների արքան՝ նա երբեք չի եղել արքաների ծաղրածուն: Եվ մեկ էլ նա ուներ գերբնական շնորհ: Նրա ներկայությամբ բոլորն իրենց հանճար էին զգում: Երեւի այդ պատճառով էր, որ նրան ճշմարտապես սիրողը չէր վիրավորվում, երբ որեւէ մեկը չէր դիմանում իր դիմակահանդեսային «տեմպին», չէր դիմանում իր խելքի, հումորի, բարության ճնշմանը: Նրա բարությունն էլ սահման չուներ»,-Գարրի Կունցեւի «Կար-չկար՝

Հայկ Կյուրեղյան. «Դատարանը համարում եմ ինքնակոչ կառավարության դատարան: Այն նրա խամաճիկն է» (Տեսանյութեր)

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ կայացավ Հայկ Կյուրեղյանի գործով դատական առաջին նիստը: Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը…  որպես զենք օգտագործվող

ԼՂՀ ԱԺ նախագահը՝ Նազարբաեւի հայտարարության մասին. «Ամեն ինչ մնալու է նույն ձեւով, ինչ եղել է» 

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նման հարց տվեց՝ Դավիթ Շահնազարյանը ադրբեջանամետ կարծիք է հայտնել, նա հայտարարությամբ հանդես է եկել եւ ասել, որ ողջունում է խաղաղարար ուժերի մուտքը տարածաշրջան: Դուք ինչպե՞ս եք վերաբերում, երբ Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություն են անում մեր քաղաքական գործիչները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այդ հարցին պատասխանեց, որ նախ,

Վարդան Պետրոսյանի պաշտպանն ակնարկեց. ընթերակայի տվյալները ճշտելու դեպքում բացարկ կհայտնվի նրան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հերթական դատական նիստը: Դատական նիստին մասնակցում էին պաշտպաններ Սամվել Ջաղինյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը, տուժողների ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը, մեղադրող Արթուր Սարգսյանը: Տուժողներ Հակոբյանների ընտանիքը բացակայում էր: Քաղաքացիական հայցվոր, գյուղնախարարության ԾԻԳ-ի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանի բացակայությունը հիմք դարձավ, որ նրանց նոր հայցը՝լրացումներով, թողնվի

Ճարտարապետ. «Պետական համակարգերն ուրախանում են, որ փող է գալիս»

Aravot.am-ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ եթե իրեն  իբրեւ ճարտարապետ շահավետ առաջարկ արվի, որը սկզբունքներին դեմ կլինի,  կընդունի՞, փոխզիջման կգնա՞ ներդրողի ու կառուցապատողի հետ համագործակցելիս: Պարոն Մինասյանն ասաց, որ իբրեւ ճարտարապետ, երբեք իրեն  մեծ շենքեր չեն էլ պատվիրել, ապա փաստեց, որ ներկայումս մեր երկրում կառուցապատողներ ու ներդրողների առաջ պայմաններ դնելը չի էլ  հասնում

Անմայթ փողոցներ

Մայթերը, ինչպես հայտնի է, ստեղծվել են հետիոտնի տեղաշարժվելու համար: Սակայն մայրաքաղաքի Հրաչյա Քոչար փողոցի խանութպաններն ու սպասարկման կետերի տերերը թքած ունեն երեւանաբնակների վրա: Գերազանցապես ավտոմեքենաների պահեստամասեր, պարագաներ վաճառող ու սպասարկող օբյեկտներն ամբողջ լայնությամբ զավթել են մայթերը` քայլելու միակ տարբերակ թողնելով փողոցի բանուկ հատվածը: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 06.11.2014

Ղարաբաղը պատրաստ է փոխզիջումների իր ճանապարհն անցնել. Աշոտ Ղուլյան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումներից հետո խոսել էր փոխզիջոմների հիման վրա խաղաղության մեծ համաձայնագիր ստորագրելու մասին: Լրագրողների հարցին՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ խաղաղության մեծ պայմանագրի մշակման գործողություններին, որի մասին հայտարարել էր Օլանդը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանեց.  «Դա ոչ թե պարոն Օլանդի տեսակետն է,  որ պետք

Կիևը պնդում է՝ Ռուսաստանից Ուկրաինա տանկեր են մտել. Reuters

32 տանկերից, 16 հաուբից հրետանային համակարգերից և բեռնատարներից բաղկացած ռազմական շարասյունը Ռուսաստանից Ուկրաինա է մտել, «Ռոյթերս»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն: Ըստ նրա, բեռնատարները ռազմամթերք և զինյալներ են տեղափոխել: «Ռազմական տեխնիկայի և Ռուսաստանի վարձկանների տեղակայումը ճակատային գծերում շարունակվում է», – ասել է Լիսենկոն ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով

Ի՞նչ ենք ուզում ապացուցել՝ Ցեղասպանության 100-ամյակը նշելով

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են արվեստագետ Սահակ Պողոսյանը եւ երաժիշտ Արա Գեւորգյանը Արամ Աբրահամյան.– Ո՞րն է մեր նպատակը: Մենք ուզում ենք ինչ-որ բա՞ն ապացուցել Ցեղասպանության 100-ամյակը նշելով: Իրար համոզելու խնդիր կարծես թե չունենք: Գուցե մենք ուզում ենք աշխարհի՞ն հիշեցնել, որ Ցեղասպանություն եղել է, թե՞ մենք ուզում ենք, որ թուրքերը հասկանան,

«Եթե Գյումրիում կա Ռիժկովի անվան ճեմափողոց, ինչո՞ւ չի կարող լինել Կալաշնիկովի հուշարձան»

Այսօր Գյումրու ռազմական կայազորի «Большая крепость» կոչվող զինվորական թաղամասում հանդիսավորությամբ բացվեց լեգենդար զինագործ, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը, որը, թերևս, առաջին անգամ էր տեղադրվում աշխարհում: Նշենք, որ Գյումրիում տեղադրված հուշարձանում գիտնական-կոնստրուկտորը զենքի փոխարեն աղավնի էր գրկել` ի նշան խաղաղության: Aravot.am-ը արցախյան պատերազմի մասնակից Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իմաստը Հայաստանում ու հենց Գյումրիում

Կմշակվի Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգ

ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 4-5-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել է Արցախի Հանրապետություն` քննարկելու քաղաքաշինական խնդիրներ: ԼՂՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ

Եռյակի մասին. «Պետրոսյանական ոճով շախմատ են խաղում իշխանության հետ»

«Սա Գագիկ Ծառուկյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի այն որոշմանը,  համաձայն որի`ԲՀԿ-ն խորհրդակցելու է ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ, այսպես պատասխանեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նշենք, որ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նաև ամրագրված է, որ խորհրդակցելու են նաև հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման կապակցությամբ: ՀՀ ԱԺ

Նարեկ Սարգսյանը առաջարկել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարին և Ստեփանակերտի քաղաքապետին`ներկայացնել Ստեփանակերտի իրենց տեսլականը

Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկել էին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ: Բանն այն է, որ Ստեփանակերտում վերջին տասնամյակում քաղաքաշինական փոփոխություններ են կատարվել, որոնք իրենց արտացոլումը չեն գտել հատակագծի մեջ:

Վարդան Պետրոսյանի գործով մեղադրողը ընդունում է օրենքով սահմանված կարգի խախտումները

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի մի միջնորդությունից հետո տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն այսօր քսան օր ժամանակ խնդրեց «հատ-հատ» նշվածը ստուգելու եւ դիրքորոշման համար: Մեղադրող Արթուր Սարգսյանն էլ ընդունեց, որ մասնավորապես, դեպքի վայրի զննության արձանագրությունը թերություններով է կազմվել, որոնք սակայն, ըստ նրա, «ձեւական բնույթ» են կրում, եւ էական հանգամանք չէ ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:

Պատգամավորի ու թաղապետի անվան հետ կապվող ծեծի գործով հարուցվել է քրեական գործ. : «Փաստինֆո»

«Կաֆե Հաուս» սրճարանի մոտ տեղի ունեցած ծեծի գործով հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: Մամուլում արդեն գրվել է, որ ծեծը տեղի է ունեցել պատգամավորի եւ թաղապետի ներկայությամբ: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ հայր եւ որդի Բեժանյանները, ինչպես նաեւ Սարգիս Անտոնյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում են տվել առ այն, որ անհայտ անձինք հոկտեմբերի 29-ին «Կաֆե Հաուս» սրճարանի

Մեսրոպագիր. Ճեպազրույց, որ ցնցել է լեզվաբաններին եւ ոչ միայն

Գալուստսահակյանական նոր «գոհարներ» Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ աշխատող Գալուստ Սահակյանի, ներողություն արտահայտությանս համար՝ մտքերին էլ չեմ անդրադառնալու: Բայց ամեն անգամ էդ մարդը, անկախ իմ կամքից, ներս է խուժում հեռուստացույցից, կայքերից, թերթերից. ներս է խուժում ու մի անկապ բառակույտ արտաբերում: Եվ ամեն անգամ կրկին ու նորից արդարացնում է այն

ԼՂՀ ԱԺ նախագահը վստահեցնում է, որ ԵԽԽՎ-ում անպայման իրավիճակը փոխելու են

ԵԽԽՎ-ն վերջերս հայտարարություն էր ընդունել՝ «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով: Այն մեծ աղմուկ էր բարձրացրել հայաստանյան ընդդիմության շրջանում, որը այդ հայտարարությունն ընդունել էր որպես խայտառակություն եւ խայտառակ պարտություն ՀՀ դիվանագիտության մեջ: Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողների հարցին, թե դա Ձեզ չի՞ մտահոգում, մանավանդ, որ վերջերս միջազգային կառույցներում նման ձեւակերպումները դարձել

Գագիկ Հարությունյան. «Որակապես փոխվել է այն միջավայրը, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցում էին»

Գագիկ Հարությունյանը համարում է, որ նախագահների հանդիպումները կշարունակվեն

Հիմա էլ Սփյուռքից գումար են մուրում Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար

Հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման համար օտարերկրյա ընկերություններն արդեն հասել են Սփյուռքի մեր գաղթօջախներ, որտեղ կազմակերպում են տարբեր հանդիպումներ, որոնց շրջանակներում փորձում են ցույց տալ հանքարդյունաբերության «փրկիչ» դերը Հայաստանի տնտեսության զարգացման ու մեր ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ: Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլի» (Lydian International) և նրա դուստր հայկական «Գեոթիմ» ՓԲԸ-ի ղեկավարությունը սույն թվականի

Նարեկ Սարգսյանը կարևորել է Գորիսը որպես պատմաճարտարապետական նկարագիրը պահպանած քաղաք

Մարզային այցելության շրջանակներում քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարար Նարեկ Սարգսյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031