Օրվա լրահոսը

Թե ինչ կարժենա սկայպով մերկապարը

Նոր Նորքի բնակչուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել էր մի տղամարդու հետ: Նրանց կապը շարունակվել էր նաեւ skype-ով: Էմանուելա անունով կինը տեսաձայնագրել է skype-ով տղամարդու մերկապարը, ապա սպառնացել, որ այն կտարածի «յութուբով», եթե տղամարդն իր ասած գումարը չտա: Ուշադրության արժանի է այն, որ շորթման եղանակով գումարին տիրանալը բնորոշ էր արական սեռի ներկայացուցիչներին: Aravot.am-ի տեղեկություններով նախապատրաստվում

Ազնավուրի հետ կատարվածն ուղիղ կապ ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Հայկական ժամանակ»

Երեկ երեկոյան Շառլ Ազնավուրը վերջապես արձագանքել է՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անելով հետեւյալ գրառումը. «Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել։ Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»։ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Ժերար Մարկոսյանը երեկ ասաց, որ երբ մամուլից տեղեկացել է Ազնավուրի՝ թուրքական թերթին հարցազրույց տալու մասին, զարմացել է. «Անակնկալի եկա, բայց կարծեցի, թե դա իր իրավունքն

Լիսկայի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցվեց քրգործ. News.am

Գորիսում հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Դեռ հայտնի չէ՝ արդյոք մեղադրյալներ կան այս գործով, թե ոչ: Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Սյունիքի

Ինչ է կատարվում եռյակի հայտարարած շուտափույթ իշխանափոխության համատեքստում. «Հայկական ժամանակ»

Ինչո՞ւ տեղի չունեցան հոկտեմբերի 31-ի եւ նոյեմբերի 7-ի հանրահավաքները, որոնց վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանին ներկայացված էին իրազեկումներ։

Սպանություն Երեւանում. Կասկածյալը ձերբակալվել է

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը եւ դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ նրա վրա հայտնաբերվել է կտրած-ծակած վերք կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա։ Դեպքի առթիվ

Ո՞վ է Էնեսի թոռը, ում բզեզ մորը ողջ գիշեր մրջյունն «էն բանից» է արել. «Հրապարակ»

Մրջյունը ողջ գիշեր
Հեծնում է բզեզի մորը,
Սլանում է, սլանում
Եվ պտույտներ կատարում։

Լոնդոնի ցուցահանդեսում ադրբեջանցիները փակել են մուտքը դեպի ԼՂՀ տաղավար

Նոյեմբերի 6-ին ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունեցել նաև ԼՂՀ պատվիրակությունը, որն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը: Այս անգամ

Բանկային քարտը գողացել և հաշվեհամարից գումար էր հանել

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին դիմած կինը հայտնել էր. առավոտյան նկատել է, որ իրենց տան բակում կայանած իր «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց են, իսկ սրահից բացակայում է բանկային քարտը, և երբ նոր քարտ ստանալու նպատակով ներկայացել է բանկ՝ պարզվել է, որ իր հաշվեհամարից գողացել են 70.000 դրամ: Օրերս պարզվել է, որ գողությունը կատարել

Հարեւանը սպանել է հարեւանին

Քննչական կոմիտեից հաստատեցին Aravot.am-ի տեղեկությունն այն մասին, որ երեկ ուշ գիշեր տեղի է ունեցել սպանություն Շենգավիթ համայնքում: Դանակահարությունից սպանվել է 44-ամյա Անդրանիկ Պարսամյանը: Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, պարզվել է սպանություն կատարողի ինքնությունը:  

ԲՀԿ-ն հասունացնում է միասնական ցուցակի հարցը. «Ժամանակ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 6-ին քաղխորհրդի նիստ է անցկացրել, որի արդյունքում հրապարակվել են կուսակցության խորհրդի մի շարք անդամներին տրված Գագիկ Ծառուկյանի հանձնարարականները, որոնք եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, ապա վերաբերում են, այսպես կոչված, ժողովրդական շարժման կառույցների ձևավորմանը Հայաստանում և արտերկրում: Գագիկ Ծառուկյանի հանձնարարականներից ակնհայտ է դառնում, որ այդ շարժմանը ԲՀԿ-ն տրամադրում է իր ողջ կուսակցական ռեսուրսները

Գագիկ Մելքոնյան. «Ծառուկյանը նախագահի հայտ չի ներկայացրել, մեզ հետ զրույցներում չի ասել». «Հրապարակ»

Արտահերթի մասով մեր հանդիպումների ժամանակ ասել է՝ ես չեմ ուզում նախագահ, ժողովուրդն ընտրի՝ մենք կանգնենք էդ նախագահի կողքը։

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսաներեքերորդ

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Անցկացվում են ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ

Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս. թ. նոյեմբերի 6-ից անցկացվում են ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ: Հայաստանյան կողմը օպերատիվ-մարտավարական զորավարժություններին ներգրավված է հիմնականում համադրման և փորձի փոխանակման գործընթացներում` որոնք համակարգում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Դաժան ճշմարտություններ

Հայաստանում իշխանությունը անընդհատ վերարտադրվում է զանազան պատճառներով: Թվարկեմ մի քանիսը. 1/ չպատկերացնելով, թե ինչպես է հնարավոր ապրել առանց պետական լծակների, իշխանավորները, 1995 թվականից սկսած, վերարտադրվելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դնում, 2/ երբ այդ վերարտադրությանը տարբեր ժամանակներում մասնակցած քաղաքական ուժերը այսօր հանդես են գալիս դրա դեմ, դա չի ընկալվում գիտակից մարդկանց կողմից, 3/ Հայաստանի բնակչության

ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՄԵՆԵՐԳԸ

ԱԼՄ բաղ արեցի, Ջիգյարըս դաղ արեցի, Գող ու դուշմանի միջին Մեկըս էրկու չարեցի:

Դեսպան Ադոնցի հանդիպումը Իսպանիայի կրթության մշակույթի և սպորտի նախարարի հետ

Նոյեմբերի 6-ին Իսպանիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Խոսե Իգնասիո Վերթ Օրտեգան ընդունեց Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին: Նախարարի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրեց ՀՀ–ԵՄ հարաբերությունների շրջանակներում ընթացող գործընթացները, դրանց հեռանկարները, տարածաշրջանային այլ հարցեր: Քննարկվեցին կրթության և մշակույթի բնագավառներում երկկող համագործակցության օրակարգ ձևավորելու և այն իրականացնելու հնարավորությունները, ինչն ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը, հայ ժողովրդին և հայկական

 Հայ եւ թուրք փորձագետների համատեղ աշխատանքի մասին ԵՄ ներկայացուցչի ասածի վրա ծիծաղեցին

Այսօր Երևանում մեկնարկեց «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով հայ եւ թուրք ձեռներեցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը: «Ինձ շատ դուր է գալիս, երբ Եվրամիությունն ու Ամերիկան միասին են նախաձեռնություններ իրականացնում: Աշխատում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան էլ միասին աշխատեն: Եթե Ամերիկան ու Եվրոպան դա

«Տարեկան 20-25% աճ ենք գրանցում ՏՏ ոլորտում». հայ փորձագետը հպարտացավ թուրք գործընկերների մոտ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն  Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանի յուրահատուկ նպատակակետերից մեկը ՏՏ ոլորտն է: «Որը մեզ օգնում է արտապատվիրական կենտրոնից դառնալ մի երկիր, որտեղ ունենք ամբողջական պրոդուկտների զարգացման երկիր: Այնուհանդերձ, շատ բան կան անելու հիմնական ռազմավարությունն է եւ կառավարությւոնն ու դոնորները այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տանում»,- այսօր «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին

Լեւոն Արոնյանը Մոսկվայում երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշարի երրորդ տուրում այսօր Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց չինացի Դին Լիրենի հետ, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց իր հայրենակից Ալեքսանդր Մորոզեւիչին, Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել), եւ Պետեր Լեկո (Հունգարիա)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հյուրանոցների պակասի պատճառով Գյումրին զրկվեց չինացիների համերգից

Օրերս Գյումրու քաղաքապետ  Սամվել Բալասանյանը իր մամուլի ասուլիսի  ժամանակ  տեղեկացրեց, որ   Չինաստանի Սիան քաղաքից   վերջերս  ցանկություն են հայտնել  գալ ու Գյումրիում համերգ  տալ: Սակայն  Գյումրու իշխանությունները մերժել են, քանի որ չինացիները եղել են 200 հոգի, և նրանց հյուրանոցներում  տեղավորել հնարավոր  չի եղել: Քաղաքապետի ասելով,  Գյումրին դեռ չունի այդքան հյուրանոցներ, որ կարողանա մեծ թվով  մարդկանց հյուրընկալել:

Կապանում  հատված ապօրինի ծառերի թիվն ավելացել է, փայտն էլ՝ թանկացել

Կապանի տարածաշրջանում այս տարի  վառելափայտով տներ ջեռուցողների թիվն ավելացել է: Վերջիններս մեկնաբանում են, որ գազով եւ էլեկտրաէներգիայով տուն ջեռուցելն ավելի թանկ է, քան վառելափայտով: «Ամբողջ ձմեռվա համար ես 5 խմ փայտ եմ առել 14 հազար դրամով, բայց եթե գազով ջեռուցեի՝  ամենաքիչը 30 հազար դրամ թանկ պիտի վճարեի, բացի էդ էլ գազը տունը նորմալ չի տաքացնում

Քանի՞ տարում կարելի է ծախսել Բիլ Գեյթսի փողերը

Oxfam-ը հաշվարկել է, թե քանի՞ տարի կպահանջվի աշխարհի ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի, $ 79 միլիարդը ծախսելու համար: Դրա համար կպահանջվի 218 տարի, եթե օրական գնվի երեք «Ֆերրարի»: Իսկ, ասենք, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հարստությունը նույն պայմաններով նրան կբավարարի 169 տարի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mirfactov-ի  

72 րոպեում՝ $105 միլիոն

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որը վերջին երեք տարում երկրորդ անգամ գլխավորել է անպարտելի Ֆլոյդ Մեդվեյզեր Կրտսերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մեկ տարում վաստակել է $ 105 միլիոն: Նա ամբողջ գումարը վաստակել է արդար քրտինքով՝ առանց գովազդի: Ընդորում, Մեդվեյզերը հաշվետու ժամանակահատվածում ռինգում ընդհանուր առմամաբ անցկացրել է 72 րոպե: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look

Արտակ Զեյնալյանը՝ անոնիմուսների երթի մասին. «Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են»

Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած անոնիմուսների երթից ոստիկանության բաժին բերման ենթարկվեց 8 ակտիվիստ: Ինչպես հայտնի է, նրանք դիմակներով եւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի, Շահեն Հարությունյանի պաստառներով փորձել էին ասել, որ Հայաստանում դեռ կան քաղբանտարկյալներ: Նրանք կանգնել են փողոցներում հետիոտնի համար սահմանված վայրերում՝ օվալաձեւ տիրույթում, որը կոչվում է անվտանգության կղզյակ: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բռնի ուժով՝ ձեռքերը

«Ոստիկանները Աշոտին տարան ոտաբոբիկ, հետ ուղարկեցին ոստիկանի դամաշնիկներով». Պատմում է բերման ենթարկվածի կինը

«Ամուսնուս տարան ոտաբոբիկ, քաշեքաշ, հետ բերեցին ոստիկանի դամաշնիկներով»,- Aravot.am-ին պատմում է նախագահական նստավայրի դիմաց չորս անչափահաս երեխաների հետ օրեր շարունակ նստացույց արած Հեղինե Մակարյանը: Հիշեցնենք, որ տան խնդրով նախորդ տարվա հոկտեմբերի 28-ից Հեղինե Մակարյանն ու ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը, գիշերում էին Բաղրամյան 26-ի բակում՝  բաց երկնքի տակ: ՌԴ նախագահ Պուտինի այցի նախաշեմին էլ ոստիկանները նրանց տուն «քշեցին»:

Վլադիմիր Գասպարյանին ու ոստիկանության եւս 2 բարձրաստիճան պաշտոնյայի դատի էին տվել

Այսօր Վարչական դատարանում սկսվեց նախագահական նստավայրի դիմաց հայտնի նստացուցարար Աշոտ Խուդոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիգորի Ամիրխանյանի ու Արմավիրի մարզ Վաղարշապատի բաժնի նախկին պետի դեմ հայցով դատաքննությունը: Հենց դատական նիստի սկզբում ոստիկանության ներկայացուցիչները միջնորդեցին պատասխանողների փոխարինում կատարել, այսինքն պատասխանողները ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաները լինեն, այլ ոստիկանության այն աշխատակիցները, որոնց գործողությունները հայցվոր կողմը

Վահան Բաբայան. «ՀՀԿ-ի հետ բանակցությունների մասին խոսք չկա»

Այսօր «Ժողովուրդը» եռյակի սկսած ժողովրդական շարժման հետ կապված հնարավոր սցենար էր հրապարակել, ըստ որի՝ շուտով ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ լինելու են բանակցություններ: Այդ բանակցությունների արդյունքում կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ ՀՀԿ-ն կհրաժարվի սահմանադրական հանրաքվեի միջոցով Հայաստանի կառավարման կարգը փոխելուց, իսկ ԲՀԿ-ն կհամաձայնի, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, առավել եւս, որ այդ փոփոխություններով խորհրդարանը

Հարություն Մեսրոբյանը` կառավարությունում փոփոխությունների մասին. «Տունը սխալ է կառուցած, ներսում կահույք են տեղաշարժում»

Ըստ փորձագետի՝ ինչպես ուզում են միացնեն անջատեն, ոչ մի փոփոխություն չի լինի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր` նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ընթացքում առաջարկել էր   միացնել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները եւ ստեղծել տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության այդ փոփոխությունների արդյունքում` որակապես ոչինչ էլ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031