Օրվա լրահոսը

Անիմացիոն լավագույն ֆիլմերն արդեն հայտնի են

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնն ավարտվում է: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ամփոփվեցին փառատոնի արդյունքները, որին հաջորդեց Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Մրցատյանը «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» անիմացիոն ֆիլմը (Բրազիլիա): Որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ առանձնացվել է Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» անիմացիոն ֆիլմը (Հունաստան, ԱՄՆ): «Լավագույն

ԲՀԿ-ի ընդդիմադիր դիրքորոշումից դժգոհ ԲՀԿ-ականների տեսակետները կուսակցությունում կքննարկվեն

«Հանրահավաքներին մասնակցելու ու կուսակցության ընդդիմադիր կեցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ականների դժգոհությունների մասին տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն»,- ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ դրանք չմեկնաբանելով: Հիշեցնենք, որ որոշ ԲՀԿ-ականներ արդեն սկսել են դժգոհել կուսակցության ընդդիմադիր կեցվածքից: Պարոն Ուրիխանյանի խոսքով, եթե կան պնդումներ, դժգոհություններ, դա պնդողների ու դժգոհողների խնդիրն է. «Այն ինչ տեղի  ունենում ներքաղաքական կյանքում, ոչ

Զոյա Թադեւոսյանը՝ Սուրիկ Խաչատրյանին գովերգող կոնգրեսականի մասին. «Նորմալ է, որ պաշտպանեց ընկերոջը»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանի գովասանքը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանին չի զարմացրել: «Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ կողմից շատ հարգված Ռազմիկ Պետրոսյանի խոսքը գրաքննության ենթարկել: Դա իր իրավունքն է, իր ընկերն է, ում մասին չի ուզում վատ բան ասել: Բայց այն ինչ ասում է ՀԱԿ-ը, մենք՝ բոլորս, չենք փոխում մեր կարծիքը.

«Եռյակ է, թե տասնյակ է, ինչ է՝ Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտություն չկա ». Լեւոն Մելիք-Շահնազարյան

Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը նվիրված «Ամեն ինչ այսպես է եղել» գրքի շնորհանդեսին ներկա ազատամարտի մասնակից Լեւոն Մելիք-Շահնազարյանը ասաց, որ շատ ազատամարտի իրական շատ մասնակիցներ պատերազմից հետո մնացին ստվերում, ոմանք էլ ՝ դուրս եկան ստվերից: Արդեն մեր հետ զրույցում նա չցանկացավ անուններ նշել ու ստվերից դուրս եկածների մասին պատմել ավելին. «Տղաներից ոչ ոք այն ժամանակ

Ձերբակալվել է «Զապը»

28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանություն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման: 20.10.2014  թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:

Գյումրու շտապօգնության բժիշկներին սպանվելու վտանգից փրկել են ոստիկանները. (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Շիրակ»կիսաքանդ հյուրանոցի հետնամասում` Շիրակշին բանավան 227/ 106 հասցեում երեկ սպանություն էր տեղի ունեցել: Խնջույքի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով սպանել էին 1988 թվականին ծնված Արտյոմ Ադանալյանին: Խնջույքի մասնակիցներից բոլորը` թե՛ սպանվողի հայրը, թե՛ եղբայրն ու ընկերը եղել են հարբած վիճակում: Արտյոմի սպանությունից հետո դիակին լողացրել են` արյան հետքերը ծածկելու նպատակով ու նոր միայն

Արագածոտնի մարզպետն իր եղբոր՝ մարզի տենդերները շահելու մասին. «Նախընտրել են Նաիրիին, Նաիրին է շահել»

Աշտարակի բնակիչները նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին, վարչապետին,  գլխավոր դատախազությանը, ոստիկանապետին՝ բողոքելով Արագածոտնի մարզպետից: Նամակում գրել են, որ նա պաշտոնների նշանակելու համար կաշառք է վերցնում, անգամ դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին  ինքն է տեղավորում՝ ըստ վճարած գումարի, ոչ թե գիտելիքների: Aravot.am-ի հետ զրույցում մարզպետ Սարգիս Սահակյանը սկսեց ծիծաղել, երբ թվարկեցինք նամակում նշված ապօրինությունները, որոնք վերագրվում են

Չափումները Ամուլսարի ռադիացիան ցույց չէր տվել

Այսօր «Հայաթ Պլեյս» հյուրանոցում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր քննարկում` Ամուլսարի թեմայով, որը սակայն հարուցել էր մի խումբ բնապահպանների դժգոհությունը, քանի որ քննարկմանը չէին թողնում մասնակցել տեսախցիկներով: Քննարկմանը ներկայացվում էր շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագիրը, որի հիմնական նպատակն է մշակել շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան: Փորձագետ Դշխուհի Սահակյանը խոսելով ծրագրի

Տող գյուղի ազատագրման մասին գիրք է հրատարակվել

Այսօր՝ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը օրը, ներկայացվեց «Ամեն ինչ այսպես է եղել» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ Անուշ Ամիրբեկյանը պատմում է, որ այս գյուղի ազատագրման մասին գրելու միտքը ծնվեց ազատամարտիկների հետ հանդիպումներից: «Ղարաբաղում մի քանի անգամ եղել եմ, զրուցել եմ այնտեղի, հետո այստեղի ազատամարտիկների հետ: Գրականություն եմ ընթերցել ու հասկացա, որ շատ բաներ բաց են

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարգարիտ Եսայանի եւ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսավորման

Հաշմանդամ ազատամարտիկ բժշկին կօգնե՞ն

Մարզպետը կընդունի Կոստանյանին

Թեւան Պողոսյան. «ԵՏՄ-ից եթե գան ասեն՝ մեր մեթոդով եք աշխատելու, ԵՄ-ի միլիոնների հետ ի՞նչ եք անելու»

«Ի՞նչ ենք մենք անում, եթե հասկանում ենք Եվրոպական ինտեգրման առավելությունները»,- այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի հարց ուղղեց ԵՄ-ի հետ ինտեգրվելու առավելություններից խոսող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: Նա նաեւ հետաքրրքվեց՝ վիզաների ազատականացման համար ի՞նչ քայլեր են մնացել անել: Ինչքա՞ն

Բարեկամական խմբերի հանդիպում

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով

Ճանաչում քննչական գործողությունը դառել է ձեռառնոցի

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությամբ, ինքնությունը չպարզված անձը «գույքի բացահայտ հափշտակություն» կատարելու դիտավորությամբ մայրաքաղաքի շենքերից մեկի դիմաց, թիկունքից մոտենալով մի կնոջ, նրա պարանոցից քաշել, պոկել էր ոսկյա շղթան, տուժողին պատճառել կես միլիոն դրամի նյութական վնաս: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ժամանակ տուժողը ցուցմունք է տվել, թե իրեն ճանաչման ներկայացված անձն է կողոպտել , նկարագրել է անգամ նրա

«Կրկնակի դժվար է դրսից քո երկրի համար որևէ լավ բան բերելը». Մուրադ Ջանիբեկյան 

ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը Հայաստան է վերադարձել «Գրան պրի» մրցանակով:  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 14-18-ը Մուրադ Ջանիբեկյանն ու դերասան Արա Գևորգյանը նախ մասնակցել են Լիտվայում կայացած «ASPINDIS» միջազգային թատերական 9-րդ փառատոնին, ապա՝ Լեհաստանի «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին: Եվ ահա Մ. Ջանիբեկյանին հաջողվել է «Խոստովանություն»

Սամվել Բալասանյանը` եռյակի հանրահավաքին իր մասնակցության պատճառների մասին. (Տեսանյութ)

Այսօր  լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման երկրորդ տարին: Նա մամլո  ասուլիս էր հրավիրել` մանրամասնորեն,  ոլորտ առ ոլորտ ներկայացնելով քաղաքապետարանի կատարած աշխատանքները: Պարոն Բալասանյանը ներկայացրեց անգամ  իրենց դրած ամեն մի  քար ու թուփը: Ու թեև քաղաքապետը ի սկզբանե հայտարարեց, որ  քաղաքական հարցերի չի պատասխանելու,  այդուհանդերձ  Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր  աշխատանքային  ժամին հանրահավաքի գնալու

Դատարանը «Սիստեմա»-ից պահանջել է պետությանը վերադարձնել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը. Интерфакс

Մոսկվայի արբիտրաժային դատարանը հոկտեմբերի 30-ին Սիստեմա»ԲՖԿ-ին կարգադրել է պետությանը վերադարձնել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Այսպիսով դատարանը ամբողջությամբ բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Սիստեմա»-ի և «Սիստեմա-Ինվեստ»-ի: Դատարանը վճռի միայն մի մասն է կարդացել, իսկ այն պատճառները, որի համար նման վճիռ է կայացվել, կհայտարարվեն ավելի ուշ: «Հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճիռը կպատրաստվի ամբողջությամբ ու

«Փորձում են «Ա1+»-ի լրագրողի գործը կոծկել»

Հեռուստաընկերության տնօրենն ասում է, որ ԱԺ անվտանգության ծառայության պետը գործը լղոզում է

ՀՅԴ-ն քառյակը լքելու ևս մեկ պատճառ էլ է ունեցել

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հարցազրույցով: Նա, մասնավորապես անդրադարձել է երկրում գոյություն ունեցող տնտեսական խնդիրներին, հավաստիացրել, որ պետք է վերջ դնել «փայ մտնելու ավանդույթին» ու շեշտել, թե «ինքը ետդարձի ճանապարհ չունի»: Aravot.am-ը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց՝ որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք պարունակում էր պարոն Ծառուկյանի հարցազրույցը և արդյոք մի

Բնապահպանները «բախվեցին» ոստիկանների հետ

Ամուլսարի քննարկմանը ակտիվիստներին ու լրագրողներին տեսախցիկներով ներս չթողեցին

Ռիչարդ Գիրագոսյան. «Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից»

Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով՝ իսկական մարտահրավերն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություները չեն, այլ նրան հաջորդող ժամանակահատվածը: «Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը ավելի շատ Ուկրաինայի համար էր, քան Հայաստանի»,-այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը: Նա Ուկրաինան համարում է  մրցակցության տարածք, որը հավասարապես մարտահրավեր է թե՛ Արեւմուտքի եւ

Իրավական կարգավիճակ` շինարարության ընթացքում զբաղեցված ընդհանուր օգտագործման տարածքներին

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախարար Սարգսյանը ներկայացնելով նախագիծը, նշել է.«Շինարարական աշխատանքներ իրականացնելիս կառուցապատվող հողամասին հարող ընդհանուր օգտագործման տարածքային հատվածները, այդ թվում՝ հետիոտնի համար նախատեսված մայթերը հաճախ ներառվում

Շարունակվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի այցը Կանադա

Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա այցի շրջանակներում «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» խորագրով դասախոսություն է կարդացել  Օտտավայի Քարլտոն համալսարանում, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, ինչպես նաև անդրադարձել անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին: Դասախոսությանը ներկա են գտնվել

Բնակիչները դժգոհում են «Հայջրմուղկոյուղուց», ընկերությունն էլ իր պարզաբանումն է ներկայացնում

«Գնացել էի կոմունալ վարձերը վճարելու, տեսա ջրի վարձը ավել են գրել այս ամիս: Սովորաբար 3000 դրամ էի վճարում, բայց այս ամիս 7000 դրամից ավելի էր կազմում գումարը: Ես էլ չվճարեցի ու չեմ պատրաստվում վճարել: Բանկում էլի կային բաժանորդներ, որոնք դժգոհում էին, եւ իրենք էլ էին հրաժարվում վճարել, ինչո՞ւ պետք է ավել վճարենք…»,- ասաց Կապանի Ռաֆայել

Շավարշ Քոչարյան. «Բանակցային գործընթացում առաջընթացն անհնարին է»

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրերս Փարիզում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց. «Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, դա եղել է եւ շարունակում է մնալ խոչընդոտ՝ առաջընթացի համար: Սա է իրավիճակը: Դրա համար պետք չի առանձնապես տեղեկացված լինել, որ հասկանալ՝ առաջընթացն անհնարին է, եեթ կողմերից մեկն ասում է՝ ամեն

Շավարշ Քոչարյանը՝ փոխզիջումների մասին. « Թե որտեղ մենք կդնենք մաքսակետ՝ դա մեր սուվերեն իրավունքն է»

«Շատ հստակ է՝ որեւէ փոխզիջում չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսպես պատասխանեց հարցին, թե ի վերջո ի՞նչ փոխզիջման մասին էր խոսում Նազարբաեւը: Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ «Նազարբաեւի կողմից բարձրացվել է այն հարցը, որ պետք է հստակեցվի՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի՞ հետ միասին, թե՞ ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք այն դիրքորոշումը, որը

Դովեղցին տարիներ շարունակ Մարտակերտում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկվել

Նա մի ամիս քնել է անասնագոմում:   Մեզ  է դիմել  Ադրբեջանին սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Վահագն Ամիրխանյանը: Նա  1993թ. ավարտել է Ստեփանավանի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը, մասնագիտությամբ անասնաբույծ է: Նրա հայրը՝ Արամ Ամիրխանյանը,  խորհրդային շրջանում շուրջ 32 տարի Դովեղում անասնապահական ֆերմայի վարիչ է աշխատել:  2005-2014 թթ. Վահագնը չէր  եղել Հայաստանում, հոկտեմբերի 5-ին է Ղարաբաղից

Սիփան Փաշինյան. «Հանուն ՀՀ-ի առաջին իսկ հնարավորության դեպքում փակելու եմ փողոցը»

«Անպայման բողոքարկելու ենք մեկ ամսվա ընթացքում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ՀՀ վարչական դատարանում` իր դեմ ներկայացված հայցով վճռի հրապարակմանը, այսպես արտահայտվեց քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը: Նշենք, որ Սիփան Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը Ազատության հրապարակից սեպտեմբերի 3-ին մեկնարկած` ընդդեմ Մաքսային միության բողոքի ցույցի ընթացքում` «փողոցը փակելու» ոստիկանի օրինական

Եվրոպական գործընկերների և ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցը

ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր քննարկում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կազմած ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ,

Շավարշ Քոչարյան. «Դուք անպարկեշտ հարց եք տալիս»

Այսօր Aravot.am-ը 2015-ի բյուջեի քննարկմանը եկած փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ նախորդ տարի բյուջեի քննարկմանը քննադատության առարկա դարձավ նախարար Էդվարդ Նալբանդյանի շքեղ ծառայողական մեքենան, այս տարի էլ քննադատվեց այս աղքատ երկրում եւս երկու թանկարժեք մեքենա ձեռք բերելու հարցը, Դուք համաձա՞յն եք այդ քննադատությունների հետ: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դե մեքենան նույնն է, նույն ձեւի կարան քննադատեն: Դուք,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031