Օրվա լրահոսը

Գողության փորձ՝ բանկոմատից

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 19:10-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում. առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել

Շարմազանով. «Եթե հրաշք կատարվի եւ ադրբեջանական կողմը վերադառնա կառուցողական դիրքի…»

«Ե՛վ Փարիզի հանդիպումից առաջ, ե՛ւ հետո մեր կարծիքը հետեւյալն է եղել՝ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները խնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Երբեք մենք չենք գնացել արկածախնդրության, չենք խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Թե որքանով մենք կհասնենք դրական տեղաշարժի, կախված է բացառապես ադրբեջանական կողմից: Բազմիցս մենք նշել ենք, որ առանց ԼՂՀ իշխանությունների ուղիղ մասնակցության բանակցային գործընթացներին հնարավոր չէ

ԼՂՀ գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նախագահ Բակո Սահակյանին: Համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի՝ գլխավոր դատախազի լիազորությունները նույն օրը համարվել են դադարած: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  

Ադրբեջանի նախագահը Լեյլա Յունուսի մասին հոգ կտանի. Ալիևի ու Օլանդի զրույցից. Contact

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների՝ Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ, Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարց է բարձրացրել: Ինչպես փոխանցում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությանը, Ելիսեյան պալատի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Օլանդը Իլհամ Ալիևի հետ զրուցելիս անդրադարձել է իրավապաշտպան, քաղբանտարկյալ Լեյլա Յունուսին, որին ձերբակալել են այս տարվա հուլիսին՝ Հայաստանի

Արծրուն Պեպանյան. «Երկրորդ Մարտի 1-ն էլ կլինի, երրորդն էլ, չորրորդն էլ»

«Հո, հիմար չե՞ն, որ իշխանություն տան»

Երեք փոփոխություն՝ հանուն արագ վիզայի

«Վիզաներ ստանալու գործընթացն ավելի հեշտացնելը կարևոր ենք համարում, քանի որ եթե մարդ իմանա, որ կարող է առանց խնդիրների վիզա ստանալ դեպի Եվրոպա ու ցանկացած ժամանակ գնալ-գալ, երբեք չի գնա անօրինականությունների: Ցավում եմ, որ մարդիկ իրենց փաստաթղթերը պատռում են ու անօրինական ճանապարհով գնում այլ երկիր: Բայց կանխելու ձևը ոչ թե պատժելն է, այլ Հայաստանի հարաբերությունները մեր

Սուրիկ Խաչատրյանն ազատամարտիկներին կոչ արեց մոռանալ սոցիալական խնդիրների մասին եւ համախմբվել (Տեսանյութ)

«Որպես իմ մարտական ընկերներ՝ ուզում եմ իմանանք, որ ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին եմ, ես ուզում եմ ձեր առաջարկություններով ներկայանաք: Հավատացեք , որ ձեր կողքին ենք, ցանկացած լուրջ առաջարկի դեպքում այդ խնդիրների լուծումն անպայման կտանք: Վաղը ինչքան վիճակը բարելավվի, կռված տղերքի վիճակն ավելի կբարելավվի, պետության կողմից տրված արտոնությունները կշատանան», – այսօր Սյունիքի մարզպետարանում ազատամարտիկների

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. «Ազատություն» ռադիոկայան

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից և մայդաններից: Ընդ որում ԲՀԿ պատգամավորը ընդգծում է՝ իրենք կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց բոլոր պահանջները, իսկ դրանք հետևյալն են՝ հրաժարվել սահմանադրական

Խոսրով Հարությունյանն ուզում է, որ ոստիկանությունում գեղեցիկ կանայք աշխատեն եւ անգլերեն իմացող ոստիկաններ լինեն

Այսօր ԱԺ-ում ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը ներկայացրեց, թե որ ոլորտներում են ծախսելու 2015-ի բյուջեով նախատեսված հատկացումները: Թե որ ոլորտներում են ծախսելու, իրականում զեկույցից հետո էլ պարզ չեղավ, քանի որ պատգամավորների մի քանի անգամ հորդորներին, որ մի քիչ կամաց խոսեք, հանգիստ խոսեք, հասկանալի խոսեք, փոխոստիկանապետը չհետեւեց: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ կրիմինոգեն վիճակը, դինամիկան ինչպե՞ս

«Դեմ առ դեմ». Անահիտ Գալստյան եւ Սյուզաննա Ակրիտովա

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի եւ իրավաբան, փաստաբան, քաղաքացի Սյուզաննա Ակրիտովայի հետ: Թեման` հղիության եւ ծննդաբերության նպաստի կրճատման վերաբերյալ օրենքի նախագիծն ի՞նչ հետեւանքներ կունենա: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ գլխավոր դատախազության՝ հոկտեմբերի 27-ին տարածած մամուլի հաղորդագրությունը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, ինչի կապակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ

Արծրուն Պեպանյան. «Բոլոր շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն իշխանություններին, կզոհվեն»

Արծրուն Պեպանյանի խոսքերով` քսանչորս տարիների ընթացքում բոլոր առաջնորդները բարոյապես մահացել են

Սյունիքի մարզպետարան. Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք չի հեռացվել և ոչ ոք չի վերադարձել

Սյունիքի մարզպետարանն անդրադարձել է հրապարակված լուրերն այն մասին, որ իրենց զբաղեցրած տեղերն են վերադառնում Սուրեն Խաչատրյանի հետ հեռացածները: Մարզպետարանի հրապարակած պնդման համաձայն՝ «Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք չի հեռացվել և ոչ ոք չի վերադարձել: Ինչ վերաբերում է մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի աշխատանքից հեռացվելուն, նշենք, որ մարզի 17 առողջապահական հաստատություններից միայն «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

Հայտնի են պետական ծառայողներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորում իրականացնող բանկերի տվյալները

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակա¬րանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը: Համաձայն

ԵՏՄ մտնելուց հետո մեր ապրանքները կթանկանան՝ 2018 թ. նախագահական ընտրություններից հետո

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու, պարզապես այն բաշխվելու է մի քանի տարիների վրա:

411.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 28-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 895,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.75 դրամ: NASDAQ OMX Armenia  

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական մի շարք կառույցների ներկայացուցիչներ: Միջգերատեսչական

Արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից 12-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին

Աշոտ Մելիքյան. «ԱԺ-ում միմյանց հարգելու մթնոլորտ պետք է ստեղծել»

Ըստ Աշոտ Մելիքյանի` դժվար է ապացուցել` լրագրողը խոչընդոտե՞լ է պատգամավորի մասնագիտական գործունեությունը, թե՞ ոչ

Կառավարությունում քննարկվել են մսամթերքի արտադրության զարգացման ուղիները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մսամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են այդ բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցությանը մասնակից տնտեսվարողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները, ոլորտի զարգացման հեռանկարները: Վարչապետը հայտնել է կառավարության աջակցությունը ոլորտի զարգացմանը նպաստելու գործում և կարևորել արտադրական ծավալների ավելացման

«Մարտ առանց կանոններիի» մարզիկի նկատմամբ գրավ է կիրառվել

Չնայած քննչական մարմինը , որն իրականացրել է նախաքննությունը, միջնորդել էր, որպեսզի մարզիկի նկատմամբ կիրառվի կալանավորում, սակայն, մարզիկի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝գրավը: Վանաձորի բնակիչ Բենիկ Ալեքսանյանը տասնհինգ տարի բացակայելով հայրենիքից, բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա զբաղվել է «Մարտ առանց կանոնների» մարզաձեւով: Այս մարզաձեւում նա հասել էր մասնագիտացված մակարդակի եւ հարվածների ուժգնության պատճառով նրան արգելվել

«Ուրեմն չե՞նք կարողանում $15 մլն-ի հարց լուծել, որ հասկանանք կարկուտը որտեղ է խփելու». Քոքոբելյան

Այսօր ԱԺ-ում ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց, թե 2015-ի բյուջեով նախատեսված գումարներն ինչի համար են ծախսելու: Նա նշեց, որ հիմնական ծախսը աշխատավարձերն են. «Այսօր փրկարար ծառայության, Հիդրոմետ ու Սեյսմիկ պաշտպանության ծառայության համար օգնում են հ/կ-ները: 6-8 հազար զանգ ենք ստանում միայն 911 ծառայությանը: Դրանց հետեւում մարդ է կանգնած: Բոլոր ուղղություններով գումարն ինչքան

«Տխուր հուշարձաններ» շարքից. «Դատարկ թռուցիկներ»

«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք «Ավանգարդ» թերթում 1991 թվականի նոյեմբերի 5-ի համարի 93 (10493) հրապարակումը: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ԴԱՏԱՐԿ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ Մարդու կյանքում հաճախ է լինում, որ մի բան ոչ թե կատարվում է, այլ, ընդհակառակը, չի կատարվում։ Թերևս, մեզանից յուրաքանչյուրի կյանքը կազմված է ավելի շատ այնպիսի դեպքերից, երբ

Հավելավճար՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` “Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում” ծախսային ծրագրի

Սուքիաս Ավետիսյանը` Փարիզի եռակողմ հանդիպման մասին. «Պարտադիր չէ, որ կոնկրետ տեսակետ հնչի»

«Երեկ ուշ երեկոյան ավարտված եռակողմ հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հետ կապված հանդիպում էր: Կողմերը հստակ նշեցին, որ պետք է առաջին հերթին վստահություն, որ այդ մթնոլորտում կարողանանք շարունակել մեր բանակցությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը,

Խաչատուր Քոքոբելյան. «Ձեր բյուջեն կարծես թե բավարարում է քրքաշ, մի կերպ յոլա գնալու համար»

Այսօր ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2015-ի բյուջեի նախագիծը արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության եւ ՊՆ-ի համար: ԱԻՆ-ին բյուջեով նախատեսված է հատկացնել11 մլրդ 3 մլն դրամ, որը 2 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարի է եղել: Նախարարության պահպանման ծախսերը կազմելու են մոտ 1 մլրդ դրամ: Հիմնական ծախսերը փրկարար ծառայությանն են ուղղված, այն 984 մլն դրամ

Արսեն Բաբայան. «Հավատարմագրված լրագրողների 80-90 տոկոսը ծանոթ չէր հավատարմագրման կարգին»

Արսեն Բաբայանի խոսքերով` լրագրողներն են առաջարկել Ազգային ժողովի տարածքում ամրացնել պարտականությունների մասին հուշող թերթիկներ

Միհրան Պողոսյան. գրեթե բոլոր մարզերի Հարկադիր կատարման ծառայության բաժիններն ու բաժանմունքները նորոգված ու վերազինված են

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ հարկադիր կատարման ծառայության Մասիսի տարածաշրջանային բաժանմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Հանդիսավոր արարողությունն

Վերացվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006

Շորթման մեջ մեղադրվող նախկին ոստիկանը՝ «Դոգը» կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031