Օրվա լրահոսը

Միջպետական ճանապարհի եզրապատը եւ մսավաճառի ինքնասպանության սպառնալիքը

Առեւտրականները եւ տաքսիստները դժգոհ են

Սկեսուրի կողմից խոշտանգված հարսը դատարանում, ըստ փաստաբանի, կողմնակալ վերաբերմունքի է հանդիպում

Սկեսուրի կողմից դաժանորեն ծեծի ենթարկված  Մարիամ Գեւորգյանի` բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման հայցով դատական նիստում դատավորն, ըստ փաստաբանի, կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում: Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով օրերս տեղի ունեցած դատական նիստն, ասաց, որ դատավոր Ելենա Քոչարյանը խոչընդոտում է հարցեր հնչեցնելուն եւ կանխակալ մոտեցում է ցուցաբերում: Փաստաբանի պատմելով` իրենք դիմել են

ՀՀ ԱԳ նախարար. «Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո   Հարց. պարոն նախարար, ինչպես կգնահատեք, կամփոփեք այսօրվա հանդիպումները: Պատասխան. Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար։ Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված

Համայնքային հանձնաժողովը դեռ վերջնական արդյունքի չի հասել. կարտոֆիլից զատ՝ պիտի գնահատվի կաղամբի վնասը

Մեկ ամիս առաջ Սևանա լճից ջրաբացթողման հետևանքով տուժած Ջրառատ թաղամասի խնդրի առնչությամբ  այսօր զրուցեցինք Հրազդանի քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանի հետ:  Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից դրամական օգնություն է տրամադրելու բոլոր 14 ընտանիքներին: Հարցը օրակարգային է և քննարկվելու է հաջորդ ամսվա կեսին կայանալիք ավագանու նիստի ժամանակ: «Մարդ կա՝ շատ է տուժել, մարդ կա՝ քիչ, բոլորին

Անդրանիկ Միհրանյան. «Դառը ճշմարտություն է. ՀՀ աշխարհաքաղաքական կշիռը մեծ չէ ՌԴ համար»

«2011-ից ընդամենը երեք տարի է անցել: Ուզում եմ նշել, որ ոչ մի աշխարհաքաղաքական նախագիծ նման արագությամբ չի իրագործվել, ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը»,-այսօր Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) վարչության կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում «Հայաստանը կատարեց աշխարհառազմավարական ընտրություն. հետևանքները մեր երկրի և կովկասյան տարածաշրջանի համար» թեմայով անցկացված միջազգային ինտերնետ-համաժողովում հայտարարեց ՀՔՄ

Վարդգես Գասպարի. «Ակցիայի հասցեատերը լրատվամիջոցները չեն»․epress.am. (Տեսանյութ)

Այսօր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը նիստերի դահլիճից դուրս է հրավիրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին՝ «Ոտքի, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո չկանգնելու համար: Դատավորն ասել է, որ դատարանից դուրս հրավիրելու սանկցիան, որ կիրառվել էր նաև ամիսներ առաջ կայացած նախորդ նիստին, ուժի մեջ է մնալու 32 ժամ: Նշենք, որ Գասպարին իր դեմ հարուցված բոլոր գործերով (12

Նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի www.policemonitoring.org ինտերնետային կայքէջում 27.10.2014 թ. զետեղված «Ահազանգի հետքերով» հրապարակման կապակցությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Քննության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:   ՀՀ ոստիկանություն  

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենն ու Սամվել Բալասանյանը`Aravot.am-ի հետքերով

Aravot.am-ը երեկ անդրադարձել էր  Գյումրու  Եսայան 213/006 ա հասցեի խոնավ ու ցուրտ տնակի 7-ամյա  բնակչուհի  Աիդա Ալեքսանյանի խնդրին: Երեխան  տառապում է սրտի բնական արատով, նրա սիրտը  մի քանի ամիս առաջ վիրահատել են  Նորք -Մարաշ բժշկական կենտրոնում, սակայն, սրանով հիվանդությունը  չի վերացել: Ըստ ծնողների, պիտի վիրահատեն նաև երկրորդ անգամ: Երեխայի արյան ճնշումը բավական բարձր է, նա

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հերքում է այն, ինչ նշված է ԱԱԾ որոշման մեջ

Թե որքանով են իրականությանը համապատասխանում Կոմիտաս վարդապետի պնդումները, թե ինքը չի հարցաքննվել՝ կարող եք համոզվել ընթերցելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որում հստակ նշված է, որ նրանից վերցվել են բացատրություններ:

«Ոսկե գնդակին» հավակնում է 23 ֆուտբոլիստ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների անունները: Ցուցակում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստ: Երեք ֆավորիտները կորոշվեն դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողի անունը կհրապարակվի 2015 թվականի հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի

Զեպ Բլատերը տրիբունաներում անկարգությունների դեմն առնելու միջոցը գիտի

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, որը ժամանել է Մոսկվա՝ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշի շնորհանդեսին մասնակցելու, դեմ է արտահայտվել ֆուտբոլասերների անկարգությունների համար թիմին դատարկ տրիբունաներով պատժելուն: Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը առաջարկում է նման դեպքերում թիմին, պարզապես, զրկել միավորներից եւ այդ ժամանակ անկարգությունները կվերանան:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի  

Աշոտ Աղաբաբյան. «Ներսն այդքան ուժ չկար, որ անեին Հոկտեմբերի 27»

Երեկ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նույնպես այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց՝ Հոկտեմբերի 27-ից հետո այս 15 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել: «Մեր համար ոչ մի բան չի փոխվել»,- պատասխանեց նա: Հարցին՝ բացահայտվա՞ծ է Ձեզ համար «Հոկտեմբերի 27»-ը՝ Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Աստծուն է պետք հարցնել»:

Ո՞վ է նորածնի հայրը և ի՞նչ կապ ունի հարևանուհին երեխայի առուվաճառքի հետ (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ Գյումրու Ստրոմաշ թաղամասի շենքերից մեկում գրանցվել էր նորածին երեխայի առուվաճառքի դեպք: Երեխայի տատիկը՝ 48-ամյա Լամարա Ասլանյանը ոստիկանության «Կումայր»-ի բաժին բողոք էր ներկայացրել այն մասին, որ նախնական պայմանավորվածության համաձայն, գնորդը, ճանաչելով երեխայի հայրությունը, վերցրել է նրան, սակայն խոստացված հազար դոլարը չի տվել: Առուվաճառքի փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական  բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է

Դալարիկի թատերախումբը խոսեց բնության ձայնով (ֆոտոշարք)

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի դպրոցում օգոստոսին կազմավորված «Երկխոսություն» ինտերակտիվ թատերախումբը ներկայացումներով հանդես եկավ սեփական համայնքում, հյուրախաղեր ունեցավ սահմանամերձ Վանանդում և Գետաշենում՝ ունենալով 300-ից ավելի հանդիսատես: Թատերախմբի ստեղծման գաղափարի հեղինակն ու իրագործողը ես եմ՝ Լիլիթը՝ Դալարիկ համայնքից: Իմ գլխում տարբեր գաղափարներ են ծնվում, հետո դրանց ձեռքը կրակն եմ ընկնում, որովհետև փորձում եմ իրագործել:

Եվրոպայի մեկ չեմպիոն եւ երկու արծաթե մեդալակիր

Բաթումում այսօր ավարտվեց շախմատի 8-18 տարեկան տղաների ու աղջիկների Եվրոպայի առաջնությունը: 10 տարեկան տղաների պայքարում գերազանց հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը: Պատանի շախմատիստը հարեւան երկրների՝ Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների հետ ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նույն տարիքային խմբի աղջիկների մրցապայքարում Մարիամ Մկրտչյանը չորս մասնակիցների հետ իր

Անդրանիկ Միհրանյանը՝ ԼՂՀ սահմանի մաքսակետի մասին. «Ես նման մանր հարցերով չեմ հետաքրքրվում»

«Ես այդպիսի մանր հարցերով չեմ հետաքրքրվում և չեմ զբաղվում»,-հարցին՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից հետո ի՞նչ որոշում է կայացվելու ՀՀ-ԼՂՀ սահմանին տեղադրվելիք մաքսակետի վերաբերյալ ու հնարավոր է այն չթողնվի՞ սահմանապահների հայեցողությանը, ինչպես ռուսական կողմից են նշել, այսպես պատասխանեց մոսկվայաբնակ հայ քաղաքագետ, «Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի» Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: Նա ևս մեկ անգամ

Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակությանը: ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Հայաստան կատարած այցի նպատակը համագործակցության հետագա ուղիները նախանշելն է: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և ներկայացրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության

Հանդիպել են «Ժառանգության» եւ ԱՄՆ պետքարտուղարության ու դեսպանատան ներկայացուցիչները

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Հայաստանում կարճատեւ այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարության հետազոտությունների գրասենյակի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գծով արտաքին հարցերի վերլուծաբան Լաուրա Ջ. Համոնդի եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի արտաքին եւ ներքին

Յունաս Յունասսոնի բեսթսելլերը հայերեն է թարգմանվել

«Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպը հասու է հայ ընթերցողին:

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանան

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու

ԱԱԾ-ն քրեական գործ չհարուցեց հարցաքննված հոգեւորականի նկատմամբ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն ԱԱԾ-ում հարցաքննված Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գործողություններում ԱԱԾ քննչական վարչությունում քրեական հանցագործության տարրեր չեն հայտնաբերել: Հիշեցնենք, պարոն Դանիելյանը վարդապետի մի քանի հայտարարությունների վերաբերյալ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով ստուգել այդ հայտարարությունների՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը: ԱԱԾ-ից պարոն Դանիելյանի դիմումի համաձայն պատասխանել են, որ վարդապետի գործողություններում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված

Տավուշի մարզպետ. «Դիլիջանի տարածաշրջանում անօրինական փայտամշակման 29 արտադրություն ենք հայտնաբերել»

Բնակիչների վառելափայտի հարցը լուծվում է թափոնների հաշվին

2000 թվականից հետո գրված ստեղծագործությունները՝ Հայ ժամանակակից երաժշտության փառատոնում

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հոկտեմբների 31-ից նոյեմբերի 3-ը կանցկացնի Հայ ժամանակակից երաժշտության փառատոն, որի շրջանակներում կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները: Նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական կամերային նվագախմբերին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, ինչպես նաև մենակատարների Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից և Շվեյցարիայից: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ

Ճանաչելով Դոնբասի անջատականների ընտրությունները, Ռուսաստանը կհարվածի խաղաղության գործընթացին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է ճանաչել նոյեմբերի 2-ին Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդավար հանրապետությունների» կայանալիք ընտրությունները, ինչի առիթով իրենց դժգոհությունն են հայտնել Ուկրաինայում և ԱՄՆ-ում: Մասնավորապես, Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը Թվիթերում գրել է, որ վերը նշված ընտրությունները ճանաչելով՝ Մոսկվան կխախտի Ռուսաստանի, Ուկրաինայի

Խորհրդարանական լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով:  Լսումների ժամանակ հիմնական զեկույցով հանդես են եկել Պառլամենտական կարողությունների զարգացման փորձագետ Ալիստար Դոհերտին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջը: Ալիստար Դոհերտին իր

ԱԱԾ-ն հարցաքննել է Կոմիտաս վարդապետին

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հայտարարությունների հետքերով մի շարք բացահայտումներ է արել: «Կոմիտաս վարդապետը ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ Հայաստանի, իր խոսքերով, աղանդները տարեկան ստանում են կես միլիարդ դոլար ու այն օգտագործում են մեր պետությունը քայքայելու համար: Նրա տարածած երկրորդ տեղեկությունը՝ Հայաստանում

Արամ Կարապետյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Նախ դուք դարձեք ընդդիմություն, որ մենք էլ ձեզ ընդդիմություն լինեինք»

«Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխվել և գլուխ եմ խոնարհում նրա ունակության վրա մարդկանց վերցնել, օգտագործել, հետո հրաժարվել»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտորեն փոխվելու մասին շատերն են խոսում, Հայաստանի քաղաքագետների միությունում հրավիրված՝ ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետևանքներին վերաբերող քննարկմանն այսպես պատասխանեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա նշեց, թե շատ բան է

Քննարկվել է քաղաքացիական ծառայության համակարգում ԵՄ աջակցության կառուցակարգերի արդյունավետությունը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի վերջնական գնահատման անկախ փորձագետներ Հենրիկ Ջեսսին և Արմինե Առաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած տարիներին ԵՄ խորհրդատվական խմբի և ՀՀ ՔԾԽ-ի համագործակցության հիմնական արդյունքները, հետագա գործակցության ուղղությունները, ինչպես նաև ԵՄ-ի կողմից համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և մեթոդոլոգիական աջակցության նոր մեխանիզմներ կիրառելու հնարավորությունները:

«Ինձնից ի՞նչ եք պահանջում, սկի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հարթակում չունեն նույն դիրքորոշումը». Շարմազանով

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը հարցին՝ եթե Եռյակը նստացույց անի, ի՞նչ կանեք՝ պատասխանել էր, որ օրենքով սահմանված միջոցների կդիմեն: Նա ասել էր, որ «սառը ցնցուղ չկա» եւ Վլադիմիր Գասպարյանը նկատի է ունեցել օրենքով սահմանված միջոցները: Aravot.am-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ եռյակի վերջին հանրահավաքից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել, որ էլ սառը

«Քրքաշ, յոլա գնալու» բյուջե՞, թե՞ սոցիալական բյուջե

Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիրների կողմից կարծիք հնչեց, որ սա «քրքաշ, յոլա գնալու» բյուջե է, համաձա՞յն եք: Նա պատասխանեց. «Սա սոցիալական բյուջե է, սոցիալական ուղղվածություն ունեցող է: Շատ կարեւոր է, որ այս ժամանակաշրջանում, որտեղ կան աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներ, որտեղ մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ թե՛ ՀՀ-ում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031