Օրվա լրահոսը
Պավել Սաֆարյանն ատկատների մասնագետ չէ
Ինչո՞ւ են բարերարները հրաժարվել հոգալ Իրաքում եւ Դանիայում դեսպանատների ծախսերը
Քննարկում «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կատարված «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության քննարկումը: Այն պատրաստել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ
Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Հարգելի՛ գործընկերներ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Եվ հենց այդ ծրագրերով սահմանված գերակայություններից և ուղղություններից են բխելու 2015 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության շեշտադրումները: Կառավարության
Բենզինը չի՞ էժանանա. «Հայկական ժամանակ»
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում աշխարհում նավթի գինը կտրուկ անկում ապրեց՝ մոտ 20 տոկոսով. մեկ բարել նավթի միջազգային գինը 115 դոլարից իջավ 85 դոլարի։ Ու առաջին հարցը, որ ծագում է այս պայմաններում, այն է, թե ինչո՞ւ Հայաստանում չի էժանանամ բենզինը։ Բենզինը Հայաստանում մի քիչ էժանացել է: Մոտ 10 օր առաջ ամենաշատ վաճառվող «Ռեգուլյար» տեսակի բենզինի
2015 թվականի բյուջեի նախագծում ԵՏՄ անդամակցությունն իրավական արտացոլում չունի
Գալ տարի գյուղատնտեսական վարկերը 4-6 տոկոս կկազմեն
Գիշերը համակարգիչների խանութ մտած և գողություն կատարած տղամարդուն ձերբակալեցին
Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանը բացելով՝ մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գործող խանութ և գողացել դյուրակիր 5 համակարգիչ` պատճառելով 1.240.000 դրամի վնաս: Ոստիկանության Հրազդանի և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արգամ Գ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Արգամ Գ.-ն ձերբակալված է:
2007-ին հարթակում կանգնած չէր Գագիկ Ծառուկյանը, ուստի կարելի էր անկաշկանդ Քոչարյանին անվանել մարդասպան ու ոճրագործ. «Ժողովուրդ»
Բավականին տարօրինակ էր այն, որ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության 15-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ հրավիրած հանրահավաքում որեւէ մեկը չհիշեց «27»–ի մասին, այդպես էլ առաջ չքաշվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճրագործության բացահայտման պահանջը։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք այդ հարցն այլեւս ակտուալ չէ։ Հավանաբար՝ ոչ, համենայնդեպս՝ հարթակում կանգնած ոչ իշխանական ուժերի առաջնորդների համար, այդ թվում եւ՝ ցավալիորեն,
Հովիկ Աբրահամյան. Կառավարության թիրախը շարունակում է մնալ խոշոր բիզնեսը
«Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած վատ բարքերը արմատախիլ անենք, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, իսկ շատերի այն պնդումները, թե այս ամենն հարված է ՓՄՁ-ներին, այդպես չէ, եւ որ ժամանակն ամեն ինչ իր տեղն կդնի: Ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի նվազեցնենք ստվերը»,- այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների
Տեր-Պետրոսյանն անում է այսօր, ինչ-որ առումով ներելի է իրեն եւ զվարճալի, ինչ-որ առումով՝ աններելի եւ դատապարտելի. «Հրապարակ»
1988-ին Ազատության հրապարակի հարթակին կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Ի պատիվ իրեն, «Ղարաբաղ» կոմիտեի եւ Հայաստանի ժողովրդի 1988-ի շարժումը հասավ Հայաստանի անկախության, հասավ նաեւ քաղաքական ազատությունների հաստատման, շուկայական տնտեսության ներդրման, խորհրդային դրվածքների վերացման, Արցախի պատերազմում հաղթանակի եւ այլն, բայց ամենաէականը՝ Հայաստանի անկախության։ Բնականաբար, մարդը, որն առաջնորդել է Հայաստանի անկախացման շարժումը, այն էլ խորհրդային
Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է այս օրերին Երևանում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Նախարարը, ողջունելով չեմպիոնին, նշել է, որ մշտապես հետևում է նրա մրցելույթներին և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ
Դիտորդական խումբը մեկուսի հանդիպելով ձերբակալված Ա. Թամարյանի հետ արձանագրեց նրա մարմնական վնասվածքները
Հայտնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 26-ին ժամը 13.30-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ՁՊՎ-ից: Ահազանգողը հենց ձերբակալվածն էր, ով գտնվում էր տվյալ բաժնի ձերբակալվածներին պահելու վայրում: Հեռախոսազրույցի ընթացքում ձերբակալվածը տեղեկացրեց, որ իրեն ոստիկանները ծեծել են և
Օմբուդսմենն առաջարկում է ներդնել շրջանառության հարկի չափն ընտրելու հնարավորություն
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ: Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այնուհետև Պաշտպանի` սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում
Ազգային անվտանգության մարմինների գործակալները հոկտեմբերի 27-ից առաջ իրենց վերադասին զեկուցել են Նաիրի Հունանյանի արած հայտարարությունների մասին. «Հայկական ժամանակ»
Ինչո՞ւ մինչեւ հիմա՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 15 տարի անց, հանրության զգալի, եթե ոչ գերակշռող մասը համոզված է, որ ահաբեկչության հեղինակը չէին կարող լինել միայն Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը։ Սրա համար կան մի քանի պատճառներ։ 1. Շատ դժվար է հավատալ, որ Հունանյանի հանցախումբը առանց կողմնակի օգնության ոչ միայն նախապատրաստեց հանցագործությունը, այլեւ անվրեպ կերպով իրականացրեց այն։
2015 թվականին ՀՆԱ-ն 4.1 տոկոսով կավելանա՞
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեն կկազմի` եկամուտների գծով՝ 1 184.47 մլրդ դրամ , ծախսերի գծով` 1 298.60 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 114.12 մլրդ դրամ: ՀՀ համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1 221.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1 337.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասորդը)՝ 116.6 մլրդ դրամ: Իսկ
Ինչո՞ւ չեն նվազում բնակարանների գները. «Ա1+» (տեսանյութ)
Ըստ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի՝ մոտ 800,000 տուն-տնտեսություն կա Հայաստանում։ Գործարքների թիվը չնչին է սրա համեմատ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Անընդհատ կենտրոնում է պահվում մարդկանց՝ «թշնամիների» կերպարը».«Հրապարակ»
ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանի համար նույնիսկ դժվար է հասկանալ, թե եռյակն ինչ պրոցես է սկսել, ով ինչ է ցանկանում. «Ես մենակ մի բան եմ տեսել, որ բոլորի ուշադրության կենտրոնում անընդհատ ժողովրդին կախվածության մեջ գցելն է, պարտադրելու մեխանիզմը՝ լիազորությունները մերն են, որոշումները մերն են, մենք ենք որոշում եւ ոչ մի բան չենք անում… սա է միայն
«Քեֆ անողները», «ցավը տանողները» եւ «մարգինալները»
Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» եւ «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը, պետք է ասել, առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) եւ ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա: Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձեւակերպեն հազարավոր
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում մառախուղ է: Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ամփոփվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան բանակցությունները
Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների
Սպանություն` Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 18:25-ին, շտապօգնության 7-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 71-րդ բրիգադը կանչով մեկնել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարան, որտեղ պարզվել է, որ նշված տանը սպանվել է Մելանյա Պողոսյանը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական
«Ամենեւին չէի սպասում». Անդրադարձ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին
Եռյակի վերջին հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին հուշեցին, որ ինքն էլ է առաջին նախագահի ընդգծած մարգինալների թվին պատկանում: «Այդ վերլուծությունները, տրամադրությունները դեպի Մոսկվա՝ չնեղացնենք, չզայրացնենք Մոսկվային, յոլա կգնանք մի կերպ, հետո մի բան կգտնենք, ինձ հուշեցին, որ այդ համատեքստում շատ մարգինալ եմ: Ինձ համար
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը. karabakh-life
Այսօր, Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի
Մյասնիկ Մալխասյան. «Ես ինքս այդ օրը դահլիճում եմ եղել եւ այն ֆարսը, որ դատավարությունը մատուցեց …»
«Սա ամոթն է մեր պետության, որ «Հոկտեմբերի 27»-ը մինչեւ այսօր մնաց չբացահայտված: Դա մի խարան է, որ հավերժ մնալու է, եթե չբացահայտվի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել էր, որ քաղաքական կամք եղել է բացահայտելու «Հոկտեմբերի 27-ը» եւ իրենք ամեն ինչ արել են, բոլոր
Մեկնարկել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը. Panorama.am
Ելիսեյան պալատում, քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, առաջինը հանդիպման է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Մանրամասները կարող եք կարդալ` Panorama.am -ի կայքում
ԻՊ ահաբեկիչները ռուս ինժեների են գլխատել. Росбалт
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխատել է ռուս ինժեներ Սերգեյ Գորբունովին, հայտնում է «Ռոսբալտ»-ը: «Նյու Յորք Թայմս»-ի հաղորդմամբ, Գորբունովի մասնակցությամբ վերջին տեսանյութը հրապարակվել է 2013թ. հոկտեմբերին, որտեղ նա Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին խնդրում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրեն փոխանակել Սաուդյան Արաբիայի քաղաքացի Հալեդ Սուլեյմանի հետ, որին սիրիական ուժերը գերի էին վերցրել Համա քաղաքում: Հայտնի
«Հանրապետականն էլ է կողմ իշխանափոխության». ՀՀԿ պատգամավոր. Ա1+(Տեսանյութ)
Հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ինքն է բոլորին կոչ անում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին. «Ես ցանկանում եմ, որ շատ մարդ գա, շատ մարդ լսի կենդանի խոսքը եւ մարդիկ հասկանան, թե իրենց ինչի են փողոց հանել եւ գնան իրենց տուն ու քննարկեն»։ Նա ասում է, որ Հանրապետականն էլ է կողմ իշխանափոխության, բայց մի կառավարման ձեւը մյուսով փոխելու տեսքով.
«Մի բան, որ թաքցնես` կփտի». Վազգեն Մանուկյանը` խնդիրների վրա աչք փակելու քաղաքականության մասին
Հոկտեմբերի 10-11-ը Հանրային խորհրդի աշխատանքային խումբը եղել է Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի և Բարեկամավան համայնքներում, հանդիպել բնակիչների հետ` փորձելով հասկանալ, թե որոնք են հրատապ լուծում պահանջող խնդիրները սահմանամերձ բնակավայրերում: Այցի արդյունքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Պարոն Մանուկյան, ո՞րն էր այցի նպատակը: Ի՞նչ խնդիրներ եք բացահայտել
«Իսկ ինչո՞վ է ընդդիմությունը ընդդիմություն». Անուշ Սեդրակյանը արձագանքում է առաջին նախագահին
«Արդեն ասել ենք ՝ դեմ ենք Եվրազեսին՝ Հայաստանի մասնակցությանը, կողմ ենք Եվրաասոցիացիային, դեմ ենք Հայաստանում տիրող մենաշնորհային տնտեսությանը, որի մասին հարթակից ոչ մի խոսք չի հնչում ու բնական է: Ու այդ ամենից հետո խոսել, թե ինչ-որ մեկը դեմ է Հայաստանում ընդդիմությանը, ապա այդ դեպքում երկրորդ հարցը պետք է հնչի՝ իսկ ինչո՞վ է ընդդիմությունը ընդդիմություն, ինչի՞
7-ամյա հիվանդ երեխային հրաժարվում են հետազոտել`85 հազար դրամ չունենալու պատճառով. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրեցի 7-ամյա Աիդա Ալեքսանյանի ընտանիքը բնակվում է Եսայան 213/006 ա հասցեի տնակում` թշվառ պայմաններում, խոնավության մեջ: Տնակը ոչ միշտ է հաջողվում ջեռուցել: Տան գրեթե բոլոր անդամները` հայրը, պապիկը, տատիկը, փոքր եղբայրը տառապում են տարբեր ծանր հիվանդություններով: Սակայն ընտանիքի անդամների միակ մտածմունքը փոքր Աիդայի կյանքը փրկելն է. բանն այն է, որ փոքրիկի մոտ հայտնաբերվել է սրտի


















































