Օրվա լրահոսը
Վարդան Այվազյանը լեզվակռվի բռնվեց լրագրողի հետ (Տեսանյութ)
«Բացարձակապես անձնական խնդիր չկա: Դա չի նշանակում, որ եթե ես ընդդիմության կամ դիմության ներկայացուցիչ եմ, ես տղամարդ կամ մարդ չեմ: Որևէ մեկին իրավունք չի տրված մյուսին վիրավորել»,-Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիրնե՞ր ունեն, որ ԱԺ-ում սահմանամերձ գոտիներում հարկային արտոնություններ տրամադրելու նախագծի շուրջ քննարկումների ժամանակ անցան փոխադարձ վիրավորանքների դաշտ, այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
«Ոչնչություն» բառի համար կանայք ծեծել են իրար, բանալիների տրցակով հարվածել
Վկա Ջ. Հարությունյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Օֆելյա Սահակյանը երբեմն օգնել է իրեն եւ տոկոսով գումարներ է տվել. «Այդ հանգամանքն օգտագործելով՝ Օֆելյան եւ նրա ընկերուհի Նարինեն իրեն պարտադրել են ոստիկանության Շենգավիթի բաժնում սուտ բացատրություն տալ այն մասին, թե իբր Սվետլանա Հովհաննիսյանը, ում ինքը չի ճանաչել, իրենից, ինչպես նաեւ Նարինեից գումարներ է վերցրել եւ
«Եթե հիմա Սպարապետը 15 վայրկյանով գլուխը բարձրացներ, շատ-շատերը վախից տեղում կմեռնեին»
«Հոկտեմբերի 27»-ի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր էր այցելել Ապարանի նախկին քաղաքապետ, պայմանագրային գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե չլիներ այդ ոճրագործությունը, շատ բան կփոխվեր. «Բայց ինձ թվում է, որ նորից կուղղվենք, որովհետեւ նորից հավաքվել ենք, նորից մեկտեղվել ենք ամբողջ ազգով»: Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք Եռյակի հանրահավաքնե՞րը: Հիշեցնենք, որ
Հոկտեմբերի 27-ն իրականացնողները ձերբակալված են. Էդ. Շարմազանով. «Ա1+»
Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ հիմա իշխանությունները այն կարծիքին են, որ հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր՝ ուղղված Հայոց պետականությանը: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով. «Դա Հայոց 3-րդ հանրապետության ամենասեւ օրերից մեկն էր, երբ գլխատվեցին պետության մի քանի առաջնորդներ` սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահները, նախարարներ: Սակայն փաստն այն
Գալուստ Սահակյան. «Հոկտեմբերի 27-ը պատվիրողները հայտնի կդառնան, երբ տնտեսական զարգացում լինի»
«Ինձ համար այդ ողբերգական ժամանակաշրջանը երեկ չունի, չի փոխվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եռաբլուր այցելած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի մասին: Թե ովքեր էին մեղավոր ոճրագործության համար եւ երբ է հասարակությունը սպառիչ պատասխան ստանալու՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Իհարկե, ովքեր կատարողներն էին, պատժված են, բայց պատվիրողները դեռեւս հայտնի չեն»: Ե՞րբ հայտնի կդառնան՝ նա ասաց.
Սեւանից 270 խմ-ից էլ ավելի՞ են ջուր բաց թողել
Ջրառատի գյուղատնտեսների դաշտերը ողողվել են ջրով. Կարտոֆիլն ու կաղամբը վնասվել է
Եզակի նյութեր՝ 19-20-րդ դդ. համաշխարհային մամուլից
Հայկ Դեմոյանը մեկտեղել է թուրքական հանցագործությունների իրական պատկերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակությամբ օրերս հրատարակվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ծավալուն գիրք-ալբոմը: Այս յուրօրինակ եզակի հավաքածուն ներկայացնում է մարդկության եւ քաղաքակրթության դեմ կատարված թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: «Առավոտի» հետ զրույցում Հայկ Դեմոյանը
Նարեկ Վարազդատյան.«Իմ առջեւ դռները փակ են, որովհետեւ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին անբավարար եմ նշանակել»
«Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանը այսօր ԿԳ նախարարության շենքի առջեւ վերադարձրեց նախարար Արմեն Աշոտյանից եւ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանից ստացած արտոնագիրը, որը նրան հանրակրթական դպրոցում երեք տարի շախմատ դասավանդելու իրավունք է տալիս: Ակցիայից առաջ Նարեկ Վարազդատյանն Aravot.am-ին հայտարարեց. «Իմ եւ իմ դպրոցի աշակերտների դիմաց դռները փակ են: Հոկտեմբերի 12-ին Շառլ Ազնավուրի անվան
Միքայել Մելքումյան. «Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մասնակիցների 30 տոկոս աճ ունեինք»
«Ամեն մի լիդեր ինքն իր խնդիրներն ուներ: Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները լոկ դիտարկումներ չէին, այլ կոնցեպտուալ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց բաներ, որոնք նպատակային առումով եռյակը նույն առանցքի շուրջ չէր ձևավորվել: Չկարողացա գտնել մի սյուն, որի շուրջ եռյակին միացնեն»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթները, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Հովիկ Աբրահամյանը կասկած չունի, թե ովքեր են 27-ի կազմակերպիչները
Պատգամավորները հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
«ԱնբանՀուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել (Տեսանյութ)
«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու և ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում: Այցելելով հետևյալ կայք՝ https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support#home յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ
Ավազակային հարձակում Դավիթաշենում. ամուսիններից գումար և ոսկեղեն են հափշտակել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկի վրա զենքով հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք մտել են Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տուն և զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապելով տան բնակիչներ՝ 1956 թ.
Դրվագներ ներկա պատմական փուլում Հայոց հարցի հետապնդման հայեցակարգ մշակելու համար
Նման հայեցակարգ մշակելու համար անհրաժեշտ է դրսեւորել ժամանակակից ազգային–պետական քաղաքական մտածողություն, հիմնված վերջին՝ առնվազն 150 տարիների հայոց քաղաքական պատմության գիտական իրատես անաչառ վերագնահատման վրա։ Նման մտածողությունն անխուսափելիորեն հանգում է հետեւյալ դրույթներին եւ եզրակացություններին: Հայոց հարցը ներկա պատմական փուլում ունի երկու՝ արեւելահայ եւ արեւմտահայ ասպեկտներ. Ա. Հայկական պետականության վերականգնումը, կայացումը, հեռանկարային զարգացումը, հզորացումը, նրա՝ հնարավորին չափ
Աշխատանքի տոնավաճառ Ֆրանկֆուրտում` արտերկրում ապրող հայերի վերադարձը խթանելու նպատակով
Տոնավաճառին մասնակցել է 9 հայկական ընկերություն
Ավազակային հարձակում բենզալցակայանում. ոստիկաններն ուսումնասիրել են տեսաձայնագրող սարքերը
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել: Մեկնած օպերատիվ խումբը, տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով, զննության է ենթարկել լցակայանի տեսաձայնագրման սարքերի տեսաձայնագրությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 21.57-ին,
Ահազանգ, որ շուկայում առկա է առանց հայերեն մակնշման ներկրված հավկիթ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը տնտեսվարող սուբյեկտներից ստացել էր ահազանգ առ այն, որ շուկայում առկա է առանց հայերեն մակնշման ներկրված հավկիթ, որը հիմնականում առաջարկվում է սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, և, որ վերջիններս ունեն ակնհայտ կասկածելի թարմություն: Հավկիթներն առաջարկվել են շուկայականից էական ցածր գնով, Կազմակերպություն ահազանգած տնտեսվարողները հրաժարվել են ընդունել այդ մթերքը, սակայն մյուս կողմից
ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կանադա
Աշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ Նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։ Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում
Արթուր Գեւորգյան. «Բռնցքամարտը Հայաստանում կործանարար նահանջ էր ապրել»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի խոսքերով, Եվրոպան ու աշխարհը վերստին սկսել են հաշվի նստել հայկական բռնցքամարտի հետ: «Առավոտը» զրուցել է Արթուր Գեւորգյանի հետ: – Մեր վերջին զրույցում դուք ասացիք, որ ֆեդերացիայի նախկին ղեկավարության օրոք հայկական բռնցքամարտը կորցրել էր ձեռագիրը: – Ես կասեի` կործանարար նահանջ էր ապրել, որից տուժել է նաեւ ֆեդերացիայի տնտեսությունը: Օրինակ, չգիտես
Սեյրան Օհանյանից վառելափայտ ուզեցին եւ արդար դատավարություն
Այսօր Եռաբլուրում, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եկել էր «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, նրան մոտեցավ մի կին եւ նամակ տվեց: Նախարարը բացեց նամակը եւ տեղում սկսեց ընթերցել: Կինը նամակում սոցիալական խնդիրներն էլ նկարագրել եւ խնդրել նախարարին իրենց ընտանիքին վառելափայտ տալ: Նախարարը պատասխանեց. «Լավ, կօգնեմ» ու նամակը փոխանցեց աշխատակիցներին՝ խնդրով զբաղվելու: Ավելի ուշ
Անէություն
Մթնշաղը դանդաղ իջնում, Շուրջը խժռում, առնում իր մեջ, Վիշտ է սփռում մարդկանց հոգուն, Մանուկներին՝ լաց ու տրտունջ: Ժպիտ չկա մարդկանց դեմքին, Սառն է տիրել նրանց հոգուն, Շփոթմունքն է դարձել իշխող, Անմիտ վարքը՝ թագավորող: Հոգի չկա, կա պաղ մարմին, Լոկ հուշերի երկիր է սա, Կանգ է առել մարդկանց միտքը, Շուրջը ողբ է,- ի±նչ կյանք է սա:
Սեյրան Սարոյանը Հոկտեմբերի 27-ի մասին. «Մեղավորները պատժված են, անմեղներն էլ են պատժված» (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը գեներալ Սեյրան Սարոյանին երբ փորձում էր հարց տալ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ նա մերժում էր՝ ասելով. «Այսօր դրա վա՞խտն ա, տրամադրություն ունե՞նք այսօր խոսալու»: Մեր հարցին՝ այս 15 տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց՝ գեներալ Սարոյանը պատասխանեց. «Բան էլ չփոխվեց, ոչ մի բան: Նույն մարդիկ, նույն դեմքեր»: Մեր հարցին՝ բացահայտվա՞ծ է Հոկտեմբերի 27-ը ձեզ
Մաֆիայի դիմակը
Հայաստանում այսօր, մաֆիան չարորակ ուռուցքի նման տարածվել և լափում է ժողովրդի օրգանիզմը: Նրա հետ հարաբերվելու երկու ճանապարհ կա: Առաջին. ժողովուրդը պետք է սթափվի և ուժերը համախմբելով, խիստ կազմակերպված ձևով պայքարի նրա դեմ, որպեսզի նրան աստիճանաբար վերացնի իր օրգանիզմից և երկրորդ. եթե ժողովուրդն այնքան թևաթափ վիճակում է, որ հույսը լրիվ կորցրել է, ապա պետք է համակերպվի
Գեներալ Մանվելը՝ լրագրողին. «Ես նման մարդկանց հետեւին եմ ձեռ տալիս, էլա՞վ, որ սիրուն լինի քո հմար» (Տեսանյութ)
Քիչ առաջ Եռաբլուրում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ երկրապահները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ: Գեներալ Մանվելը լրագրողների հետ զրույցում բարկացավ: Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու Սպարապետին սպանել՝ նա պատասխանեց. «Բոլոր այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի վատն են ցանկանում՝ անկախ նրանից, թե ով են՝ հայերի մեջ
Զինված ավազակային հարձակում Դավիթաշենում. Հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22։05-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել Դավթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ՝ կպչուն ժապավենով կապել տան բնակիչների՝ Ս.Ղազարյանի և նրա ամուսնու՝
1999-ի Հոկտեմբերի 27. կատարվածի ձայնագրությունը
«Պրն Հակոբյան, միշտ ասում էիք՝ «մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու»։ Հիմա օրը եկել ա։ Կերան չէ՞ մեր ժողովրդին։ Կերան, սեփականաշնորհեցին»,- Նաիրի Հունանյանի այս խոսքերն ուղղված էին Լեոնիդ Հակոբյանին, որն, իրոք, երեքշաբթի առավոտյան էլ նույն սպառնալիքը հնչեցրել էր ԱԺ-ի ամբիոնից՝ վստահաբար, ոչ այս Լինչի դատաստանը նկատի ունենալով։
Վերադարձ Քոչարյանին կամ՝ Քոչարյանի վերադարձը-4
Ինչպես անցած անգամ ասացինք, այս շարքի այս մերկապարանոց վերնագիրն արդարացված է այնքանով, որ իրականում ու իրականության մեջ՝ տներում, պատերի տակ, սրճարաններում և այլ վայրերում Քոչարյանի վերադարձի ու Քոչարյանի ռեանիմացիայի թեման ավելի շատ է շոշափվում, քան՝ զանգվածային լրատվամիջոցներում և նույնիսկ հանրահավաքներում: Հիմնական պատճառն այն է, որ Քոչարյանի մասին հիմնականում խոսում են նրա հակառակորդներն ու չուզողները, մինչդեռ
Պատմվածք. Հնարամիտ պատասխան
Կիրակի օր էր: Տնային գործերում Վաչագանը օգնում էր կնոջը, ինչպես ամեն մի կարգին տղամարդ, որը պարտավոր է կատարել իր քաղաքացիական և ամուսնական պարտականությունները` մեր ազատ և անկախ եվրոպականացվող երկրում: Հիմա նույնիսկ կան ընտանիքներ, որտեղ կինն է օգնում տղամարդուն` ընտանեկան գործում, որովհետև կան որոշ աներես տղամարդիկ, որոնք իրենց հաղթ: -Հայրի~կ, հայրի~կ, ա~յ, հայրիկ… -Ի՞նչ է, տղա
Կներկայացվի Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը» գիրքը
Հոկտեմբերի 30 -ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը» գիրքը: Զեղչված գինը՝ 3440 դրամ: Իսահակյան 16ա, 56 80 38, 096 56 80 38 Աբովյան 39, 060 54 07 06, 096 07 06 54 Հանրապետության 76, 060 -54 07 06, 096 54 07 06 haygirq.am
Նարեկ Դուրյանը ներկայացման կեսից հիվանդանոց էր տեղափոխվել
Այժմ դերասանի վիճակը լավ է, եւ նա հոկտեմբերի 29-ին հրավիրում է դիտելու ընդհատված ներկայացումը:
Արցախի վարչապետը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ: «Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել


















































