Օրվա լրահոսը
Մոսկվայում ներգաղթյալներին բերման են ենթարկում. ИТАР-ТАСС
Մոսկվայում գրեթե 7 հազար ներգաղթյալների ոստիկանություն բերման են ենթարկվել՝ Ռուսաստանում նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու համար: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը, հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում անցկացվում է «Միգրանտ-2014» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը: Անձի ինքնությունը պարզելու համար մեկ օրվա ընթացքում Մոսկվայում բերման է ենթարկվել 6 հազար 830 օտարերկրյա քաղաքացի:
Արշակ Սադոյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է, որ որեւէ մեկը չասի՝ Եվրամիությունն ավելի լավն է, քան ՄՄ-ն»
Ըստ Արշակ Սադոյանի՝ խնդիր է դրված ՝ Հայաստանում չպետք է լինի արեւմտյան ուղղվածություն ունեցող ընդդիմություն: «Արեւմտամետ կուսակցություն իրեն հռչակող Կոնգրեսը պետք է հրաժարվեր ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարից»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը առաջինը պետք է դեմ լիներ հանրապետության
Ո՞վ է ջարդում Իջեւանի տույաները
Քաղաքապետը ոստիկանություն է դիմել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ այսօր քաղաքի Անկախության փողոցում ջարդված տույա են հայտնաբերել: Նա ասաց, որ 10 օր առաջ նույն փողոցում տույայի 2 ծառ են ջարդված գտել: Քաղաքապետն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանության Իջեւանիբաժին: Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է: Քաղաքապետարանը 12 հատ տույա է
Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Իրավունքի» 25-ամյակը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, հանրապետության նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն
Արշակ Սադոյան. «Հայաստանում ստեղծվում է երկկուսակցական համակարգ»
Արշակ Սադոյանը այդ գործընթացը վտանգավոր է համարում: «Արդեն տարուց ավելի է՝ գործընթաց է գնում, որն անընդունելի է մեր ժողովրդի համար»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ այդ գործընթացի իմաստն է ընդդիմությանը դարձնել արհեստական կամ էլ իշխանության հետ համագործակցող օղակ եւ ստեղծել
Առաջին նախագահը բա՞ց թողեց շանսը
Իրանագետի կարծիքով՝ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնաց Իրան-Հայաստան հարաբերությունների բարելավմանը` զգուշանալով Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից: «Իրանի հետ հարաբերություններում սա դրական, կարելի է ասել նաեւ՝ ինքնուրույն քայլ էր, բայց հարցն այն է, թե որոշումներում, ձեռք բերված համաձայնություններում հայկական կողմն ինչքանո՞վ է ինքնուրույն: Հիմնական պայմանավորվածությունները եղել են էներգետիկայի ոլորտում, որտեղ, ինչպես գիտեք, Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստան-Իրան
Հերմինե Նաղդալյանը իշխանափոխության համար հիմքեր չի տեսնում
Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հաջորդ ընտրությունները կլինեն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: «Նախորդ հանրահավաքի եւ այս հանրահավաքի միջեւ սզբունքային տարբերություն չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա ասաց, որ ուրբաթ տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքի մասնակիցների թիվը շատ էր, բայց այդ թիվը նա համարժեք է համարում Հայաստանում առկա սոցիալական խնդիրներին. «Ավելին՝
Դեղերի բիզնեսով զբաղվողներն էլ լրացուցիչ տարածք ու աշխատող պետք է վերցնեն
Պարտադիր դրոշմապիտակավորման հետեւանքով դեղերն էլ կթանկանան Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքատեսակների հետ միասին պետք է դրոշմապիտակավորվեն նաեւ Հայաստանի տարածք ներմուծված բոլոր դեղերը: Մասնագետների կանխատեսմամբ՝ ինչպես շատ ապրանքների դեպքում, դեղերի պարագայում նույնպես գնաճ տեղի կունենա: Դեղերի հավանական թանկացումը դժգոհություններ է հարուցել թե՛ դեղ ներմուծողների եւ տեղական արտադրողների, թե՛ քաղաքացիների շրջանում: «Առավոտ»-ի հետ զրույցում «Դեղարտադրողների եւ ներմուծողների
Սեռական դաստիարակությունը գրքերով. հի՞նգ, թե՞ տասնչորս տարեկանում
«Երբ իմացա, որ Արմեն Մարտիրոսյանը հրատարակել է երեխաներին սեռական դաստիարակության երկհատորյակ, ապշել էի: Մտածեցի՝ հինգ տարեկանից մինչև տասնչորս տարեկան երեխան ինչպե՞ս կարող է սեռական դաստիարակություն ստանալ: Հինգ տարեկան երեխային, որը նույնիսկ չի կարող զուգարանից միայնակ օգտվել, բացատրենք՝ ինչ է նշանակում սեռական հարաբերությո՞ւնը: Ամեն ինչ իր ժամանակն ու տեղն ունի: Այսօր խաղում են մեր երեխաների բարոյական կերպարի
3-ամյա Սոֆին մանկությունը հիվանդանոցներում է անցկացնում
Սոֆին շուտով կդառնա 4 տարեկան: Այս փոքրիկը մանկությունը զվարճանքի վայրերում, իր հասակակիցների ու հարազատների հետ անցկացնելու փոխարեն՝ անցկացնում է այս ու այն հիվանդանոցներում՝ դեղորայք ընդունելով: Չնայած այդքան փոքրիկ հասակին՝ Սոֆի Անդրեասյանն արդեն հասցրել է 2 վիրահատություն տանել՝ պատրաստվելով 3-րդին: Փոքրիկը աղիքների անանցանելիության համար վիրահատվել է ՌԴ-ում, բայց 2-րդ վիրահատությունից հետո դեռ չապաքինված՝ 3-րդ օրը նրան
Սերժ Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ
Մեզ ընթերակա պե՞տք է
Դատավարության նոր մասնակցի՝ «ստատիստի» անհրաժեշտության հարցն է առաջացել Իրավական աշխարհը կարող է բաժանվել երկու մասի՝ կապված քննչական գործողությունների եւ այդ գործողությունների ժամանակ անհրաժեշտ սուբյեկտի` ընթերակաների հետ: Չկա մի դատական քննություն, որտեղ կասկածի տակ չառնվի ընթերակաների մասնակցության հարցը, ճանաչման հարցը, քննչական գործողությունների կատարման օրինականությունը: Դատական նիստերին վերջին շրջանում հրավիրվում են ցուցմունք տալու ընթերականեր, միայն այն բանի
Բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Սամվել Էլոյանի` բժշկական կենտրոնում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ բուժող բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 20:25-ին, աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ «Ստեփանավանի
Իվան Վոլինկին. «Գրեթե ոչ ոք դեմ չի արտահայտվում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը»
Իվան Վոլինկինի խոսքերով՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող համագործակցել այլ պետությունների հետ: «Կարծում եմ՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շատ ճիշտ ռազմավարական քայլ է կատարել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող համագործակցել այլ պետությունների հետ.
«Դպրոցների տնօրենների կազմած զարգացման ծրագրերը թերի են». Ռուզաննա Մուրադյան
Դպրոցի զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում: Եվ ահա ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանին այնքան էլ չեն գոհացնում դպրոցների տնօրենների կազմած զարգացման ծրագրերը, քանի որ, նրա խոսքով, դրանք չունեն հստակ ուղղվածություն ու մեթոդաբանություն: Այս ամենը հաշվի առնելով՝ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ
Քրեակատարողական հիմնարկների www.ced.am կայքը ներկայացնում է
Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պաշտոնական կայքէջը՝ www.ced.am-ը, ներկայացրել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեությունը: Համաձայն www.ced.am-ի, 2001թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Գործունեությունն սկսել է ծավալել 2002թ. ապրիլի 1-ից: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային նպատակներից է եղել դատապարտյալներին աշխատանքով ապահովումը, ինչպես նաեւ նրանց կրթական մակարդակի բարձրացումը: «Անհրաժեշտ է նշել,
Դռնփակ նիստ. Ազատազրկում 5 տարի ժամկետով
Մեղադրական եզրակացության համաձայն, «Հովո» անվամբ Հովհաննեսը առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով անչափահաս երեխային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը զանգահարելով անչափահասի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել իր մորը: Անցյալ տարվա հոկտեմբերի 15-ի դռնփակ նիստում, հրապարակվեց դատավճիռ: Ըստ
Լրագրողի հիշատակի համերգը՝ ընդդեմ ահաբեկչության
The Beautified Project-ն ու LIBERTA քառյակը ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ներդաշնակ մարդկություն կքարոզեն Հոկտեմբերի 27-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատան նախաձեռնությամբ Տիկնիկային թատրոնում կկայանա The Beautified Project խմբի եւ LIBERTA լարային քառյակի համարգը: Միջոցառումը The Wall Street Journal -ի լրագրող Դենիել Փերլի հիշատակին նվիրված 13-րդ ամենամյա համերգաշարի շրջանակում է: Հիշատակի համերգաշարը նախաձեռնվել է որպես պատասխան Դենիել Փերլի սպանությանը, որը 2002թ. Պակիստանի Կարաչի
Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում կառուցապատման նպատակով օտարված բնակելի տարածքների բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրները: Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով և հավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարության աշխատակազմ
Մուշեղ Հարությունյանը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր
ՀՀ նախագահի հրամանագիրը Մ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` որոշում եմ.Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երեւան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24
«Արաքսը, այսպես թե այնպես, ժողովրդական արտիստ է»
Ազգային օպերային թատրոնն այդպես էլ երգչուհուն կոչման չի ներկայացնում Ճանաչված ու սիրված արվեստագետներ շատ ունենք, որոնք տարիներ շարունակ բնակվում եւ ստեղծագործում են արտերկրում: Մշակույթի մարդիկ եւ արվեստասերները «Առավոտի» հետ զրույցներում քանիցս նշել են, որ այդ արտիստների համար մեր կառավարւությունը պետք է կարողանա կողմնորոշվել կոչումների ու ըստ արժանվույն գնահատանքի հարցում: Ինչքան անտեղի բարձր գնահատականն է վրդովմունք
Գագիկ Հարությունյան. «Հայեցակարգը ճիշտ չի ընկալվել»
Ամիսներ առաջ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելիս, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը գործող կառավարման համակարգի կողմնակից է, բայց արդեն հայեցակարգում, մասնագիտական հանձնաժողովն արձանագրեց կառավարման կիսանախագահական համակարգի փոփոխություն` խորհրդարանական համակարգով: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հայեցակարգի էությունը պարզապես ճիշտ չի ընկալվել: Նրա հավաստմամբ՝ հայեցակարգում հանձնաժողովը գնահատել
Սերժ Սարգսյանը Հայաստանն օդում է կախել. «Ժողովուրդ»
Եթե ինչ-որ կերպ փորձենք բնորոշել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած ժամանակը, ապա կարող ենք ասել, որ նա աչքի է ընկնում իր նախաձեռնություններն ավարտին չհասցնելու, կիսատ թողնելու սովորությամբ: Այս կիսատությունն առկա է ինչպես քաղաքական գործընթացներում, Սարգսյանի նախաձեռնություններում, այնպես էլ կադրային քաղաքականություն վարելիս: Անցած տարվա հունիսին պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու մասին: Չնայած՝ այդ որոշումն անմիջական
Հակասական տպավորություններ. «Հրապարակ»
Հիասթափություն եւ ոգեւորություն միախառնվել են իրար: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը եւ առաջիկայում շաբաթը մեկ նախատեսված հանրահավաքների շարքը հույսի շող են արթնացրել ոմանց սրտում: Սակայն ոմանք էլ թեւաթափ են՝ սպասում էին, որ հանրահավաքը չի ավարտվելու հրաժեշտի խոսքերով, որ նստացույց-հացադուլ-զորահավաք է սկսվելու: Մարդկանց ոչ թե տուն են ուղարկելու, այլ պահելու են Ազատության հրապարակում, եւ մի քանի օր կամ
«Դուդուկը տիեզերական գործիք է»
Հարցազրույց դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ Դուդուկահար Կամո Սեյրանյանի ճանապարհը դեպի երաժշտարվեստ հարթ չի եղել։ Ասում է՝ այն ամենն, ինչին դժվարությամբ ես հասնում, ավելի մնայուն է։ Սովորել է երաժշտական դպրոցում, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ հետո՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2003 թվականից առ այսօր էլ դասախոսում է հարազատ բուհում։ Դասախոսի աշխատանքին զուգահեռ՝ 2004-ից 2006 թվականները հասցրել
Ինչո՞ւ նախագահը որոշեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ավելի ուշ կարծիք հայտնել
«Սա շատ տրամաբանական եւ ակնկալվելիք քայլ էր, քանի որ հայեցակարգում մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել էր մի շարք քաղաքական բնույթի հիմնադրույթներ, հարցադրումներ` նկատելով, որ դրանց առնչությամբ հանձնաժողովը կարող է շարունակել իր աշխատանքները, եթե լինի քաղաքական փոխհամաձայնություն: Իսկ դա ճշգրտելու համար ենթադրվում է, որ ողջամիտ ժամկետ է անրաժեշտ: Քաղաքական զարգացումներ պետք է լինեն, որի արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի
Քնած մա՞րդ կա. «Ազգ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սեպտեմբերի վերջին մեկնարկած նստաշրջանի առաջին օրը որոշում կայացվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ահագնացման մասին» զեկույց պատրաստելու մասին: Աղմուկ բարձրացավ, թե վեհաժողովում հայ պատվիրակները լավ չեն աշխատում, ադրբեջանական «ձկնկիթն» էլ կանաչ լույս է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Հայաստանի բառացի անգործությունը միշտ ինչ-որ կերպ հիմնավորվում է, մինչդեռ այդ անգործության,
«I» խմբում Հայաստանը վարկանիշով վերջինն է
Երեկ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 23 կետով եւ հանգրվանել 75-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «I» խմբում մեր ընտրանին վարկանիշով այսօր վերջինն է: Պորտուգալիան զբաղեցնում է 9-րդ, Դանիան՝ 32-րդ, Սերբիան՝ 46-րդ, Ալբանիան՝ 48-րդ տեղը: Ֆրանսիան, որ նույնպես մեր խմբում
Հայազգի լրագրողը՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական
Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6


















































