Օրվա լրահոսը

«Միրաժ» գիշերային ակումբում ծեծկռտուք

Aravot.am-ի տեղեկություններով, «Միրաժ» գիշերային ակումբում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ծեծկռտուքի նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել քսանութամյա Գարիկ Խուդոյանը: Նա եղել է քթոսկրի կոտրված-տեղաշարժով: Պարզվել էր, որ նա ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել հաճախորդների հետ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է նրան: Հարվածողը ոմն Արթուր է, Արարատի մարզից: Ռ.Մ.

Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է: Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է: Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց

Հայաստանցի երեք շախմատիստներ գլխավորում են Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակները

Բաթումիում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի 24-րդ առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ յոթ տուրից հետո գլխավորում են իրենց տարիքային խմբերի մրցաշարային աղյուսակները: Հայկ Մարտիրոսյանը 14 տարեկանների խմբում վաստակել է 6,0 միավոր, Մամիկոն Ղարիբյանը (10 տարեկաններ) եւ Սիրանուշ Ղուկասյանը (16 տարեկաններ) նույնպես առաջին հորիզոնականում են՝ 6,5-ական միավորով: Առաջնության ավարտին մնում է երկու տուր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Պետք է նրանց որակազրկել, այլապես, մի օր մեկին կսպանեն

Սոֆիայում երեկ կայացած տեղի ԲԿՄԱ-ի եւ «Լեւսկի» ֆուտբոլային թիմերի հանդիպումը տրիբունաներում տիրող անկարգությունների պատճառով մի քանի անգամ ընդհատվել է: Դրանցից մեկի ժամանակ նետած ձնագունդը դիպել է բանակայինների գլխավոր մարզիչ Ստոյչո Մլադենովի գլխին, որից վերջինը ժամանակավորապես կորցրել է գիտակցությունը՝ տապալվելով վազքուղում: «Սա երկրորդ, թե երրորդ դեպքն է, որ կատարվում է «Լեւսկիի» ֆանատների մասնակցությամբ: Նրանց պետք է

Սյունիքի մարզպետի որդու հերթական «քաջագործությունը». Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրայանի որդին՝ Տիգրանը, և ավտոմեքենայում այդ պահին

Ամո Շարոյան. «Աստված իմ, փրկեք մեր ազգին»

           Հայտնի գրող Վահան Տեր-Ղազարյանը, պարզաբանելով եզդի ժողովրդի յուրահատկությունը, նրանց կրոնական հոգևոր աշխարհն, ասել է, որ եզդիների տիպի ժողովուրդները եզակի են, և նրանց գոյությունն շատ թանկ պետք է համարվի մեզ համար: Հարգարժան գրողը միաժամանակ ասել է, որ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը եզդիները սրբությամբ պահպանել են:     

Սեղանի թենիսի Հայաստանի թիմային չեմպիոնները հայտնի դարձան

Այսօր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը, որին մասնակցեցին ինչպես Երեւանի, այնպես էլ հանրապետության մարզերի եւ Արցախի տղաների ու աղջիկների 26 թիմերի շուրջ 80 մարզիկներ: Եզրափակիչ հանդիպումների արդյունքում մրցանակային եռյակները կազմեցին. Աղջիկներ՝ 1. Արաբկիրի ՄԴ, 2. Շենգավիթի ՄԴ, 3. Ավանի ԽՄՕՄԴ: Տղաներ՝ 1. «Հայաստան» ՄՀԿ, 2. Երեւանի քաղաքապետարանի ՄԴ, 3.

Նանսենի զբոսայգին հիշեցնում  է բաց թանգարան 

Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացված Եկեղեցին, հարակից տարածքն իր երեսունից ավելի քանդակներով, խաչքարերով ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը հոկտեմբերի 12-ից այցելուների պակաս չեն զգում:  Ի դեպ, միայն համալիրի բացման օրը զբոսայգում հավաքվել էր ավելի քան քսան հազար մարդ: Aravot.am-ի տեսախցիկը դեռ չէր հասցրել որսալ կիրակի առավոտի պահերը, երբ, մեզ

Արա Գևորգյանի անակնկալը` գյումրեցիներին (տեսանյութ)

Երգահան Արա Գևորգյանը, երեկ Գյումրու տոնին ելույթ  ունենալիս, ասաց, որ տոնակատարության ամբողջ ընթացքում  հուզվել և աչքերն է սրբել, հիշել է երկրաշարժի այն այն դաժան օրերը, երբ ինքը գյումրեցիների հետ միասին կիսում էր նրանց վիշտը: «Ես շատ էի ցանկանում էսօր ոչ թե խոսել, այլ նվագել , անկեղծ ասած, ես  պատրաստ եկել էի, որ համերգ տայի հրապարակում,

Ծաղկակաղամբով եւ բրոկոլիով աղցան՝ կանաչ սոուսով

Ծաղկակաղամբի եւ բրոկոլիի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է: Սեզոնին հարկավոր է հնարավորինս շատ օգտագործել վիտամիններով հարուստ այս բանջարեղենները, սակայն հաճախ կանգնում ենք խնդրի առաջ՝ ի՞նչ եղանակով պատրաստել, որ ե՛ւ համեղ լինի, ե՛ւ արագ, ե՛ւ նորություն: Այսօր առաջարկում եմ աղցանի այս «էքսպրոմտ» բաղադրատոմսը: Անհրաժեշտ մթերքները Բրոկոլի-500 գրամ Ծաղկակաղամբ-500 գրամ Կանաչ սոուսի համար Ընկույզ- 1 բաժակ

«Էս ազգին Ստալին ա պետք»

  Տաքսիստ՝ «մենք  քեզ տելեվիզրով ամեն օր» եւ այլն: Ես՝ «շատ ուրախ եմ»: Տաքսիստը՝ «դու ժողովրդի յանից ես»: Ես՝ «մերսի շատ» (չնայած վստահ չեմ): Տաքսիստը՝ «բա վերջը ի՞նչ ա լինելու, Գագոն կկարողանա գա, Սերժի տեղը նստի»: Ես՝ «հնարավոր ա» (թեեւ էլի վստահ չեմ): Տաքսիստը՝ «յանի լա՞վ կլինի»: Ես՝ «իհարկե, լավ կլինի, սաղ արագաչափերը կհանեն, կշպռտեն,

Միքայել Սրբազանի անկեղծ խոստովանությունը, թե ինչպես է մտածել Գյումրիից հեռանալու մասին (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  քաղաքի  տոնին  նվիրված միջոցառման այդ հատվածը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնանքով: Սրբազանը, աղոթելով ու դահլիճում նստածներին իր հետ աղոթել տալով, շնորհավորեց  իր հարազատ քաղաքի տոնը: «Սիրելիներ,  երբ որ ապրում ես  Գյումրում` իբրև գյումրեցի, շատ հաճախ  Գյումրին ծանր է թվում  և կարծես մտածում ես` դուրս գաս:

Անիմացիոն ֆիլմերի շաբաթն սկսված է 

Այսօր արդեն մեկնարկեց «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնը: Ամենամյա տոնի մեկնարկը տրվեց «Մոսկվա» կինոթատրոնում՝ կարմիր գորգի քայլերթով և Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով: «Այս ընթացքում «ՌեԱնիմանիայի» աշխատակազմի կատարած լուրջ աշխատանքի շնորհիվ փառատոնը ձեռք է բերել տարածաշրջանային նշանակություն: Այն սիրված, սպասված ու ճանաչված է ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական կինոշուկաներում»,- իր

Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայոց հայրաքաղաքի  տոնին,  առանց պաշտոնական հրավերի  (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ Գյումրու տոնի կապակցությամբ պարգևատրելու էին այս քաղաքին օգուտ տված ու ճանաչում բերած  սպորտսմենների, արվեստագետների, բժիշկների, եկավ նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, ինչպես և իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, հատ-հատ ձեռքով բարևեց թատրոնում նստած գյումրեցիներին, հարցրեց նրանց ողջությունը, զրույցի բռնվեց, նոր միայն տեղավորվեց վերջին շարքերում: Նկատի ունենալով,  որ

Աշխարհի չեմպիոնին ավտոմեքենա նվիրեցին թատրոնի բեմում (Տեսանյութ)

Այսօր Գյումրու տոնը նշելիս  Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսված էին  պարգևատրումներ, քաղաքապետի ոսկե մեդալ այն բոլոր մարդկանց համար, որոնք Գյումրիի համար լավ գործ են արել, քաղաքին  ճանաչում են բերել: Պարգևատրվեցին շատերը, Գյումրիում հսկա ներդրումներ կատարած Նյու Յորքի ամենահայտնի  հայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը,  Լևոն Ջուլֆալակյանը, Գևորգ Ալեքսանյանը, Ալիկ Գյունաշյանը  և այլք: Իսկ երբ հերթը հասավ

Այն մասին, թե ինչպես են ամուսնանալուց առաջ գյումրեցի աղջիկներին տարել հարսնոց բաղնիք (տեսանյութ)

Այսօր Գյումրու Հովհաննես Շիրազի անվան տուն-թանգարանի մոտ գտնվող թիվ 16 փողոցը վերանվանվեց Հովհաննես Շիրազի անվան փողոցի: Գյումրեցի բանաստեղծի  անվամբ կոչելու հանդիսավոր արարողության ժամանակ, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը  պատմական էքսկուրս կատարեց դեպի այդ փողոց` ներկայացնելով, թե ինչ հայտնի կառույցներ են գտնվել այդ ուղղությամբ: «Եթե մի քիչ ներքև ենք իջնում, ձախ կողմի վրա Դրամփյանների եկամտաբեր տունն

Սամվել Բալասանյանն էլ իր աղոթքներով հետ չմնաց Վարդան Ղուկասյանից   (Տեսանյութ)

Այսօր Գյումրու  օրվա կապակցությամբ  քաղաքապետ Սամվել Բալասանյանի տրամադրությունը աննկարագրելի բարձր էր, նրան հատկապես ոգևորել էին Ռիժկովի ճեմափողոցում գյումրեցի արհեստավորների ու արվեստագետների աշխատանքները: Նա ասաց, որ ամեն ինչ անելու է Գյումրիում տուրիզմը  զարգացնելու համար: Ըստ քաղաքապետի, պիտի լավ հուշանվերներ ստեղծեն  Գյումրին  ամբողջ աշխարհին  ներկայացնելու համար: «Ես էսօր շատ գոհ եմ, նախ եղանակն է շատ լավը, տրամադրող

«Ժանդարմի» հեղինակը «մարդացրել» է թշնամուն». Մարո Մադոյան

Թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյանը (ԱՄՆ) թարգմանել է Մարկ Մուստյանի «Ժանդարմը» (Ֆլորիդայի «Ոսկե գրքի» մրցանակակիր) վեպը և հուսով է, որ մինչև ապրիլի 24-ը այն արդեն հրատարակված կլինի: «Մուստյանի «Ժանդարմը» Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին թարգմանելը շատ կարևոր բան եմ համարում: Բացի այն, որ սա գեղարվեստական շատ բարձր արժանիքներ ունեցող ստեղծագործություն է, նաեւ նոր խոսք է Ցեղասպանության խնդրին մոտենալու

Զավեն Անդրիասյանը Չիգորինի հուշամրցաշարում առայժմ 19-րդն է

Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի ավանդական հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 7-րդ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ առայժմ ընթանում է 19-րդ հորիզոնականում: Մեր երկրորդ մասնակիցը՝ Դավիթ Գեւորգյանցը, ունի 5,0 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քրդերը ISIS-ից ազատագրում են Քոբանին. ТАСС

Քրդական պաշտպանական ուժերը Սիրիայի Քոբանի քաղաքում  հակահարձակման են անցել ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մի քանի շրջաններ ազատագրել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Քրդական ժողովրդավարական միության պաշտոնական ներկայացուցիչ Բուլատ Ջանը հայտնել է, որ Շաիր կոչվող տարածքում քուրդ զինյալների վերահսկման տակ ռազմավարական բարձունք է անցել ու նրանք շարժվում են դեպի հարավ-արևելք: Կատաղի մարտեր են ընթանում Էս-Սինա արդյունաբերական թաղամասում,

Կարեն Մովսիսյանը աշխարհի առաջնությունում ընթանում է 1-ին տեղում

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինե քաղաքում մեկնարկած վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունում, հանդես գալով 50 տարեկաններից բարձր տարիքային խմբում, մեկնարկային տուրում հաղթել է Իսմայիլ Ահմադին, երկրորդում՝ ոչ-ոքի արել Քրիստոֆ Ֆրիսկի հետ եւ 1,5 միավորով 47 մասնակիցների պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Անտիկվար  մեքենաների ցուցահանդես` Գյումրու Վարդանանց հրապարակում (տեսանյութ)

Ռետրո  մեքենաների ցուցադրումը  Գյումրու այսօրվա տոնի ամենաինքնատիպ մտահղացումներից էր: Ամբողջ քաղաքը, հատկապես երեխաները նկարվում էին այդ մեքենաների կողքին: Իսկ մեքենայատերերը մեզ հետ զրույցում  պատմում էին, թե ինչու չեն ուզում բաժանվել իրենց մեքենաներից: Նրանցից մեկը` Լևոն Վարդանյանը, որը 1949 թվականին է ձեռք բերել իր  մեքենան, ասաց, որ ստալինյան ժամանակի իր այս եզակի մեքենան շատ ավելի լավն է,

Գյումրու տոն` դիվանագետների մասնակցությամբ ու  առանց կառավարական հյուրերի (ֆոտոշարք)

Այսօր Գյումրին հերթական անգամ նշեց իր տոնը. այս նպատակի համար  թեև ավագանին 17 միլիոն դրամ  էր հատկացրել, սակայն   ներկա պահին ծախսվել է ընդամենը  3-4 միլիոն: Մնացած գումարը պահվելու է օրերը տաքանալուն պես Արա Գևորգյանի բացօթյա համերգը Գյումրիում կազմակերպելու նպատակով:  Համենայնդեպս այսօր այդպես վստահեցրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նկատենք, որ  չնայած կառավարության ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա,

Նիլս Մուժնիեկսը հիասթափված է Ադրբեջանից. Haqqin.az

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հիասթափեցրել է լուրը, որ ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիևի կալանքները երկարաձգվել են. հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին: «Բոլոր այս հարցերը ես քննարկել եմ գլխավոր դատախազ Գարալովի և արդարադատության նախարար Մամեդովի հետ՝ ընգծելով, որ Լեյլա Յունուսին անհրաժեշտ է ազատ արձակել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, բայց

Բջջայինն արգելելու փոխարեն՝ արագությունը մի գերազանցեք

Բջջային հեռախոսով խոսելն արգելվում է լուսանկարում պատկերված թիվ 65 երթուղայինում: Իսկ թե կոնկրետ ո՞ւմ է ուղղված այս զգուշացումը, կարելի է միայն կռահել: Եթե այն վարորդին է ուղղված, ապա, այսպես թե այնպես, բոլոր վարորդներին արգելված է ղեկին բջջային հեռախոսով խոսել: Եթե զգուշացումը ուղեւորների համար է, ապա այն չի «աշխատի»: Ասենք՝ դժվար թե ուղեւորը հետեւի արգելող նշանին

Որոնվում է կողոպուտ կատարած անձը. Երիտասարդը հափշտակել է տիկնոջ ոսկյա շղթան (տեսագրություն) 

        ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում են ակտիվ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացվել՝ Երևանի կենտրոնում քաղաքացի Շարոյանի ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։         Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 07:25-ի սահմաններում: Անհայտ

Մեր հասնելու ժամանակը

Անտեսանելիի, անճանաչելիի հանդեպ վախն էր, թերեւս, որ մարդուն ստիպեց զգուշորեն ետ քաշել դեպի անհայտություն տանող առաջին վարագույրը, վարագույր, որը բաժանում էր մարդուն աստվածներից՝ սկզբում կին աստվածներից, հետո՝ տղամարդ: Մարդն ուզում էր ճանաչել այն, ինչ գիտեին աստվածները, եւ ինչն անհասու էր իրեն: Եվ մարդը ետ քաշեց վարագույրը ու շատ կարճ ուրախությունից հետո անմիջապես էլ տեսավ, որ

Արշակ Սադոյան. «Գագիկ Ծառուկյանը շտաբներ է բացում չվճարված հարկերի հաշվին»

Արշակ Սադոյանի խոսքերով՝ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են մարդիկ, որոնք ուզում են՝ ազատություն չլինի: «Խայտառակ էր, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրային ելույթը կարդաց Գագիկ Ծառուկյանը»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Նա նշեց, որ իր խոսքի առաջին մասում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

Մեկնարկել է սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը

Այսօր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի հանրապետության 2014 թվականի թիմային առաջնությունը: Մասնակցում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Սեւանի, Մարտունու, ինչպես նաեւ Արցախի տղաների՝ 16 եւ աղջիկների 10 թիմերի շուրջ 80 մարզիկներ: Այսօր ընթացան խմբային փուլի մրցումները, վաղը կկայանան եզրափակիչները: Վերջերս Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ֆելիքս Սարգսյանն Aravot.am-ին ասաց. «Առաջնության արդյունքներով լավագույն

Ի՞նչ է սպասվում Եռյակի հանրահավաքից

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ գործադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը  եւ քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Արամ Աբրահամյան.– Գագիկ Ծառուկյանը հանդես կգա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Արտակ Կիրակոսյան.- Գաղափար չունեմ, չգիտեմ: Արմեն Բադալյան.– Չեմ կարող ասել, որովհետեւ դա կլինի արդեն գուշակություն: Ա. Ա.- Կա՞ն արդյոք նախադրյալներ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031