Օրվա լրահոսը

Նոր Նորքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ  այցելել է Վիլնյուսի փողոցի շարունակությունը հանդիսացող՝ 8-րդ զանգվածը 9-րդին կապող նոր կառուցվող ճանապարհահատվածի շինհրապարակ և, շրջելով ճանապարհի երկայնքով, տեղում հետևել աշխատանքների ընթացքին: Դեռևս տասնամյակներ առաջ՝ խորհրդային  տարիներին նախատեսված ճանապարհի կառուցումն իրականացվում է որպես քաղաքապետի կողմից տեղի բնակիչներին տրված նախընտրական խոստում:

Մասնակցում եմ «Ավելի լավ Երեւանի կառուցմանը»

Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքապետարանի դրած առաջարկների այս արկղը երեւանցիներին հորդորում է «Մասնակից լինել ավելի լավ Երեւանի կառուցմանը»: Հետեւելով հորդորին` անում եմ իմ առաջարկը. «Հարգելի քաղաքապետարան, վերականգնիր արկղի աջ եւ ձախ պատերի վրայի հայերեն նախադասությունները»: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 23.10.2014

Տեր-Պետրոսյանը քննադատում է իրենց դեմ արտահայտվող ընդդիմադիրներին

Այսօր Ազատության հրապարակում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ, քանի որ հիմնական խոսքը վերապահված է Գագիկ Ծառուկյանին, ինքը մի քանի դիտարկում կանի միայն: Դիտարկումները հետեւյալն են: Նրա խոսքերով՝ «Նոր համաժողովրդական շարժման բազմամարդությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ է պսակվելու»: Նա անդրադարձավ ընդդիմադիրների արձագանքին. «Որոշ լուսանցքային մարգինալ ուժերի

Լեւոն Տեր-Պետրոսյանը անեկդոտեր է պատմում

Այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մի քանի դիտարկումներից հետո որոշեց կատակել ու անեկդոտներ պատմել՝ 88-ի շարժումից: «Հանրահավաքներից մեկի ժամանակ սրանից ավելի շատ ժողովուրդ էր, մոտենում էմի կողմնակի մարդ ու հարցնում՝ ապեր, էս ի՞նչ հաշից ա, ինչի՞ եք կանգնել ու գոռգոռում: Պատասխանում են՝ «Ղարաբաղն ենք ուզում»: «Ղարաբաղը՞, Սոչին ուզեք, Սոչին, Սոչին ավելի լավ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի հանդիպումը Լիտվայի արտաքին Գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց և Նոր Նորքի կենտրոնական գրադարան այցելության մասին

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Քաղաքապետը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված այսօր արդեն

Բարեփոխումները Արթիկի մանկական ստացիոնարի վրա «չեն եկել»

էպինեֆրինի ինքնաներարկիչներ Հայաստանում չկան ամենավտանգավոր ալերգիաների դեմ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Գագիկն էլ լիներ, պիտի ասեի Ռուբիկ»

Այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին ուշագրավ դեպք եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ: Նրա ելույթին հարթակից ինչ-որ մեկը խանգարում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհատեց ու կամաց, բայց լսելի հարցրեց՝ մի րոպե, ինձ մի՛ խանգարի, Ռուբի՛կ: Նա նկատի ուներ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ «Ռուբիկը չէր»: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասաց. «Գագիկն էլ լիներ, պիտի ասեի

Մայրաքաղաքում կյանքի կոչվող բոլոր ծրագրերի հիմքում հաշվի են առնվում բնակիչների առաջարկներն ու մոտեցումները

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Նոր Նորքի 1-ին զանգվածի Բորյան 4/1 շենքի հարակից տարածքում կառուցված նոր խաղահրապարակի և Նանսենի 7 շենքի հարակից մարզահրապարակի պայմաններին: Նստարաններով, մանկական ժամանակակից ատրակցիոններով, մարզասարքերով ու ֆուտբոլի խաղադաշտերով կահավորված բակային տարածքները հանձնվել են բնակիչների տնօրինմանը: Շնորհակալություն հայտնելով

Մեսրոպագիր. Կարկառուն ՀՀԿ-ականի զգայուն քիթը…

… Որ ամեն տեղից փողի հոտ է առնում Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, հարգելի տիկնայք եւ պարոնայք, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, Հայաստանի խորհրդարանի հատկապես իրեն իշխանություն համարող, ներողություն արտահայտությանս համար՝ կուսակցության անդամների ելույթներին հետեւելիս հասկանում ես, որ Երեւանի կրկեսի հարկադիր արձակուրդը բնավ չի ազդել երկրիս ուրախ տրամադրության վրա: Ներկայացումներն այստե՛ղ են կայանում՝ Բաղրամյան 19-ի նիստերի

Առաջին տեղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմն է

23-րդ մարզական խաղերի և Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլերի հաղթողներին պարգևատրելու մասին ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 23-րդ մարզական խաղերի Երևանի քաղաքային փուլում մայրաքաղաքի դպրոցների աղջիկների ու տղաների 16 թիմ 9 մարզաձևերում պայքարել է հաղթողի կոչման և հանրապետական փուլ անցնելու համար: Ընդհանուր արդյունքներով առաջին տեղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմն է: Երկրորդ և երրորդ մրցանակային

«Մարդիկ փրկություն են փնտրում, բայց գնում են հերթական անգամ խաբվելու». Արշակ Զաքարյան. «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Արշակ Զաքարյանը: -Պարոն Զաքարյան, ի՞նչ ակնկալիք պետք է ունենա ժողովուրդը եռյակի հանրահավաքներից, որոնք անցկացվում են այս փուլում: -Ես ոչ մի ակնկալիք էլ չունեմ, այդ եռյակից ոչ մեկին չեմ հավատում: Կարծում եմ, դա ժողովրդին հերթական անգամ ծովը տանելու և ծարավ հետ բերելու քաղաքականություն է, աթոռակռիվ է, ուրիշ ոչինչ: -Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը

Վարդան Օսկանյան. «Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում»

«Այս իշխանություններն ի վիճակի չեն որեւէ բան փոխել: Այսօր ՀՀ-ում կան բոլոր նախադրյալները, այսօրվա հրամայականը՝ հասարակական պահանջը իշխանափոխությունն իրականացնելու համար: Մի կողմից կա իշխանություն՝ իր անհաջողություններով, ձախողումներով, մյուս կողմից՝ ընդդիմություն, իր միասնականությամբ եւ հստակ քայլերով: Մի կողմից կա իշխանություն՝ իր հետին նպատակներով վերարտադրվելու, մյուս կողմից կա ընդդիմություն, որի գործունեությունը բաց ու թափանցիկ է: Իշխանություն կա,

Տաքսիով բերում էին, գումարն էլ ստանում. Armlur.am

Armlur.am-ի թղթակիցը օպերային հարող փողոցներում լուսանկարել է, թե ինչպես են տաքսիներով մարդ տեղափոխում, իսկ տեղում կանգնած, լավ հագնված մարդիկ վճարում են թոշակառուներ տեղափոխող տաքսիստներին: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում  

Արամ Մանուկյան. «Գիտությունը մեռած է, ուսանողությունը՝ ամորձատված»

«Գիտությունը մեռած է, ուսանողությունը՝ ամորձատված է: Ողնաշարներդ ուղղեք, դուրս եկեք հրապարակ: Այստեղ է հայ ժողովրդի պատմություն կերտող մասը»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա դիմեց խոհանոցային, ֆեյսբուքային ընդդիմադիրներին. «Եկեք միացեք այս հասարակ ժողովրդին, մեր պայքարին եւ ձեր ցանկություններն ի կատար կածվեն»: Նա նաեւ դիմեց սփյուռքահայերին՝ ասելով, որ եկեք օգնեք, Հայաստանը հեռվից սիրելու երկիր

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ տիկին Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում

Որոնվում է սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2014 թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու

Րաֆֆի Հովհաննիսյան. «Իմ խոսքը կարեւոր չէ»

Ազատության հրապարակում հանրահավաքը սկսվել է: Հարթակում են եռյակի լիդերները: Րաֆֆի Հովհաննիսյանը, սովորության համաձայն հարթակին մոտեցավ ժողովրդի միջից, մեկ առ մեկ բոլորին բարեւելով, համբուրելով: Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ այսօր Ձեր խոսքն ամբողջակա՞ն է լինելու, որովհետեւ նախորդ հանրահավաքին այն կիսատ մնաց: Նա պատասխանեց. «Իմ խոսքը կարեւոր չէ: Կարեւոր է ժողովրդի խոսքը: Որ խոսքը գործ դառնա»: Հանրությունը շատ

«Ճամբարակը Արարատյան Հայրապետական թեմի հրավերով եկել էր Երևան»

Հոկտեմբերի 23-ին Արարատյան Հայրապետական թեմը հյուրընկալեց սահմանամերձ Ճամբարակի Ս. Խաչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի 30 աշակերտներին: Նրանք թեմի հրավերով Երևան էին եկել Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Պսակ քահանա Մկրտչյանի և կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ունանյանի հետ գլխավորությամբ: Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում հյուրերին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և

«Գոտկատեղից ներքեւ հարվածներ» հայրենի ԱԺ-ում

Սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը կրքեր է բորբոքում Արդեն երրորդ օրն է՝ խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը` «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», որը կարգավորում է կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված մոտ 30 սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորաբար, այդ համայնքների վարչական սահմաններում

Գուրգեն Եղիազարյան. «Եռյակը կդառնա երկյակ»

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ եթե եռյակի կազմի մեջ մտնեն ՕԵԿ-ի պես ընդդիմադիրներ, ապա դաշտը կդառնա գորշ

Արցախի վարչապետը մասնակցել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մասնակցել է բուհ-ում տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Ստեփանակերտ ժամանած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցչական պատվիրակությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Վարչապետը, հյուրերի հետ միասին, նախ, ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհված ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին,

Օմբուդսմենը՝ Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ կայացված վճիռների մասին

«Վճիռը չի նշանակում օրինական ուժ մեջ մտած վճիռ: Իսկ քանի որ դա դեռ կարող է բողոքարկվել, նշանակում է դատական գործընթացը ավարտված չէ», – Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Շանթ Հարությունյանի և նրա որդու դատավճռի վերաբերյալ, այսպես պատասխանեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ կպատասխանի, երբ վճիռը կմտնի օրինական ուժի մեջ ու

«Ազգային ինքնիշխանություն»-ը հարաբերական է դարձել. Պուտին. РИА Новости

Ազգային ինքնիշխանություն հասկացությունը շատ երկրների համար հարաբերական է դարձել, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ազգային ինքնիշխանության» գաղափարը երկրների մեծամասնության համար հարաբերական արժեք է դարձել: Ըստ էության այսպիսի բանաձև է առաջ քաշվել՝ ինչքան ուժեղ է աշխարհում միակ ուժի կենտրոնի նկատմամբ հավատարմությունը, այնքան մեծ է այս կամ այն իշխանության լեգիտիմությունը», – ասել

Խայտառակ մրցավարություն Խորվաթիայում

Զագրեբում քիչ առաջ ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 49 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչը, որտեղ մեր Ալեն Դանիելյանը հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Չնայած հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելություն է ունեցել, մրցավարները խայտառակ կերպով հաղթանակը նվիրել են ռուս մրցակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

408.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ: NASDAQ OMX Armenia  

Ուսանողի կարծիքը մեզ համար անչափ կարևոր է. Ա.Աշոտյան 

Երևանի պետական համալսարանում կազմակերպված «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ քաջատեղյակ է ուսանողության խնդիրներին, որոնք, մասնավորապես, ԱՊՀ տարածքում հիմնականում նույնատիպ են: Արմեն Աշոտյանը նշել է, որ ուսանողությունը, լինելով ոչ միայն կրթության շահառուն,

Ի՞նչ կարող է առաջարկել Գագիկ Ծառուկյանը ժողովրդին

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ առաջնորդի «անկեղծության պահին» սպասելիս Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ՝ տարբեր շրջանակներում խոսվում է այն մասին, թե ինչ է հայտարարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եռյակի հանրահավաքին: Սպասվում է նրա ծրագրային ելույթը: ԲՀԿ-ական մամուլը գրում է, թե «դա լինելու է Ծառուկյանի անկեղծության պահը», եւ «Ծառուկյանը սխալվելու իրավունք չունի»: Երեկ ԱԺ

Գուրգեն Եղիազարյան. «Ե՛վ, ե՛ւ»-ը հեքիաթի ժանրից է»

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ իշխանություններն ավելի լավ է՝ տնտեսությամբ զբաղվեն

Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում աշխատանքային շրջայց կատարեց

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և հարմարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031