Օրվա լրահոսը

«Առանց հայերեն բառերի էլ հային իր ցավը հասկանալի է». ռեժիսոր

Երեք-չորս ամիս առաջ Էլինա Սամարինան մեր հիմնադրամ եկավ իր գրած երգով ու չգիտեր՝ ինչ աներ այն: Մարդը հիանալի երգ էր գրել, բայց չգիտեր՝ ինչ անել»,- ասում է «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի տնօրեն Ստեֆան Հեքիմյանը: Խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր երգի («Արարատն է վկա») մասին է, որի տեսահոլովակն այսօր ներկայացվեց «Մեցցո» ակումբում: Ս. Հեքիմյանը, որը

Գագիկ Հարությունյան. «Վենետիկի հանձնաժողովն ասել է այլ բան, դուք այլ բան եք հասկացել»

«Ինչո՞ւ պետք է տագնապներ ունենամ, գործընթացներ են, կարող են ունենալ տարբեր ընթացք և ավարտ: Կարևորն այն է, որ մասնագիտական հանձնաժողովն իր գործն արեց, ներկայացրեց հայեցակարգ, որը մասնագիտական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից շատ բարձր գնահատականի արժանացավ», – հարցին` տագնապներ չունի՞, որ Սահմանադրական բարեփոխումները հնարավոր է ձախողվեն, այսպես պատասխանեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշեց,

Հայ երեխաների շուրջ 30 %-ը սակավարյունություն ունի

Երեխային փրկում են մահից, բայց նա վատ է զարգանում

Հոգեւորականները ֆուտբոլ խաղացին, խաղից առաջ էլ չխաչակնքեցին

Երեկ հոգեւոր աշխարհում, կարել է ասել, բացառիկ օր էր. առաջին անգամ մարդիկ շատ հոգեւորականների տեսան ոչ թե վեղարով, սեւ սքեմով՝ խաչը կրծքներին, այլ վարտիքով, բայց սպորտային: Երեկ «Բանանց» մարզադաշտում հայ եւ ռուս հոգեւորականները մրցում էին, ֆուտբոլ էին խաղում. հատուկ այս խաղի համար էին Հայաստան հրավիրվել ռուս հոգեւորականները: Պայքարը թեժ էր, առաջին խաղակեսին ռուսները հաշիվը բացեցին՝

«Մեդիա ավտոբուսը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոց. «Մեդիա կենտրոն»

«Մեդիա ավտոբուս» նախագծի շրջանակներում Հայաստանում է գտնվում 10 լրագրող ու բլոգեր Թուրքիայից, ովքեր իրենց 10 հայաստանցի գործընկերների հետ կատարել են համատեղ ավտոբուսային շրջագայություն Հայաստանում ու Թուրքիայում: «Հայ գործընկերներին ճանաչելն ու Հայաստանը տեսնելն իմ մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր հնարավորություն է… Հնարավոր չէ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատել, քանի դեռ երկու երկրների ժողովուրդներն իրար չեն ճանաչում», –

Մեկուսանալու վտանգը կանխազգալով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով օրերս այցելել էր Իրան: Հովիկ Աբրահամյանը Ջահանգիրիի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխշահավետ գործակցությանը երկու երկրների միջեւ: ԻԻՀ առաջին փոխնախագահը նկատել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Կողմերն ընդգծել են, որ առկա է տնտեսական

«Կոշ» ՔԿՀ դատապարտյալի հաղորդմամբ` քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է

Աշոտ Մանուչարյան. «Ռոբերտ Քոչարյանը կարող է միայն ոտաբոբիկ գնալ Էջմիածին կամ Վաշինգտոն եւ այնտեղ մեղքերը քավի»

Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին գնդակահարել է հայ ժողովրդին

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Իր հերթին Անրի Ռենոն ևս

Ամիրյանի բնակիչները կրպակների ձեռքը կրակն են ընկել

Երեկ «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Ամիրյան 5 ա հասցեի բնակիչները՝ դժգոհելով, որ շաբաթ երեկոյան իրենց շենքի մուտքի մոտ մի ժանգոտ կրպակ է հայտնվել: Ըստ բնակիչների ստացած տեղեկությունների՝ կրպակը ծառայելու է որպես արագ սննդի պատրաստման օբյեկտ: Մեզ հետ զրույցում Ամիրյան 5 հասցեի բնակիչ Արմեն Բունիաթյանն ասաց, որ այդ կրպակի դիմաց ունի մթերային խանութ եւ մտահոգություն ունի,

Աշոտ Մանուչարյան. «Եթե եռյակը վերցնի «Օրինաց երկրին», դավաճանի պիտակը նրանց վրա էլ կկպչի»

Աշոտ Մանուչարյանը համարում է, որ ժողովուրդը չի ների ՕԵԿ-ի դավաճանությունը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ձկնաբուծության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի

Ո՞րն է 15-ամյա աղջկա առեւանգման իրական պատճառը

Թամարայի մայրը կասկածներ ունի, որ աղջկան առեւանգել են ժառանգությունը կիսելու համար Հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց 8-րդ դասարանցի աղջկա՝ Թամարա Խաչատրյանի առեւանգման մասին: Նշվում էր, որ աղջկա եղբոր ընկերները Թամարային կապկպած վիճակով տեղափոխել են անհայտ վայր, հորը սպանելու սպառնալիքներ հնչեցրել եւ նույն վիճակով վերադարձրել են: Սակայն ավելի ուշ տեղեկություն

Փաստաբան Լիդա Հակոբյանին սպառնացել են վնասել. «Փաստինֆո»

Երեկ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացիական գործով դատական նիստին պատասխանող Սեդա Խուրշուդյանը սպառնացել է վնասել հայցվորի ներկայացուցչին՝ փաստաբան Լիդա Հակոբյանին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պատասխանողը դատական նիստերի դահլիճում ինքնավնասման փորձ է կատարել՝ ցանկանալով բենզին լցնել իր վրա և այրել, ինչպես նաև հայտարարել է, որ նախ իրեն կվնասի, ապա՝ փաստաբանին, ինչը կանխվել է դատական կարգադրիչների

Արոնյանն ու Նակամուրան անհատական մրցախաղ կանցկացնեն

Նախատեսվում է, որ նոյեմբեր ամսի վերջին Սենթ-Լուիս քաղաքում խաղատախտակի առջեւ երես առ երես կհանդիպեն Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ու ԱՄՆ-ի առաջատար գրոսմայստերներից` Հիկարու Նակամուրան: Նրանք մրցամարտում կխաղան 4 դասական եւ 16 կայծակնային պարտիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` chess.com-ի  

Աշոտ Մանուչարյան. «Ողջ քաղաքական դաշտում կա միայն մի գաղափարախոսություն՝ փողը՝ որպես Աստված»

Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այսօր հանրահավաքի ընթացքում կա՛մ գործողությունների սկիզբն է լինելու, կամ՛ էլ ասվելու է, թե այդ սկիզբը ե՞րբ է լինելու

Հարցման մասնակիցներից աղջիկների 95%-ը համաձայն է պարտադիր զինվորական ծառայության անցնելու

ՀՀ փորձագետների կողմից մշակվել է 36 կետից բաղկացած օրենքի փաթեթ, որոնցից մեկը վերաբերում է հայ աղջիկներին պարտադիր զինվորական ծառայության անցնելուն՝ 6-12 ամիս ժամկետով: Փաթեթը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Այն, որ հայ տղաները պարտադիր զորակոչվում են 18 տարեկանից, դա փաստացի հանգամանք է, սակայն աղջիկների պարտադիր զինվորական ծառայության անցնելու հարցը հասարակության լայն շերտերում մեծ արձագանք ստացավ:

ՀՀԿ-ական պատգամավորը` եռյակի հանրահավաքի մասին (Տեսանյութ)

Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը նորմալ է վերաբերվում երկրում անցկացվող հանրահավաքներին` համարելով բնականոն գործընթաց, որն ընդունված է տարբեր երկրներում: «Ցանկացած երկրում այդ հանրահավաքները գոյություն ունեն, որովհետեւ մարդն ունի իր խոսքի ազատությունը եւ դա ապացուցում է, որ մեր երկիրը ժողովրդական երկիր է, որտեղ կարող են շատ խաղաղ կերպով հանրահավաքներ,

Վարդան Պետրոսյանի պաշտպանները չէին ներկայացել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 31-ին, քանի որ այսօր Վարդան Պետրոսյանը պաշտպան չուներ: Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին տեղեկացրել էր իր վատառողջ լինելու մասին, իսկ նախորդ նիստում ներգրավված նոր պաշտպանից՝ Սամվել Ջաղինյանից ոչ իր պաշտպանյալը, ոչ էլ դատարանը տեղեկացված չէին: Դատավորը հիշեցրեց,

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն այսուհետև կվճարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնվեցին պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվանից սկսած՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների ուսման վարձերի խնդիրն ուսումնառության ամբողջ ընթացքում լուծվելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

Ազգային պատկերասրահի տնօրեն. «Զուլում Գրիգորյանը թյուրիմացաբար խառնել է»

Ըստ Փարավոն Միրզոյանի, գեղանկարչի գործերն իրենց պահոցներում չեն եղել

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մեղմումը հնարավոր չէ. Մերկել. Росбалт

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեղյալ հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ուկրաինայի և Դոնբասի զինյալների միջև Մինսկում ձեռք բերված համաձայնությունը չի պահպանվում: Փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով Գերմանական լրատվական գործակալությանը: ԵՄ-ում եկել են այն եզրահանգման, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը չի պահպանվում, և Մինսկի պայմանավորվածությունից հետո

Ջանի Բուքիքիոն` Սերժ Սարգսյանի վերարտադրման մասին. «Ես չեմ ուզում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ»

«Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել: Բայց եթե առաջացել են խնդիրներ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության առումով, դա պետք է իրականացվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մասին այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն: Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում որդեգրել այս հարցում: Այնուհետև ասաց. «Հույս ունեմ,

Ինչո՞ւ հուշ դարձան նորմալ ընկերական հարաբերությունները

Կյանքում գոյություն ունեցող բազմապիսի հարաբերություններից` բարեկամական, քավոր-խնամիական, աշխատանքային, պաշտոնական, հարեւանական, ընկերական… կփորձեմ առանձնացնել ընկերական հարաբերությունները` որպես առանձնահատուկ կատեգորիա, որը որեւէ իմաստով պարտադրված չի լինում: Մարդկային կյանքը հուշում է, որ մաքուր, ազնիվ ընկերական հարաբերությունների հիմքում՝ բացի ընկերական զգացմունքից, որը ծնում է նաեւ ընկերական իրավունքներ եւ պարտականություններ, այլ երեւույթներ չպետք է լինեն, քանզի ընկերական հարաբերություններին ամենամեծ հարվածը

Ուղևորը և վարորդը մահացել են

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ծառի, ինչի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Լարետա Վանյանը, տեղում, իսկ վարորդը՝ 1973 թ. ծնված Գևորգ Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Կիեւը խաղաղ է ու առաջվա նման գեղեցիկ

Վերջերս, ոմանք, երբ լսեցին, որ պետք է Կիեւ մեկնեմ, զարմացան, «համոզում» էին չգնալ, իբր անգամ մայրաքաղաքում վտանգավոր է: Վերադառնալիս էլ մեր օդանավակայանում հարցնում էին՝ ինչ-որ բան մնացե՞լ է Կիեւից, պատասխանում էի, որ եթե հավատանք ռուսական քարոզչությանը, ապա՝ ոչ: Իրականում Կիեւը ոչ միայն խաղաղ է, այլեւ նախկինի պես գեղեցիկ է, արքայավայել շուքով, իսկ մարդիկ՝ բացսիրտ ու

Եվրոպան հեռուստաալիք է ստեղծում Հայաստանի իրադարձությունները լուսաբանելու համար. ТАСС

Եվրամիությունը պատրաստվում է ռուսալեզու լրատվական հեռուստաընկերություն ստեղծել Արևելյան գործընկերության երկրների համար (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Լեհական մամուլի գործակալությանը (ԼՄԳ): Նախագծի հովանավորն է Ժողովրդավարության աջակցման եվրոպական հիմնադրամը, որը ղեկավարում է լեհ Եժի Պոմյանովսկին: Ծրագրի աշխատանքային անունն է՝ «Եվրոպական հեռուստակայան «Արևելյան գործընկերության» երկրների համար», ոմանք էլ այն անվանում են «Եվրոպայի

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին

Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը: Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երևանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել: Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա

Հայտնաբերվել և արձանագրվել է 18 ապօրինի շինարարության և հողազավթումների դեպք

Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է

Հրավիրե՞լ, թե՞ տոմսեր վաճառել

Մշակութային օջախների ղեկավարներից ոմանք կանգնած են լուրջ երկընտրանքի առաջ Վերջին շրջանում պետական կոլեկտիվներում (թատրոններ, պարային անսամբլներ, նվագախմբեր) հարցերի հարցը լեցուն դահլիճ ապահովելն է: Դրան հասնելու համար առաջին հերթին հարկավոր է գրագետ եւ ճիշտ գովազդ: Լեցուն դահլիճներ այսօր ապահովում են 1-2 նվագախմբեր, կամերային ձեւաչափի միջոցառումներն են լսարան հավաքում: Մյուսներն էլ ջանում են հրավիրատոմսերով «լցնել» հանդիսասրահը, ինչն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031