Օրվա լրահոսը

Պայքարելը նորաձև՞ չէ: Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար մենք իրականում պայքարո՞ւմ ենք. Վահե Հովհաննիսյան

Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին

Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի

Կենտրոնացեք խնդիրներից որևէ մեկի վրա. մեկը կարող է լինել, օրինակ, Հայ Եկեղեցու պատմություն առարկան նորից ուսումնական ծրագրերում ներառելու խնդիրը

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ներկայիս դեկանը, ով, ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական է, թերևս համակերպվել է այն մտքի հետ, որ ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն չունեն դպրոցներում Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու։ Նկատենք նաև, որ այդպիսով զգալի չափով սահմանափակվել է նաև աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտների մասնագիտական գործունեության շրջանակը։ Այսպիսի անտարբերության դեպքում, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այսօրվա իշխանությունները հարկ կհամարեն վերանայել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի գոյության նպատակահարմարության հարցը։

«Հայկական կողմը փոխանակ վերացնի պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, փորձում է Բաքվին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ». Ադրբեջանի ԱԳՆ

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլյացիաներով է զբաղված՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ», – APA-ին ասել են արտգործնախարարությունից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են. 2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում է, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափը:  

«Տիգրան Ուլուբաբյանն ասում է՝ 8 հոգով ինտենսիվ ծեծել են իրեն, բայց փորձագետը չի ֆիքսել, որ կա սալջարդ․ եթե ոստիկանները մեղավոր ճանաչվեն, կպատժվեն»․ Արփինե Սարգսյան

Արփինե Սարգսյանն ասաց, եթե պարզվի՝ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, պիտի վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնություն տրամաբանության մեջ։

Մարտուն Գրիգորյանը, պարզվում է, իր հոլովակներից մեկում ներկայացրել է իր կողմից նախկինում՝ մինչեւ քարոզարշավը, կատարած աշխատանքներից մի քանիսը. Արսեն Բաբայան

Ուղիղ այնպես, ինչպես, օրինակ՝ ՔՊ թեկնածուները պատմում են, թե ինչպես են իրենք վերանորոգել Գյումրու բազմաթիվ ճանապարհներ, որոնք երկար տարիներ չէին վերանորոգվել: Բա էս մեր դիտորդներն ինչի՞ մի հաղորդում էլ այս մասին չեն ներկայացնում…

Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը։ Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ լայն հանրության շրջանում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային

Գյումրի ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը կիրառում են ատելության խոսք, վիրավորանք, տարածում թշնամանք և թիրախավորում անձանց. «Ականատես» դիտորդական առաքելություն

Ականատեսի օրագիր N4 ՀՀ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրի համայնքի ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային սանդղակ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա։ ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության դիտարկումը՝ մշակութային ժառանգության լայն հայեցակարգի համապարփակ շրջանակի ներքո

Տեղեկացրեց՝ Արցախի Հանրապետության տարածքում 2020թ․ սեպտեմբերի տվյալներով գրանցված է 4000 հուշարձան, որոնց մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգություն է։ Ըստ ընդդիմախոսների՝ աշխատանքում կան որոշակի բացթողումներ, օրինակ՝ Արցախում 2020թ․ պատերազմից հետո հաշվառվել է ևս 1000 հուշարձան

«Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գյումրիում Մարտուն Գրիգորյանի կողմից ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ. Իոաննիսյան

Մարտուն Գրիգորյանը (կամ նրա անունից) Գյումրիի ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում («շիբենապատում»)՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ

Apple Pay-ով և Google Pay-ով վճարումներ տրանսպորտում

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով: Այս եղանակով վճարելու համար անհրաժեշտ է ունենալ Telcell Visa թվային քարտ, որը կարող եք անվճար ստեղծել Telcell Wallet-ում՝ առանց բանկ այցելելու։ Երբ Ձեր քարտը հասանելի դառնա հավելվածում, այն կցում եք Apple Wallet-ին կամ Google Pay-ին և վճարում՝ հեռախոսը մոտեցնելով վալիդատորին։ Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում

Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու հարցում համագործակցության համար

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու հարցում համագործակցության համար: X-ի իր էջում նա գրել է. «Այսօր ավելի ուշ բժշկական պաշարներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը հասցնելու համար։ Կցանկանայի գնահատել նաև թուրք գործընկերների համագործակցային մոտեցումը մարդասիրական այս

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվելու է Երեւանից դուրս՝ Կապանում

Ընդհանուր բյուջեն 30 մլն դրամ է, որն հատկացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ «Ցանկությունս է՝ Սյունիքի մարզը եւ Կապանը աշխարհաքաղաքական, անվտանգային թեմաներից դուրս, մոտ 10 օր էլ բարի ու մշակութային տարբերակով հայտնվի լրատվական հոսքերում»,-նշեց կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Մեզնից գաղտնի են պահում այդ թղթի էությունը. Աննա Մկրտչյանը՝ «խաղաղության համաձայնագրի» մասին

Դրա համար պետք է մեզ պատերազմի, կապիտուլյացիայի թուղթը ներկայացնեն որպես խաղաղություն, մենք էլ պիտի դրան չարձագանքենք, որովհետեւ մի կողմից չունենք պաշտպանության նախարար, մյուս կողմից չունենք արտաքին գործերի նախարար, եւ պետությունը զավթած դավաճան Նիկոլ ունենք:

ՍԴ-ն Անդրանիկ Մանուկյանի գործով մասնակից ճանաչեց ԱԺ-ին

«Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմել էր Սահմանադրական դատարան 2025 թվականի փետրվարի 17-ին: Ներկայացնելով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմումատուն նշել է, որ անհատական դիմումով վիճարկվող իրավադրույթները, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հանգեցրել են իր՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդյունավետ իրավական

Պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ նորմերը, թույլատրելի շեմերը եւ չափորոշիչները. Անահիտ Ավանեսյան

Ինչպիսի՞ն պետք է լինեն ձայնը, երաժշտությունը, տեխնիկայից եկող աղմուկը, թրթռումը: Բոլոր այս մասերով մենք պետք է ենթաօրենսդրական ակտերը նույնպես փոփոխությունների ենթարկենք

Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդի ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում

Ի՞նչ ուղղակի կապ կա տրանսպորտի բոյկոտի եւ իշխանության ապագա ձայների միջեւ

Արդեն երկար ժամանակ է, ինչ Երեւան քաղաքում տրանսպորտի սակագների վերաբերյալ տարաբնույթ վերլուծություններ է նետված հրապարակ. քաղաքային իշխանությունները փորձում էին մինչեւ 3 անգամ բարձրացնել գործող սակագները, իսկ ավագանու ընդդիմադիր ուժերն ամեն ինչ անում էին՝ նաեւ ժողովրդի միջոցով տրանսպորտի սակագինը թողնել անփոփոխ՝ 100 դրամ (Երեւանի ավագանու նախորդ օրվա նիստում քննարկվեց տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը-խմբ): Երկար քննարկումներից

«ՊՆ-ն չի հաստատում ապատեղեկատվությունը, թե տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր»․ Սուրեն Պապիկյան

Հարցին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանեց․ «Ոչ, չկա»։

Առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից Ալավերդին ու մոտակա համայնքները հոսանքազրկված են

Ենթադրվում է, որ Վանաձոր Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։

Երևանի թիվ 124 հիմնական դպրոցից «գանգուղեղային վնասվածք»-ով հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա. Shamshyan.com

14-ամյա աշակերտը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի

Մոխրացած ճակատագրեր. մաս 2

Սկիզբը՝ այստեղ: Արցախցիների վերջին օրերն իրենց բնօրրանում դաժան ավարտ ունեցան: Բենզինի պահեստի պայթյունը կարծես 2020-ից ի վեր արցախցիների՝ դրամայի վերածված կյանքի պատմության ապոգեյն էր, ծանրագույն հանգուցալուծումը: Այդ պայթյունն ավելի շատ կյանք խլեց, քան 2023թ. պատերազմը։ Այս պայթյունի զոհ դարձած մարդկանց պատմություններն ինքնատիպ ու ցավագին են: Հրանտ Հովսեփյան Պատմում է Հրանտի կինը՝ Արեւիկը Վառելիքի պահեստի մոտ Հրանտիկից հետո մի տղա էր կանգնած։

Ադրբեջանը նման փափուկ ուժի գործիքակազմ ունի Թուրքիայում. քուրդ լրագրող. Ermenihaber

Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։ Էրդողանը կա, մնում է միայն մեկ մարդ, ում պետք է համոզել։ Եթե ​​Էրդողանը չլինի, գուցե ստիպված լինեք համոզել 84 միլիոն մարդու

«Ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ ընդգրկելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ»․ Պապիկյանը հաշվետվություն է ներկայացնում ԱԺ-ում

«Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին, ընդհանուր առմամբ 2024-ին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն»։

Մարտահրավերների անցյալ փորձը ուսումնասիրելով՝ Հայաստանն այսօր իր գործընկերային հարաբերությունները կառուցում է ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան

Հայաստանի մտադրությունն է որակապես նոր մակարդակի վրա բարձացնել Բելգիայի հետ փոխգործակցությունը

Դեպի անորոշ «խաղաղություն»` սպառնալիքներով ու մեղադրանքներով

Սկիզբը՝ այստեղ: Միջազգային հանրությունից դրական արձագանքներ եւ շնորհավորանքներ հնչեցին` ուղղված Երեւանին ու Բաքվին Պաշտոնական Երեւանի ու Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին մարտի 13-ին արված հայտարարությանը միջազգային հանրությունն անմիջապես դրական արձագանքեց: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը, մասնավորապես, գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031