Օրվա լրահոսը
Երկար դադարից հետո Հայաստանում կրկին հնչել է Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան
Դասական երաժշտության բացառիկ իրադարձություն. երկարատև դադարից հետո մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ հանդիսատեսը նորից հնարավորություն է ունեցել վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան։ Մեծակտավ ստեղծագործությունը հանդիսատեսին են ներկայացրել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ընդլայնված կազմով, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան)։
ՀՀ ԱԳՆ-ն մերժել է տրամադրել խաղաղության համաձայնագրի տեքստը՝ թե բա լսեք վարչապետի հարցուպատասխանի ելույթը. Արաքս Մելքոնյան
Նորից մեզնից գաղտնի «ինչ պետք է բանակցել են» տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու։
«Շատ մեծ հույս ունեմ»․ Վահե Հովհաննիսյանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին
«Ես հավատում եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է ու հույս ունեմ՝ հնարավորինս շուտ»
Կառավարությունը քաղաքացուն վատ վիճակի մեջ է դնում, պարզվեց, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը նկատեց, որ կառավարությունը փորձում է այս փոփոխություններով վատ վիճակի մեջ դնել քաղաքացուն: Օրինակ, եթե անհիմն վարչական ակտ է ընդունվել, կառավարությունը քաղաքացուն ասում է՝ տար վճարի այդ գումարը, այսինքն՝ լրացուցիչ ծախսը կրի, դրանից հետո, եթե պարզվի, որ անհիմն է, ես այլ կերպ կլուծեմ այդ խնդիրը:
Ձեռք է բերել թմրամիջոցներ, գովազդել դրանք, տեղադրել թաքստոցներում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Դ-ն 2023 թվականի հունվարի 15-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ»
Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում ուժեղագույնների շարքում են
Նրանք միանձնյա առաջատար, իսպանացի Դանիիլ Յուֆֆային զիջում են ընդամենը կես միավոր:
Telcell-ը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար
Telcell ընկերությունը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար։ Այսպիսով, եթե տերմինալն ունի մանրադրամն ընդունող սարքի հետ խնդիր, ապա մինչ մանրադրամը տերմինալի մեջ գցելը, տերմինալի վրա հայտնվում է զգուշացում․ «Տվյալ տերմինալով այս պահին հնարավոր չէ կատարել մանրադրամով վճարում։ Խնդրում ենք օգտագործել թղթադրամ կամ մոտենալ այլ Telcell Terminal-ի»։ Վերջին շրջանում որոշ «հնարամիտ»
Օդի ջերմաստիճանը՝ հատկապես ցերեկային ժամերին կնվազի 10-12 աստիճանով
Երևան քաղաքում՝ Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝
ՔՊ-ականները կողմ կքվեարկեն իրեն անձեռնմխելիությունից զրկելուն․ Հովիկ Աղազարյանը վստահ է
Ամեն դեպքում, Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր շարժումների կիզակետում չի լինի, Նիկոլ Փաշինյանին անվստահության հարց չի դնի, քանի որ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ամենաբարդագույն շրջանում՝ ճակատագրական որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ ու նա բարոյապես սպառվել է, պետք է գնա։ Բայց այս ամենը պետք է լինի հերթական ընտրություններով։
Գնումները՝ մեկ անձից. թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մեդիատուրի իրականացման ծախսը՝ ավելի քան 7 մլն դրամ
որ թուրքական լրատվամիջոցներին ուղղված հրավերի տեքստում նախատեսված է եղել ոչ թե ՀՀ վարչապետի հետ հարցազրույց, այլ Օրբելի ֆորումի մասնակցություն, տեղական մեդիաների, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում
Տեղական վճարների աճը 79.1 %-ով ապահովվել է ի հաշիվ ավտոկայանատեղիում կայանման վճարների. «Լույս» հիմնադրամն անդրադառնում է Երևանի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը
Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։
«Սա կսրի արդեն գոյություն ունեցող մարդասիրական ճգնաժամը»․ Սիրանուշ Սահակյանը՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին
«Այդ մարդիկ ամբողջովին կթողնվեն Ադրբեջանի իշխանությունների հայեցողությանը, այն իշխանությունների, որոնք գործում են հակահայ մթնոլորտում՝ ընդդեմ Հայաստանի»․ Սիրանուշ Սահակյանը՝ Ադրբեջանի կառավարության՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։
MITT 2025 միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է տալիս Հայաստան բերել զբոսաշրջային նոր հոսքեր
Մարտի 18-ին մեկնարկեց MITT 2025 միջազգային ցուցահանդեսը Ռուսաստանում, որտեղ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով ներկայացնում է Հայաստանը։ 3 օր շարունակ Հայաստանն իր գեղեցիկ տաղավարով և համեղ հյուրասիրությամբ կհավաքի իր շուրջը զբոսաշրջային և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ ում հաջորդ ուղղությունն ակնհայտ է։ MITT 2025 ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանը թիրախային
Շտուտգարտում ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում շտաբային բանակցությունների ընթացքում Արթուր Երոյանը մի շարք առանձնազրույցներ է ունեցել
Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին։ Շտաբային բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան մի շարք սպաների հետ:
«Ժողովուրդն է այդպես ցանկացել»
Ինչպես է «արդարությունը» եւ «ժողովրդի կամքը» արդարացում դառնում աղետների համար Անեկդոտ «ձախ» գաղափարի վերափոխումների մասին: 1950-ականների սկզբին մարքսիստներ Պոլ Պոտը (այն ժամանակ՝ Սալոթ Սառը, որն ուսանում էր Փարիզի համալսարանում) եւ Ժան-Պոլ Սարտրը, հրաժեշտ տալով իրար Սենայի ափին, երդվում են, որ կերջանկացնեն ամբողջ մարդկությանը: Տարիներ անց Պոլ Պոտը զանգահարում է Սարտրին եւ ուրախությամբ հայտնում, որ իր
«Մի՛ սպանեք». ՄԱԿ-ի գրասենյակին կոչ է արվում հայ ռազմագերիներին վերադարձնել Հայաստան կամ տեղափոխել երրորդ երկիր
«Հայաստանում իշխանությունը զավթած մարդիկ չեն ծառայում Հայաստանի շահերին, դրա համար մենք ստիպված ենք դիմել ՄԱԿ-ին, կոչ ենք անում անգործությամբ չաջակցել Ադրբեջանի իշխանություններին եւ չսպանել հայ ռազմագերիներին» ,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ստեփանյանը:
Սահմանափակեք ականջակալների օգտագործման ժամանակը մինչև 60 րոպե
85 դբ հնչյունները կարող են հանգեցնել լսողության կորստի, եթե դրանք լսում եք ավելի քան 8 ժամ անընդմեջ
«Ադրբեջանը հայ պատանդներին պետք է ազատ արձակի․ պատանդառությունը հակասում է Ժնևի և այլ կոնվենցիաներին»․ Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոն
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպված «Մարդու իրավունքները Ադրբեջանում․ էթնիկ հայերի դատավարությունները և կալանավորումը» խորագրով քննարկման ժամանակ տեսաուղերձում Դեյվիդ Ալթոնը հայտարարեց՝ 23 էթնիկ հայեր ապօրինաբար են պահվում Ադրբեջանում։
Դատախազն ինքն է քննել իր անգործության դեմ ներկայացված բողոքը․ Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազության
Փաստինֆո. ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ դատախազության։ Խնդիրն այն է, որ, ըստ հայցի, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Ս․ Ամիրխանյանն ինքն է քննել՝ իր անգործության դեմ ներկայացված բողոքը, այժմ, Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ դատախազության՝ պահանջելով Ամիրխանյանի կողմից բողոքը քննելը ճանաչել ոչ
ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարել USAID-ի փակումը
Դատավորը կարգադրել է վերաբացել գործակալությունը՝ դրա փակումը համարելով անօրինական։
Պաշտպանության կողմը, ի տարբերություն քննիչի, չունի համապատասխան գործիքակազմ
«Առավոտը» ներկայացնում է «Մասնավոր իրավական կենտրոն» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան, «Գլաձոր» համալսարանի հայցորդ» ԻՆԳԱ ԱՎԱԳՅԱՆԻ «Պաշտպանի մասնակցությունը նախաքննության փուլում իրականացվող ապացուցմանը» հրապարակումից մի հատված, որը տպագրվել էր օրերս լույս տեսած ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» տարեվերջյան պարբերականում (2024 հոկտեմբեր-դեկտեմբեր): – Քրեական վարույթում մեղադրյալի հայտնվելու պահից պաշտպանի պարտադիր մասնակցությունն է, ինչպես նաեւ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերի
Կառավարությունը փաստացի կրկնակի հարկելու է արտագնա աշխատող ՀՀ քաղաքացիներին․ Թադեւոս Ավետիսյան
«Դուք դա լավ իմանալով՝ դա հաշվի չեք առնում եւ ասում եք՝ հարգելի քաղաքացի, քո արտագնա աշխատանքից ստացած եկամուտից 7 տոկոսից ավել հարկ էլ Հայաստանում կվճարես»
Հրաժարվելով Ադրբեջանի դեմ հայցերից, իշխանությունները օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել բռնապետի իմիջը. Իշխան Սաղաթելյան
Արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը
Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և ևս 100 հոգու
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան գրառմամբ հայտնում է. «Թուրքիայում առավոտյան ձերբակալել են Էրդողանի գլխավոր հակառակորդ համարվող ընդդիմադիր գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Լարվածության ֆոնին իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են YouTube-ը և Instagram սոցիալական ցանցը։ Բացի քաղաքապետ Իմամօղլուից` ձերբակալել են ևս 100 հոգու, որոնց թվում են իր ընտրական արշավի առանցքային պաշտոնյաները: Էրդողանին գլխավոր մրցակից համարվող քաղաքապետը
Սպասված գործարք` անդրկուլիսային գաղտնի պայմանավորվածություններով
Պաշտոնական Երեւանը դժգոհեց միայն այն փաստից, որ Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարություն անել Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երեւանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։
Ընդհակառակը, ՀՀ-ն կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ: Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը. ՀՀ ԱԳՆ խոսնակ. «Արմենպրես»
Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար
Զարուհի Փոստանջյանը պատրաստ է կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ Տիգրան Ավինյանի և այլոց դեմ ցուցմունք տալ
Այսօր՝ 19.03.2025 թվականին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն ի լրումն կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդումների` Տիգրան Ավինյանի կողմից ապօրինաբար «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը 14.11.2024 թվականին տրված թիվ N 01150-02-1985-24 շինարարության թույլտվություն տրամադրելու կոռուպցիոն գործարքի մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ Մուշեղ Բաբայանին ներկայացրել է դիմում, որի մեջ նշում է կոռուպցիոն սխեմայի ներքո
Էջմիածին-Աղավնատուն ճանապարհին մեքենան բախվել ծառին և կողաշրջվել․ կա զոհ
Մարտի 19-ին, ժամը 01։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Կ․,
Հայաստանը մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին
Ֆորումը տեղի է ունենում մարտի 14-ից 20-ը Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքային շրջանում՝ «Հաղթանակ 9/45» միջազգային շարժման շրջանակներում: Նրա նպատակը երիտասարդ ռեժիսորներին և սցենարիստներին օգնելն է ստեղծել ֆիլմեր Մեծ Հայրենական պատերազմի մասին՝ պահպանելու պատմական հիշողությունը, ամրապնդելու ազգային ինքնությունը և խթանելու մայրցամաքի ժողովուրդների մշակութային ժառանգությունը: «Կինոյի լաբորատորիայի» հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 15-ին։ Միջոցառմանը մասնակցել է
Նալբանդյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և մեկ զոհ
Մարտի 19-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․)


















































